Արցախի դիրքերի հարվածներ հասցրած ընկերությունը նորից կկարողանա ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Արցախի դիրքերի հարվածներ հասցրած ընկերությունը նորից կկարողանա ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին

13:17 05.02.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նորից կկարողանա մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է ընկերության վրա դրված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։

Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն Մեիր Ռիզմովիչի ու ևս մեկ չբացահայտված աշխատակցի վրա սահմանված պատժամիջոցները։ Կոնկրետ նրանք չեն կարողանա մասնակցել այդ արտահանումներին։

Սրա հետևանքով իսրայելական ընկերությունը, փաստորեն, կկարողանա առանց արգելքի Ադրբեջան արտահանել իր այն սարքերը, որոնց կարողությունները ցուցադրելու համար ընկերության ներկայացուցիչները ադրբեջանցիների խնդրանքով մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն։

Սրա պատճառը, թերևս այն է, որ ընկերության սեփականատերը փոխվել է․ այն կլանվել է անօդաչուներ արտադրող մեկ այլ ընկերության՝ Rafael-ի կողմից։ Երեք շաբաթ առաջ այդ ընկերության ներկայացուցիչները համաձայնել են Aeronautics ընկերության համար վճարել 230 միլիոն դոլար։ Կարծիք կա, որ ամբողջ սկանդալը նպատակաուղղված է եղել հենց այս գործարքի կնքմանը։

Բանն այն է, որ դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երրբ Aeronautics ընկերության աշխատակիցները դրա մասին պատմել են ընկերությունից հեռանալիս։ Նրանք լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ երբ 2017 թվականի հուլիսին իրենք Ադրբեջանում ներկայացրել են ու փորձել են վաճառել իրենց մշակած նոր մահապարտ Orbiter-1K անօդաչու թռչող սարքը, ադրբեջանցիները իրենց խնդրել են այդ սարքերով գրոհել հայկական դիրքերը՝ դրա ունակությունները իրական մարտական պայմաններում ցույց տալու համար։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը պատմել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։

Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն մրցակցությունից։ Հիմա արդեն պարզ է, որ դա արվում էր ընկերության գինը գցելու և էժանով գնելու համար։

Սա կնշանակի, որ Ադրբեջանի հետ այդ ընկերության գործարքները մնալու են ուժի մեջ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ իսրայելական ընկերությունը ոչ միայն ադրբեջանական բանակին է մատակարարելու այդ սարքերը, այլև շարունակելու է աջակցել, որ դրանց համատեղ արտադրություն իրականացվի հենց Ադրբեջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 03.07.2025

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

11:50 03.07.2025

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

11:39 03.07.2025

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

BACK_TO_TOP