17:44 31.01.2019
ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ քննարկել է բանտում 44 օր տևած հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի հարցը։ Այս մասին հաղորդում է վեհաժողովի թվիթերյան էջը։ Human rights Chair @margretkiener has raised the case of Mher Yeghiazaryan, who tragically died in prison following hunger […]
17:42 31.01.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն: Այսպես է վերնագրել իր գիրքը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն իր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ հունվարի 31-ին: Մի քանի գլխից բաղկացած գիրքը ամփոփում է 21 տարիների աշխատանքներն ու վերլուծությունները: Սկզբնական փուլում այն եղել է որպես փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց […]
17:32 31.01.2019
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվության բաժնից: Տիգրան Հակոբյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում անցկացված ընտրության արդյունքում:
17:31 31.01.2019
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին […]
17:26 31.01.2019
Իտալիայում սուրճի տոպրակներում թաքցված հսկանական չափի կոկաին է հայտնաբերվել: TCH-ը հայտնում է, որ դրանք խառնված են եղել սուրճի հատիկների հետ ու կշռել են ավելի քան 640 կգ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված թմրանյութի խմբաքանակը գնահատվել է առնվազն 130 միլիոն եվրո: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, սա Իտալիայում վերջին 10 տարում հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
17:16 31.01.2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ […]
17:14 31.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի մասին ռուսական ֆիլմին: Նա ներկայացրել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը այդ ֆիլմում նկարվել: «Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվաբնակ մի հայ և պարոն Քոչարյանին ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից […]
17:13 31.01.2019
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պաշտոնապես ստեղծել են առևտրային գործարքների հաշվարկների միասնական համակարգ, որով կարգավորելու են Իրանի հետ առևտուրը։ Այս համակարգը միտված է փոխարինելու միջազգային SWIFT համակարգին, որն Իրանի հետ այլևս չի աշխատում Միացյալ Նահանգների պատճառով։ INSTEX կոչվող համակարգը կազմակերպվելու է որպես մասնավոր ընկերություն։ Կազմակերպությունը գրանցվելու է Ֆրանսիայում, այն ղեկավարելու է Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ հիմնական […]
17:08 31.01.2019
Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գվինեական ծոցի ջրերում հունվարի սկզբին գերեվարված ռուսաստանցի նավաստիները, որոնց թվում էր նաև հայազգի Անդրոնիկ Գրիգորյանը, ազատ են արձակվել ու վերադարձել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերեվարված ու ազատված 6 նավաստիների վիճակը, ըստ ռուսական կողմի, բավարար է։ Նրանց ազատ են արձակվել հունվարի 28-ին։ https://www.facebook.com/MIDRussia/posts/1647190505380384 Ռուսական անձնակազմով Պանամայի դրոշի տակ […]
17:04 31.01.2019
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով դրսում եռման ջուրը սառչում է: Սոցցանցի օգտատերերը փորձեր են իրականացնում: Մարդիկ եռման ջրով բաժակներով ու կաթսաներով դուրս են գալիս փողոց: Նրանք օդում շաղ են տալիս ջուրը, որը վայրկենապես վերածվում է նախշազարդ սառույցի: How a science teacher passes the time in a snow day. 🥶 AccuWeather records current air temp at -21°F […]
17:04 31.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաև 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը: Արդյունքում […]
17:00 31.01.2019
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպում անցկացնել երկկողմ ձևաչափով։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում որոշել են հանդիպման ընթացքում դիտարկել նախորդ տարվա վերջին իրենց հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրացման ընթացքը։ Այս մասին հայտնել է բելառուսական կողմը։ Հիշատակված հանդիպումները, որ եղել են դեկտեմբերին, եղել են շատ ինտենսիվ ամսվա վերջին […]
16:59 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր իրենք շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, կեսն արդեն ներկայացրել են: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, դեռ որևէ հայտարարություն չի արել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ […]
16:36 31.01.2019
«Հայկական բնապահպանական ճակատը» իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված Ջերմուկ համայնքի ավագանու հրավիրած նիստի հետ և նշում, որ ավագանու վրա սկսել են ճնշումներ գործադրել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու […]
16:26 31.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ Գուրուրյանի կալանավորման ժամկետը մինչև մայիսի 18-ը երկարաձգելը արտաքսման գործընթացներով է պայմանավորված, մինչև Ղազախստանից քննության թղթերը գան, հասնեն: «Ղազախական կողմը հունվարի 12-ին թուղթ էր ուղարկել, դրանից հետո ամեն ինչ փոխվել է, նոր թղթերը […]
16:09 31.01.2019
2018 թվականին Հունաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աննախադեպ՝ ռեկորդային ցուցանիշ է սահմանել: Այս մասին հայտնում է ATOP-ը: Հաղորդվում է, որ անցած տարի այդ երկիր է այցելել 33 մլն օտարերկրացի, արդյունքում Հունաստանի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 16 միլիարդ եվրո: Այս երկիր այցելող զբոսաշրջիկների թվում հատկապես մեծ տոկոս են կազմում լողափնյա հանգստի սիրահարները: Հաղորդվում է, որ 2017 […]
15:48 31.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից. հունվարի 31-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում […]
15:40 31.01.2019
ՌԴ Օդինցովոյի շրջանի ոստիկանությունը քննում է Յուդինոյում ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, գրում է Rusarminfo-ն: «Շկոլնայա փողոցի վրա գտնվող խանութ է մտել դանակով զինված տղամարդ, որը սպառնացել է վաճառողին և 3 շիշ օղի գողացել: Նյութական վնասը կազմել է 915 ռուբլի»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բերման է ենթարկվել […]
15:26 31.01.2019
Մոսկվայում անհայտ անձինք 10 րոպեում ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով քաղաքի մի շարք օբյեկտներում պայթյունի վտանգի մասին: «Մոսկվայում սկսել են ահազանգեր ստացվել կրթական հաստատություններում ու առևտրային կենտրոններում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 օբյեկտ, առավելապես առևտրային կենտրոններ»,- հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը: «Պայթյունավտանգ» օբյեկտների թվում են առևտրային-ժամանցային կենտրոններ` «Երևան Պլազա»-ն, «ՌԻՈ»-ն, «Սինեմա Սթար»-ը, […]
15:22 31.01.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդրին. «2008 թվականից համակարգը ներդնելիս ավագ դպրոցները դարձել են համակարգի անտեսված կառույցներ, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուտը սկսել է զարգանալ: Անցյալ տարվա հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է: […]
15:19 31.01.2019
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական […]
15:17 31.01.2019
Հունվարի 31-ին՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը: Արտգործնախարարության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման […]
15:06 31.01.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները: Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական […]
15:01 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստից դրական ակնկալիքներ ունի. «Ակնկալիքները դրական են, քանի որ փաստարկները բավականին ուժեղ են, չասեմ` պրակտիկորեն անհերքելի, և սպասում ենք արդյունքներին: Այսօր պետք է որոշում կայացվի պարոն Քոչարյանին տեղափոխելու մասով, կարծում ենք, […]
14:57 31.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և քահանայի միջև ծագած միջադեպին. «Մինչև 2023 թ-ն ունենալու ենք առարկաների նոր ցանկ, և բոլոր առարկաները վերանայվելու են, քանի որ կան բողոքներ նույն եկեղեցու պատմության, ռազմագիտության, հայ ժողովրդի պատմության առարկաների հետ կապված: Դասագրքերի փոփոխությունը ֆինանսական լրացուցիչ ծախսեր կբերի. հնարավոր է, որ […]
14:49 31.01.2019
«Սելավատարների կամ սողանքների հետ կապված ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման առաջնահերթությունը վերաբերում է և՛ քաղպաշտպանության խնդիրերին, և՛ ռիսկերի նվազեցման խնդիրներին: Արդյո՞ք դա չպետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հիշեցնեք, որ այսօր գործադիրում քննարկվել են սուբվենցիաների տրամադրմանն առնչվող հարցեր. […]
14:39 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի համար 1708 N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Զեկուցողը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված […]