TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

14:06 31.01.2019

Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետին համալսարանում դիմավորեց համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգի գլխավորությամբ: Համալսարանի Սենատի սրահում համագործակցության հուշագիր ստորագրվեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև: Քիչ անց Փաշինյանը կհանդիպի համալսարանի ուսանողների հետ, ելույթ կունենա, որից […]

̰
Կառավարությունը մասնակիորեն կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը

13:58 31.01.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից էր «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» նախագիծը: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 81-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց. 1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի […]

̰
Իմ կարծիքով` պարգևավճարը խրախուսանքի միջոց է. Տիգրան Խաչատրյան

13:50 31.01.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին անդրադարձավ պարգևավճարներին: Նա ասաց, որ նախարարությունում տրվել են պարգևավճարներ` մի քանի մասից: «Ինչպես բոլոր պետական կառույցներում, ունենում են տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդի չօգտագործված միջոցներ, դրանք, պայմանական պատկերացնենք, եթե 8 հաստիք է նախատեսված, բայց 6 հաստիքով են աշխատում, վերջում այդ 2 հաստիքի համար նախատեսված խնայողությունն օրենքի […]

̰
Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ

13:42 31.01.2019

Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է  հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք  է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]

̰
ԱՄՆ-ում տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանի պատվիրակության ավտոշարասյան վրա

13:36 31.01.2019

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար: Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է, որ […]

̰
ԼՂ հարցում Ռուսաստանը բարեխղճորեն կատարում է իր միջնորդական գործառույթը. Մարիա Զախարովա

13:25 31.01.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վերջին զարգացումներին: «Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջնորդական գործառույթը, և, կարծում եմ՝ որակով: Մենք ողջունում ենք այն քաղաքական շփումները, որոնք վերջին շրջանում տարբեր մակարդակներում կայացել են Երևանի ու Բաքվի միջև: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որ այս առնչությամբ տվել […]

̰
«Նաիրիտ»-ի հարցը զգայուն է. Տիգրան Խաչատրյան

13:18 31.01.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվեցին` իրակա՞ն են խոսակցություններն այն մասին, որ չինացի ներդրողները հետաքրքրված են այս գործարանով: Խաչատրյանն ասաց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, տեղյակ է, որ նրանք հետաքրքրված են որոշակիորեն, բայց մանրամասներից տեղյակ չէ: Նա հայտնեց, որ այլ կազմակերպության […]

̰
Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից. պարզաբանում է նախարարը

13:16 31.01.2019

Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: «Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող […]

̰
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Թունիսի դեսպանին

13:07 31.01.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու աշխատանքում: Նախարարը և դեսպանն արձանագրել են երկկողմ առևտրի ցածր ցուցանիշները և պատրաստակամություն հայտնել […]

̰
Տեղի է ունեցել ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը

13:06 31.01.2019

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե […]

̰
Ուժեղ բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է

13:05 31.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]

̰ ̰
Բագրատաշենի անցակետում հետախուզվողներ են հայտնաբերվել

13:00 31.01.2019

Հունվարի 30-ին՝ ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ի մասի (Ուրիշի գույքը դիտավորյալ վնասելը) մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից: Հաղորդվում է նաև, որ հունվարի 30-ին՝ ժամը 09.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ […]

̰
Չեմ փորձում նախորդի կատարած լավ ծրագրերը վերագրել ինձ. Գեղամ Գևորգյան

12:53 31.01.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանուր տնտեսական աճի մեջ գյուղատնտեսությանը ո՞ր տոկոսն է բաժին հասնում: Նրան հիշեցրին, որ եղել են տարիներ, երբ գյուղատնտեսությունը «փրկիչ» դեր է ունեցել այս հարցում: «Եթե նայում ենք, բուն վերամշակումն էլ հետը գյուղատնտեսության ոլորտը կազմում է 27-30 տոկոս, թվերի մասին որ խոսում եմ, առաջնային արտադրանքի թվերն են, չենք […]

̰
Վենեսուելայում բազմաթիվ լրագրողներ են ձերբակալվել

12:52 31.01.2019

Վենեսուելայում իշխանության և ընդդիմության բախումից հետո սկսվել են լրագրողների ձերբակալություններ. իսպանական EFE-ն հաղորդել է այնտեղ աշխատող 3 լրագրողի ձերբակալության մասին: «Վենեսուելայի իշխանությունները Կարակասում ձերբակալել են EFE-ի 3 լրագրողների»,- ասված է գործակալության թվիթերյան էջում: Դրանից առաջ գործակալությունը հայտարարել էր նաև կոլումբացի ֆոտոլրագրողի անհետացման մասին: Еuronews-ն իր հերթին հաղորդել է երկու ֆրանսիացի լրագրողի ձերբակալության մասին: Նշվում է, որ […]

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

12:49 31.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի հետ հանդիպման մասին: «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպեցինք Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի […]

̰
Եթե նույն ծրագրերն իրականացվելու են, նախարարության անվանումը պետք է էական ազդեցություն չունենա. Գեղամ Գևորգյան

12:45 31.01.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ չվերանշանակվեց գյուղնախարարի պաշտոնում, արդյո՞ք դա կառուցվածքային փոփոխություններով է պայմանավորված: «Հենց դրանով էլ պայմանավորված է»,- ասաց նա: Գևորգյանը հորդորեց չմտահոգվել, նշեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է մտնում, նույն ծրագրերն իրականացվելու են, կարծում է`նախարարության անվանումը պետք է էական ազդեցություն չունենա: Նա […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է հացադուլ հայտարարել

12:33 31.01.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը: Նա նշեց, որ դատապարտյալը հացադուլը սկսել է երեկվանից, նա պահանջում է վերանայել իր գործը. «Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, բժիշկների վերահսկողության […]

̰
Ովքե՞ր են օգտվելու բժշկական անվճար ծառայություններից. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

12:32 31.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ կառավարության այսօրվա  նիստում որոշվել է, որ նոր բուժօգնության փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ  խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: Որոշման ընդունումից հետո առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ  […]

̰
2018թ. տարեկան կտրվածքով, ըստ ԱՎԿ նախնական տվյալների, ունենք 5.8 տոկոս տնտեսական աճ. Արտակ Մանուկյան

12:26 31.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ 2018թ. տարեկան կտրվածքով, ըստ ԱՎԿ նախնական տվյալների, ունենք 5.8 տոկոս տնտեսական աճ: «Շուրջ 8 տոկոսանոց անկում է նկատվել միայն գյուղատնտեսության ոլորտում: Հիշեցնեմ, որ նախորդ կառավարության կողմից նախատեսվել էր 2018թ համար ունենալ 5 տոկոսանոց աճ: Ինձ համար ինչպես միշտ, այնպես էլ […]

̰
Հարուցվել է քրգործ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ

12:22 31.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել  «Նոր Զովք» սուպերմարկետի  փոխտնօրենը և հայտնել, որ […]

̰
Կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ

12:16 31.01.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է եղել «ՀՀ կառավարության 2004 թվականի մարի 4-ի 318N որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: «Նախագծի ընդունումով հիմնական երկու փոփոխություններ են նախատեսվում մեր քաղաքացիների համար, ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ քաղաքացիների հետևյալ խմբերի համար՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական Մեծ պատերազմի […]

̰
Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց

12:06 31.01.2019

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են, որ 2018-ից սկսած՝ Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում իրենց գործը տուժում է: «Հարկային օրենսգրքում կան շատ վատ դրույթներ կոնկրետ բեռնափոխադրողների համար: Ճանապարհային հարկը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայ ռեզիդենտ բեռնափոխադրողների և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողների համար: Մեզ մեր շուկայից հանում են»,- այս մասին […]

̰
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս 4 անձ է ձերբակալվել

12:04 31.01.2019

Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ևս 4 անձ է ձերբակալվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի, 1-ը` մեղադրյալի, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]

̰
Ավետիք Էլոյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

12:02 31.01.2019

Կառավարությունն այսօր հրավիրված նիստում որոշում կայացրեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշման նախագծում ասվում է, որ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշման պատճառը չի հաղորդվում:

̰
Շանթ Հարությունյանի որդին Ազգային ժողովում աշխատանքի է անցել

11:58 31.01.2019

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ աշխատանքի է անցել ԱԺ-ում. «Հարգելի՛ ընկերներ։ Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ («Իմ քայլը» դաշինք)։ Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։ Չմոռանամ նշել՝ չնայած այն […]

̰
Շահումյան հրապարակն առանց մեքենաների

11:50 31.01.2019

«Վարորդի ընկեր» ՀԿ ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել Շահումյան հրապարակից, որտեղ արդեն մեքենաներ չեն կայանում: «Այսպիսի տեսք ունի Շահումյանի հրապարակը այս պահին։ Հիշեցնենք որ Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ որոշվեց հրապարակը այլևս չտրամադրել որպես ավտոկայանատեղի»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանին դեմ է քվեարկել «Ամերիա» ՓԲԸ-ի ծառայողական ավտոկայանատեղիի […]

̰
Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին

11:42 31.01.2019

1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: Ինչպես հաղորդում է Aysor.am-ը, այս մասին հայտնել են կառավարությունից: «Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա

11:39 31.01.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով հունվարի 30-ին հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս […]

̰
Կառավարության այսօրվա նիստն ընթանում է առանց օրակարգի 12-րդ և 15-րդ հարցերի

11:36 31.01.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգից հանել 15-րդ հարցը, որը վերաբերել է արտաբյուջեների վերացմանը: «Նախատեսված է, որ պետք է ներկայացնի Ֆինանսների նախարարությունը, այն, ինչը օրակարգում է ներառված, Ֆինանսների նախարարության փաթեթը չէ:  Էն հիմնավորումը, որ նախարարության կողմից ներկայացված փաթեթի հիմքում ընկած էր, […]

̰
BACK_TO_TOP