TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Ջուրը ռազմավարական կարևորություն ունի. Դավիթ Բաբայան

15:23 01.02.2019

Հունվարի 31-ին կայացել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը: 21 տարվա աշխատանքներն ու վերլուծությունները ամփոփող գիրքը սկզբնական փուլում եղել է փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին: SHANTNEWS.am-ի եթերում Դավիթ Բաբայանը ներկայացրել է գրքի մանրամասները` նշելով, […]

̰
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից

15:17 01.02.2019

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ […]

̰
Եվրոպական մի շարք երկրներ կմիավորվեն Վենեսուելայի ճգնաժամի խնդրի լուծման նպատակով

15:10 01.02.2019

Վենեսուելայում ծագած ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Շվեդիան և Նիդերլանդները միջազգային կոալիցիա կկազմեն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը Ֆեդերիկա Մոգերինին: Աղբյուրը հայտնում է, որ ստեղծվող խումը համատեղ աշխատանք կտանի Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Խմբում համաձայնել են ներառվել նաև Էկվադորը, Կոստա-Ռիկան, […]

̰
ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան

15:02 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է: «Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: […]

̰
Տիգրան Սարգսյանն առաջարկում է ԵԱՏՄ թվային նախագծերը կառավարող մարմին ստեղծել

14:57 01.02.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանն Ալմաթիում ունեցած ելույթներից մեկի ժամանակ առաջարկել է ԵՏՄ կազմում ստեղծել հատուկ մարմին, որը կզբաղվի կազմակերպության թվային կերպարանափոխման նախագծերի համակարգմամբ։ «Բայց արդեն ակներև է, որ թվային գրասենյակը պետք է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետև նախագծերի թվաքանակն արդեն հսկայական է, և դա արդեն գործունեության առանձին ոլորտ է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ […]

̰
Facebook-ից և Instagram-ից հեռացվել են Իրանի հետ առնչություն ունեցող հարյուրավոր էջեր

14:44 01.02.2019

Համակարգված ու, ըստ էության, չվերահսկվող վարքի համար Facebook-ից և Instagram-ից հեռացվել է Իրանի հետ կապ ունեցող, իրանական շահերն առաջ մղող 783 էջ, խումբ, օգտահաշիվ։ Այս մասին հայտնել են Facebook-ի լրատվական բաժնում։ Facebook-ը հատուկ ընդգծում է, որ այդ օգտահաշիվներն ու էջերն արգելափակվել ու հեռացվել են ոչ թե իրենց տարածած նյութերի համար, այլ դրսևորած վարքի անվերահսկելի լինելու, իրանական պետական […]

̰
Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից

14:33 01.02.2019

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի բարեկամներ Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց: […]

̰
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան

14:20 01.02.2019

ԱԱԾ-ն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը` հավելելով. «Այս դեպքում` լավ իմաստով»: Ավելի ուշ Դանիելյանը նոր լուսանկարներ հրապարակեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցից` նշելով. «Պարզապես եկել էր, Զինվորների հետ ընդմիջում աներ…»: Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսեց տպավորություններից. «Խոսքեր չեմ գտնում ասելու, մենք տեղեկացված […]

̰
Գուաիդոն Վենեսուելայում իշխանափոխությունը համարում է ՌԴ-ի համար շահեկան

14:08 01.02.2019

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր առաջնորդ, Reuters -ի հետ զրույցում հայտարարել է, որ երկրում իշխանության փոփոխությունն օգուտ կբերի Վենեսուելայի գլխավոր առևտրային գործընկերներին՝ Մոսկվային և Պեկինին: «ՌԴ-ին և Չինաստանին ամենաշատը պետք է հետաքրքրի մեր երկրում կայունությունը և ներկա ռեժիմի փոփոխությունը»,- ասել է նա: Նրա խոսքեով՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի պաշտպանում Վենեսուելայի շահերը […]

̰
Հորիզոն 13.00

13:58 01.02.2019

̰
Հետմահու հրապարակվել է Մհեր Եղիազարյանի նամակը

13:48 01.02.2019

HayNews.am կայքը հրապարակել է Մհեր Եղիազարյանի նամակը, որ նա գրել էր անձամբ կալանավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել է հրապարակել, երբ կասի: Կայքը հրապարակել է Մհեր Եղիազարյանի վերջին նամակը: Ստորև ներկայացնենք այն. «Հարգելի հայրենակիցներ Դեռևս 2018թ. հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես […]

̰
«Համաներման մասին» օրենքի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը շարունակվում է. արձանագրվել են խախտումներ

13:40 01.02.2019

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում […]

̰
Ավագ դպրոցներում անգլերենի ակումբներ կգործեն

13:30 01.02.2019

Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում կստեղծվեն անգլերենի ակումբներ, որոնք նպատակ ունեն զարգացնել անգլերենի հաղորդակցության հմտություններն ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, նպաստել հեռավոր համայնքներում աշակերտների՝ աշխատանք գտնելու հեռանկարներին: Այս առիթով այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի […]

̰
ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, գործը կարճվել է

13:25 01.02.2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը: Այս մասին տեղեկացնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ավելի վաղ ՀՀ հատուկ […]

̰
Արտակ Զեյնալյանը` Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների մասին

13:07 01.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թ. արդյունքներին, մասնավորապես` Հայաստանի ցուցանիշին: «Հունվարի 29-ին հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018 թվականի արդյունքները: Արդյունքներով արձանագրվել է, որ Հայաստանը 35 միավորով ևս 8 երկրների հետ զբաղեցնում է 105-113-րդ հորիզոնականները՝ նախորդ տարվա 107-110 հորիզոնականների փոխարեն: Ընդ որում, Հայաստանի միավորը […]

̰
1,1 միլիարդ հաշվեգրերի տվյալներ են արտահոսել համացանց. ինչպե՞ս պաշտպանվել

12:58 01.02.2019

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ  կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը (Troy Hunt) իր բլոգում տեղեկացրել է, համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազա: «Այդտեղ 700 մլն ունիկալ e-mail հասցեներ են և 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, […]

̰
Եկել է մեր և մեր ժողովրդի ժամանակը` հավատալու սեփական ուժին. Նիկոլ Փաշինյան

12:52 01.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ ելույթը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ Քյոլնի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը և անձամբ ինքը ստանձնում են և ստանձնել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, որը վերահաստատվել է […]

̰
Հունաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրիպից մահացել է 12 մարդ

12:36 01.02.2019

Հունաստանում գրիպից 12 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ մարդիկ մահացել են 2019 թ-ի հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, դրանից մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր մահվան 2 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ՝ գրիպի այս սեզոնի ընթացքում մահացել է 18 մարդ, նրանք եղել են 25-90 տարեկան: Մահվան բոլոր դեպքերն առաջացել են A(H1N1 և A(H3N2) վիրուսներից: […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է

12:35 01.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

̰
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի» լրամշակված տարբերակը

12:33 01.02.2019

ՀՀ կառավարությունը հունվարի 31-ի իր նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով էապես կբարելավվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

̰
Խուզարկել են նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավորի տունը

12:32 01.02.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նախօրեին, բացի ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տնից, խուզարկություններ են կատարվել նաև ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») տունը: Այս խուզարկությունները պայմանավորված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպով: ՀՀ քննչական կոմիտեից նախապես տեղեկացրել էին, որ նշված գործով մոտ 20 խուզարկություն է իրականացվել:

̰
4 հատ՝ էժան գնով․ պարզվել են Հայաստանին Սու-30ՍՄ ինքնաթիռների վաճառքի որոշ մանրամասներ

12:30 01.02.2019

Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները Ռուսաստանից գնելու է արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ գծով դաշնակից-գործընկեր պետություն։ ՀԱՊԿ կարգավորումները թույլ են տալիս այսպիսի գործարքները իրականացնել ներքին գներով․ այսինքն՝ հայկական բանակը ինքնաթիռները գնելու է այն գնով, որով դրանք վաճառվում են հենց ռուսական բանակին։ Այս մասին տեղեկություններն իր աղբյուրներից պարզել է ռուսական «Կոմերսանտը»։ Հայտնի է, որ ինքնաթիռները լինելու են 4 […]

̰
Ժողովուրդ ջան, չտխրեք. Գագիկ Սուրենյան

12:27 01.02.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակը փոքր-ինչ կցրտի, բայց դրանից հետո օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: «Ժողովուրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և […]

̰
Չկան հովանավորյալներ Երևանի քաղաքապետարանի կողմից, խնդիրը ստանալու է արդարացի լուծում. Գոշ Սարգսյան

12:27 01.02.2019

Այսօր առավոտից կենդանասերներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրանացնում: Նրանք  հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերներից մեկը նշել է, որ այսօր ցույցին ներկա մասնակիցների մեջ ոչ ոք պաշտոնի կռիվ չի տալիս, այլ պարզապես  ցանկանում է պաշտպանել կենդանիներին. […]

̰
Հայ աստղագետի շնորհիվ՝ աստղերի ու մոլորակների արձակած ձայները ներառվել են երաժշտության մեջ

12:18 01.02.2019

Երբևէ լսել ե՞ք՝ ինչպես են հնչում աստղերը: Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց դա իրականություն է: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, ձայներ են արձակում, այլ կերպ ասած՝ տիեզերական երաժշտություն, որ կարող է շատերին զարմացնել: Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանը տիեզերական այդ երաժշտության շտեմարան է ստեղծել, որն առաջին անգամ կներառվի մարդու կողմից ստեղծված երաժշտական […]

̰
Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ

12:07 01.02.2019

Այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ ժամկետներ էին մատնանշվել, իրենց պետք […]

̰
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ` Կենդանաբանական այգում առկա խնդիրներն ուսումնասիրվելու են

12:02 01.02.2019

«Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել: Նրանց պահանջները նույնն են` պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները, հայտարարել մրցույթ, կազմել խորհուրդ, որում կլինեն Երևանի քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, որոնք էլ կընտրեն նոր տնօրենին: Նրանք նշում են, որ գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանը վատ է կառավարում: Նախաձեռնության անդամների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի […]

̰
ԱՄՆ-ում սաստիկ ցրտերի պատճառով մահացել է 21 մարդ

11:42 01.02.2019

ԱՄՆ-ում սաստիկ ցրտերի պատճառով առնվազն 21 մարդ է մահացել, գրում է Reuters-ը: Նշվում է, որ մարդկանց մի մասը մահացել է ՃՏՊ-ներից, իսկ ոմանք՝ ցրտահարումից: Երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասել է -53 աստիճանի: Արկտիկական օդային հոսանքները զբաղեցրել են երկրի հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան հատվածները:

̰
Հանրապետականի միջազգային լայն կապերը շարունակելու են ծառայել հայ ժողովրդին. Արմեն Աշոտյան

11:39 01.02.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ականների` Գերմանիա այցի վերաբերյալ մամուլի հրապարակմանը: «Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝ 1. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ 3. Վիզաների ազատականացման […]

̰
«Մենք չկարողացանք ստեղծել այն պետությունը, որի մասին գրել էինք «դավթարում», նոր սերունդը պետք է շտկի նախկին սխալները». Անահիտ Բախշյան

00:55 01.02.2019

Այսօրվա երիտասարդ սերունդը մեզնից ավելի լավն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Մեկ անգամ չէ, ես լավ հիշում եմ՝ Ազատության հրապարակում դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված այդ միտինգներից մեկի ժամանակ ասացի՝ պիտի ներողություն խնդրենք երիտասարդությունից, որ էսպիսի ժառանգություն, երկիր ենք տալիս: Մեզ չհաջողվեց, մենք չկարողացանք այն պետությունը ստեղծել, որը […]

̰
BACK_TO_TOP