19:15 27.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է Միշել Լեգրանի մահվանը․ «Միշել Լեգրանն ամբողջությամբ ֆրանսիական մշակույթ է, կիրառական երաժշտություն, դա արվեստ է: Ես մի օր Փարիզում հայտնաբերեցի շենքերի պատերի վրա ապրող արվեստը, զրոյական պատն իր մեջ հսկայական մշակութային հիշողություն ունի»: Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ ընկերներից ոմանք նախանձում են իրեն, որ ծնվել է Մոցարտի ծննդյան օրը։ Կոմպոզիտորը […]
19:00 27.01.2019
Մեքսիկայում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 114-ի, հաղորդում է երկրի Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ հիվանդանոցներում շարունակում է մնալ 33 մարդ: Վերջին տվյալներով՝ հոսպիտալներում այրվածքներից զոհվել է 46 մարդ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 18-ին Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն […]
17:33 27.01.2019
Փարիզում «Բատակլան» համերգասրահից գողացել են «փողոցային նկարիչ» Բենքսիի աշխատանքը, որը նվիրած էր 2015 թ-ի ահաբեկչության զոհերին, հաղորդում է LCI-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենքսիի աշխատանքը պատկերված է եղել դռան վրա: Այժմ ոստիկանությունը փնտրում է գողերին: Փարիզի ահաբեկչությունների շարքը տեղի էր ունեցել 2015 թ-ի նոյեմբերի 13-ին, զոհվել էր 350 մարդ:
17:05 27.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Տիգրան Մանսուրյանը խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա պատմել է Իտալիա կատարած իր այցերից մեկի մասին. «Մենք Ներսես Շնորհալուն բառացի փոխակերպեցինք գրաբարից, և հեշտությամբ յուրացվեց, իսկ մի իտալացի մանրամասն աշխատեց երգչախմբի հետ, և հայերենը շատ լավ ներկայացրին իտալացի երգիչները: Իրենք համարում են, որ Ֆլորենցիայի Սան Մինիատա եկեղեցին հիմնել է ծագումով […]
16:40 27.01.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգության զոհն է դարձել 5 մարդ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին, հաղորդում է AP գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նոր Օռլեանից արևմուտք ընկած տարածքում հրաձգության 2 դեպք է գրանցվել: Լիվինգսթոնի տարածքում հրաձգության զոհ է դարձել 3, իսկ Ասենյոնում՝ 2 մարդ, ովքեր ենթադրաբար կասկածյալի ծնողներն են: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ երկու դեպքերը կապված են իրար […]
15:53 27.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Տիգրան Մանսուրյանը խոսել է մի շարք հարցերի շուրջ. «Երաժշտությունն ունակ է մարդու հոգու խորքը մտնել: Ես սիրում եմ հիշել Արամ Խաչատրյանին. փառավոր հնչյուններ, նվագախմբեր և վերջին տարիներին մենակատար գործիքներ՝ մեկ ջութակ, մեկ ալտ: Սա էլ է դեպի ասկետիզմը գնալու ճանապարհ, նույնն էլ Մարտիրոսյան Սարյանի մատիտյան նկարները: Ես լատիներենով գրեցի, դա առաջին […]
14:30 27.01.2019
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու դեպքում մյուս ծնողի և երեխայի ներկայությունն անձնագրային ծառայությունում պարտադիր չէ. «Երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար անձնագրային ծառայություն ներկայացել էին երկու ծնողը, իրենց մանկահասակ երեխայի հետ: Տեղում քաղաքացիներին պարզաբանվում է, որ միչև 16 տարեկան երեխայի […]
14:10 27.01.2019
Մշակույթի նախարարության աշխատակիցներն այցելել են Տիգրան Մանսուրյանին՝ շնորհավորելու հայ անվանի երգահանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Պետք է բառերի ընտիր հավաքածու հավաքեմ իմ մեջ, որ սթափությունս չկորցնեմ և ասեմ, որ հուզված եմ: Շատ շնորհակալ եմ, լավ կազմակերպված իրադարձություն էր, իսկապես մարդկայնորեն գեղեցիկ, անչափ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք մեր անցյալի մեծերը նմանատիպ նվեր ունեցել են, բայց սա շատ գեղեցիկ […]
20:00 26.01.2019
«Շատ դժվար է գերագնահատել գիտության և առհասարակ կրթական համակարգի դերակատարությունը պետության անվտանգության և պետության զարգացման կարևորագույն գործընթացում, և այս իմաստով մենք ինչքան կապ ունենանք կրթական ոլորտի մարդկանց հետ, այդ թվում՝ գիտական ոլորտի մարդկանց հետ, այդքան մապահովում ենք մեր պետության զարգացման այդ գիտահեն տնտեսությունը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել 21-րդ դարը»,- «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է […]
19:50 26.01.2019
Հայտնաբերվել է 2018թ. նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման երկրորդ մասնակիցը: Երկու դիմակավոր անձինք ներխուժել էին գյուղի բնակիչներից մեկի տուն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած տեսանյութից: Մանրամասները՝ տեսանյութում:
19:39 26.01.2019
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց: Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային […]
19:30 26.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «ՀՀԿ-ն սովոր էր քննադատությանը, իսկ այսօրվա իշխանությունը, լինելով նախկին ընդդիմություն, ամբողջությամբ դեռևս չի կարողանում լիարժեքորեն ընդունել և շատ դեպքերում առանձին անհատներ դրան որպես թշնամանք են վերաբերվում, բայց ժամանակի ընթացքում դա տեղը կընկնի: Անգամ տեսական մակարդակում որևէ իշխանություն չի կարող […]
19:28 26.01.2019
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները Տավուշի մարզում, մասնավորապես Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող հատվածում նոր ծառահատումների հետքեր են գտել: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից: «Տեսել ենք մի քանի համեմատաբար թարմ վառած ծառեր, 3 հատ կոտրած-կտրած ծառ, բազմաթիվ թեփերի հետքեր և թեփերով պարկեր, որոնք օգտագործվում են հիմնականում թեփը տարածքից հանելու ու հետքերը վերացնելու համար։ […]
19:21 26.01.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից […]
19:15 26.01.2019
Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Էլ-Բագուզ շրջանի ահաբեկիչների հենակետերին, հաղորդում է Rudaw հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիներ: Նշվում է, որ զոհերի թվում կարող են լինել երեխաներ: Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Դեյր Զորի տարածքում ահաբեկիչների հենակետերին: DPA-ն, հղում անելով Սիրիայի իրավապահ մարմիններին, նշում է, որ հարվածի զոհ է դարձել 13 […]
19:08 26.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր իր հետ կապ ունեցող կուսակցություն է ստեղծվում: Մասնավորապես, լրագրողներից մեկն ասել է, որ խոսքը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կողմից հայտարարված քաղաքական ուժի մասին է: Լրագրողի ճշող հարցին՝ արդյո՞ք նախագահը մտադրություն ունի ինչ-որ կուսակցություն հիմնել կամ հիմնավո՞ր են այն խոսակցությունները, թե նախագահը կապ […]
19:04 26.01.2019
Լիովին կարողանում եմ իմ պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նոր իրավիճակում պետք է նախագահին տրվող լիազորություններն ավելացվեն: «Եթե դրա կարիքը լինի փոփոխությունների, դա իմ ցանկությամբ չէ. հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ և նախագահի […]
19:00 26.01.2019
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը: Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը: […]
18:47 26.01.2019
Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին […]
18:40 26.01.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահ ճանաչելու մասին հայտարարությունները: Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ է» անվանել, քանի որ վերջիններս նմանատիպ հայտարարություններ են տարածում: «Հայտարարություններն արվում են ոչ միայն նույնաբովանդակ, այլև միաժամանակ»,- գրել է Զախարովան: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո […]
18:31 26.01.2019
Շաբաթ, 26 Յունուար 2019-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց Թուրքիոյ Խորհրդարանի հայազգի երեսփոխան Կարօ Փայլանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին:
18:21 26.01.2019
Երբ վերջնական կառավարության կազմը, նրա գործունեության ծրագիրը բոլորը կներկայացվեն, ես իմ կարծիքը համապատասխան ձևով կհայտնեմ: Այս մասին լրագորղների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցին: «Կարծում եմ՝ իրականում պետք է նաև գիտակցնենք, որ հանրապետության նախագահը խորհրդարանական համակարգում մեկնաբան չէ»,- ասել է նախագահը:
18:16 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական […]
18:04 26.01.2019
Հայ-իտալական գիտական կապերը զարգացման նոր մակարդակում են: Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում զեկույցներ են կարդացվել մասնավորպես քվանտային ֆիզիկայի վերաբերյալ: Գիտաժողովին ներկա է եղել նաև հանրապետության նախագահը. Արմեն Սարգսյանը ևս զեկույց է կարդացել, իսկ մինչ այդ էլ ողջույնի խոսքով է հանդես եկել: «Հնարավորությունները տեսնում […]
18:00 26.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: