13:50 26.01.2019
21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը: «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականության մեջ շատ չե՞ն դեմագոգիան և ցինիզմը: «Առհասարակ, 21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և նաև մեծամտությունը: Եվ այս 3 ձևաչափերի մեջ, եթե մարդը կարողանում է զետեղել […]
13:41 26.01.2019
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի սուրճի խանութներից մեկի աշխատակիցը ցույց է տվել, թե ինչպես է սուրճը սառչում օդում 7 աստիճան ցրտի պայմաններում: Պահը տեսագրվել, այնուհետ կադրը դանդաղեցվել է: Տեսանյութում տեսանելի է, թե ինչպես է վայրկյանների ընթացքում տաք սուրճը սառչում: https://www.facebook.com/wxow19/videos/2291316731152903/
13:38 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման […]
13:33 26.01.2019
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Կենդանաբանական այգու մոտ հավաքվել է շուրջ 20 ցուցարար, որոնք հիմնականում կենդանասերներ են և այգու նախկին աշխատակիցներ: Ցուցարարների պահանջը չի փոխվել, նրանք պաստառներ են պահում, որոնց վրա գրված է տնօրենի անունը: […]
13:28 26.01.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է 2018 թվականի դեկտեմբերի սկզբին Գյումրիում տեղի ունեցած սպանության մանրամասների մասին: Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան […]
13:17 26.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ իրենց ևս լուրեր են հասել այն մասին, որ ծեծկռտուքին մասնակից, սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է […]
13:05 26.01.2019
Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց […]
12:57 26.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է հայտարաությանը՝ նշելով, որ «եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի»: «Նաև տեղեկացնում եմ, […]
12:57 26.01.2019
Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և […]
12:50 26.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում համառոտ տեղեկագիր է ներկայացրել «Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ: Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն […]
12:44 26.01.2019
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին: Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել հենց ռելսերի վրա, որից հետո գնացքը բախվել է ավտոբուսին: Վիրավոր աշակերտներից մեկին ինքնաթիռով տեղափոխել են Դալլասի հոսպիտալ, բայց չի հաջողվել վերջինիս կյանքը: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը նույն հոսպիտալացվել է:
12:36 26.01.2019
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ անդրադառնալով կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան փաստին: «Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը: Հիշեցնենք, որ այսօր առավոտ հայտնի դարձավ, որ […]
12:28 26.01.2019
Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
11:48 26.01.2019
Երևանի ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին […]
11:40 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:
11:33 26.01.2019
Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդել է նրա խոսնակը: Միշել Լեգրանը կինոյի և հեռուստաֆիլմերի ավելի քան 200 երգերի հեղինակ է: Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49 թթ. դաշնամուր, գիր և […]
11:11 26.01.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիայի 37-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց: Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է […]
23:02 25.01.2019
Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Աղբյուրը հայտնում է, որ գերմանական կողմը կոչ է արել այդ երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացնել: «Մենք այս հարցում ձեռնպահ չենք, ավելի շուտ մենք աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Գուայդոն»,- ասել […]
22:46 25.01.2019
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան՝ ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվականից: Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 5-6 հա անտառային տարածք։ Հրդեհը […]
20:00 25.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Քաղաքականություն լուսաբանելիս միշտ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել պատի այն կողմը և ներսից լինել դրա մեջ: Հեղափոխությունից հետո կար ցանկություն և պատրաստակամություն՝ ստանձնելու այդ ընդհանուր պատասխանատվությունը, ինչի համար, որ պայքարում էինք: Իհարկե, հեշտ կլիներ չմտնել քաղաքականություն և նորից կողքից խոսել, քննադատել, բայց […]
19:49 25.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
19:46 25.01.2019
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն այն աղքատ ընտանիքին, որը դիմել և հաշվառվել է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և բավարարում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում […]
19:40 25.01.2019
Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Նվազել է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1537: Հոսպիտալացումները կայունացել են` 728 հոսպիտալացված հիվանդ, որից 89.9%-ը երեխաներ են, հայտնում են առողջապահության նախարարությունից: Այսօրվա դրությամբ դուրս է գրվել 146 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 88 […]
19:29 25.01.2019
2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Նախարարությունից հայտնում են, որ այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները: Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, […]
19:25 25.01.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացրած ադրբեջանական աղմուկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի տեղադրման վերաբերյալ երկու երկրների դեսպաների միջև տեղի է ունեցել տեղեկության փոխանակում: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրների միջև […]