13:33 28.01.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է շարքային Մհեր Ավետիքի Հովսեփյանին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդվածը՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N […]
13:32 28.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
13:30 28.01.2019
ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին: Հայաստանի զինված ուժերի կազմավորման տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին […]
13:26 28.01.2019
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Բանակի օրվան: Իր գրառման մեջ նա կարևորել է բանակի դերը՝ այն բնորոշելով որպես «իրական և շոշափելի հաղթանակ: «Այն, ինչ մենք այսօր կարող ենք իրական և շոշափելի ձեռքբերում համարել, մեր բանակի շնորհիվ է … Պատերազմում զոհված, իրենց առողջությամբ հայրենիքը պաշտպանած, այսօր սահմանին կանգնած շարքային […]
13:21 28.01.2019
Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այս մասին Twitter-ում հայտնում են վենեսուելական իրավապաշտպանական ընկերությունները: Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վենեսուելական քրեական ֆորումը գրանցել է 791 հոգու ձերբակալություն: Բոլոր ձերբակալվածները եղել են բողոքի ակցիայի մասնակիցներ: Նշվում է, որ միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 մարդ: Հայտնի է, որ երկում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով […]
13:11 28.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել […]
12:44 28.01.2019
Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան փաստին: Նախարարի գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի ընկերներ, հարգելի հետևորդներ Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած […]
12:42 28.01.2019
«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների […]
12:32 28.01.2019
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը: «Հայոց բանակի օրվա կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ եզակի մի հուշարձանի պատմության, որը գտնվում է Բուխարեստի կենտրոնում` Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ հայկական եկեղեցու բակում: Հայազգի մեծանուն Զորավարին նվիրված արձանը կանգնեցվել է 1936թ. ապրիլի 13-ին և համարվում է նրան նվիրված աշխարհում առաջին […]
12:32 28.01.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան կոչ է արել երկրի ընդդիմադիր ուժերին նստել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ`քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Եթե ընդդիմությունը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ բառացիորեն կես ժամից, ապա մենք կհամաձայնենք: Ես շատ կուզեի, որ նրանք բանակցությունների գան, թույլտվություն […]
12:25 28.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ. «Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ Հայրենիքը պաշտպանելու մեր հայորդիների անձնազոհ նվիրումը, սերնդեսերունդ փոխանցվելով, նյութականացավ 27 տարի առաջ: Ազգային գոյապայքարի քառուղիներում կազմավորված բանակը դարձավ հայկական անկախ պետականությունների հենասյունը: Անկասկած, այն շարունակելու է մնալ մեր անվտանգ ներկայի ու ապագա խաղաղության […]
12:23 28.01.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է CNN -ը: Նշվում է, որ Քլինթոնի խոսքերը չեն երաշխավորում, որ նա աշխատում է իր նախընտրական քարոզարշավի վրա: Հիշեցնենք, որ 2016 թ-ին կայացած նախագահական ընտրություններում Քլինթոնը պարտվել էր Դոնալդ Թրամփին: Նա ստացել էր ընտրողների կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը՝ 227-ի ձայները: Միևնույն […]
12:18 28.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանըշնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք հաղթանակած […]
12:02 28.01.2019
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթի այցելել է Եռաբլուր: «Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ այց Եռաբլուր։ Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենիքի անկախությունն ու սահմանները կյանքի գնով պաշտպանած հերոսների հիշատակին»,- գրել է Արմեն Գրիգորյանը։
11:52 28.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկրում ապրում է առնվազն 25․7 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Մեր երկրում կա առնվազն 25․772.342 անօրինական ներգաղթյալ, այլ ոչ թե 11.000 000, որոնց մասին հաղորդվել է տարիներ շարունակ. այնքան ծիծաղելի է»,- գրել է նա: ԱՄՆ նախագահը չի հրապարակել տեղեկատվության իր աղբյուրը: We are not even into February […]
11:49 28.01.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ. «27 տարի առաջ ձևավորվեց անկախ Հայաստանի Ազգային բանակը: Դա ազդարարեց մեր պետականության կայունությունը: Այդ տարիներին Հայոց բանակն ապացուցեց իր մարտունակությունը, երբ երկիրը պատերազմական գործողությունների մեջ էր, որից հաղթանակած դուրս եկանք: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես ուժ ու եռանդ մաղթել այս պահին առաջնագծում […]
11:49 28.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած […]
11:47 28.01.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ քննարկված պայմանները՝ շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումն ու Կասպշիկի դիտորդական առաքելության ընդլայնումը, հայկական կողմը դիտարկում է որպես ռիսկերը նվազեցնող մեխանիզմներ։ «Մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ։ Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ։ Դրան ավելացել է Դուշանբեն։ Այս արանքում մենք […]
11:44 28.01.2019
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը: «Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր, Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր, որ ապահովում ես մեր երկրի սահմանների անառիկությունը, մեր ընտանիքների անվտանգությունը: Հավերժ փառք իրենց կյանքը զոհած բոլոր նահատակներին, եղեք մեզ պահապան երկնային թագավորությունից»,- գրել է նա:
11:38 28.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Տիգրան Մանսուրյանը խոսել է մի շարք հարցերի շուրջ. «Ես մեկն էի մի փոքր խմբից, որոնց սեփական եսը, համոզմունքներին ենթարկվելը սկզբունքային նշանակություն ուներ: Այդպիսին էին Լևոն Ներսիսյանը և իր միջավայրի երիտասարդները, ես նրանց մեջ էի: Լևոնն իրեն և իր նմաններին անվանում էր միոտանի այլախոհներ, ոչ հակասովետական գործունեություն ծավալող, այլ մտածող: Ես խորհրդային […]
11:27 28.01.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին հենց Արցախի մասնակցության հարցը։ Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս բոլոր հարցերը, բնական է՝ հնարավորությունների սահմաններում, քննարկման առարկա են։ Մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը։ Նայեք՝ 20 տարի ձևավորված է եղել […]
11:23 28.01.2019
Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա է։ Արցախյան հակամարտությանն անդրադառնալիս իր այս խոսքերն այսօր Եռաբլուրում մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը նա մեկնաբանեց այնպես, որ բանակցային կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ։ Նա զարմանք արտահայտեց այն կապակցությամբ, որ հանրության շրջանում տագնապային տրամադրություններ կան։ «Պատերազմն ի՞նչ է։ Այլընտրանքը խաղաղությանը ի՞նչ է… Եվ մենք շարունակական աշխատելու […]
11:11 28.01.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն 3 ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անմիջական մասնակցության։ Սա նշանակո՞ւմ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձևաչափում փոփոխություն կա։ Այս մասին լրագրողներն այսօր Եռաբլուրում հարցրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Չէ, չէի ասի։ Գիտեք, առաջինը, որ եղել է երեք հանդիպում, որոնք եղել են այսպես անպատրաստի, […]
10:58 28.01.2019
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: (Եթե նոր փաստաթուղթ լիներ-խմբ.) դուք կիմանայիք»,- Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ բացատրելով, որ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին նոր փաստաթուղթ դրված չէ, թեև բանակցային ամբողջ բովանդակությունը չեն կարող բացահայտել։ Մնացականյանը նշեց, որ չկա որևէ դրվագ, որով առաջ շարժվեն ու հասարակությանը տեղյակ չպահեն։
10:44 28.01.2019
«Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք, և, հավատացե՛ք, անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, և մենք ԶՈւ-ի մարտունակությունը պատշաճ մակարդակում ենք պահելու»,- այսօր՝ հունվարի 28-ին, ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերի: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրների կատարումը […]
10:27 28.01.2019
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ Արցախի ԱԻ ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը այլևս կարիք չի տեսնում խոսելու իր պաշտոնանկության մասին, քանի որ մինչ այս արդեն շատ է խոսվել այդ մասին։ Իր այս որոշման մասին նա այսօր ասաց Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նրան մեկ այլ հարց տվեցին՝ նեղացած չէ՞ իշխանություններից։ «Իհարկե, ո՛չ։ Եթե նեղացած լինեմ, էստեղ […]
10:23 28.01.2019
«Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ նախկինում պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ շատ են առողջական կեղծ խնդիրներով բանակից խուսափողները։ Տոնոյանը բացատրեց, որ թեև հիմա ավելի շատ տղաների են զորակոչում, բայց նպատակը զինված ուժերն առողջ տղաներով […]
21:30 27.01.2019
Բավարացի մսավաճառ Կլաուս Բոբելը բացել է աշխարհում «երշիկի» առաջին հյուրանոցը, հաղորդում է CGTN-ը: Հյուրանոցի տերը գիտակցում է, որ իր նախասիրությունը կարող է ոչ բոլորին դուր գալ. Հյուրանոցում պարագաները ձևավորված են երշիկեղենի պատկերներով: Երշիկեղենը կարելի է փորձել հյուրանոցի հարակից խանութում, կամ էլ ինքնուրույն պատրաստել:
21:00 27.01.2019
Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ստեղծել են խռմփացնելու դեմ բարձ, որը նախատեսված է խռմփացնողի կողքին քնող մարդու համար, հաղորդում է IEEE Spectrum-ը: Ակուստիկ համակարգը բաղկացած է բարձրախոսներից և ձայնային զտիչից: Համակարգը գործում է խռմփոցի ալիքը լռեցնելու սկզբունքով։ Նման համակարգեր գոյություն են ունեցել նաև նախկինում, սակայն չեն եղել այդչափ արդյունավետ՝ չափսերի և կիրառության անհարմարությունների պատճառով։