TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Վերջապես լուծվեց հարցը․ Արթուր Մեսչյանը՝ Արամի 23 շենքի ճակատագրի մասին

12:02 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանը լրագրողներին ասաց, որ գիտի, որ իրեն հարցնելու են Արամի 23 շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր օրեր առաջ։ Նա միանգամից պատասխանեց այդ հարցին՝ առանց հարցին սպասելու։ «Վերջապես լուծվեց այդ հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր․ AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք […]

̰
Արթուր Վանեցյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը

12:00 24.01.2019

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա […]

̰
Սխալ մեկնաբանություն կա, թե Օպերայի կանաչ գոտու վերականգնումը քաղաքապետի կամ իմ նախագիծն է․ Մեսչյան

11:58 24.01.2019

Օպերայի տարածքի կանաչապատ գոտու վերադարձը քաղաքապետ Հայկ Մարությանի կամ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի քմահաճույքը չէ, թեև այդպիսի մեկնաբանություններ կան։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Մեսչյանը։ Նա հիշեցրեց, որ սրճարաններից ազատվելու է միայն մեկ գոտին, ու դրա վերաբերյալ վաղուց կային բողոքներ։ Մեսչյանի խոսքով՝ բոլոր երևանցիներն էլ կցանկանային, որ այդ տարածքի մի մասը վերադարձվեր որպես […]

̰
Ուզում ենք սկսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը՝ 2 կայարան Աջափնյակում․ Արթուր Մեսչյան

11:56 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանն ասաց, որ ռազմավարական հարցերից մեկը մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն է, որի ծրագիրն արդեն ուզում են սկսել։ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»,- ասաց ճարտարապետը։ Նա հայտնեց, որ մտադիր չեն շատ ծավալվել ապագա զարգացման հեռանկարների տեսանկյունից, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Այդ […]

̰
Արմեն Գրիգորյանի` Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԱԽ խոսնակ

11:52 24.01.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսնակ Արեգ Քոչինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից: «Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի […]

̰
Վորոնեժի մարզում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուս է վթարվել

11:52 24.01.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով զոհվածի […]

̰
Մահացել է պատգամավոր Գոհար Ենոքյանը

11:49 24.01.2019

Ծանր հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Վերջինս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ էր, եղել է «Գարուն» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ:

̰
Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

11:47 24.01.2019

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Տարիներ շարունակ քաղաքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին «Առանձին հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14.400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է  այս տարի այդ գործառույթների […]

̰
Շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում․ Մեսչյան

11:42 24.01.2019

«Շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա սա բացատրեց նախագծային աշխատանքների ակտիվացմամբ՝ 100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտում դիտարկել են 4200 գործ, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ: Տրվել է 170 շինթույլտվություն։ «Այսինքն՝ այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, […]

̰
Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ է. Կանդելակին Դավոսում «բռնացրել է» Փաշինյանին

11:36 24.01.2019

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հետ հայերենով մեկ-երկու բառ է փոխանակել: «Բարև ձեզ: Լավ լինեք, սաղ լինեք, դուք գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա»,- հարցրել է Կանդելակին Փաշինյանին: ՀՀ վարչապետը նախ՝ հայերենով է պատասխանել, ապա անգլերենով` նշելով, որ «այս մասին Հայաստանում բոլորը գիտեն»:

̰
SHANTNEWS

11:34 24.01.2019

̰
Հայաստանը «Կալաշնիկով» ԱԿ-12 ավտոմատների գնման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ

11:26 24.01.2019

Հայաստանը պայմանագիր է կնքել ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի հետ ԱԿ-12 նորագույն ավտոմատներ (ինքնաձիգ) գնելու վերաբերյալ։ Առայժմ մատակարարվող խմբաքանակը կլինի 50 միավոր։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է կոնցեռնի ղեկավարը։ Նրա խոսքերով՝ այդ խմբաքանակը նախատեսված է Հայաստանի զորային փորձարկումների համար, զինծառայողները դրանք կփորձեն ու դրանից հետո կորոշվի՝ Հայաստանը նոր, ավելի խոշոր խմբաքանակ գնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ռուսաստանից բացի՝ […]

̰
SHANTNEWS

11:18 24.01.2019

̰
SHANTNEWS

09:59 24.01.2019

̰
ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների մի մասն աջակցում է պատի կառուցմանը. միջազգայնագետ

09:58 24.01.2019

ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիների, մեքսիկացիների 51%-ն աջակցում է Դոնալդ Թրամփի՝  ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Անդրադառնանք նրան, որ այս պատը նորություն չէ: Պատի մի հատվածը տարբեր նախագահների օրոք, տարբեր նահանգներում՝ ամենավտանգավոր հատվածներում կառուցվել է, և Թրամփն ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել արդեն իսկ կառուցված […]

̰
Թրամփը սահմանային պատի համար նշանաբան է հորինել

01:00 24.01.2019

«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]

̰
ԱԺ-ում գտնվողները պետք է ապացուցեն իրենց աշխատանքով, որ արժանի են հազարավոր քաղաքացիների՝ իրենց տված քվեներին. Զարեհ Սինանյան

00:47 24.01.2019

Գլենդելի հայազգի քաղաքապետ Զարեհ Սինանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարդկանց կողմից հեղափոխությունը մեկ անձի հետ կապելու իրողության մասին․ «Ինչ-որ վտանգ կա դրա մեջ, իհարկե: Դա էլ հասկանալի է, որ մարդիկ նույնացնում են հեղափոխությունը հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Ես դա… չեմ տեսնում որպես ինչ-որ վախենալի մի բան: Բայց բնական է, որ […]

̰
Նիագարայի ջրվեժը սառցակալել է

00:36 24.01.2019

ԱՄՆ-ում ուժեղ սառնամանիքների պատճառով Նիագարայի ջրվեժը մասամբ սառցակալել է: Այս մասին հայտնում է CNN-ը: Լրատվականը հայտնում է, որ հյուսիսային Ամերիկայում ջերմաստիճանը -20 աստիճանի է հասել: «Սառը քամին տարածաշրջանում կձգվի գալիք երկու շաբաթների ընթացքում»,- ասել են օդերևութաբանները: BREATHTAKING: Wanna know just how cold it is in the northeastern US right now? Parts of #NiagaraFalls are frozen […]

̰
Ժամանակին կոնկրետ անձանց համար նախարարություններ էին ստեղծում, հիմա կոնկրետ անձանց համար նախարարություններ են լուծարում. Գևորգ Պետրոսյան

00:24 24.01.2019

«Պետք չէ նախարարություն լուծարել, եթե կարևոր հաստիքը զբաղեցնում է այնպիսի մարդ, որ ոչ միայն սուրճ է խմում, այլև հարևան աշխատասենյակներում սուրճի բաժակը նայելով խնդրում է գուշակել իր գլխի գալիքը, այդպիսի աշխատողներից ազատվելու համար տասնյակ հիմքեր կան: Պետք չէ կոնկրետ անձանցից ազատվելու համար մենք նախարարություններ լուծարենք: Ժամանակին կոնկրետ անձանց համար նախարարություններ էին ստեղծում, հիմա կոնկրետ անձանց […]

̰
Հորիզոն 22.00

23:47 23.01.2019

̰
2-3 տարին բավարար է, որպեսզի Հայաստանում տնտեսական, սոցիալական առումով վիճակը կտրուկ լավանա. տնտեսագետ

23:47 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության լուրերի հաղորդման ընթացքում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին. «Այդ ամենը սկսվել է իմ ավագ գործընկեր Կլաուս Շվաբի նախաձեռնությամբ 1970-ականների կեսերին, երբ տնտեսական հարցերի շուրջ պարզ քննարկումը վերածվեց տարածաշրջանային նշանակության, ապա` գլոբալ նշանակության: Գործարարները, երկրների ղեկավարները սկսեցին հետաքրքրվել: Չինաստանն իր բարեփոխումները սկսել է Դավոսից. 1979-80-ական թվականներին, գրադուալիզմի ճանապարհով գնալով, փոփոխությունների […]

̰
3 հայ Ռուսաստանում դատապարտվել է ազատազրկման՝ բեռնատարների վարորդների վրա հարձակման և շորթման համար

23:31 23.01.2019

Դեռևս 2016 թվականին գործած հանցանքների համար այսօր ազգությամբ հայ երեք քաղաքացու ազատազրկման են դատապարտել Ռուսաստանի Հարավային Ուրալի տարածաշրջանում։ Բեռնատարների վարորդների վրա հարձակումների ու շորթումների համար նրանք ստացել են 5 տարի, 7․5 տարի և 9 տարի ժամկետներ։ Նրանց մեղսագրվում են հետևյալ հանցավոր արարքները՝ բռնության կամ ունեցվածքի փչացման սպառնալիքով շորթում, պահեստներ ապօրինի ներխուժման և որպես զենք օգտագործվող […]

̰
Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

23:18 23.01.2019

Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական շրջայցն են իրականացրել: Կանգնակները, որոնք վարորդների դժգոհությունն են առաջացրել, հատկապես տեղադրում են տնտեսվարողները և խոչընդոտներ են ստեղծում երթևեկության համար: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/388270491978857/    

̰
Թևան Պողոսյան

22:49 23.01.2019

̰
«Ալ Քաիդայի» ահաբեկիչները հարձակվել ու ճեղքել են Սիրիայի կառավարական զորքերի պաշտպանությունը

21:17 23.01.2019

Այս գիշեր Սիրիայի հարավային Իդլիբ նահանգում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղական խմբի, նախկին «Ան-Նուսրայի» զինյալները հարձակվել են սիրիական կառավարական զորքերի վրա, ճեղքել բնագիծն ու խորացել 1․5 կիլոմետր։ Այս մասին հայտնել է ռուսական կողմը, որ հետևում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցմանը։ Ավելի ուշ սիրիական զորքը վերակազմակերպվել է ու արգելափակել ահաբեկչական խմբավորման զինյալների հետագա առաջխաղացումը։ Մարտերի վերջնական փուլում, […]

̰
130 քաղբանտարկյալ․ ԵԽԽՎ-ում հրապարակվել է Ադրբեջանի հարցով զեկուցողի նախնական զեկույցը

21:03 23.01.2019

Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողը ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է իր նախնական զեկույցը, որում ներառվել են Ադրբեջանում ազատազրկված 130 անձանց անուններ, որոնք ենթադրաբար կարող են լինել քաղբանտարկյալ։ Այս մասին նշվում է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում։ Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, որոնց կարելի է ճանաչել քաղբանտարկյալ, […]

̰
Չինաստանում շունը բժիշկներին օգնել է գտնել գիտակցությունը կորցրած տիրոջը

20:52 23.01.2019

Չինաստանում ընտանի շունը շտապօգնության աշխատակիցներին ուղեկցել է դեպի գիտակցությունը կորցրած տիրոջ մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շան տերը ուշաթափված է եղել տեղանքի նրբանցքներից մեկում: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել: Այդ ընթացքում շունը փողոցի մեջտեղում կանգնած սպասելիս է եղել բժիշկներին: Տեսնելով մեքենան՝ կենդանին սկսել է վազել տիրոջ ուղղությամբ՝ հաճախ շրջվելով՝ համոզվելու համար, […]

̰
Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Առողջապահության նախարարությունում ևս կրճատումներ լինեն

20:25 23.01.2019

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց է ուղղվել, թե արդյոք օպտիմալացման աշխատանքներ կիրականացվեն նաև առողջապահության ոլորտում։ «Մեր նախարարության ենթակա հիմնարկների մասով, այսպես ասած, «դուպլիկատ» ֆունկցիաներով հիմնարկներ մենք չենք ունեցել, այսինքն՝ մեր մի քանի ՊՈԱԿ-ները սպեցիֆիկ, կոնկրետ ռազմավարական ֆունկցիա կատարող ՊՈԱԿ-ներ են: Օրինակ՝ նույն «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ը, Դեղերի փորձագիտական կենտրոնը։ […]

̰
2,4 կգ հաշիշ, կոկաին, սփայս․ բացահայտվել է թմրանյութերի շրջանառության դեպք

20:09 23.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում […]

̰
ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա ժողովրդավարություն. Զարեհ Սինանյան

20:02 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը խոսել է հեղափոխությունից հետո Հայաստանում տիրող տրամադրությունների մասին իր տպավորություններից: Նրա խոսքով՝ այժմ, ընդհանուր առմամբ, մարդիկ ավելի դրականորեն են տրամադրված ապագայի հանդեպ: «Իհարկե, էյֆորիայի ցնծումը չկա այլևս, այդ խինդը, ուրախությունը չկա, որը նորմալ է, դա երբեք չէր կարող անսպառ շարունակվել: Բայց տրամադրությունը դրական է: Մարդիկ […]

̰
BACK_TO_TOP