19:03 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել […]
18:44 24.01.2019
Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում քննել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, վարույթի նյութերի հետազոտումից և […]
18:30 24.01.2019
«Գլխավորը արդյունքն է: Ի վերջո, պատրաստված, թե չպատրաստված, մեկուկես ժա՞մ է տևել, թե՞ 30 րոպե, եթե դրա հետևում կա արդյունք, որը նպաստելու է հայկական շահերի առաջ տանելուն»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Պողոսյանը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում իշխող խմբակցությունը խոստումներ էր տվել Արցախը վերադարձնել բանակցային […]
18:24 24.01.2019
Սեփական պետությունն ամրացնելու ամեն քայլը ձեռնարկելիս Թուրքիան առերեսվում է միևնույն փաստի հետ, որ, քանի դեռ չունես անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորություն, չես կարողանում հասնել միասնության, ոչ ոք հաշվի չի նստի քեզ հետ։ Այս մասին զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ այդ նույն փաստի հետ իրենք […]
18:11 24.01.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Աշխարհասփյուռ իր կառույցով ՀՅԴ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի […]
18:10 24.01.2019
Արզականում հիմնվելու է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ 120 միլիոն դրամի ներդրմամբ: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 000 000 դրամի ներդրում, որը պետք է իրականացվի մի քանի փուլերով: Արդյունքում, առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ստեղծել 15 աշխատատեղ՝ միջինը 90 000 […]
18:04 24.01.2019
Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման նախաձեռնողը եղել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (Դավոսի ֆորում) նախագահ Բյորգե Բրենդեն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական մամուլը։ Այս հանդիպումը, ըստ նրա, պետք է համարել երկու պետությունների ղեկավարների՝ Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում անցկացված […]
18:02 24.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից […]
18:00 24.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայում ընթացող հակակառավարական ցույցերի անցկացմանը: «2018 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոյի կողմից անօրինական ընտրվելու իրողությունից հետո Եվրոպան աջակցում է այդ երկրում ժողովրդավարության հաստատմանը: Ողջունում եմ հարյուր հազարավոր վենեսուելացիների համարձակությունը, որոնք հանդես են գալիս իրենց երկրում ժողովրդավարություն հաստատելու համար»,- գրել է Ֆրանսիայի […]
17:48 24.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու գործով դատական հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել Գուրուրյանի կալանավորման ժամկետը դարձնել 40 օր: SHANTNEWS.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: Նա հայտնեց, որ երկուշաբթի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: Մեր աղբյուրը փոխանցեց, որ իրենք արդեն նամակներ են գրել ՌԴ-ում Հայաստանի […]
17:29 24.01.2019
«Երկրներ կան, որ ո՛չ ժողովրդավարություն ունեն, ո՛չ նորմալ կառավարություն, բայց ներդրումներ են ստանում բնական պաշարներից, մեր բնական պաշարը մեր մարդկային ռեսուրսն է, այ դա մենք պետք է կարողանանք լավ աշխատեցնել»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսում ունեցած գործարար հանդիպումների մասին: Պողոսյանը վստահ է՝ […]
17:22 24.01.2019
Ուկրաինայի նախագահը մտադիր է երկիրը երկու ամսվա ընթացքում դուրս բերել ԱՊՀ կազմից, որին անդամակցում է Ռուսաստանը (նաև Հայաստանը)։ Փաստացի, Ուկրաինան արդեն տարիներ շարունակ որևէ կերպ չի մասնակցում այդ կառույցի գործունեությանը, սակայն դեռ պաշտոնապես դուրս չի եկել դրա կազմից։ Համարվում է սակայն, որ այս քայլն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ձեռնարկել է երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ […]
17:14 24.01.2019
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: «Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Հրապարակելով նիստի աշխատակարգը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն […]
17:04 24.01.2019
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը վերսկսվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին, նշեցին, որ լրացուցիչ մանրամասների մասին դեռ կտեղեկացնեն: Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։ 2016 թվականին Hetq.am-ը […]
17:00 24.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու […]
16:52 24.01.2019
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ այսօր կառավարության շենքի մոտ «Մի՛ գնացեք ՀՀՇ-ի ճանապարհով» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Գասպարին հայտարարել է, որ անընդունելի է համարում բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը։ «Պետք է իշխանությունը ժողովրդի հետ պարզ ու շիտակ խոսի. դա քողարկել, թե «մենք էս կադրերին՝ մասնավորապես Արթուր Գրիգորյանին […]
16:40 24.01.2019
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր պարզաբանում է ներկայացրել զինծառայող Յուրի Բրոյանի վերաբերյալ, որը զինծառայության օրերին հրաժարվել էր սննդից, իսկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նրան զորակոչել են՝ չնայելով հիվանդությանը։ Այժմ ներկայացվել է նոր պարզաբանում՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. «14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ […]
16:38 24.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը […]
16:28 24.01.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գլխավորելու է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: «Գլխավորելու եմ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Այսօր Ազգային ժողովի խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում («Եվրանեսթ») Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը: Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ […]
16:19 24.01.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նկարիչների միության շենքի մոտ քանդակագործ Հայկ Թոքմաջյանը նկարչության թեմատիկայով սառցե քանդակ է կերտում: Աշխատանքները սկսել են երեկվանից, քանդակագործն արդեն երկու օր է՝ ինչ աշխատում է և խոստացել է մոտ օրերս քանդակն իր ամբողջ հմայքով ներկայացնել հանրությանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Թոքմաջյանը նշեց, որ միայն եղանակն է մի փոքր խոչընդոտում, քանի որ […]
16:13 24.01.2019
ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի՝ շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այս […]
16:10 24.01.2019
Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական […]
15:54 24.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տարածել է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Եվ ահա ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնին հրապարակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր տարբերակը, որտեղ, ի թիվս այլ խնդրահարույց դրույթների, եկամտային […]
15:49 24.01.2019
2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելի է: Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից: Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ […]
15:45 24.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
15:44 24.01.2019
ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հրավիրվել և բացատրություն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Մեզ հայտնեցին նաև, որ քրեական գործերի նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ […]
15:18 24.01.2019
Փաստաբան Ինգա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է անցած տարի տեղի ունեցած սպանության դեպքին: Արսեն և Աշոտ Աբրահամյաններին, ովքեր հարազատ եղբայրներ են, նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ՝ սպանություն: Հետագայում մեղադրանքը փոփոխվել է, և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]
15:07 24.01.2019
Այսօր վերլուծաբան Մենուա Հարությունյանի ու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման ներքաղաքական պրոցեսներն էին, իշխանության քայլերն ընտրություններից հետո, Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող երկու ֆիլմերի ցուցադրությունը, արձագանքները: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում բանախոսներն իրար հերթ չէին տալիս և միմյանց հակաճառում էին: Բանը հասավ նաև վիճաբանության: Անի Խաչատրյանը կարծում է, որ Մենուա Հարությունյանը […]