TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ 30-ից ավելի կյանք է փրկվել

16:38 23.01.2019

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» նշում է հիմնադրման 20-ամյակը: Այն տարածաշրջանային եզակի կենտրոն է, որտեղ հավաքագրվում են ոսկրածուծի դոնորները: Նրանց թիվն արդեն հասնում է 30 հազարի: Կենտրոնի բոլոր դոնորները հայ են՝ Հայաստանից ու տարբեր երկրներից: Այս տարի առաջին անգամ դոնորներից մեկն իր ցողունային բջիջներն է հանձնել, որոնք ուղարկվելու են Իսպանիա: Հայաստանից Իսպանիա՝ 7-ամյա Արենի կյանքը փրկելու […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելու վերաբերյալ

16:36 23.01.2019

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել վերջին օրերին ակտիվ քննարկվող  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ: Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: «Ելնելով վերոգրյալից և […]

̰
ԱՄՆ-Հայաստան զենքի վաճառքի պայմանագիրը կարող է չեզոքացնել ՌԴ մենաշնորհը․ Stratfor

16:31 23.01.2019

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետ հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, ու թեև հետխորհրդային պետությունների մեջ քիչ են այնպիսիները, որոնք Հայաստանի չափ կապված են Ռուսաստանի հետ, բայց հակասությունների հետագա զարգացումը կարող է այլ խաղացողների Հայաստան մտնելու հնարավորություն ընձեռել։ Այսպիսի վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը։ Վերլուծության հեղինակները հիշեցնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող որոշ […]

̰
Հենց անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է հաղորդի հանդիպումներին. տնտեսագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

16:30 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության եթերում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին: Անդրադառնալով Պուտին- Ալիև հանդիպմանը` տնտեսագետը նշել է. «Քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ վարչապետն Ալիևի հետ հանդիպեց. գուցե գաղտնի օրակա՞րգ կար: Չեմ կարծում, թե ինչ-որ գաղտնի օրակարգ ունի: Կարծում եմ, որ հենց այդ անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է […]

̰
Էպիդեմիայի շեմից Հայաստանը շատ հեռու է. Արսեն Թորոսյան

16:21 23.01.2019

«Մենք ունեցել ենք մահվան դեպք՝ քրոնիկ, ծանր հիվանդություն ունեցող անձի, որն ունեցել է նաև H1N1 վիրուս, բայց մենք ունեցել են ախտորոշված բազմաթիվ դեպքեր, երբ հայտնաբերվել է H1N1, բայց բուժվել, գնացել է: H1N1-ն ընդամենը վիրուսի մի շտամ է, որը հիմա շրջանառվում է, բայց նաև շրջանառվում են այլ շտամներ, օրինակ՝ H3N2, որը, այո՛, մի քիչ ավելի թեթև […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան

16:20 23.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

16:15 23.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական […]

̰
Գաբրիել Ղազարյանը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

16:13 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը, «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն նախատեսում են նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

16:10 23.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ: Ֆորումի երկրորդ օրը ՀՀ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է […]

̰
Գեղամ Գևորգյանը` գյուղատնտեսության նախարարի տեղակալ

16:04 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Գիտության և քաղաքականության համադրությունը կարևոր է ապագայի տեսանկյունից. նախագահ

15:54 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ […]

̰
Գարեգին Բաղրամյանը` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ

15:48 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գարեգին Բաղրամյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Որոշ նախկին պատգամավորներ մեծ հաճույքով ստացել են 13-րդ աշխատավարձը, բայց ասուլիս են հրավիրում, ասում` ո՞նց կարելի է. Նիկոլ Փաշինյան

15:41 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ շարունակելով «Զրույց քաղաքացու հետ» շարքը, անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող պարգևավճարների թեմային: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պարգևավճարները, աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որ նախատեսված են հենց պարգևավճարների ու աշխատավարձերի համար. դրանք աշխատավարձի մաս են: «Ըստ էության, այդպիսի համակարգ է այսօր ՀՀ-ում գործում, և […]

̰
«Հումորի լիգան» առաջին անգամ կմասնակցի Օդեսայում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին

15:36 23.01.2019

«Առաջին անգամ Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի թիմը»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկացրեց «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը: Նա մանրամասնեց, որ թիմի վերջնական կազմն արդեն հայտնի է: 9 հոգանոց թիմն այսօր երեկոյան կմեկնի Օդեսա: «Лига смеха» փառատոնին մասնակցելու է մոտ 200 թիմ: Նախագիծը […]

̰
Ստվերային պայմանավորվածությունները պետք է բացահայտի ոչ թե ԱՆ-ն, այլ ՏՄՊՊՀ-ն. Արսեն Թորոսյան

15:34 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է նաև դեղերի գների մասին: Մասնավորապես անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով պետք է ԱՆ-ն զբաղվի ստվերային տնտեսության դեմ պայքարով։ «Ես կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն պետք է զբաղվի անառողջ մրցակցությամբ, ոչ թե առողջապահության նախարարությունը, ԱՆ-ն միայն քաղաքականության մշակման ֆունկցիա ունի: Այո՛, զուգահեռ, ներմուծումների նախկին կարգում […]

̰
Դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին. Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին

15:24 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը: Նա հիշեցրեց` երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից […]

̰
ԱՄՆ-ՌԴ բանավեճի առիթ դարձած հրթիռը «Իսկանդերի» հզորացված տարբերակն է

15:15 23.01.2019

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթները չկատարելու մեջ Ռուսաստանին մեղադրող Միացյալ Նահանգները մատնանշում է մի հրթիռ, որն ուղղակի «Իսկանդեր» համակարգերի վրա տեղադրվող հրթիռներից մեկի հզորացված տարբերակն է։ Այս մասին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրացի ռազմական կցորդների հետ հանդիպմանը բացատրել է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի պետը։ Այսպես ասած՝ «մեղադրյալը» ռուսական «9М729» հրթիռն է, որն էլ […]

̰
Թորբյորն Յագլանդը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

15:12 23.01.2019

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներից մեկը բարձրացրել է իրենց «մեկ միլիոն փախստականների» հարցը։ Նա Եվրոպայի խորհրդի պետքարտուղար Թորբյորն Յագլանդին հարցրել է, թե ինչ է վերջինս արել «ադրբեջանցի փախստականների  վերադարձի» համար։ Յագլանդը պատասխանել է, որ ինքն ի պաշտոնե իրավասություն չունի զբաղվել փախստականների խնդիրներով, ու նույնիսկ եթե դիմի միջազգային մյուս կազմակերպությունների պատասխանատուներին, ապա նրան կասեին, որ ինքը […]

̰
Հայաստանում շուտով կստենտավորեն նաև գլխուղեղի փակված անոթները. Արսեն Թորոսյան

15:09 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանում շուտով նաև գլխուղեղի ստենտավորում կլինի. «Ստենտավորման նման մի ծրագիր էլ էս տարի ներդրվում է գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելուն: Այսինքն՝ մենք հիմա ուզում ենք նաև գլխուղեղի փակված անոթները բացենք, ինչպես որ բացում ենք սրտի փակված անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի մեկին […]

̰
Ուզում ենք, որ սահմանամերձ գյուղերում կարողանան ցորեն ցանել ու հավաքել. Զարեհ Սինանյան

15:02 23.01.2019

Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը: Արամ Աբրահամյանի հետ զրույցում նա խոսել է պարբերաբար Հայաստան կատարվող այցերի ու իրականացվող ծրագրերի մասին: Զարեհ Սինանյանը հայտնել է, որ այս այցի ընթացքում նախաձեռնվել ու կոմբայն է տրամադրվել Կոթի համայնքին՝ գյուղացիների կողմից ցորենի մշակման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու համար: «Որովհետև […]

̰
Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի

14:57 23.01.2019

«Շուկայական տնտեսությունում որևէ ծառայության գին սահմանելու մեխանիզմ, եթե դա գնվում է ոչ պետության կողմից, իհարկե, չկա, և չի էլ կարող լինել: Նաև ես ուզում եմ էդ առիթն օգտագործել, նաև հղում անել դեղերի գների մասով: Պետությունը վճարովի ծառայությունների գին սահմանելու ֆունկցիա չունի, և իմ կարծիքով՝ չպետք է ունենա: Գինը պետք է ձևավորվի շուկայում՝ հարաբերականորեն արդար մրցակցության […]

̰
Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

14:50 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի օրը՝ հունվարի 25-ին, Ռուսաստանի նախագահի օրակարգում նրա հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հայտնել է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը ծանրաբեռնված գրաֆիկ ունի, և դժվար թե հնարավոր լինի որևէ միջոցառում կամ հանդիպում չեղարկել Փաշինյանի հետ հնարավոր […]

̰
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ

14:46 23.01.2019

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]

̰
Համացանցում Չինաստանի կենդանաբանական այգում բնակվող մաքրասեր շիմպանզեի մասին տեսանյութ է հրապարակվել

14:18 23.01.2019

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող շիմպանզեն արդեն տևական ժամանակ է՝ աչքի  ընկնում իր մաքրասիրությամբ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկն ավլում իր «սենյակ»-ը, կարգի բերում տարածքն ու «լվացք անում»: CGNT-ն հաղորդում է, որ կենդանին այս աշխատանքն անում է գրեթե ամեն օր: Նշվում է, որ կապիկն այս ամենը սովորել է այգու աշխատակիցներից ու […]

̰
210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

14:12 23.01.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին. «Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է […]

̰ ̰
Հորիզոն 13.00

13:45 23.01.2019

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան 30-ամյակը

13:33 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, […]

̰
Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

13:20 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է […]

̰
Հայկ Թոքմաջյանը մայրաքաղաքին սառցե նոր քանդակ կնվիրի

13:13 23.01.2019

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Նկարիչների միության շենքի առջև սառցե քանդակ է կերտում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում քանդակագործը խոսել է մտահղացման, աշխատանքի ընթացքի, քանդակի վերջնական տեսքի մասին: Թոքմաջյանը հայտնեց, որ սառցե 10 կտոր հավաքվելու և դառնալու է կոմպոզիցիոն լուծում, քանդակի վերջնական, ամբողջական պատկերը կլինի արդեն 3-4 օրից: «Իմ նպատակը քանդակը շուտ ավարտելն է, որ կարողանանք երկար վայելել»,- ասաց […]

̰
BACK_TO_TOP