TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Արթուր Վանեցյանը բացառում է երբևէ վարչապետ դառնալը

19:08 15.12.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թեև ունի վստահության բարձր վարկանիշ, բայց ուշադրություն չի դարձնում դրան, քանի որ դա ոչ թե իր անձի, այլ ԱԱԾ ընդհանուր վարկանիշն է։ Այդ վարկանիշը, ըստ Վանեցյանի, պայմանավորված է հեղափոխությամբ, քանի որ դրանից հետո ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այսինքն, ըստ Վանեցյանի, առանց վարչապետի, ինքը երբեք չէր ունենա այդ վստահությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը, […]

̰
ԱԱԾ-ն չի օգնել, չի էլ խանգարել հեղափոխությանը. Վանեցյան

19:06 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է նաև այն մասին, թե որքանով է օգնել կամ խանգարել հեղափոխությանը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ո՛չ օգնել է Հայաստանում հեղափոխության իրականացմանը, ո՛չ էլ խանգարել է դրան։ ԱԱԾ տնօրենը նաև ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հարսանիքի ժամանակ և դրանից հետո […]

̰
Տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն. Վանեցյան

19:00 15.12.2018

Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից երկուսը ոստիկանության բաժնում են, ընթանում է հետաքննություն. պարզաբանում

18:57 15.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: […]

̰
216 միլիարդ դրամի վերաբերյալ ստուգում է իրականացվում. Արթուր Վանեցյան

18:48 15.12.2018

216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն […]

̰
Հենց բան չի լինում ասելու, գրում են` Վանեցյանի օֆշորները. ԱԱԾ տնօրեն

18:37 15.12.2018

«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։ Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է […]

̰
Սահմանային խախտումներն ակտիվացել են. Արթուր Վանեցյանը հաստատում է

18:34 15.12.2018

Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։ Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով […]

̰
Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նաֆթալինի հոտից. քատեխնոլոգը հորդորում է հետևել Արթուր Բաղդասարյանի օրինակին

18:30 15.12.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին. «Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին: Բայց հանուն արդարության պետք ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին: Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ […]

̰
Հուսով եմ՝ շուտով կլուծվի Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը. Արթուր Վանեցյան

18:24 15.12.2018

«Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ շուտով կլուծվի նաև արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել […]

̰
Միջադեպ տեր Ասողիկի և ցուցարարների միջև

18:21 15.12.2018

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից մեկը մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ, իր պնդմամբ, Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հարվածում է իր հեռախոսին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:    

̰
Հայ-վրացական սահմանը փակած ջավախահայերը հանդիպել են Վալերիյ Օսիպյանի հետ. hetq.am

18:17 15.12.2018

Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանիին: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Ինչպես «Հետք»-ին պատմել են ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալի Կիրակոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի […]

̰
Ի՞նչ տարբերություն` ԱԱԾ տնօրենի՞ն են գաղտնալսել, թե՞ ձեզ. Արթուր Վանեցյանը՝ լրագրողներին

18:12 15.12.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]

̰
Արթուր Վանեցյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ-ում. այլ պաշտոնի առաջարկ չի ստացել

17:53 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու: «Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջում են Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը

17:47 15.12.2018

Այս պահին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այս պահին գտնվում են ՀՀ ոստիկանության շենքի մոտ: SHANTNEWS.am- ի թղթակիցը նշում է՝ նրանք պահանջում են հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է Էջմիածին քաղաքի ոստիկանապետի հրաժարականը: Ինչպես արդեն հայտնել էինք, նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել […]

̰
Հրատարակվել է Թումանյանի ավագ որդու արխիվային նյութերի հիման վրա կազմված գիրքը

17:25 15.12.2018

Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծի ավագ որդու՝ Մուշեղ Թումանյանի արխիվային նյութերի հիման վրա կազմված գրքի շնորհանդեսը: Արխիվային նյութերի մշակմամբ զբաղվել են Թումանյանի տուն-թանգարանի մասնագետները: Թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ Թումանյանի ընտանիքի ամբողջ արխիվը իրավաբանորեն հանձնվել է թանգարանին, և այդ ժամանակից ի վեր […]

̰
Թարմացվել և արդիականացվել է ԱԱԾ կայքը

17:15 15.12.2018

Գործարկվել է Ազգային անվտանգության ծառայության նոր կայքը, որտեղ ծառայությունը ավելի մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր գործունեության, գործառույթների, կառուցվածքի մասին: Կայքն ամբողջությամբ փոխված է և արդիականացված, հարմարեցված է կառավարության որոշման համաձայն սահմանված չափանիշներին: Կայքում կան, օրինակ՝ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, ԱԱԾ աշխատանքի ընդունվելու ձևերը և պայմանները: Կայքը նաև հնարավորություն է տալիս էլ. նամակով դիմել ԱԱԾ: Տեղադրված […]

̰
Հայաստանում ձերբակալված բոլոր լրտեսներն աշխատել են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի պատվերով

17:05 15.12.2018

Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]

̰
Նկարիչների միության նախագահի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել

16:45 15.12.2018

Այսօր հրավիրված Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել:  Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը և Հաղթանակ Շահումյանը: Որոշվել է, որ թեկնածուներն իրենց ծրագրերի մասին կարող են խոսել 15 րոպե, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ Հաղթանակ Շահումյանը ինքնաբացարկ հայտնեց:  

̰
Միայն այս տարի 3 մլն հաքերային հարձակման փորձ է եղել ՀՀ պետական կայքերի վրա

16:41 15.12.2018

2018 թվականի 11 ամիսներին ամբողջ 3 միլիոն հարձակում է եղել Հայաստանի պետական կայքերի վրա, և դրա մեծ մասի ծագումը հենց Ադրբեջանից ու Թուրքիայից է։ Այս մասին լրագրողների համար անցկացվող սեմինարի ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը։ Այս հարձակումները չեն հասել իրենց նպատակին, որովհետև որևէ կայք չի կոտրվել։ Սակայն հարցն այն է, որ […]

̰
Տղամա՛րդ եղիր. ՀՆՄ համագումարը թեժ մթնոլորտում է անցնում

16:34 15.12.2018

Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձել է  ՀՆՄ անդամ Գագիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե միությանը պատկանող սրճարանը վաճառելիս Աղամյանն իրեն համոզել է, որ իր «փայը» վաճառի: «Երբևիցե գործարք ես իր հետ չեմ արել»,- ասել է Աղամյանը, ինչին դահլիճում նստած Աբրահամյանն այսպես է արձագանքել. «Սո՛ւտ ես խոսում, իմ դիմաց […]

̰
Երիտասարդ նկարիչները Նկարիչների միության ներկայիս նախագահին հորդորում են հեռանալ

16:10 15.12.2018

Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ, երբ ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռվել, երիտասարդ նկարիչների ներկայացուցիչը բեմ է բարձրացել՝ դիրքերն իրենց զիջելու առաջարկով: «Նկարիչների միությունը դարձել էր շատ անհետաքրքիր մարդկանց համար, հիմա եկել է ժամանակը, որպեսզի բարեփոխումներ արվեն»,- ասաց Նկարիչների միության անդամ Ռուբեն Կարապետյանը: Կարապետյանը դիմեց Նկարիչների միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանին՝ առաջարկելով դիրքերը երիտասարդներին հանձնել: «Մենք ունենք […]

̰
Ֆրանսիայում ձերբակալված «դեղին բաճկոնների» թիվը գերազանցել է 90-ը

15:46 15.12.2018

Ֆրանսիայում արդեն տևական ժամանակ շարունակվող ակցիայի մասնակիցների շրջանում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին,  ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանության կողմից փոխանցված տվյալները: Հաղորդվում է, որ հիմնականում բենզինի գնի բարձրացման պատճառով սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան մեկնարկել է այս տարվա նոյեմբերի 17-ին: Այն անցնում է մեծաթիվ ձերբակալությունների ու անկարգությունների […]

̰
Կարեն Աղամյանը ցույց տվեց թղթեր, որտեղ չտեսանք ասելիքը. Հաղթանակ Շահումյան

15:38 15.12.2018

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարին ելույթ ունեցավ Հայատանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նա նշեց, որ չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն հանգամանքները ստիպեցին: Շահումյանը շեշտեց, որ համագումարը լիարժեք համագումարի տպավորություն չի թողնում, եկել են և հանպատրաստից կարծիքներ պիտի հայտնեն, մասնակից դառնան այն ամենին, ինչ իրենց պետք է թելադրեն: Նկարչի խոսքով՝ համագումարից առաջ […]

̰
Էջմիածնում բախումներ են տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ

15:25 15.12.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը: Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել են հենց այնտեղ կազմակերպել իրենց բողոքի ակցիաները: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ակցիայի մասնակիցների և Մայր […]

̰
Փարիզում իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

15:20 15.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ոստիկանական ուժերը «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ գազի կիրառումից հետո ակցիայի մասնակիցները սկսել են շարժվել Ելիսեյան պալատի ուղղությամբ, որը, աղբյուրի փոխանցմամբ, շրջափակված է իրավապահների կողմից: Նշվում է նաև, որ նրանց է միանում բողոքի ակցիայի ևս մեկ խումբ: Նշենք, […]

̰
Հեղափոխության արդյունքը զբոսաշրջության վրա հետագա տարիներին կզգանք. Մեխակ Ապրեսյան

15:19 15.12.2018

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ. «Մենք ունենք 9 ամիսների արդյունք. խոսքր 2018 թվականի առաջին 9 ամիսների՝ հունվար-սեպտեմբերի մասին է: Հայաստան այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար, որը 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ շուրջ 10 տոկոս […]

̰
Կանադայում հայտնաբերվել է հավկիթի չափի՝ 552 կարատանոց դեղին ադամանդ

15:12 15.12.2018

Կանադայի հյուսիսում գտնվող Dominion Diamond Mines հանքավայրում հայտնաբերվել է հավկիթի չափի ադամանդ: Այն Հյուսիսային Ամերիկայի տարածքում երբևէ գտնված ամենամեծ ադամանադն է: Այս մասին հայտնում  է Bloomberg պարբերականը: Հայտնի է, որ բարձորակ՝ 552 կարատանոց դեղին ադամանդ է: Հանքավայրի ղեկավարությունը հայտնել է, որ թանկարժեք քարը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի բարձր կարգի զարդերի պատրաստման համար: Նշվում է, որ 21-րդ դարի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

15:00 15.12.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ  դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի գիշերը և առավոտյան […]

̰
ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Ալեքսանդր Լապշինի մեղադրանքին՝ ընդդեմ Ադրբեջանի

14:56 15.12.2018

ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանի իշխանությանը՝ ուղարկելով ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով մեղադրանքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը հայտնեց, որ Ադրբեջանին 3 ամիս է հատկացվել գործին ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու համար: «Ինձ հետաքրքրում է, թե Ադրբեջանն ինչպես է առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Նիդեռլանդներում իրարից անկախ 4 դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ […]

̰
Ես կարծում էի` Աղամյանն ինքնաբացարկ կհայտնի, պարզվեց` չէ. Գագիկ Աբրահամյան

14:45 15.12.2018

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարին ելույթ ունեցավ ՀՆՄ անդամ Գագիկ Աբրահամյանը, որը բոլորին շնորհավորեց աննախադեպ համագումարի առիթով: Նա դիմեց ՀՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանին` արձագանքելով իր հասցեին հնչած քննադատություններին, ինչպես նաև միությանը պատկանող սրճարանի վաճառքին: «Հերիք է էն մահացածերին քսան տարի անընդհատ բերես մեյդան, այն, թե նրանք ինչ են արել, անընդհատ քեզանով անես, մի՛ արա, […]

̰
BACK_TO_TOP