14:40 15.12.2018
BFM TV-ի հաղորդմամբ՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայից առաջ, առնվազն վեց մարդ է ձերբակալվել: Նշվում է, որ այս տեղեկությունը հաղորդել են տեղական ոստիկանությունից: BFMTV- ի հաղորդմամբ՝ ցուցարարները սկսել են հավաքվել Հաղթական կամարի մոտ: Հեռուստաընկերությունը նաև հաղորդում է, որ ներկա պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերի արդյունքում մոտ 70 հազար […]
14:37 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության անդամ Վահան Գալստյանը դեկտեմբերի 15-ին ՀՆՄ 19-րդ համագումարի ժամանակ նախ՝ նշեց, որ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է, ապա ներկայացրեց ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի պաշտոնավարման հետ կապված իրավական որոշ խնդիրներ: Գալստյանն ասաց, որ Նկարիչների միության կանոնադրությամբ ՀՆՄ նախագահը չորս տարի ժամկետով է ընտրվում, ՀԿ-ների` միության մասին օրենքով մինչև հինգ տարով, ուստի ՀՆՄ-ն պարտավոր է այդ […]
14:34 15.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից: «Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը […]
14:26 15.12.2018
Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցել են ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից, հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Բացելով նիստը՝ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորել խորհրդարան անցած բոլոր ուժերին: Ելույթ ունեցողները հայտարարել […]
14:20 15.12.2018
Բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը: Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ են կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել են հենց այնտեղ կազմակերպել իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները հունիսից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները:
14:10 15.12.2018
Գրանադա Հիլզում անցկացվող ամենամյա Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում «Հպարտ հայեր» խումբն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ հայկական մշակույթը լավագույնը ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
13:56 15.12.2018
ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ից:
13:50 15.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող անձին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Հայտնաբերված անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվել։ Ծանուցում. Ենթադրյալ […]
13:35 15.12.2018
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:33 15.12.2018
Ամբողջ Ֆրանսիայի տարածքում «դեղին բաճկոնների» բողոքի նոր ալիքի վերսկսման վտանգի պատճառով մոտ 69 հազար ոստիկան է մոբիլիզացվել, տեղեկացնում է BFMTV–ն: Նշվում է, որ իրավապահները մտադիր են լրացուցիչ ուժեր ուղարկել Բորդո, Թուլուզ և այլ քաղաքներ՝ հանրահավաքների ժամանակ կարգ ու կանոն հաստատելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոճանապարհներին և կայարաններում հնարավոր են լրացուցիչ ստուգումներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ «դեղին […]
13:30 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարն անցնում է բավական թեժ մթնոլորտում: Համագումարի ժամանակ ՀՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանը դիմեց ներկաներին՝ խնդրելով, որ մասնակիցներից մեկ-երկուսը միանան իրեն՝ համագումարը միայնակ չվարելու համար: Առաջարկ հնչեց, որ համագումարը վարելու համար Աղամյանին միանա Արամ Իսաբեկյանը, առաջարկին, սակայն, ոչ բոլորն էին համաձայն: Նկարիչների մի մասը պահանջում էր, որ համագումարը վարի միայն Իսաբեկյանը՝ […]
13:29 15.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է […]
13:16 15.12.2018
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական […]
13:00 15.12.2018
Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) գործող նախագահ, ՀՆՄ նախագահի թեկնածու Կարեն Աղամյանն արձագանքեց իր հասցեին հնչած քննադատություններին ու մեղադրանքներին: Նա ներկայացրեց տեսանյութ, որում հրապարակեց մեղադրանքներ հնչեցնող նկարիչների պահանջած փաստաթղթերը: Աղամյանը նշեց, որ շատերն իրեն խորհուրդ են տվել դատի տալ, իր իսկ խոսքով, «անհիմն մեղադրանքներ հնչեցնողներին», հավելեց` ինքը միշտ ասել է, որ դա […]
12:21 15.12.2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի մասին. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ […]
12:17 15.12.2018
Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայթայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացել է 10 մարզիկով։ 400 մասնակիցների թվում հայկական պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։ Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է զբաղեցրել […]
12:00 15.12.2018
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ: Նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ […]
11:53 15.12.2018
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե որ երկրների զբոսաշրջիկներին է հետաքրքրում Հայաստանը, հատկապես հետհեղափոխական շրջանում: «Աճը պայմանավորող երկրներն են ՌԴ-ն, եվրոպական երկրները, Չինաստանից, Հնդկաստանից աճն ավելի քան կրկնակի է: Նոր՝ լավ դինամիկա կա Արաբական ծոցի երկներից: Ցավոք, այս տարի նվազում ենք ունեցել Իրանից, ինչը պայմանավորված է […]
11:20 15.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրցի հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
11:15 15.12.2018
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր անդրադարձել է ԱՄՆ դեսպանատան տարածած այն հաղորդագրությանը, թե Հայաստանում նախատոնական օրերին հնարավոր ահաբեկչական գործողություններ են լինելու: Թե ինչու է նման հայտարարություն տարածվել հարցին ի պատասխան՝ Ապրեսյանն ասել է հետևյալը. «Ես այս հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տենսում, հատկապես, որ հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ դեպարտամենտը մինչ […]
09:55 15.12.2018
Facebook սոցիալական ցանցում ծրագրային խափանում է տեղի ունեցել, որը թույլ է տալիս հավելվածով ստանալ օգտատերերի լուսանկարները: Այս մասին գրված է սոցիալական կայքի բլոգում: Նշվում է, որ օգտատերերի լուսանկարները 2018-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանված չեն եղել: «Երբ որևէ մեկը հավելվածին թույլտվություն է տալիս մուտք գործել Facebook-ի նկարների բաժին, մենք սովորաբար հասանելիություն ենք տալիս միայն այն […]
00:25 15.12.2018
12 ներգաղթյալներից բաղկացած խումբը բերման է ենթարկվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև սահմանը հատելիս, գրում է Excelsior-ը: Ներգաղթյալներն անցել են պատնեշի վրայով, որից հետո ԱՄՆ սահմանապահները նրանց անմիջապես ձերբակալել են: Հոկտեմբերից կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի ԱՄՆ սահման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում սահմանապահներին կրակ բացել ներգաղթյալների ուղղությամբ: […]
22:32 14.12.2018
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով AFP գործակալությանը: Նշենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը հաղորդել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն էր […]
22:18 14.12.2018
Արցախի Հանրապետության դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
21:40 14.12.2018
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին ամփոփ տեղեկություններ է ներկայացրել 2018 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ստացված դիմում-բողոքների մասին: ԿՀԸ նախագահն ասել է, որ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ չեն եղել, եղել են՝ վերահաշվարկի պահանջով՝ 13 դիմում՝ մեկը վստահված անձանցից մեկն է ներկայացրել, մյուսները՝ թեկնածուները: «Երկու դիմումը, որոնք որ […]
21:28 14.12.2018
ԸՕ-ն սահմանում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը՝ ժամը 14:00-ից և դադարեցվում քվեարկության օրվանից հետո 5-րդ օրը՝ ժամը 14։00-ին: Այսինքն` վերահաշվարկն այս անգամ սկսվել է դեկտեմբերի 11-ին և ավարտվել այսօր՝ ժամը 14:00-ին: Վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Նա ասել է, […]
20:38 14.12.2018
«Ատելության քարոզի առումով այս ընտրությունները տարբերվում էին Երևանի ավագանու ընտրություններից: Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ ագրեսիան այս խորհրդարանական ընտրությունների մեջ չկար: Ես միտք ունեմ խորհրդարանում ստեղծել ոչ ֆորմալ լրագրողական ֆրակցիա, որտեղ կլինեն լրագրողներ տարբեր խմբագրություններից և իրենց հետ կքննարկենք տարբեր խնդիրներ»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նաիրա […]