TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Թողնելով ԱԻՊԾ տնօրենի պաշտոնը` հպարտ եմ, որ ծառայել եմ Ձեզ հետ. Կարեն Սարգսյանի ուղերձը

11:50 17.12.2018

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել իր ծառայակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի ծառայակիցներ, թողնելով ԱԻՊԾ տնօրենի պաշտոնը, անչափ հպարտ եմ, որ ծառայել եմ Ձեզ հետ և Ձեր աջակցության շնորհիվ իրականություն դարձրել մի շարք ծրագրեր, որոնք, կարծում եմ, անհրաժեշտություն էին և, անշուշտ, կբարձրացնեն մեր բնակչությանը մատուցվող […]

̰
Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին

11:44 17.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:

̰
Մենք իսկապես բարեկամական ժողովուրդներ ենք. Արմեն Սարգսյան

11:42 17.12.2018

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում, երեկ ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Թելավիում նախագահը հարցազրույց է տվել, որում մասնավորապես ասել է, որ Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն: […]

̰
Երևանում Ձմեռ պապեր են ծնվել

11:27 17.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծննդատներից մեկի լուսանկարը, որտեղ նորածին երեխաները Ձմեռ պապի հագուստներով են և տեղեկացրել, որ Երևան քաղաքում սույն թվականի նոյեմբերի 23-ից 29-ը ծնվել է ևս 373 երեխա՝ 181 տղա, 192 աղջիկ: Կամսար Բաբինյանը նաև մեջբերել է Ժան դը Լաբրյուերի խոսքերը. «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ […]

̰
ԱՄՆ-ում ստուգում են Թրամփի հետ կապ ունեցած կամ ունեցող գրեթե բոլոր հիմնարկները

21:21 16.12.2018

ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։ Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ […]

̰
ԱՄՆ-ն հնարավորություն է փնտրում Գյուլենին արտահանձնելու համար․ Չավուշօղլու

19:55 16.12.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ ներկայում ամերիկյան կողմում հնարավորություն են փնտրում կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկյան կողմում ներկայում ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ […]

̰
Միջազգային կոալիցիան ոչնչացրել է Սիրիայում զինյալների համար որպես շտաբ ծառայող մզկիթը

18:24 16.12.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը Սիրիայում պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Սիրիայի տարածքում հասցրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է մզկիթ, որն, ըստ նրանց, ծառայում էր որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հրամանատարական կետ։ Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Հաջին քաղաքի (Սիրիայի հյուսիսում՝ Իրաքի հետ սահմանի մոտ) մզկիթում հարվածի պահին եղել է մոտ 16 զինված ահաբեկիչ։ […]

̰
Բելառուսի նախագահը գաղտնի խորհրդակցություն է արել ռուսական կողմի ճնշման վերաբերյալ

17:54 16.12.2018

Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող նոր իրողություններով պայմանավորված՝ Բելառուսի նախագահը երկրի իշխանությունների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ռուսական կողմի ճնշումներին դիմակայելու հարցը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ «Որոշվել է մինչև վերջ պնդել Բելառուսի անկախությունը, և բոլորը համաձայնել են այս առաջարկությանը», – նշել է աղբյուրը։ Հիմնական հարցից բացի, եղել են […]

̰
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայում

16:47 16.12.2018

Թուրքիայի նոր մտադրությունների հետ կապված՝ Եվրոպական միությունն այդ երկրին կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ, ինչի մասին ակնարկել էր Թուրքիայի նախագահը։ Համապատասխան հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Հուսով ենք ՝ թուրքական իշխանությունները զերծ կմնանան միակողմանի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել «Իսլամական պետության» դեմ միջազգային […]

̰
Ռուսական բազայից կատարվող տեղաշարժը նախապես համաձայնեցնել և ուղեկցել հայկական կողմի ուժերով․ Բարսեղյանի առաջարկը՝ հանցագործությունները կանխելու համար

16:24 16.12.2018

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործած հանցագործությունների հետ կապված առաջին անգամ չէ, բայց նորից հնչում են կոչեր՝ ռուսական բազան Հայաստանի տարածքից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հիշեցրեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, սակայն հստակ չասաց իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ «Սա, կարծում եմ, լուրջ քաղաքական տեղաշարժի հարց է, և հիմա պատրաստ […]

̰
Ցուցարարները պահանջում են Սերբիայի նախագահի հրաժարականը

16:09 16.12.2018

Սերբիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց են անցկացվել, որոնց ընթացքում ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով ու հասել նախագահի նստավայր, պահանջել նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Ցուցարարները համարում են, որ երկրի նախագահն իշխանության գալուց հետո ստեղծել է վախի մթնոլորտ, սահմանափակել է ազատություններն ու մասնավորապես լրատվամիջոցների ազատությունը։ Չնայած այն բանին, որ Սերբիայի նախագահը վարում է […]

̰
12 զոհ, 14 վիրավոր․ Լևոն Բարսեղյանը թվարկում է ռուսական բազայի զինծառայողների հանցագործությունները

15:53 16.12.2018

Գյումրիում մեծահասակ կնոջ սպանությունը միակը չէ, որ կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից։ Այդպիսի հանցագործությունները մի քանիսն են, և դրանց հետևանքով 20 տարում գրացվել է 12 զոհ ու 14 վիրավոր։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Նա հիշեցրեց այդ դեպքերը․ 1999 թվականին բազայի զինծառայողներն անկանոն կրակահերթ […]

̰
Շվեյցարիայում խոշոր ավտովթարի պատճառով տուժել է մոտ 40 մարդ

15:16 16.12.2018

Ցյուրիխի կանտոնով անցնող մայրուղիներից մեկում ուղևորատար ավտոբուսը բախվել է կամրջի պատնեշին։ Վթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 41 մարդ։ Այս մասին հայտնում է 20min.ch տեղական կայքը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆ։ Ճանապարհի այդ հատածում վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումն ու բախվել է պատնեշին, որը թույլ չի տվել մեքենային ընկնել կամրջի վրայից։ Բախման […]

̰
Հարկային օրենսգիրքը մարդկանց վարքագծի վրա ազդելու գործիք է. Արտակ Մանուկյան

23:43 15.12.2018

«Երբ ուզում ես մի հարկային փոփոխություն անես, ապա միշտ պետք է հաշվի առնես օրենքին հետևելու գինը և դրան շրջանցելու գինը: Այդ առումով գտնում եմ, որ այս քննարկումը ԱԺ-ում ամենաթեժ քննարկվող հարցերից մեկը կլինի»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Նախնական տվյալներով՝ նախատեսվում է եկամտային հարկի […]

̰
Նեպալում հուղարկավորությունից վերադարձող մարդկանց տեղափոխող մեքենան անդունդն է գլորվել. կան զոհեր ու տուժածներ

23:15 15.12.2018

Նեպալի արևելյան Նուվակոտ շրջանում մարդկանց տեղափոխող մեքենան անդունդն է ընկել: 18 մարդ զոհվել է, 16-ը` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Kathmandu Post-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտենբերի 14-ի երեկոյան՝ Բիդուր բնակավայրից 40 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: Հաղորդվում է, որ տեղի գյուղերից մեկի բնակիչները վերադառնալիս […]

̰
̰
Հիմա ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի կառավարման գործընթացին. Արտակ Մանուկյան

21:48 15.12.2018

«Հիմա ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի կառավարման գործընթացին: Եթե նախկինում կար անելիք, որը բարձրաձայնվում էր, հիմա եկել է հնարավորությունը՝ կոնկրետ գործողություններով նպաստելու երկրի շենացմանը ու ավելի լավ օրենսդրության ու տնտեսական զարգացմանը նպաստելու ժամանակը»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Մանուկյանը, […]

̰
Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

21:16 15.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը: Ավելի ուշ, Հաղթանակ Շահումյանը ելույթ է ունեցել՝ ասելով, որ հրաժարվում է թեկնածությունից: Բանն այն է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել, թեկնածուները […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2018-ի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ

20:56 15.12.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: այս մասին տեղեկացնբում են կառույցի լրատվության բաժնից: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության […]

̰ ̰
Նկարիչների միությանը փորձառու ղեկավար է պետք. քանդակագործը արձագանքում է երիտասարդների պահանջին

20:16 15.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ երիտասարդները ավագ սերնդին առաջարկել են զիջել դիրքերը և միության կառավարումը հանձնել իրենց: Նկարիչների միության անդամ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ելույթի համար բեմ բարձրանալով, ասել է, որ  ամեն դեպքում Նկարիչների միությունը փորձառու ղեկավար պետք է ունենա. «Երիտասարդը կարող է լինի համանախագահների շարքում, բայց փորձառու մի մարդ լինի, […]

̰
Մեգան Մարքլի քրոջը դուր չի եկել քրոջ ու արքայազն Հարրիի լուսանկարը

20:00 15.12.2018

Մեգան Մարքլի քրոջը՝ Սամանտային, դուր չի եկել իր քրոջ և արքայազն Հարրիի սուրբծննդյան լուսանկարը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Հաղորդվում է, որ նա ասել է, որ այնտեղ «մի տեսակ տխուր է ստացվել»: «Հետաքրքիր է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեջքով են շրջված: Նրանք շրջվել են ամբողջ աշխարհի՞ց, թե՞ միայն ընտանիքից: Դա մի փոքր տխուր […]

̰
Ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական թիկնապահն եմ. Վանեցյան

19:53 15.12.2018

Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։ Լրագրողներից […]

̰
Ի՞նչ գույներով է խորհուրդ տրվում զարդարել տոնածառը այս տարի. խորհուրդներ ոճաբանից

19:50 15.12.2018

Հաշված օրեր են մնացել Ամանորին, և շատերն արդեն սկսում են զարդարել տոնածառը: Ի՞նչ եղանակով կարելի է զարդարել այն, ո՞ր գույներն են գերադասելի այս տարի: Այս հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ. «Այս տարվա թրենդային գույնը դեղինն է, ոսկեզօծը, կարող են բանտիկներ լինել կամ գնդեր, կամ  էլ ոսկեզօծ լույսեր: Հետաքրքիր կլինի նաև կերպարանքով խաղալիքներով […]

̰
ԱՄՆ պետական պարտքն աննախադեպ չափերի կարող է հասնել

19:40 15.12.2018

ԱՄՆ պետական պարտքն այս տարվա համար կարող է 2012 թվականից հետո գրանցված ամենաբարձր սանդղակին հասնել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ այդ երկրի տնտեսությունը հաճախ չի կարողանում դիմակայել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկվող որոշ կտրուկ գործողությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պարտքի չափն ավելացել է 1.36 տրիլիոնով կամ 6.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ […]

̰
Վանեցյանը որևէ տարօրինակ բան չի տեսնում ՊԲ հրամանատարի փոփոխության մեջ

19:35 15.12.2018

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը։ Նրա կարծիքով` այդ ազատումը կապված չէ Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարության ու դրա մեկնաբանության հետ։ Այս մասին Վանեցյանն ասել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Վանեցյանի խոսքով` զինված ուժերում և այլ […]

̰
Իսրայելական բանակն ավերել է իսրայելցի զինվորին սպանած պաղեստինցու առանձնատունը

19:30 15.12.2018

Իսրայելական բանակի զինվորներն ավերել են իսրայելցի զինվորի սպանության գործում մեղավոր ճանաչված պաղեստինցու՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող քառահարկ առանձնատունը: Այս մասին հայտարարություն է տարածել իսրայելական բանակի լրատվական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողություններն իրականացվել են իսրայելական բանակի, սահմանային ոստիկանության ծառայության ու քաղաքացիական անձանց գործակցության արդյունքում: «Ավերվել է 4 հարկանի տունը, որտեղ ապրում էր Իսլամ Յուսեֆ Աբու Համիդը՝ […]

̰
ԱԱԾ տնօրենը ուղղում է իր խոսքերը Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հայտարարության մասով

19:24 15.12.2018

Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ  Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝  նախկինում ինքը սխալ է ասել, երբ  խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]

̰
Վանեցյանը դեմ է լյուստրացիային

19:22 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում  կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։ Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն  արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ […]

̰
Ոստիկանները մեկնում են մարտական դիրքեր

19:15 15.12.2018

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նա բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում […]

̰
BACK_TO_TOP