TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Միայն Արմավիրի մարզում 475 հեկտար կվերադարձվի պետությանը. Փաշինյան

16:04 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Այս ընթացքում մարդկանց հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ արդյունքներ է բերում կոռուպցիայի դեմ պայքարը: Ուզում եմ հայտնել մի քանի օրվա նորություն: Մանվել Գրիգորյանի քրեական գործի […]

̰
Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

15:58 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մելանյան և ես միանում ենք սգացող ազգին, որպեսզի սգանք նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի համար, որը մահացել է անցած գիշեր»,- ասված է գրության մեջ: Նա ընդգծել […]

̰
Մոսկվայում եղանակային վտանգավորության «դեղին» աստիճան է հայտարարված

15:50 01.12.2018

ՌԴ օդերևութաբանները դեկտեմբերի լույս 2-ի գիշերը եղանակային վտանգավորության «դեղին» աստիճան են հայտարարել Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջաններում: Հաղորդվում է, որ նախազգուշացումը կապված է ձյան տեղումների ու սառույցի առկայության հետ: «Հնարավոր վտանգավոր երևույթների աստիճան՝ «դեղին»: Եղանակը տեսականորեն վտանգավոր է»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի 9 նիշով: Մերձմոսկովյան ցուցանիշը 12 […]

̰
Մեզ ասովի ոչ մի հատիկ ձայն անհրաժեշտ չէ. Նիկոլ Փաշինյան

15:49 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ և ելույթ ունեցել. «Հայաստանում 1999թ. ընտրությունները հանած՝ դեռ տեղի չեն ունեցել ընտրություններ, որ ժողովրդի կամքը հստակ արտահայտվի: Մենք ասում ենք, որ ՀՀ -ում մեր անելիքն […]

̰
Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել

15:14 01.12.2018

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

15:12 01.12.2018

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
Եթե պատերազմ լինի, հակառակորդին կարող ենք ոչնչացնել, բայց խնդրում եմ` պատերազմ չլինի․ Նորատ Տեր-Գրիգորյանց

15:04 01.12.2018

Խորհրդային Միության վաղ տարիներին տարածքների վերաձևումները, Նախիջևանի ու Ղարաբաղի տարածքներն առանց հիմքերի Ադրբեջանին կցելու քաղաքականությունը բերել է նրան, որ այժմ պատերազմներ են հետխորհրդային տարածքում։ Սակայն դրանք, ի վերջո, պետք է լուծել, իսկ պատերազմով այդ հակամարտություններին լուծում չկա։ Երևանում «Լազարևյան ակումբի» նիստի ժամանակ հատկապես ռուսաստանցի բանախոսներին ուղղված իր խոսքում ասաց հայ պաշտոնաթող գեներալ, հայկական բանակի նախկին […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար

15:00 01.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից` վկայակոչելով Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրությունը: Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։

̰
Ադրբեջանն այն երկրների շարքին է դասվում, որոնք չեն ուզում մասնակցել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին. Զատուլին

14:41 01.12.2018

«Լեռնային Ղարբաղի հարցի հետ կապված` ռուսական իշխանություններն առաջին հերթին հիշում են ԽՍՀՄ փլուզումը, իսկ երկրորդ հերթին՝ միշտ խոչընդոտ էր այս թեմայով հրապարակային խոսելն Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար»,- այս մասին «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ ասել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինն իր խոսքում նաև ընդգծել է, որ […]

̰
Հույս ունեմ, որ դե ֆակտո պահպանել եմ ՀՀ ժողովրդի թեկնածուի կարգավիճակը. Փաշինյան

14:32 01.12.2018

«Այսօր իշխանությունը 100 տոկոսով պատկանում է ժողովրդին, միայն դուք եք որոշելու դեկտեմբերի 9-ի ապագա ընտրությունների ճակատագիրը: Ես այս ծառի տակ մի քանի անգամ ելույթ եմ ունեցել նախկինում և եղել է հետևյալը, որ ես փորձել եմ Ձեզ ապացուցել, որ ձեր մի ձայնը ամենավճռորոշն է: Մեր կառավարություն երբեք ձեր մի քվեն չի կեղծի որևէ նպատակով»,- Մեղրիում՝ ընտրողների հետ […]

̰
Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր

14:27 01.12.2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր հրապարակված հրամանագրերից մեկով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հրամանագրի համաձայն՝ նախագահը նշանակումը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]

̰
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

14:24 01.12.2018

SHANTNEWS.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի թվային պատկերը: Այսօր ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Այն բաղկացած է 56 էջից: Համեմատության համար նշենք՝ ՀՀԿ նախընտրական ծրագիրը 11 էջանոց է: «Իմ քայլի» ծրագրում ամենից շատ մեջբերվող բառը «Հայաստանն» է, իսկ ամենից շատ հիշատակվող բառակապակցությունը՝ «Հայաստանի Հանրապետություն», այնուհետ՝ […]

̰
Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի առաջին նախագահ

14:21 01.12.2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 23-ի առաջարկությանը և իր հրամանագրով Գարիկ Ավագյանին նշանակել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով։ Այս դատարանը, հիշեցնենք, նոր է ստեղծվում Հայաստանում։ Դատարանի առաջին նախագահի թեկնածու առաջադրելու համար նոյեմբերի 22-ին ընտրութուն էր կազմակերպել, որտեղ էլ երկու փուլով ընտրվել է հենց Գարիկ Ավագյանը։

̰
Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստներից մեկն է ճանաչվել

14:20 01.12.2018

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների ցուցակում է հայտնվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հաղորդվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ հայազգի շախմատիստը 1 հորիզոնականով բարելավել է իր տեղը ցուցակում: Առաջատարն այստեղ մնացել է աշխարհի եռակի չեմպիոն Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են Ֆաբիանու […]

̰
Այս ընտրություններին արժե բոլոր «բայղուշներին» դուրս շպրտել քաղաքական դաշտից. Փաշինյան

14:10 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը  դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Մեղրի, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մեր տնտեսական նախկին աճերը կառուցված էին հետևյալի վրա՝ հանքարդյունաբերություն. ընդերքը քանդում և արտահանում էին, երկրորդը՝ խաղադրույքներ, երրորդը՝ […]

̰
Վրաստանում վերջնականապես օրինականացվեց մարիխուանան, բայց սահմանափակումներով

14:07 01.12.2018

Վրաստանի խորհրդարանը երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունեց մարիխուանայի օգտագործումն օրինականացնող օրենքը։ Սակայն օրինագծի հիմնական կարգավորումները վերաբերում են թմրանյութը օգտագործելու սահմանափակումներին, որովհետև դրա կիրառման թույլտվությունը մինչ այդ երաշխավորվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Հիմնական միտքն այն է, որ մարիխուանա կարելի է օգտագործել «անձնական» տարածքում, առանց հանրայնացնելու, առանց գովազդելու և այլն։ Այս կետերի բոլոր հնարավոր խախտումների համար նախատեսված […]

̰
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ

14:05 01.12.2018

Փարիզի ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել վառելիքի գների բարձրացման դեմ անցկացվող ակցիայի մասնակիցների նկատմամբ: Հաղորդվում է, որ ցուցարարները փորձ են արել ճեղքել ոստիկանական շղթան: Որոշ ժամանակ ցուցարարները ոստիկանական շղթայի ուղղությամբ տարբեր իրեր էին նետում, այդ թվում՝ գազային նռնակներ: Նշվում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում երկու մարդ բերման է ենթարկվել: Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում փակ է […]

̰
Խմելու ջրի սակագինը Հայաստանում մինչև 2024թ. չի բարձրանալու. Փաշինյան

13:56 01.12.2018

«Հայաստանի Հանրապետությունը խեղճի և չզարգացածի պիտակը պետք է ջարդուփշուր անի: Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հայաստանի քաղաքացին պետք է լինի աշխարհի ամենաբարեկեցիկ, երջանիկ քաղաքացիներից մեկը: Հեղափոխության իմաստներից մեկը այն է, որ մենք մեր տունը ծաղկեցնելու հնարավորություն ենք սսացել, մենք բաց չենք թողնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող […]

̰
ԼՂ հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է ստեղծում. Մինսկի խմբի նախկին համանախագահ

13:55 01.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու հիմնական առանձնահատկություն: Առանձնահատկություններից մեկն, ըստ նրա, այն է, որ եթե մյուս հակամարտություններում երկու կողմ կա, այստեղ՝  երեք, քանի որ ԼՂ-ն իրեն որպես կողմ է առաջարկել: Նրա խոսքով` պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է ստեղծում: «Նրանք պահանջում են «օկուպացված» տարածքների վերադարձը` հինգից մինչև յոթ շրջանի: Բաքուն […]

̰
Այդ տրամաբանությամբ՝ Բակո Սահակյանը Բայկալ լճում հանգստանալու էր մեկնել․ Բաքուն պատասխանել է Մոսկվային

13:50 01.12.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։ «Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր, մենք շատ ենք. Վիգեն Սարգսյան

13:47 01.12.2018

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և ընտրողներին կոչ անելով հավատալ իրենց ձայնի կարևորությանը: «Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։ Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի […]

̰
Ռուբեն Ռուբինյան-Մենուա Հարությունյան. բանավեճ «Շանթ»-ի եթերում

13:36 01.12.2018

Ի՞նչ ճանապարհ է անցել մեր երկիրը վերջին երկու տասնամյակներում, ո՞ր փուլում ենք մենք այժմ, որո՞նք են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառները: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները` դեկտեմբերի 2-ին՝ ժ. 22.30-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատգամավորի երկու թեկնածուների` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա […]

̰
Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին. Արման Եղոյան

13:31 01.12.2018

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և նշել, որ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: «Ի՞նչ է սա: Ու՞ր է այս «տեղեկատվության» հղումը, աղբյուրը: Լավ, հղումը մի կողմ, ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը […]

̰
Հարուցվել է քրգործ 36-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ

13:29 01.12.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 36-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: 2018թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ՝ «նեֆրեկտոմիայի, լյարդի պատռվածքի հեմոստազի, պոստհեմոռագիկ անեմիայի ձևով ծանր, կյանքին վտանգ սպառնացող» վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ […]

̰
Մենք պետք է չհանդուրժենք անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում. Նիկոլ Փաշինյան

13:26 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղևորվել է Մեղրի, որտեղ համայնքապետարանի հրապարակում հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք: Մեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը այն է, որ պետք է երեխաներին 4 տարեկանից սկսած […]

̰
Կրճատումներն արդյունավետ կառավարման հենք չեն կարող դառնալ. Արթուր Բաղդասարյան

13:20 01.12.2018

«Ես ընդհանրապես բյուջետային համակարգի կրճատումներին դեմ եմ: Ես կողմ եմ մոտիվացիայի բարձրացմանը: Մեր մոտ մի նախարարությունում 120-150 հոգի մարդ է աշխատում, ՊՈԱԿ էլ չկա, ինչ կա, սեփականաշնորհել, տարել են»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ պատգամավորի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ ղեկավարն իր խոսքում նշեց, որ տվյալ պարագայում կրճատելն ամենահեշտ բանն է, […]

̰
Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը. Արմեն Աշոտյան

13:09 01.12.2018

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իմ քայլը» դաշինքի  նախընտրական պաստառների մասին: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: «Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։ Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես»,- գրել է Աշոտյանը:

̰
̰
Անսխալական մարդիկ չկան. Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում

13:00 01.12.2018

«Մեր պատմությունը մեր ժողովրդի աչքերի առաջ է, մենք մեր քաղաքական ու հանրային գործունեությամբ Հայաստանում 250 օրենքի հեղինակ ենք դարձել, որոնցով բազմաթիվ խնդիրներ ենք լուծել: Եվ հիմա մենք գնում ենք առաջ, այս հեղափոխությունը առաջընթացի տեսանկյունից մեծ հնարավորություն է ընձեռել մեզ: Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել գողության կոռուպցիայի, թալանի, գանձագողության մեջ: Միայն ասում են, թե ինչի […]

̰
100 մարդ է տարհանվել Կազանի առևտրի կենտրոնում ծագած ծխի պատճառով

12:43 01.12.2018

Ռուսաստանի Կազան քաղաքի «Տանդեմ» ժամանցի կենտրոնում ծուխ է լցվել, հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ արտակարգ ծառայությունների տվյալների համաձայն՝ շենքից տարհանվել է 100 մարդ: Պարզվել է, որ ծխի առաջացման պատճառը կենտրոնի ռեստորաններից մեկի օդափոխման համակարգում առաջացած խնդիրներն են: Նշվում է, որ տուժածներ և զոհեր չկան:      

̰
BACK_TO_TOP