TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցիները ձերբակալել են սահմանախախտներից մեկին

19:23 30.11.2018

Երեկ երեկոյան Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող Էդիշա գյուղի մոտ, առնվազն երկու իրանցի հատել է միջպետական սահմանն ու անցել Ադրբեջան։ Այս մասին իմանալուց երկու ժամ հետո ադրբեջանցի սահմանապահները կարողացել են հայտնաբերել սահմանախախտներին, բայց վերջինները չեն հանձնվել։ Զինված լինելով ինքնաձիգներով ու նույնիսկ գիշերային տեսանելիության սարքով՝ նրանք կրակել են սահմանապահների ուղղությամբ։ Ադրբեջանցիներն իրենց հերթին մտել են […]

̰
Հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է. «Ազգային առաջընթաց»

19:10 30.11.2018

Չնայած եղանակային վատ պայմաններին, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները Տավուշի մարզում են իրականացրել իրենց քարոզարշավը: Կուսակցության անդամները Դիլիջանում ու Իջևանում ընտրողների հետ են հանդիպել՝ կրկին մեկ առ մեկ: Ներկայացրել են նախընտրական ծրագիրը, լսել առաջարկներն ու խնդիրները: Բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Հասմիկ Աղինյանը: «Կուսակցության հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու […]

̰
Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ում ադրբեջանցիները քոչարին գրանցել են որպես ազգային պար. ԱԳՆ պարզաբանումը SHANTNEWS.am-ին

19:07 30.11.2018

2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan հայտը: Այս լուրն առաջին հայացքից շփոթությունների […]

̰
Իրանն անվերջ չի սպասելու մինչ Եվրոպան քայլեր ձեռնարկի․ Իրանի ԱԳ փոխնախարար

19:00 30.11.2018

Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Իտալիայի դեսպանին

18:57 30.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը կարևորել է դեսպանի դերը երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Քաղաքապետը նշել է, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց հիմքով հնարավոր է արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը Երևանի և իտալական քաղաքների միջև: Հայկ Մարությանը կարևորել […]

̰
Եվրահանձնաժողովի հետ ուղիղ համագործակցության ստեղծումը շարունակում է մնալ ԵԱՏՄ օրակարգում

18:49 30.11.2018

Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Սարգսյանը։ Նա անդրադարձել է նաև այլ […]

̰
Բարեկամությունը միայն իներցիայի հիման վրա չի կարող զարգանալ. Ռոբերտ Քոչարյանը «Լազարևյան ակումբի» նիստում

18:42 30.11.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ: «Հայ-ռուսական […]

̰
Vivaro պոկերը Ծաղկաձորում անցկացնում է միջազգային խոշոր մրցաշար. մրցանակային ֆոնդը՝ 135.000.000 դրամ

18:40 30.11.2018

Հաճելի անակնկալները պոկերի սիրահարների համար շարունակվում են: Vivaro-ն խաղի երկրպագուներին կրկին հրավիրել է Ծաղկաձոր՝ մասնակցելու կենդանի մրցաշարերին, սահմանելով 135.000.000 դրամ մրցանակային ֆոնդ: Ընկերությունը մրցաշարերի այս սերիային անվճար մասնակցելու համար խաղարկել է 150 տոմս, որոնցից 10-ից ավելիները ներառում են նաև հյուրանոցային ծախսերը: Այս անգամ մրցումները գրանցել են աննախադեպ աճ՝ թե մասնակիցների թվով, թե աշխարհագրությամբ: Հայաստանի գեղատեսիլ […]

̰
Մեծ զարմանք էր, երբ իմացանք՝ կոկորդիլոսը սատկել է. Կենդանաբանական այգու աշխատակից

18:26 30.11.2018

Երևանի կենդանաբանական այգում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել այգում վերջերս սատկած կոկորդիլոսին: Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանի խոսքերով՝ պարզվում է՝ կենդանին վաղուց առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչը տեսանելի չի եղել: «Մեզ համար մեծ զարմանք էր, երբ մենք իմացանք, որ կոկորդիլոսը սատկել է, որովհետև դուք տեսաք, թե ինչ մեծ կենդանի […]

̰
Մեր կառավարությունը պատրաստ է աշխատանք անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան. Փաշինյան

18:11 30.11.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյանում ելույթ է ունեցել դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Նրանք վախեցրել են քաղաքացուն, բայց Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող վախի վրա որևէ բան կառուցել: Հայաստանի քաղաքացուն այլևս ոչ ոք չի կարող վախեցնել: Չի՛ կարելի ասել իմ աշխատողը, այսօր հատկապես պետական […]

̰
Ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ. Փաշինյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

17:48 30.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել. «Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը […]

̰
Եվրահանձնաժողովը 500 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային

17:31 30.11.2018

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ տրամադրելուն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը: 2014 թվականից մինչ օրս Ուկրաինան ԵՄ-ից կողմից ստացել է 3.3 մլրդ եվրո օգնություն: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավար Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Ուկրաինան ակնկալում է մինչև 2018 թվականի վերջ ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ուկրաինա ռուս տղամարդկանց մուտքի արգելքի որոշումը

17:26 30.11.2018

«Հայելային կերպով արձագանքել պաշտոնական Կիևի բոլոր որոշումներին, ներառյալ՝ ռուսաստանցի տղամարդկանց՝ Ուկրաինա մուտքի արգելքին, աննպատակահարմար է: Խոսել հայելայնության մասին պարզապես սարսափելի է, որովհետև, եթե մեկը երբևէ փորձի հայելային կերպով կրկնել այն, ինչ այս պահին Կիևում տեղի է ունենում, ապա դա կարող է կոլապսի հանգեցնել, իսկ եթե խոսենք ազգային մակարդակով՝ պետական կարգի անգործության»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ […]

̰
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը քարոզչությունն անցկացրել է Մետրոպոլիտենում

17:12 30.11.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հետևողական է քաղաքացիների խնդիրներին»,- նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Մանուկյանը: Կուսակցության անդամները, որոնք մեծապես կարևորում են նաև Հայաստանում երթևեկության վիճակն ու տրանսպորտի խնդիրը, քարոզչության հերթական օրը որոշեցին Մետրոպոլիտենում անցկացնել: Նրանք լսել են քաղաքացիներին հուզող խնդիրներն ու նաև ներկայացրել սեփական զարգացման ծրագրերը: «Քաղաքում երթևեկությունը բացարձակ անտանելի է դարձել, […]

̰
Հավասարակշռված արտաքին քաղաքականությունից կրթական բարեփոխումներ. ի՞նչ է առաջարկում ՀՀԿ-ն ընտրողին

17:08 30.11.2018

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018թ. ընտրություններին մասնակցող 11 ուժերից է: Կուսակցությունը հանդես է գալիս «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: ՀՀԿ նախընտրական ծրագրի սկզբում պատասխան է տրվում «Ինչո՞ւ ընտրել մեզ» հարցին: Պատասխանը հետևյալն է. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»: Ծրագրում շեշտվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը` որպես […]

̰
Պետք է ժողովրդի լավագույն կադրերը ղեկավարեն երկիրը, հակառակ դեպքում բան չի փոխվի. ՀՅԴ-ն Արարատի մարզում էր

17:00 30.11.2018

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Պատգամավորի թեկնածուները մինչ հանրահավաքը շրջել են փողոցներում, նախընտրական ծրագրեր բաժանել, քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթացել: Քարոզարշավն ամփոփվել է Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքով: «Եթե ասում ենք, որ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն հենց ժողովրդի մեջ եղած լավագույն կադրերը պետք է ղեկավարեն երկիրը, այլ ոչ թե վարչախումբն իր […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկա է Երևանում անցկացնող «Լազարևյան ակումբի» լիագումար նիստին

16:54 30.11.2018

Քիչ առաջ Երևանում մեկնարկել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված  «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ընդունել է հրավերը:

̰
Արգենտինայում ժամանակի սխալ հաշվարկման պատճառով Մակրոնին պաշտոնապես չեն դիմավորել

16:50 30.11.2018

G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ համար սխալմամբ չի կատարվել դիմավորման պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը դիմավորել է օդանավակայանի աշխատակիցը: Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին նրանց է մոտեցել րոպեներ անց: Դա եղել է այն ժամանակ, երբ Մակրոններն արդեն պատրաստվել […]

̰
Կարեն Սարուխանյանն իրավապահներին կոչ է արել հետաքննել «հակաքարոզչության ամենակեղտոտ միջոցները»

16:42 30.11.2018

Շիրակի մարզպետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի  պատգամավորության թեկնածու Կարեն Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա բնորոշմամբ, «հակաքարոզչություն են պարունակում իր դեմ»: «Հարգելի շիրակցինե՛ր Վերջին օրերին մամուլով և տարբեր մարդկանց միջոցով փորձ է արվում հակաքարոզչության ամենակեղտոտ միջոցներն օգտագործել իմ դեմ, այսօր էլ հանդիպեցի ևս մեկ պատվիրված […]

̰
2017 թվականին հարցվածների 13.1%-ն իրեն համարել է աղքատ. ԱՎԾ

16:40 30.11.2018

ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել 2008-2017թթ. ժամանակահատվածում  Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականի և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունների մասին: Զեկույցում ներկայացված են ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից իրականացված 2017 թվականի տնային տնտեսություններ կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները: 2017թ. աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 612 […]

̰
Բուրսայի Այա Սոֆիա եկեղեցին քանդվում է

16:36 30.11.2018

Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ գավառում գտնվող քրիստոնեական եկեղեցին, որն այժմ գործում է որպես թանգարան, ներսից քայքայվում է: Ըստ Akunq.net-ի՝ թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Այա Սոֆիա անվանումով եկեղեցու պատերի ծեփերն են թափվել, նաև քայքայվում են շաղախները: Բուրսայի Հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից 2007թ. որոշում էր կայացվել թանգարանի վերածված եկեղեցին նորոգել` «հավատարիմ մնալով բնօրինակին և այն վերածել […]

̰
̰
Ժողովրդի տրամադրությունը մայիսից հետո չի փոխվել․ Փաշինյան

16:32 30.11.2018

Հայաստանի ժողովրդի տրամադրությունը մայիսից հետո ոչ մի կերպ չի փոխվել։ Այս մասին Նոր Հաճնում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հարցրեց հավաքվածներից, ստացավ նրանց ծափահարությունները ու հաստատեց՝ տրամադրությունը մայիսից հետո չի փոխվել։ Փաշինյանն ասաց, որ հաճախ խոսում են, թե ժողովուրդը հիասթափվել է, սակայն չկա նման բան։ Փաշինյանի խոսքերով՝ կեղծ են այն խոսքերը, թե […]

̰
Դրամի մանիպուլյացիաների պատճառով 10 հազար աշխատատեղ է փակվել Նոր Հաճնում ու շուրջը․ Փաշինյան

16:30 30.11.2018

Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ 2000-2010 թվականների ընթացքում Նոր Հաճնում ու հարակից բնակավայրերում ադամանդագործական ոլորտի 10 հազար աշխատատեղ է փակվել։ Փաշինյանն անդրադարձավ նաև պատճառներին ու ասաց, որ դա եղել է այդ ընթացքում դրամի փոխարժեքի նկատմամբ իրականացված մանիպուլյացիաների հետևանքով։ Դաշինքի առաջատարը խոստացավ, որ ընտրություններից հետո […]

̰
Իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ Փաշինյան

16:27 30.11.2018

«Երևի իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ պադավատները կորցրին, գիտեն Հայաստանն էլ են կորցրել»,- Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հանդիմանելով ընդդիմախոսներին։ ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանին հիշատակելով՝ նա ասաց, թե այդ մարդիկ անընդհատ խոսում են անվտանգության ու Արցախի մասին, ասում են՝ «վա՜յ, Արցախը կորցրի՜նք»։ […]

̰
Դատական երկու հայց՝ ընդդեմ Արտաշատի պետական թատրոնի

16:24 30.11.2018

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, թատրոնի փոխտնօրենը և մի քանի դերասաններ  այսօր լրագրողների հետ զրուցել են Արտաշատի թատրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին:  Թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը և թատրոնի դերասանուհիներից մեկը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ թատրոնի ղեկավարության: Թատրոնի ներկայիս տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017-ից, նշում […]

̰
Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի ձերբակալված զինծառայողներին տեղափոխել են ՌԴ

16:07 30.11.2018

Սև ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիները Ղրիմից Մոսկվա են տեղափոխվել: Svoboda.org-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Ղրիմում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Լուբինան: Հաղորդվում է, որ ՌԴ է տեղափոխվել 24 զինծառայող, նրանցից 3-ը վիրավոր են: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իվան Լեշինը հայտնել է այն մասին, որ ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ռուսական կողմին մինչև դեկտեմբերի […]

̰
Նա այն մարդն է, որը զենք է վաճառում Ադրբեջանին․ Մնացականյանը՝ Լիբերմանի մասին

15:52 30.11.2018

«Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, ուստի մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ռազմական համագործակցության շուրջ»,- իսրայելական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ռազմական համագործակցության հնարավորության մասին հարցին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն անվտանգության լուրջ խնդիր ունի Արցախում, քանի որ այնտեղ մարդիկ վտանգված են։ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի […]

̰
Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ

15:36 30.11.2018

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրյուսելյան աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է օրերս Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպով: Որոշմանն աջակցություն են հայտնել նաև Շվեդիան և բալթյան մի քանի երկրներ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, […]

̰
Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ․ Մնացականյան

15:28 30.11.2018

«Ես լավատես եմ, կարծում եմ, դա տեղի կունենա: Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ»,- այս խոսքերով ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է իսրայելական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի երկու երկրներում միմյանց դեսպանություններ բացելու մասին։ Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր արձագանքին, Մնացականյանը պատասխանել է, որ թե՛ Իսրայելի […]

̰
BACK_TO_TOP