12:40 01.12.2018
Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով 2019 թվականին նախատեսվում է 256 միլիոն դրամի ծախս, այս մասին ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ 2019 թվականին 180 վերաբնակ ընտանիքների հաշվով կշարունակվեն տրամադրվել միանվագ օգնություն՝ 6.3 մլն դրամ, ճանապարհածախսի փոխհատուցում՝ 3.6 մլն դրամ, գույքի տեղափոխման փոխհատուցում՝ 8.4 մլն դրամ, […]
12:27 01.12.2018
Ուշ երեկոյան հաստատվել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի գործընկերոջ հետ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է նախագահի «պարապ» ժամանակը օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնախատեսված հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնի է դառնում Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններից։ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ ազատ ժամանակը Պուտինն […]
12:17 01.12.2018
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: «Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ […]
12:17 01.12.2018
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման տարեդարձի առթիվ. «1989թ. դեկտեմբերմեկյան որոշման տարեդարձի առթիվ նշեմ, որ վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին: Այս նպատակի շուրջ շատերն են միակարծիք, քննարկման ու բանավեճի ենթակա է ավելի շատ լավագույն մեխանիզմի ու պահի ընտրության հարցը: Մեկ ազգ, […]
12:06 01.12.2018
Ռուսաստանի Կուրգանի շրջանի Շչուչյե քաղաքի խորհրդի պատգամավոր Արսեն Ավագյանը ձերբակալվել ու երկու ամսով կալանավորվել է այն բանից հետո, երբ դատարանն արժանահավատ է համարել այն կասկածները, որ պաշտոնյան կաշառք է տվել շրջանային ադմինիստրացիայի ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է տեղական կայքերից մեկը։ Բաբայանի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափի գումար՝ ռուբլիով, դոլարով, եվրոյով, անօրինական զենք և այլն։ […]
12:00 01.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սովորական չվերթով է ուղևորվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Տեխնիկական անսարքության պատճառով Մերկելի կառավարական ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Բեռլինից թռիչք կատարելուց անմիջապես հետո: BBC-ն գրում է, որ Անգելա Մերկելը Քյոլն քաղաքում մտադիր էր նստել պահեստային ինքնաթիռ, սակայն այլ կառավարական ինքնաթիռների ժամանակացույցերի հետ անհամապատասխանության պատճառով դա անհնար է եղել: […]
11:52 01.12.2018
Հայաստանն ինժեներական քաղաք կունենա: Այսօր նախագծի հիմնարկեքի արարողությունն է տեղի ունեցել: Ինժեներական քաղաքը գտնվելու է մայրաքաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Ի դեպ, մինչև նախագծի մեկնարկը Ինժեներական քաղաքի տարածքում արդեն մի շարք ընկերություններ են գործում, որոնց արտադրանքի շուկան ոչ միայն Հայաստանն է, այլև արտերկիրը: Նախագծի մեկնարկին ներկա է եղել փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, կապի, տրանսպորտի և […]
11:40 01.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր: Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք […]
11:32 01.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանի մահվան դեպքից. «Ըստ մեր տեղեկությունների՝ Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձորին մոտ չգնալ՝ նշելով. «Ձեռնոցդ քամին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետևից»: Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել […]
11:26 01.12.2018
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում մինչև 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Անքորիջ քաղաքի 6 դպրոցների աշակերտներ տարհանվել են: Ավելի ուշ որոշում էր կայացվել նահանգի բոլոր դպրոցները ժամանակավորապես փակելու մասին: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչներին ու երկրում արտակարգ […]
11:18 01.12.2018
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի և ֆուտզալի Հայաստանի առաջնություններում դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Բարձրագույն խումբ Դեկտեմբերի 1-ին Բանանց –Շիրակ, Երևան՝ «Բանանց», սկիզբը՝ 14:00 Լոռի ՖԱ-Արարատ-Արմենիա, Վանաձոր՝ ՎՖԱ մ/դաշտ, սկիզբը՝ 14:00 Դեկտեմբերի 2-ին Արարատ –Ալաշկերտ, Երևան՝ «Նաիրի», սկիզբը՝ 14:00 Փյունիկ-Գանձասար-Կապան, Երևան՝ «Հանրապետական», սկիզբը՝ 14:00 Ֆուտզալի […]
11:12 01.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
08:29 01.12.2018
Marriott International-ը հայտարարել է՝ հյուրանոցի 500 մլն հյուրերի տվյալների արտահոսք է եղել իրենց բազայից: Հյուրանոցային ցանցի սերվերը կոտրել են դեռևս 4 տարի առաջ: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ինֆորմացիայի արտահոսքը նկատել են նոյեմբերի 19-ին: Արտահոսքը եղել է Starwood պաշտպանության համակարգի չարտոնված մուտքագրման պատճառով: Արդյունքում՝ հաքերներին հաջողվել է ձեռք բերել հյուրանոցային ցանցի ավելի քան կես միլիարդ հյուրերի անձնական տվյալները: […]
01:00 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգենտինացի կոլեգայի՝ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքի ժամանակ սինքրոն թարգմանության սարքը միացնելու մի քանի անհաջող փորձից հետո վայր է գցել այն: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Մակրիի իսպաներեն ելույթը ավելի լավ է հասկանում, քան սինքրոն թարգմանությունը: «Ինձ թվում է՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ էիր ասում քո մայրենի լեզվով, քան […]
00:40 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «Մանուկ Թրամփ» անվանումը ստացած փուչիկը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին այս անգամ էլ հայտնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Todo Naticias-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահին խորհրդանշող՝ բջջային հեռախոսով, դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկը բերվել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի մերձակա տարածք: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, նախաձեռնությունը կատարվել […]
00:27 01.12.2018
Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 30-ին Հարավային Կորեայից գնացք է ուղևորվել դեպի Հյուսիսային Կորեա: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ ուղևորությունը առայժմ ուսումնասիրություն կատարելու նպատակով է տեղի ունեցել: Ուղևորությանը մասնակցել են այդ երկրի հատուկ ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ, որոնք ուսումնասիրել են մինչև չինական Սինիյջու քաղաք ձգվող […]
23:59 30.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը խանգարում է պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկման պատճառը Ուկրաինան է: «Ցավոք, հետաքննությունն ազդում է Ռուսաստանի և մեր հարաբերությունների վրա: Հանդիպման չեղարկման պատճառն […]
23:47 30.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և […]
23:34 30.11.2018
Նոյեմբերի 29-ից 30-ը Երևանում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Բուլղարիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն […]
22:42 30.11.2018
Այսօր «Մենք» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից, թե ինչպես է նա արձագանքում այն հայտարարություններին, որ ՔԿՀ-ներում գումար է հավաքվում և հեղինակությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ. «Ժամանակին եղել են այդպիսի երևույթներ, և՛ վարչապետի, և՛ իմ պաշտոնավարման ժամանակ դա վերացվել է», – ասել է Զեյնալյանը՝ խոսելով բարեկարգումների համար հավաքվող գումարների […]
22:30 30.11.2018
ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը անհայտ ժամկետով հետաձգել է Ադրբեջանի նոր դեսպանի թեկնածու Էռլ (Լի) Լիտցենբերդգերի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը։ Դա եղել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը հանդես է եկել ելույթով ու մտահոգություն հայտնել Ադրբեջանի հարցում ներկա վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ։ Առայժմ անհայտ է՝ հանձնաժողովը նոր նիստ կանի՞ մինչև սենատորների «ցրվելն» ու նորից […]
22:13 30.11.2018
«Մենք հնարավորություն ունենք իրականացնելու քարոզարշավ, սակայն, արդեն ասացի մի բացասական երևույթի մասին, որ, ասենք, Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի կանչում է հիմնականում նույն քաղաքական ուժերին: Ինչը, կարծում եմ, հավասարության սկզբունքի խախտում է»,- այսօր լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Ինչ վերաբերում է ընտրապայքարին ընդհանրապես, ապա Զեյնալյանն ասել է, որ որոշ քարոզչական […]
21:42 30.11.2018
«Օրինաց երկիր»-ն այսօր Արմավիրի մարզում էր քարոզարշավն իրականացնում: ՕԵԿ ներկայացուցիչներն ասացին, որ հանդես են գալիս հայ ավանդական արժեքների պահպանության օգտին: Կուսակցության նախագահը նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն է խոսել «Մենք հանդես ենք գալիս նաև ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին: Աստված չարասցե՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՞ղ են մարդիկ կարողանալու իրացնել իրենց բերքը: Այսօր լուրջ խնդիրներ կան բանկային […]
20:09 30.11.2018
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Լեհաստանին վաճառել M142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, նմանատիպ այլ զինատեսակներ, դրանց արձակման համար նախատեսված հրթիռներ, հարակից սպառազինություն ու այլ հատուկ միջոցներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ։ Lockheed Martin ընկերության մեծածավալ արտադրանքը Լեհաստանին վաճառելու համար դեռ հարկավոր կլինի խորհրդարանականների հաստատումը, սակայն այսպիսի գործարքների […]
19:50 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
19:47 30.11.2018
«Դուք գնում եք ընդդիմություն լինելու, իսկ ընդդիմությունը ժողովուրդը պատկերացնում է ընդդիմանալով»,- այսօր ասել է լրագրողներից մեկը «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին: Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, պետությանն օգնելու ճիշտ ձևը գովելը, շողոքորթելը չէ։ «Դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը: Այլ եղած թերությունները պետք է ցույց տալ, թերությունները թույլ տալն էլ բավարար չէ, պետք է լուծումներ առաջարկել, […]
19:46 30.11.2018
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ SHANTNEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի թվային պատկերը: Սկսել ենք քվեաթերթիկում առաջին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրից: ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 11 էջից, դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ ամենահիշատակված բառակապակցությունը՝ «Մենք ունենք»: Հատկանշական է, որ, ի թիվս այլ բառակապակցությունների, ծրագրում ամենաշատ մեջբերվածներից է […]
19:43 30.11.2018
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»: «Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ՝ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց […]
19:39 30.11.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է տարածել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Ընտրողին կտրամադրվի 11 քվեարկության թերթիկ և մեկ քվեարկության ծրար, պետք է համոզվել, որ առկա են բոլոր 11 քվեաթերթիկները՝ հերթական համարները ստուգելով: Քվեարկության խցիկում պետք է ընտրել կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը: Քվեարկության կարգի համաձայն՝ քվեաթերթիկի առաջին էջում նշում […]