TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական հայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին

13:04 26.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին, որն ուղեկցվել է Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը: «Չինաստանից բացի, հեռուստաալիքը հեռարձակվում է նաև ամբողջ Հարավարևելյան Ասիայում, իսկ կաբելային եղանակով՝ աշխարհի բոլոր խոշոր չինական համայնքներում»,- տեղեկացրել է Արման Եղոյանը:

̰
Նոյեմբերի 16-22-ը Երևանում ծնվել է 427 երեխա

13:00 26.11.2018

Նոյեմբերի 16-22-ը Երևան քաղաքում ծնվել է 427 երեխա՝ 241 տղա և 186 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:

̰
Արարատ Միրզոյանը կներկայացնի Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում

12:54 26.11.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ վարչապետի որոշմամբ փոխարինելու է նրան իր արձակուրդի ընթացքում։ «Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Արարատ Միրզոյանը:  

̰
Քրդական PKK-ն հրթիռակոծել է Իրանի սահմանի մոտ գտնվող թուրքական զորամասը

12:53 26.11.2018

Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հրթիռներ են արձակել Իգդիրում գտնվող թուրքական զորամասերից մեկի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել է զորամասի մեկ զինծառայող, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Քրդական խմբավորման անդամներին հայտնաբերելու համար թուրքական զինուժը գործողություն է սկսել Իրանի հետ սահմանի մերձակայքում։ Այս սահմանի երկու կողմում էլ գործում են քրդական անջատողական խմբեր։ Դրանք զինված […]

̰
ՃԵԿ խախտումների համար նախատեսված տուգանքների առավելագույն չափը դարձնելու ենք 29 000 դրամ. Նիկոլ Փաշինյան

12:49 26.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում` Թալինում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների համակարգը վերափոխել: «Գիտե՞ք, որ մեր երկրում վարորդներ կան, ովքեր տարեկան ճանապարհային 500 խախտում են անում, ոմանք 800 խախտում, այսինքն` օրը 2 խախտում են անում: Այսօր համակարգն աշխատում է հետևյալ կերպ․ ասում են` […]

̰
Ընտրություններով ամրապնդելու ենք հեղափոխության արդյունքները. Նիկոլ Փաշինյանը՝ Թալինում

12:30 26.11.2018

Մենք ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն ենք։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինի ընտրողների հետ հանդիպմանը։ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսել է Արագածոտնի մարզից։ Թալինում նա ներկայացրել է նախընտրական ծրագրի դրույթները։ Մասնավորապես, Փաշինյանը ներկայացրել է, որ տարեկան 24 մլն դրամը չգերազանցող փոքր բիզնեսը հարկերից կազատվի։ Նվազեցվելու են նաև եկամտահարկը և ճանապարհային երթևեկության խախտումների […]

̰
Բորիս Նավասարդյանը մոնիթորինգի արդյունքներ է ներկայացրել

11:39 26.11.2018

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր խոսել է նախընտրական միջանկյալ մոնիթորինգի արդյունքներից: «6 համապետական հեռուստաընկերություն և 2 առցանց լրատվամիջոց ենք դիտարկման ենթարկել նոյեմբերի 9-18-ն ընկած ժամանակահատվածում: Երբ սկսում էինք այս փուլը, մի քիչ ավելի կուսակցություններ ու դաշինքներ էին ներգրավվել, քան 11-ն է, բայց հետո, երբ հայտարարում էին, որ չեն մասնակցում, դադարեցրել ենք դիտարկումը: Որպես […]

̰
Մոնթեի ծննդյան օրը ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն այցելել է Եռաբլուր՝ հարգելու Ազգային հերոսի հիշատակը

11:38 26.11.2018

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» […]

̰
Ինչպե՞ս է 5-ամյա Նորթ Ուեսթը շպարում Քիմ Քարդաշյանին

23:59 25.11.2018

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթ Ուեսթը, սկսել է պարբերաբար երևալ իր մոր Instagram-ում: Քիմը պարբերաբար նրա մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում: Այսօր Քիմը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է դուստրը շպարում մորը:  

̰
Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի վարկանշային համակարգ

23:40 25.11.2018

Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի և պահվածքի վարկանշային համակարգ: Այս նախագիծն արդեն ներկայացրել են Պեկինի ղեկավարությանը, հայտնում է Bloomberg պարբերականը: Պաշտոնյաները հավաքելու են 22 մլն բնակչության հիմնական տվյալները և դրանց համապատասխան՝ մարդուն վարկանիշ են տալու: 2020 թվականի վերջին այն քաղաքացիները, որոնք, համաձայն այդ համակարգի, կունենան բարձր վարկանիշ, կունենան նաև առավելություններ հասարակության մեջ, իսկ […]

̰
Առաջին հերթին զինված ուժերը համալրելու ենք արդիական զինատեսակներով ու տեխնոլոգիաներով. Ավինյան

19:17 25.11.2018

Այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան ներկայացրել է դաշինքի նախընտրական ծրագիրը: Ծրագիրը հիմնված է «Ինքնիշխան, պաշտպանված ու դիմակայուն պետություն» անվանումը կրող հենասյունի վրա: Ավինյանը նշել է, որ այդ ծրագրային հենասյան հիմանական շեշտը դրված է  բանակի ու անվտանգության, Արցախյան հարցի ու արտաքին քաղաքականության վրա: Ավինյանն, անդրադառնալով բանակին ու զինված ուժերին, ներկայացրել է, […]

̰
Այս դրամահավաք միջոցառմամբ նոր ավանդույթ ենք ձևավորում. Արայիկ Հարությունյան

18:37 25.11.2018

Այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքը: ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ իրենք այս դրամահավաքով նոր քաղաքական մշակույթ ու նոր մոտեցում են բերում: Արայիկ Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ իրենք, նախկինում լինելով ընդդիմություն, թույլ չեն տվել, որ նման դրամահավաքներին ինչ-որ անհատ չափից շատ գումար […]

̰
Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում. Փաշինյան

17:51 25.11.2018

«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով  հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք […]

̰
Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան

17:22 25.11.2018

«Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու ու արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան: Դա ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի ՀՀ-ում, և սա պետք  է լինի աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր […]

̰
Առանց անցյալը հստակ վերլուծելու, ճիշտն ու սխալը քննարկելու հնարավոր չէ այսօր ապրել և փորձել կառուցել ապագան. Մհեր Շահգելդյան

17:16 25.11.2018

«Քաղաքականության մեջ պետք է  խոսել և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի մասին: Սրանք մեր մոտեցումներն են: Առանց անցյալը հստակ վերլուծելու, ճիշտն ու սխալը քննարկելու հնարավոր չէ այսօր ապրել և փորձել կառուցել ապագան: Մեր մոտեցումներն են՝ ճշմարտությունն անցյալի հանդեպ և ապագան ավելի բարվոք դարձնելու առաջարկությունները»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է  ՕԵԿ ցուցակով […]

̰
Եգիպտոսում հին դամբարան են հայտնաբերել

17:00 25.11.2018

Եգիպտական Լյուքսոր  քաղաքի մոտակայքում աշխատող հնէաբանները մ.թ.ա․ 1292-1286 թթ․ փարավոնների XIX  դինաստիայի դամբարան են հայտնաբերել, հայտնում է youm 7 պորտալը։ Ըստ նախնական տվյալների՝ դամբարանը պատկանել է Ամոն աստծո տաճարին: Դամբարանում եղել է մումիա, դիմակ և արձանիկներ: Նշվում է, որ դամբարանի պատերին առկա են եղել գունավոր գրանշաններ: Եգիպտոսի հնագույն հուշարձանների գծով նախարար Խալեդա-ալ-Աննանին նշել է, որ դամբարանի կողքին հայտնաբերվել է […]

̰
Մենք աջակցել ենք հեղափոխության փիլիսոփայությանը. Մհեր Շահգելդյան

16:16 25.11.2018

«Մենք աջակցել ենք հեղափոխության փիլիսոփայությանը: Արդեն 7 ամիս է անցել, բայց, ցավոք, մենք չենք տեսնում փոփոխությունների ռազմավարական ծրագիր: 7 ամսում հնարավոր էր մի շարք ուղղություններով փոփոխություններ իրականացնել»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ-ի ցուցակի պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը: Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ արագաչափերն ու կարմիր գծերը մեր նման […]

̰
Ես մտահոգ եմ եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ և մտահոգ եմ այսօր․ Շարմազանովը՝ իր մտահոգությունների մասին

14:34 25.11.2018

«Ես մտահոգ եմ եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ և մտահոգ եմ այսօր: Բայց 10 տարի առաջ մտահոգ էի, քանի որ իշխանություն էի և մեծ պատասխանատվություն ունեի, կար շատ մեծ սպասելիք, որի մի մասն արդարացվել է, իսկ մի մասը չի արդարացվել: Այսօր մտահոգ եմ, քանի որ այս 7 ամսիների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վաղվա քարոզարշավային գրաֆիկը

13:40 25.11.2018

«Վաղը ժամը 11.00 Թալինում ենք, 13.30 Մարալիկում, 15.00 Արթիկում, 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակում»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ բոլոր հանրահավաքները լինելու են քաղաքների կենտրոնական հրապարակներում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1146491165504103/?__xts__[0]=68.ARD40xjngncIVbYk9qyFgeYLMLy1SjpMGoNV-9CkSNDbhDMUiLT5cYYvr_-ZtqnDpTt0nNzEnNUJLXqcxzzlbBk3fQD5rdV2NQjB9kw6PvLDfMGDdC3zJ8xpF94XbBAd0CBuJN73XrcVz_JRGRnPXwXGyu47C0rYGCdwhte7IASoXZK0vs3ui5WHpIl-T8sNXjUWv6jDEBB530t_RK2Vj9qEYg0hicmO8j3SzYT9oIpe1NRSRPe3JBbn7HkMT2nUZCk7HFnlFEWa2Kk2LVZ9su2ruWFDJ51rqoD1i4aqRTnTbxRQ6p-bG2cz7GU5-0P2UsozLakiJ53aFHGKAzZ5Ptfo4CbYHOeh7IQg9GUV&__tn__=-R  

̰
Ապամոնտաժում են Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակները

13:10 25.11.2018

«Այսօր սկսեցինք Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակների ապամոնտաժման և տեղափոխման գործընթացը»,-այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ «Շնորհակալություն այն տնտեսվարողներին, որոնք, անսալով մեր խնդրանքին, ապացուցեցին, որ Երևանի հանդեպ սերը վեր է գործարար շահերից»,– գրել է Մնացականյանը։

̰
Մայր Տաճարի փոխարեն կիրակնօրյա պատարագը մատուցվել է Սուրբ Գայանե վանքում

12:45 25.11.2018

Ինչպես հայտնի է, այսօր  քարոզարշավի հաջող ընթացքի համար պատարագ է մատուցվել։ Այն մատուցվել է ոչ թե Մայր Տաճարում, այլ Սուրբ Գայանե վանքում: Նման որոշման պատճառի մասին խոսել է «Սուրբ Գայանե»-ի հոգևոր հովիվը․ «Մարդիկ գալիս են էստեղ, որովհետև հայտարարվեց, որ Մայր Տաճարը ժամանակավոր փակ պետք է լինի, հիմնանորոգման հարցեր կան էնտեղ, ու բավական ժամանակ է, որ […]

̰
Քարոզարշավի հաջող ընթացքի համար պատարագ առաջին անգամ չէ մատուցվում. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

12:32 25.11.2018

Երեկ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն աղոթքի հրավեր էր կատարել՝ հայտարարելով, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր ժողովրդին մասնակցելու Ս. Պատարագի՝ աղոթելու ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, […]

̰
Առաքյալների նման փորձելու ենք մանանեխի հատիկները շաղ տալ. Մարիամ Մանուկյան

11:15 25.11.2018

Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանն ասել է, որ կուսակցությունը քարոզարշավն անցկացնելու է ժողովրդի հետ շփումներով. «Մեր այս այցերի ընթացքում պատրաստվում ենք իրականացնել ուսումնասիրություն մարզային, գյուղական համայնքներում, հասկանալ հիմնախնդիրները, հասկանալ` բացթողումները որտեղ են, և փորձել դրանց լուծում տալ»,- ասել է Մանուկյանը: Ըստ Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցչի՝ իրենք մեկնարկը սկսելու են նոյեմբերի 26-ից, Հանրապետության հրապարակից, […]

̰
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին չեն ցանկանում մեկ հարկի տակ ապրել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հետ

23:53 24.11.2018

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը  պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից: Այս մասին հայտնում է ITV-ն: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք պատրաստվում են բնակություն հաստատել քաղաքից դուրս գտնվող թագավորական ընտանիքի Ֆրագմոր-հաուս առանձնատանը, որը Վինձորի ամրոցին ավելի մոտ է գտնվում: Նշվում է, որ տեղափոխությունը նախատեսված է 2019-ի գարնանը: Բրիտանական The Sun պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ […]

̰
Amazon-ի աշխատակիցները բողոքի ալիք են բարձրացրել

23:48 24.11.2018

Գերմանիայում ու Իսպանիայում ամերիկյան Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնների աշխատակիցներն անհնազանդության ալիք են բարձրացրել: Նրանք պահանջել են աշխատանքային պայմանների բարելավում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ ընկերության՝ Գերմանիայում տեղակայված գրասենյակի աշխատակիցները բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների վերաբերյալ պայմանագրի բարելավում: Ընկերությունից հայտնում են, որ […]

̰
Պետք է միկրո բիզնեսի համար չլինեն հարկեր առնվազն 5 տարի. Մարիամ Մանուկյան

23:38 24.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված Մարիամ Մանուկյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին. «Մեր մրցակից կուսակցությունները, որոնք 20 տարի ղեկավարել են, ունեցել են շատ լավ ծրագրային դրույթներ, բայց այդ դրույթները կյանքի չեն կոչվել: Պետք է փոքր, միկրո բիզնեսի համար չլինեն հարկեր, գոնե առնվազն 5 տարի: Գործարարները պետք է իմանան, որ ունեն […]

̰
Համացանցում կատվի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել

23:27 24.11.2018

Կատվի ու ձկան մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել համացանցում: Այստեղ կենդանին ամեն կերպ փորձում է որսալ սառցե հաստ շերտի մեջ մնացած ձկանը, սակայն, չնայած մեծ ջանքերին, նրա մոտ դա չի ստացվում: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում: Տեսանյութը հրապարակել է Թվիթերի օգտատեր Փոլ Բրուքսը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութն մի քանի միլիոն դիտում է ունեցել: […]

̰ ̰
Գողացել են պորտլանդական թանկարժեք թագը

22:39 24.11.2018

Պորտլանդական 19-րդ դարի թագը, որը Մեծ Բրիտանիայի ազգային արժեքներից է, գողացել են Ուելբեքից: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Հայտնում են, որ գողերը նոյեմբերի 20-ի երեկոյան կարողացել են մուտք գործել ցուցասրահ: Նրանք գողացել են թագն ու ադամանդյա կախազարդը: Ոստիկանները կասկածում են, որ գողության հետ կարող է կապ ունենալ Audi S5 մեքենան, որը գողությունից կես ժամ […]

̰
BACK_TO_TOP