23:35 26.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին լրագրողներն ասել է, որ այս անգամ մեդիա ոլորտում լուսաբանման ժամանակ վիրավորանքի մակարդակը կարծես թե ավելի բարձր է, քան նախորդ ընտրությունների ժամանակ. «Բացասական լուսաբանումը, վիրավորանքն ավելի ակնհայտ է սոցիալական ցանցերում, պրոֆեսիոնալ մեդիայում ոնց-որ թե այդքան չի արտահայտվում: Վիրավորանք և զրպարտություն համարյա չի պատահում պրոֆեսիոնալ լրատվամիջոցում, բայց հետևյալ […]
23:16 26.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ուկրաինական առաջնորդի կայքում տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցի ջրային տարածքում Ուկրաինայի հանդեպ կիրառված կոպիտ ագրեսիայի դրսևորման և Ուկրաինայի պատասխան՝ ռազմական դրություն մտցնելու մասին»: Նշվում է, որ Մերկելն անհանգստություն է հայտնել և հաղորդել, որ անելու է ամեն […]
23:01 26.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է նաև «սևի ու սպիտակի» քարոզչությանը և այն առանձնահատկություններին, որոնք հատուկ են այս ընտրական շրջանին. «Եթե մենք մի քիչ խորանանք մեր պատմության մեջ, այդ նույն ջրբաժանը կար համարյա բոլոր նախագահական ընտրություններում՝ երբ կար հստակ իշխանության թեկնածու և ընդդիմության միասնական թեկնածու: Օրինակ, 1996 թվականի նախագահական […]
22:29 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է, թե ինչպիսի՞ հրապարակումներ են լինում ՀՀԿ-ի և «Իմ քայլ»-ի պարագայում և ի՞նչ տեղեկատվություն է տրամադրվում. «ՀՀԿ-ի դեպքում հիմնականում իրենց մասին իրենց անունից է դրական ինֆորմացիա գնում՝ որ մենք փորձառու ենք, գիտելիքներ ունենք, պրոֆեսիոնալ ենք, իսկ բացասականը կախված է նախորդ շրջանի այն բոլոր խնդիրների հետ, […]
22:15 26.11.2018
Զանգվածային լրատվության միջոցներից մեկում հրապարակում էր եղել, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լուրեր ունեն, որ թեկնածուներն իրենց վստահված անձանց աշխատավարձ են տալիս ընտանիքի անդամների թվով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
21:05 26.11.2018
95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: ՀՀ գլխավոր դատախազի հեռագրում ասված է. «Անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով՝ ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 […]
20:53 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: […]
20:17 26.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող մի շարք բարեփոխումներին: Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում […]
20:08 26.11.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ: Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է: SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ […]
19:58 26.11.2018
Բիթքոյնի արժեքը կտրուկ նվազել է: Այժմ այն 4 հազար դոլարից էլ ցածր արժեք ունի: Այս մասին հայտնում է CoinMarketCap-ը: Հաղորդվում է, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաև 2017 թվականի սեպտեմբերին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 06:30-ի դրությամբ՝ բիթքոյնն արժեցել է 3.8 հազ. դոլար: Էլեկտրոնային տարադրամն ընդամենը 24 ժամվա ընթացքում արժեզրկվել է 13 տոկոսով:
19:52 26.11.2018
Բացառվում է՝ լինի որևէ պրոֆեսիոնալ, իրոք արժանի մասնագետ, որ մեր կառավարության մեջ իր տեղը չգտնի: Այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք երբեք չենք թույլ տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր: Ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չենք տալիս, բայց մենք ասում […]
19:50 26.11.2018
Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում: «Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ […]
19:48 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ էական տարբերություններ են արձանագրել այս և նախորդ ընտրությունների այս նույն ժամանակահատվածի համար. «Մեդիաոլորտում հիմնականում երկու ուժերի մրցակցություն ենք տեսնում՝ բացասական կամ դրական համատեքստում, լուսաբանման առումով՝ տեսնում ենք ակտիվ լուսաբանում միայն երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ, «Իմ քայլը», մնացածի լուսաբանումը բավականին չեզոք է և անտարբեր, եթե […]
19:41 26.11.2018
Այսօր Գյումրիում անցկացված քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում բացատրել է, թե ինչու են իրենք քայլերթը սկսել Գյումրիից: «Ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք, որովհետև գիտեինք, որ գործը Գյումրիից սկսեց, խերով է այդ գործը, ժողովո՛ւրդ ջան: Այն գործը, որ Գյումրիում սկսեց, աջ է գնալու այդ գործը»,- ասել է Փաշինյանը: Հենց դրա համար […]
19:30 26.11.2018
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսն անկել է: Այգու լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ պատճառների մասին հավելյալ տեղեկություն դեռ չունեն, և ներկա պահին իրականացվում է փորձաքննություն: SHANTNEWS.am-ը փորձեց Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից պարզել, թե ինչը կարող էր կոկորդիլոսի սատկելու պատճառ դառնալ: Մեզ հետ զրույցում այգու սողուններին խնամող Աշոտ Հայրապետյանը պատմեց, որ առավոտյան […]
19:13 26.11.2018
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել, այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ, գրում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին, և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են, և Շերը սկսել է գովել Քիմին […]
18:59 26.11.2018
Իտալացի լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով, որի դեմ պայքարում էր երկար ժամանակ, տեղեկացնում է The Guardian-ը: Նշվում է, որ ռեժիսորը ավելի քան 10 տարի գամված է եղել հաշմանդամի սայլակին ողնաշարի ճողվածքի անհաջող վիրահատությունից հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և […]
18:47 26.11.2018
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նախընտրական քարոզարշավի ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն արտասանեց Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկը: Փաշինյանը նշեց, որ ինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ամփոփել է Համո Սահյանի բանաստեղծությամբ, ինչը դուր է եկել ընտրողներին: «Ես այսպիսի մի բան եմ որոշել. ամեն մի մարզկենտրոնում իմ ելույթը կամփոփեմ մի բանաստեղծությամբ Հայաստանի, […]
18:45 26.11.2018
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
18:32 26.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է արտերկրում կազմակերպել հայտնի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությունը: Նշենք, որ Արա Գյուլերը մահացել է հոկտեմբերի 17-ին, 90 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է թուրքական Sabah հանդեսը, լուսանկարչի աշխատանքների ցուցադրությունը կազմակերպվելու է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ հիմա ընթանում են կազմակերպչական աշխատանքները: Արա Գյուլերը […]
18:30 26.11.2018
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների […]
18:21 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի խնդրի, որի լուրջ լինելու հանգամանքն արձանագրել են դեռ 2017 թվականին. «Մենք 2017 թվականին արձանագրել ենք շատ լուրջ խնդիր, որ կա մեր օրենսդրությունում, որ տարածքային ցուցակներում ներգրավված թեկնածուների համար հավասար հնարավորություններ ո՛չ օրենքով, ո՛չ պրակտիկորեն չկան: Եվ եթե կա ցուցակում 15 տարբեր թեկնածու, […]
18:20 26.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 26-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – […]
18:14 26.11.2018
Դեկտեմբերի 7-ին կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի: Այս մասին այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ նիստը հրավիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք պետք է շատ հստակ հասկանանք այն պրոբլեմը, որ կա, որովհետև մինչև հիմա անընդհատ տարբեր բանավեճեր ու քննարկումներ կան: Ի վերջո, տնակային ավանների […]
18:10 26.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։ […]
18:03 26.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի կայքում: Ռազմական դրությունն այս երկրում կգործի 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 26-ը: Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբին «մասնակի մոբիլիզացման» հրահանգ է տրվել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել […]
18:00 26.11.2018
ՀՀԿ կողմից իբրև պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք ակնկալում են ընտրողի վստահության քվեն հետևյալ պատճառներով. իրենց պատասխանատու են զգում: Հովհաննիսյանն ընդգծեց` մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի խոչընդոտում կամ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում: «Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, կրկին պատասխանատու ես: […]
17:54 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:46 26.11.2018
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս տարի 9-րդ դասարանցիները «Հայոց լեզու» առարկայից կհանձնեն կենտրոնացված քննություն: «Կրթության և գիտության նախարարն առաջարկել էր 9 և 12-րդ դասարաններում անցկացնել կենտրոնացված քննություն։ Եթե մինչև հիմա 9-րդ և 12-րդ դասարանցիները ավարտական քննությունները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա տվյալ առարկայի քննությունները […]