TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին

15:36 24.11.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումն իբրև խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Նա նաև հայտնեց, որ գործով դատական նիստի օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Նունե Սարգսյանը Վարշավայում մասնակցել է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված միջոցառումներին

15:20 24.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է […]

̰
7 ամիս, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցեց հեղափոխությանը. Արթուր Բաղդասարյան

15:13 24.11.2018

Այսօր՝ ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից սատարել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած քաղաքական գործընթացները: «Մենք համոզված կողմնակիցն ենք եղել այն թեզի պնդման, որ, իսկապես, Հայաստանում հասունացել էր արմատական քաղաքական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը: Այդ մասին բազմիցս խոսել եմ իմ ելույթների ժամանակ և դա նաև ցուցաբերել եմ իմ վարքագծով, […]

̰
Մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը

14:59 24.11.2018

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը համարվող 11-ամյա Քեյդեն Բենջամինը: Այս մասին հայտնում է Metro պարբերականը: Հաղորդվում է, որ երեխան տառապում էր հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ: Նա անընդհատ քաղց էր զգում, ուտում էր ցանկացած բան, անգամ սննդի համար ոչ այնքան պիտանի: 11-ամյա Քայդենն ուներ նաև շաքարային դիաբետ: Նշվում է, որ երեխան 10 տարեկանում արդեն […]

̰
Ես հիմա այսպես՝ դատարկ ձեռքերով եմ ծրագիր ներկայացնում. Արթուր Բաղդասարյան

14:51 24.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ՕԵԿ ծրագրի շնորհանդեսը. «Ես հիմա այսպես՝ դատարկ ձեռքերով, ոչ մի թուղթ չեն տվել ինձ, ոչինչ չկա, պետք է ներկայացնեմ մեր նախընտրական ծրագիրը, սա էլ է շատ հետաքրքիր: Սա, իհարկե, մեր շտաբի փայլուն աշխատանքի արդյունքն է, բայց ես կփորձեմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները»,- իր բացման խոսքում նշել է […]

̰
Քանաքեռում կատարված ծեծկռտուքն ու դանակահարությունները բացահայտվել են դեպքից ժամեր անց

14:44 24.11.2018

Նոյեմբերի 23-ի գիշերը, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցներից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր ստացվեցին: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում և կտրած-ծակած վերքերով, չորս երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, հայտնում են ոստիկանությունից: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական մարմինների հետ փոխգործակցության արդյունքում, դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Ըստ նախնական տվյալների […]

̰
Shakmat. Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է խմում ընկերների հետ

14:43 24.11.2018

Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արել է ամռանը Հայաստան կատարած այցի ժամանակ: Լուսանկարներում Ալեքսիսը ներկայացրել է վերջերս իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից  ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին: https://www.instagram.com/p/Bqiwf8slX7h/ Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ներկայացրել է Shakmat կոնյակին նվիրված […]

̰
Մենք առողջապահությունը բուժիչ համակարգից դարձնելու ենք կանխարգելիչ. Արսեն Թորոսյան

14:35 24.11.2018

«Պոլիկլինիկաներում աշխատավարձերի բարձրացում եղել է արդեն, ու ես միշտ ասել եմ և չեմ վարանի շեշտել, որ, այո՛, ձեզ ընդունող բժիշկը պետք է առնվազն բավարարված լինի իր իսկ կյանքից, որպեսզի ձեզ բարեհամբույր ընդունի, որակյալ բուժօգնություն ցուցաբերի: Մենք առողջապահությունը բուժիչ համակարգից դարձնելու ենք կանխարգելիչ համակարգ, այսինքն, երբ շատ հիվանդություններ շատ վաղ շրջանում կհայտնաբերվեն ու կկանխարգելվեն»,- այս մասին […]

̰
ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

14:30 24.11.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին` ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արաքս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Prado մակնիշի (վարորդը՝ Ա. Գ.) և ՎԱԶ-21011» […]

̰
ՕԵԿ-ն այսօր ներկայացրել է նախընտրական ծրագիրը

14:23 24.11.2018

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսն էր: «26-ին սկսվում է քարոզչական պայքարը: Եվ այսօր, նաև հետևելով ավանդույթին, ՕԵԿ-ը ներկայացնում է  իր մոտեցումները և իրականացնում նախընտրական ծրագրի շնորհանդես»,- ասել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների նախօրեին ևս ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագիրը ներկայացրել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

̰
ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

14:17 24.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին մի քանի լրատվամիջոցի տարածած հրապարակմանն այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետներին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն: «Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Սասունիկ գյուղի կորած բնակչին

14:14 24.11.2018

Սասունիկ գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում: Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին: Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին` ժամը […]

̰
Այսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

14:00 24.11.2018

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան. Փաշինյանը՝ ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի

13:52 24.11.2018

Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք որոշումներ, քննարկումներ կան ընտրություններից հետո ձևավորվելիք ԱԺ ղեկավար կազմի վերաբերյալ: Մեր թղթակցի դիտարկմամբ՝ արդեն որոշ անուններ են շրջանառվում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի պաշտոնում քնմնարկվում է «Ելք» դաշինքի անդամներ Լենա Նազարյանի, Ալեն […]

̰
Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

13:40 24.11.2018

Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին և հնարավոր համագործակցություններին:

̰
Եթե ԱԺ-ում լինենք, շատ արագ կաճենք. Լևոն Շիրինյան

13:40 24.11.2018

«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը և ցուցակի առաջատար հորիզոնականներն զբաղեցնող Մարիամ Մանուկյանն ու Հայկ Սուքիասյանը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու քարոզարշավի միջոցառումների ծրագիրը: «Սա անձ-կուսակցություն չէ, քաղաքական կազմակերպություն է: Ինձ երբեմն հարցնում են՝ կոալիցիայի մեջ լինելո՞ւ եք, թե՞ ոչ: Մենք որևէ մեկի […]

̰
Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն. Փաշինյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

13:31 24.11.2018

Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն: Այս մասին այսօր, SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մեր թղթակիցը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել է՝ մեծամասնություն կազմելու դեպքում իրենք միանձնյա՞ կառավարություն կկազմեն, թե՞ այլ ուժերի հետ համաձյանություն ձեռք կբերեն: «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը: Պետք է ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն»,- […]

̰
Ի՞նչ զինատեսակներ է մինչև հիմա Ադրբեջանը գնել Բելառուսից

13:25 24.11.2018

Իլհամ Ալիևի՝ Մինսկ այցից հետո հայտարարվեց, որ Ադրբեջանը սպառազինություն գնելու նոր պայմանավորվածություններ ունի Բելառուսի հետ։ Մինչ այդ էլ Բելառուսը շարունակում էր «Պոլոնեզ» հեռահար հրթիռների մատակարարումը Հայաստանի հակառակորդ երկրին։ SHANTNEWS.am-ը հակիրճ ներկայացնում է, թե մինչև հիմա ինչ զինատեսակներ է Ադրբեջանը գնել Հայաստանի դաշնակից Բելառուսից և առաջարկում է ▼ և ▲ կոճակների միջոցով քվեարկությամբ ինքնուրույն որոշել, թե դրանցից […]

̰
Հակակշիռների առաջին հաղթանակն ըստ Վիգեն Սարգսյանի

13:20 24.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակակշիռների առաջին հաղթանակը» վերտառությամբ գրառման մեջ նշում է, որ Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: «Կառավարությունը փոխեց իր մտադրությունը: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց […]

̰
Այս հայի շնորհիվ նախագահ Ռեյգանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

13:16 24.11.2018

Ռոնալդ Ռեյգանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ԱՄՆ-ի նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման առաջին դեպքն է: Դա հնարավոր դարձավ այդ ժամանակ Սպիտակ տանն աշխատող ամերիկահայ Քենեթ Խաչիկյանի շնորհիվ: «Ամերիկայի ձայն»-ը ներկայացնում է հարցազրույց Քենեթ Խաչիկյանի հետ:

̰
Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի տնտեսությունը բարձրացնելու է նոր մակարդակի. Փաշինյան

13:12 24.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են: Փաշինյանը երթի ժամանակ հայտարարել է՝ քաղաքական հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացվի: «Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի տնտեսությունը բարձրացնելու է նոր մակարդակի: Եվ ուրեմն, չկասկածեք, որ ՀՀ-ն լինելու է տնտեսապես հզոր, տնտեսական գործունեության համար բարենպաստ երկիր, և ՀՀ քաղաքացիները հարյուր-հազարավորներով իրենց […]

̰
Ահազանգից հետո շտապօգնության մեքենաների վրայից դրոշները հանվել են

13:04 24.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շտապօգնության մեքենայի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել»: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել, տեղեկացրել, որ շտապօգնության մեքենաների վրա այլևս դրոշներ չկան: «Շտապօգնության մեքենայի վրա […]

̰
Մենք խստորեն հետևելու ենք ու թույլ չենք տալու, որ որևէ վարչական ռեսուրս օգտագործվի. Արսեն Թորոսյան

12:59 24.11.2018

«Քաղաքական դաշինքը գնում է ընտրությունների իր ամբողջ քաղաքական ներկապնակով՝ թե՛ գործադիր, թե՛ ապագա օրենսդիր, հետևաբար կարիք կա բոլորին ներկայացնելու ու բոլորի տեսակետները ցույց տալու: Վերջում արդեն բազմաթիվ որոշումներ կկայացվեն՝ սկսած ԱԺ ղեկավար անձնակազմի, ԱԺ հանձնաժողովների նախագահների, վարչապետի, փոխվարչապետների նախարարների: Ես կարծում եմ, որ սա բնականոն և օրինաչափ մի գործընթաց է: Ամբողջ աշխարհում նման կերպ են […]

̰
ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների կանայք այցելել են Սաղմոսավանք

12:50 24.11.2018

ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց են կատարել Սաղմոսավանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանների տիկնանցից շատերն առաջին անգամ էին այնտեղ և շատ տպավորված էին: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփի կինը` Սառա Ուոթերսոնը նշեց, որ Սաղմոսավանքն ուղղակի հիասքանչ […]

̰
Սասունիկում կորած երեխայի ընտանիքը Քարվաճառից է

12:31 24.11.2018

Նոյեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կորած երեխայի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանի հետ: Գյուղապետը հայտնել է, որ երեխան տղա է, համեստ, լավ սովորող, ընտանիքը որևէ խնդիր չի ունեցել շրջապատի հետ: «Խելոք, հանգիստ ընտանիք է, 2 տարի առաջ են Արցախի Քարվաճառից տեղափոխվել մեզ մոտ»,- հայտնել է Սասունիկի գյուղապետը՝ նշելով, որ ամբողջ գիշեր […]

̰
Անցնող շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

12:20 24.11.2018

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական […]

̰
Գործարարների շահերը պաշտպանելը պետության կարևորագույն խնդիրներից է. Մարիամ Մանուկյան

12:12 24.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված Մարիամ Մանուկյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին: «Գործարարները այսօր ունեն պաշտպանված լինելու և պետական շահերը պաշտպանելու խնդիր: Պետական բյուջեի հիմնական բեռը դրված է գործարարների վրա և հետևաբար գործարարների շահերը պաշտպանելը պետության կարևորագույն խնդիրներից մեկն է: Մենք պետք է ունենանք հավասարություն, իսկ կապիտալ ունեցող ընկերությունները […]

̰
Ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել. «Ժամանակ»

12:02 24.11.2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել: Սա Նշանակում է, որ լճի ջուրն օգտագործվում է ոչ թե գյուղատնտեսական, այլ էժան էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Ըստ ԱԻՆ-ի հրապարակած պաշտոնական տվյալների՝ անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակն իջել է 3 սանտիմետրով, եթե անցյալ տարի այն եղել է 1900.46 […]

̰
Բոլորով պետք է նվիրվենք Հայաստանում տնտեսական հեղափոխություն անելուն. Փաշինյան

11:53 24.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում այս պահին ընթանում է քայլերթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Քայլերթի ժամանակ Փաշինյանն ավանդական կոչերն է հնչեցրել ու ողջունել երթի մասնակցիներին: Նա նշել է՝ այսօրվա երթն այն քայլարշավի ամփոփումն է, որ իրենք սկսել են մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից: «Մենք այսօր ոչ թե ավարտում ենք այդ երթը, այլ սկսում […]

̰
Մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս. «Ժողովուրդ»

11:40 24.11.2018

«Ժողովուրդ»-ը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժո­ղովուրդ» օրաթերթը չի դադարում բնա­կիչներից դժգոհություն ստանալ: Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշ­խատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիր­ներն են: «Ժողովուրդ» օրաթերթը զրու­ցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս […]

̰
BACK_TO_TOP