12:22 17.11.2018
160 հրշեջ ներգրավվել է Մոսկվայի հարավարևմտյան Կապոտնյա թաղամասում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Վտանգ կա, որ նավթը մշակող հանգույցներից մեկից հրդեհը կարող է անցնել մյուսին։ Այս պահին հրդեհի բոցերը բարձրանում են մինչև 10 մետր, և հրշեջները փորձում են տեղայնացնել այն։ Դրան արդեն տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Այս պահին հայտնի տվյալներով՝ հրդեհի պատճառով […]
12:12 17.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո, գրում է Daily Mail-ը: Թերեզա Մեյի խոսքով՝ իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ամուսինը՝ Ֆիլիպը, որը իրեն ալկոհոլ է հյուրասիրել: «Վերջին օրերին դժվար է եղել: Երբ ես չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 11.00-ին, տուն եկա, […]
12:05 17.11.2018
Սևանի հիմնախնդրին նվիրված գիտաժողովի ժամանակ անդրադարձ է եղել Սևանի տարածքի մաքրման կայաններին: Կայանների արտադրման աշխատանքներով զբաղվող ընկերության տնօրեն Մանվել Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից արվել են ուսումնասիրություններ Սևանի ավազանի շրջակայքի քաղաքներում՝ Մարտունի, Գավառ, Վարդենիս: «Այնտեղ կան մեխանիկական գերազանց կայաններ, բայց դրանք տասը տոկոսով են մաքրում կենսաբանական բաղադրությունը: Այդ խնդիրը կլուծվի մոտ երկու միլիոն եվրոյով»,- ասել […]
12:03 17.11.2018
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի: Ցույցի մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը: Ըստ աշխատակիցների՝ տնօրենը, չլինելով ոլորտի մասնագետ, բազում սխալներ է թույլ տվել: Այգու աշխատակից Մանուկ Մանուկյանի պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը հաշվի չի առնում մասնագետների կարծիքները և նրանց հակառակ քայլեր է ձեռնարկում, որոնց հետևանքով տուժում են կենդանաբանական այգու կենդանիները: […]
11:52 17.11.2018
Այսօր Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը խոսել է այն մասին, թե ինչպես է պատկերացնում Սևանա լճի խնդիրների լուծումը: «Ծիծաղելի է, որ կանաչումը պատճառաբանում են շոգ ամառով: Մենք սա ունենալու ենք, եթե շարունակենք Սևան լցնել կոյուղաջրեր ու դրենաժային ջրեր»,- ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝ իրավունք չկա Սևանից ջրառ […]
11:44 17.11.2018
Նոյեմբերի 16-ին Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը՝ ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են աշխատակարգով նախատեսված ելույթները, որոնք վերաբերում էին միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքին, զորահավաքային […]
11:34 17.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակից:
11:27 17.11.2018
ԱՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ Խնձորեսկի ճանապարհին եղած վթարի վերաբերյալ, որով մի շարք զինծառայողներ ու հրամանատարներ պատժվում են։ ՊՆ խոսնակը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։ «Զինվորական Ծառայությունից ազատել․ զորամասի 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ., զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա., […]
11:25 17.11.2018
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։ «Լեոնարդո» […]
11:12 17.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի 4-րդ տուրից հետո, երբ Հայաստաի ընտրանին 2:6 հաշվով գերազանցեց Ջիբրալթարին, Մովսիսյանը խփեց 4 գնդակ: Այժմ Մովսիսյանը խփել է 5 գնդակ և Ազգերի լիգայի մրցաշարի ընթացիկ փուլում լավագույն ռմբարկուն է: Նա գերազացում է Լուկակուին, Դրագունին և Միտրովիչին: Գոլային փոխանցումների մրցավազքում […]
10:59 17.11.2018
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխատեսել քաղցկեղի զարգացումը, հաղորդում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ քաղցկեղային բջիջների աճի համար հարկավոր է շատ գլյուկոզա, որը, սակայն, օրգանիզմ է հասնում այլ բջիջների միջոցով: Գիտնականները հետազոտություններ են արել և պարզել, որ բջիջներում SGLT2 մոլեկուլի աճը նպաստում է քաղցկեղի արագ զարգացմանը: Մոլեկուլների ուսումնասիրությունը ցույց է տվել, […]
10:57 17.11.2018
Սևանա լճի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է, որ շատ կարևոր է, ի վերջո, ընդգծել, թե որն է լճի հիմնական խնդիրը: «Հիմնական խնդիրը ջրի ծավալն է, որի հետ կապված է նաև որակը: Մենք երկու-երեք բան ասելով անցնում ենք, թե ինչու Սևանա լիճը հասավ այս վիճակին»,- ասել է Սանասարյանը: «Կանաչների միության» […]
10:51 17.11.2018
Այսօր մեկնակարել է Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում են պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀԿ-ների և կրթական համակարգի ներկայացուցիչներ, գործատուներ: «Նպատակը լուծման առաջարկություններ լսելն է: Մենք կմշակենք բանաձև, որը կուղղենք պետական մարմիններին»,- ասել է գիտաժողովի կազմակերպիչներից ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ Մակարյանի՝ հիմնական ելույթները չորսն են լինելու: «Ժամանակ առ ժամանակ մենք նետվում ենք բռնցքամարտի՝ կարծես […]
09:03 17.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները հավաքել են ձայների բավարար քանակ, որպեսզի Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսեն, գրում է Sky news.-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մոտ ժամանակներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել էր, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել էր, որ չի […]
23:22 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական […]
22:58 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո լրագրողները հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյո՞ք հնարավոր է, որ որևէ պարագայում հայկական կողմը կոնսենսուսի գա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին տեսնելու […]
22:43 16.11.2018
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ որո՞նք են եղել Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի թեմաները: Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ. «Այո, նաև այդ հարցն […]
22:14 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Փաշինյանից, թե ինչպե՞ս է արձագանքում այն իրողությանը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի […]
20:30 16.11.2018
188 զինծառայող Թուրքիայում ձերբակալվել է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Նրանք եղել են երկրի բանակի ռազմաօդային ուժերի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Զինծառայողների հայտնաբերման, ձերբակալման գործողությունները կատարվել են 25 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Ձերբակալվածներին մեղադրանք է սպասվում գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ, իսկ այդ շարժումը, ինչպես հայտնի է, մեղադրվում է […]
19:50 16.11.2018
Հայաստանյան վիդեո և անիմացիա ստեղծող Renderforest ստարտափ ընկերությունը ստեղծել է նոր ծառայություն, որով հնարավոր է արհեստական ինտելեկտի միջոցով մի քանի հպումով ստեղծել անիմացիոն հոլովակ: Այդ նորարարությունը ընկերությունը ներկայացրել է ՏՏ ոլորտի համաշխարհային հայտնության Web Summit-ին: Մոտ մեկ շաբաթ առաջ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է ՏՏ ոլորտի սպասված իրադարձություններից մեկը՝ Web Summit-ը, որին մասնակցել են աշխարհում հայտնի ՏՏ կազմակերպություններ […]
19:50 16.11.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրի ներքին անդորրը վտանգող ամենամեծ «գործոնը» հենց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է: Ինչպես տեղեկացնում է Armenpress-ը՝ Փայլանը մեղադրել է նախարարին ժողովրդի շրջանում միմյանց հանդեպ ատելություն ու խժդժություն սերմանելու, ընդդիմադիր գործիչներին սպառնալու և երկրի քրդաբնակ շրջաններում ինքնակառավարման մարմիններում պետական […]
19:42 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Փաշինյանը մոտեցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր կենտրոնում էին` նշելու հերոսի ծննդյան տարեդարձը: «Այսօր մեր բոլորի սիրելի Ռոբերտի, ինչպես լսեցի` տղերքը ասում էին` Կյաժի […]
19:30 16.11.2018
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում […]
19:22 16.11.2018
Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում այս օրերին անցկացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» համազգային մրցույթը, որի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են այդ երկրի կողմից ներկայացված հայտնի մարդու օգտին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրը հայտնում է, որ այդ երկրում բնակվող հայ համայնքի անդամները նույնպես իրենց թեկնածուին են ներկայացրել մրցույթի մասնակցության համար: Նշվում է, որ հայկական կողմից առաջարկվել է […]
19:17 16.11.2018
«Ստվերի կրճատման, պետպատվերից գանձվող գումարների հաշվին հիվանդանոցների բուժանձնակազմը 2019-ին ավելի բարձր աշխատավարձ կստանա»,- այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հայտնի է, որ պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների բժիշկների աշխատավարձը 2019-ին 178000-ից կդառնա 240 հազար դրամ, իսկ բուժքույրերինը՝ 80 հազարից 120 հազար դրամ: Աշխատավարձերի բարձրացումը տարածվում է բոլոր մարզերում գտնվող բժիշկներին, որոնց թիվը հասնում […]
19:12 16.11.2018
Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել Մոսկվայից Պենզա ուղևորվող ինքնաթիռի հետ բախումից: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել՝ ավիավթարի պատճառ դառնա: Հաղորդվում է, որ երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 18։00-ին, դիսպետչերները հաղորդագրություն են ստացել «Սիբիր» ավիաընկերության Е-170 ինքնաթիռի անձնակազմից, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղևորվում էր Պենզա, որ գործել է […]
19:02 16.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]
18:55 16.11.2018
Ներկա պահին հրապարակված ցուցակում քաղաքական ուժերի հերթականությունը պայմանական է, քանի որ հետագայում հիմնական հերթականությունը որոշվելու է վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հրապարակված ցուցակների շարքում ինչու է «Իմ քայլ»-ն առաջին տեղում: «Այս փուլում մենք ընդամենը ստացել ենք փաստաթղթեր, և կայքում դեռևս հրապարակված […]
18:44 16.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրապարակել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 16-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 42 «Արթիկ» ՔԿՀ – […]