18:42 16.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի […]
18:29 16.11.2018
Կուսակցություններն ընտրություններում իրենց հերթական համարները որոշելու են վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Գրանցման նիստի օրը, այսինքն՝ նոյեմբերի 19-ին, ենթադրվում է՝ երբ կիրականացվի կուսակցությունների գրանցումը, գրանցումից անմիջապես հետո կուսակցություններն օրենքի պահանջով, հենց այդ նիստի ավարտից հետո վիճակահանությամբ որոշելու են իրենց հերթական համարները, և, ըստ […]
18:25 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական […]
18:19 16.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից: Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։
18:10 16.11.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնչեցրած մտքերը, թե Հայաստանը կարող է զենք գնել ամերիկյան արտադրողներից, շոշափվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի՝ ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։ «Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել»,- ասել է Մնացականյանը։ […]
18:00 16.11.2018
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և բացահայտել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ քարտուղարի ընտրության շուրջ։ Հարցազրուցավարը թվարկել է այն իրադարձությունները, որ եղել են նախորդ գագաթնաժողովին ու հարցրել՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից։ «Ո՛չ։ Չի նշանակում»,- պատասխանել է Մնացականյանն ու բացատրել, որ կազմակերպության […]
17:49 16.11.2018
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից: Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ավելորդ քաշ, զարկերակային բարձր ճնշում […]
17:44 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
17:31 16.11.2018
Forbes-ը ներկայացրել է 2019-ին ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, թռչող նկարահանող սարքերի, ինքնակառավարվող փոխադրամիջոցների արտադրության ոլորտում 30-ից ցածր տարիքի 30 լավագույն նորարար ձեռներեցներին: Աղյուսակում ընդգրկվել է նաև հայուհի, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հռիփսիմե Մաթևոսյանը: Նա Swiftera ընկերության համահիմնադիրն է, որը օդապարիկներով նկարահանումներ է իրականացնում մթնոլորտային բարձր շերտերում:
17:15 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ այցելության ժամանակ ծառայության մեջ աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է այն նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:
17:13 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
17:02 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: «Հայկական […]
17:00 16.11.2018
Նախիջևանում ու Ադրբեջանի այլ մասերում այս օրերին անցկացվում են հրամանատարաշտաբային խոշոր զորավարժության առանձին գործողություններ, ու դրանց դրվագները ներկայացնելիս ադրբեջանական նախիջևանյան հեռուստաալիքը այս անգամ ևս ցուցադրել է հին զորավարժությունների կադրեր։ Ներկայացված նկարներից առաջինը վերցված է այսօր ավարտված զորավարժության մասին ռեպորտաժից։ Դրանից ներքև տեղադրված է նկար, որն էլ վերցված է մայիսին անցկացված զորավարժության մասին ռեպորտաժից։ Նկարները նույնական […]
16:43 16.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ոլորտում ցուցաբերած նվիրման, ջանքերի և սրտացավ աշխատանքի համար։ «Անցած 6 ամիսներին աշխատելով միասին, մենք բոլորով՝ պաշտոնյաներից մինչև առաջին քայլերը կատարող սոցիալական աշխատող, փորձեցինք ստեղծել աշխատանքային այն մթնոլորտը, որը նախարարության ցանկացած աշխատակցի կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր […]
16:35 16.11.2018
Անշարժ գույքի կադաստրի գրասենյակներն այսուհետ Երևանում սպասարկում կիրականացնեն նաև շաբաթ-կիրակի օրերին: Այս մասին հայտարարություն է տարածել Կադաստրի կոմիտեն: «Իրականություն դարձավ խոստումը. Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր […]
16:33 16.11.2018
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներից, հարազատներից ու ընկերներից բացի, ամեն տարի նույն օրը զինվորական ճշտապահությամբ Եռաբլուրում է նաև հերոսի ռազմագիտության ուսուցիչը: Երջանիկ Դանիելյանը վաղ առավոտյան է գալիս պանթեոն. արդեն 4 տարի է՝ հատուկ հանձնառություն ունի. իր նախաձեռնությամբ ամեն տարի աշակերտները պատվո պահակախումբ են ձևավորում ու ի նշան հարգանքի՝ հերթապահում հերոսի շիրիմի մոտ: Երջանիկ Դանիելյանը հպարտությամբ […]
16:27 16.11.2018
Նոյեմբերի 16-ն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտը կդառնար 22 տարեկան: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում զինվորի շիրիմի մոտ էին հավաքվել ծնողները, բարեկամները, ընկերներն ու պարզապես մարդիկ, ովքեր երբեք չեն տեսել Ռոբերտին, բայց համարում են նրան իսկական հերոս:
16:21 16.11.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ս. թ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այս մասին հայտնում են տեսչության […]
16:20 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]
16:16 16.11.2018
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում՝ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են […]
16:09 16.11.2018
Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված, դիտարկել իրականացված աշխատանքները։ Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ը՝ […]
16:05 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչպես չընդունվեց կաթողիկոսի անձնական անվտանգության ապահովման նախագիծը…» վերտառությամբ գրառում է կատարել, որում նշել է. «Հարգելի հայրենակիցներ․․․ Հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինտրիգային է դառնում նախընտրական մթնոլորտը․․․ Այսօր ԱԺ-ն չընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պարտադիր անվտանգության միջոցներով ապահովելու մասին օրինագիծը․․․ Դրան անմիջապես հաջորդեց մեղավորների փնտրտուքը։ «Բարգավաճ Հայաստան» […]
16:00 16.11.2018
Այսօր խորհրդարանում, երբ քվեարկության է դրվել «Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ իր՝ ձեռնպահ քվեարկելը թյուրիմացության արդյունք է: «Մեր խմբակցությունը միշտ էլ պաշտպանել է, որ Հայ առաքելական եկեղեցին բացառիկ դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքի գործում: Եթե […]
15:36 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ընդամենը մեկ ձայնի պատճառով չի ընդունվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առաջարկը: Նա ևս առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում: «Մի հոգի չի քվեարկել, բայց երևի պրինցիպյալ չի քվեարկել, հա՞»,- քվեարկության ավարտից հետո հարցրել է ԱԺ նախագահ […]
15:29 16.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Կուսակցությունն իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ: «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչներ և հիմնված է հետևյալ չորս սկզբունքների վրա․ ա. սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է և սոցիալական արդարությունը։ […]
15:22 16.11.2018
Այսօր խորհրդարանում քվեարկության ժամանակ, երբ հայտարարվել է, որ քվեարկության է դրվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրաձայն հարցրել է. «Գալուստ Գրիգորի՛չ, դուք չե՞ք քվեարկում»: Պատասխանը չի լսվել: Գալուստ Սահակյանին հարց արդեն Էդուարդ Շարմազանովն է տվել. «Գրիգորի՛չ, կո՞ղմ […]
15:15 16.11.2018
Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է. «Քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանք են […]
15:12 16.11.2018
Խորհրդարանն այսօր նախ քվորում չի ապահովել, ապա՝ քվեարկություն: Քվեարկող պատգամավորների անհրաժեշտ թվի բացակայության պատճառով մի շարք օրինագծեր չեն ընդունվել: Նախ՝ քվեարկության է դրվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որոշումը չի ընդունվել: Չեն ընդունվել նաև «ՀՀ ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության […]
15:05 16.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ իրենց նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել Դավիթ Խաժակյանը: «Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում»,- նշված է տարածված հաղորդագրության […]