19:50 16.11.2018
Հայաստանյան վիդեո և անիմացիա ստեղծող Renderforest ստարտափ ընկերությունը ստեղծել է նոր ծառայություն, որով հնարավոր է արհեստական ինտելեկտի միջոցով մի քանի հպումով ստեղծել անիմացիոն հոլովակ: Այդ նորարարությունը ընկերությունը ներկայացրել է ՏՏ ոլորտի համաշխարհային հայտնության Web Summit-ին:
Մոտ մեկ շաբաթ առաջ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է ՏՏ ոլորտի սպասված իրադարձություններից մեկը՝ Web Summit-ը, որին մասնակցել են աշխարհում հայտնի ՏՏ կազմակերպություններ ու նորահայտ տասնյակ ստարտափ ընկերություններ: Web Summit-ը լայն հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար նոր ներդրողներ գտնելու և զարգացնելու համար: Մասնակից երկրներն ու առանձին կազմակերպություններն ունեցել են տաղավարներ և ներկայացրել իրենց ստեղծած նորարարական ծրագրերը:
Նշենք, որ Հայաստանից նույնպես գագաթնաժողովին մասնակցել են մի շարք ՏՏ ընկերություններ:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՏՏ գագաթնաժողովին մասնակցած Renderforest ընկերության մարքեթինգային թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը պատմեց, որ գագաթնաժողովը տևել է 4 օր և դրան մասնակցել է մոտ 75 հազար մարդ: Հայաստանից Web Summit-ին մասնակցող ընկերությունները ներկայացրել են տարբեր հետաքրքիր ստարտափներ կրիպտոոլորտում և բլոկչեյնի ոլորտում, ինչպես նաև մարքեթինգային օնլայն հարթակներ:
Ռոմանը պատմեց, որ Web Summit 2018-ին իրենց ընկերությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտով և մեքենայական ուսուցման վրա հիմնված նոր ծառայություն:
«Այդ նոր ծառայության միջոցով մարդիկ կարող են ծրագրում գրել իրենց վիդեոյի սցենարը և անմիջապես ստանալ անիմացիոն հոլովակ: Իրականում այդ նորարարությունն աշխարհում միակն է ու դեռևս չկա մեկ այլ նման ընկերություն, որը նման հնարավորություն թողարկած լինի: Web Summit 2018-ին այն շատ լավ ընդունվեց և շատ ընկերությունների զարմացրեց ու հետաքրքրեց մեր նոր ծառայությունը: Ծրագրում արհեստական ինտելեկտով և մեքենայական ուսուցման վրա հիմնված նոր ծառայությունը ստեղծելիս առաջնորդվել ենք այն գաղափարով, որ հիմա մարդկանց ժամանակը գնալով ավելի է արժևորվում և մենք մտածեցինք, որ ծրագրում նմանատիպ գործառույթ մտցնելն էլ ավելի կարագացնի վիդեոստեղծումը»,- պատմեց Ռոման Դանեղյանը:
Ներկայացնենք ՏՏ ոլորտի խոշորագույն իրադարձությանը Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասնակցության առումով հետևյալ վիճակագրությունը.
Հայաստան – բնակչ. 3 մլն, Web Summit-ին մասնակցել է 9 կազմակերպություն,
Ռուսաստան – բնակչ. 136 մլն, 40 կազմակերպություն,
Վրաստան – բնակչ. 5 մլն, 1 կազմակերպություն,
Ադրբեջան – բնակչ. 10 մլն, 0 կազմակերպություն,
Թուրքիա – բնակչ. 80 մլն, 5 կազմակերպություն,
Իրան – բնակչ. 81 մլն, 1 կազմակերպություն,
Բելառուս – բնակչ. 9 մլն, 4 կազմակերպություն,
Ուկրաինա – բնակչ. 45 մլն, 40 կազմակերպություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
10:55 05.08.2025
ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ PoliticoԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդներըԱյս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...