16:15 03.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստացել է Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում: Թուրքիա այցը Պորոշենկոն սկսել էր 1919-1322 թվականներին Օսմանյան Թուրքիայի տարածքում Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա տեղադրված հուշատախտակի բացումով, ապա այցելել էր Ստամբուլի համալսարան: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում և միանալ այլ […]
16:07 03.11.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին: «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի […]
16:00 03.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք […]
15:54 03.11.2018
Հնդկաստանում մահապատժի կենթարկեն ոստիկանության 16 աշխատակցի, որոնք մեղավոր են ճանաչվել 12 մուսուլմանի սպանելու համար, հայտնում է Islam Today-ը: Դատական ընթացքը տևում է արդեն 30 տարի. սպանությունը տեղի էր ունեցել 1987թ.: Դեպքը տեղի էր ունեցել Հնդկաստանի հյուսիսում՝ Մեերութ քաղաքում: Դեպքի պահին ոստիկանները ծառայողական զենքից կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: Գործում ներգրավված էր 19 կասկածյալ, սակայն դատավարության երկար […]
15:48 03.11.2018
Մեծ Բրիտանիայի դատարանը 18 ամսվա կալանավորման է դատապարտել քաղաքացուն, որը սպառնացել է թունավորել այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հայտնում է Indipendent գործակալությունը: Հաղորդվում է, որ Վինսենթ Փոթերը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է պայթուցիկ սարք պատրաստելու համար: Ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոսին, Փոթերը ծրար էր ուղարկել Մեծ Բրիտանիայի […]
15:46 03.11.2018
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից: Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք են բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել […]
15:38 03.11.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության […]
15:36 03.11.2018
Սամարայի մարզում սեփական տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերել են երեք երեխաների մարմիններ: Այս մասին հաղորդում է տարածաշրջանի քննչական կոմիտեն: Մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ առավոտյան Կրասնոյարսկի շրջանի Ստարի Բույան գյուղում: Հայտնի է, որ մահացած երեխաները 2.5-ից 8 տարեկան են եղել: Քրեական գործ է հարուցվել, այժմ ճշտվում են ողբերգական պատահարի հանգամանքները:
15:27 03.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրել է Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: 2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ […]
15:15 03.11.2018
Հորդառատ անձրևների և դրա հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով վտանգի կարմիր՝ ամենաբարձր աստիճան է հայտարարվել իտալական Սիցիլիա և Սարդինիա կղզիներում: Այս մասին տեղեկացնում է RaiNews-ը: Նշվում է, որ երեկ երկու մարդ՝ մի գերմանացի զբոսաշրջիկ և մի տեղացի է կայծակի հարվածից մահացել է: Եղանակային վատ պայմանների պատճառով Պալերմոյում դպրոցները փակվել են:
15:07 03.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության […]
15:02 03.11.2018
Նոյեմբերի 3-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն […]
15:02 03.11.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984թ. ծնված Ռոզա Կ.-ն: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14.00-21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած […]
14:55 03.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է […]
14:51 03.11.2018
Ադրբեջանում երեք մարդ է զոհվել այդ երկրի մայրաքաղաքի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԻՆ-ը, տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Հրդեհը տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի 4-հարկանի բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող սրճարանում: Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայության ներկայացուցիչները սրճարանում 3 դի են հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում: Աղբյուրը հայտնում […]
14:43 03.11.2018
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությունը, այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք համաձայն ենք, որ իրենք որևէ հարկ չվճարեն: Ավելի լավ է իրենք ընդհանրապես հարկ չվճարեն, միայն հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ մեր հսկողությունն իրականացնենք, որպեսզի 24 […]
14:24 03.11.2018
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների երաժշտական կատարումը Հայաստանի մասին. «Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտներն են: Կարո՞ղ եք առանց հուզվելու դիտել, թե ինչպես են նրանք երգում Հայաստանի ու իրենց կարոտի մասին: Միշտ մտածել եմ, որ հայրենիքը կենացներով ու բառերով սիրել պետք չէ, սակայն նրանց […]
14:15 03.11.2018
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը: «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
14:00 03.11.2018
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության: Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք […]
13:25 03.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին և մի շարք այլ պատգամավորներ այցելել են Ուզբեկստան՝ Բուխարա քաղաք, հայտնում է lenta.ru-ն: Քաղաքական գործիչներին դիմավորել է տեղի անսամբլը, որի երաժշտության ներքո Ժիրինովսկին պարել է տեղացիների հետ: https://www.youtube.com/watch?v=6gHUYaRWxw0
13:19 03.11.2018
Հայաստանի կառավարությունը չի համաձայնել բյուջեի նախագծի մեջ մտցնել Սահմանադրական դատարանի շենքային պայմանների բարելավման, մասնավորապես հին պատուհանների փոփոխման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչի պատճառով հնարավոր չի լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս մասին Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Պաշտոնյան մանրամասնեց, որ դա իրենց խնդիրներից միայն մեկն […]
13:16 03.11.2018
«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ընտրությունները կազմակերպել և ընտրական ամբողջ գործընթացը իրականացվելու է գործող ԸՕ-ի կանոնակարգերին համապատասխան»,- առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին խոսելոս՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ մեկնաբանել ու գնահատական տալ 2017 թվականի ընտրություններին: Մուկուչյանը […]
13:01 03.11.2018
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու նորակառույց եկեղեցու տարածքում բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել է սալահատակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում, հայտնում է Artsakhpress-ը: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ սալահատակի հայտնաբերման վայրում […]
12:57 03.11.2018
2019 թվականի բյուջեով 19 միլիարդ 686 միլիոն դրամ է նախատեսվում տրամադրել կառավարության աշխատակազմին՝ հաջորդ տարվա իր աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանսավարկային հանձնաժողովների՝ բյուջեի քննարկմանը նվիրված համատեղ նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատակազմի ղեկավարը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել այդ միջոցներով, սակայն […]
12:44 03.11.2018
Ազգային ժողովը 2019 թվականին կունենա 48 օր տևողությամբ հերթական նիստ ու 23 օր արտահերթ նիստ։ Տարվա ընթացքում կլինի առնվազն 28 խորհրդարանական լսում և 23 ճեպազրույց: Այս մասին այսօր Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ու դրանով նախատեսված միջոցառումները Ազգային ժողովի մասով։ […]
12:21 03.11.2018
Ազգային ժողովի աշխատակազմը 2 խնդիր ունի, որոնք վտանգի տակ են դնում Ազգային ժողովի` որպես տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, և դրանք կապված են շենքերի-շինությունների ընթացիկ ու կապիտալ նորոգման հետ։ Այս մասին ԱԺ 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2019 թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Մենք դիմել ենք կառավարությանը՝ հատկացնելու համապատասխան գումարներ՝ 109 […]
12:18 03.11.2018
Շուրջ 20 մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հյուսիսային Կովկասի երկաթուղու լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ վթարված մեքենաների ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել, տուժել են գնացքի մեքենավարն ու նրա օգնականը, բեռնատարի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: «Այսօր՝ ժամը 4:10-ի սահմաններում, երկաթուղիների Տիմաշևսկայա և […]
12:10 03.11.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Մարտուն Գրիգորյանի հետ, և մեզ հետ զրույցում վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»:
12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]