TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC
Admin

Admin

Աջ ղեկերի ներմուծման վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք առաջիկա օրերին. Արմեն Փամբուխչյան

11:49 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:  

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:42 03.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման […]

̰
Նախագահի աշխատակազմի բյուջեն կկրճատվի 1/3-ով

11:39 03.11.2018

2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց  նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]

̰
Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին. պարզաբանում

11:31 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել այն մասին, թե անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում՝ արդյո՞ք եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարող է որակյալ լինել։ Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային […]

̰
Դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետին կալանավորելու միջնորդությունը

11:28 03.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]

̰
Թալինի հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել

11:15 03.11.2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, աշակերտներ Թալին համայնքից, կամավորներ Թալինի հարակից տարածքում իրականացրին ծառատունկ։ Տնկվեց ավելի քան 580 ծառ, որից 150-ը՝ դեկորատիվ, մյուսները՝ պտղատու: Տնկված ծառատեսակներն են՝ բարդի, հացենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, նշենի։ Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային […]

̰
Հիմնադրամներում, ՊՈԱԿ-ներում ու ծրագրերի իրականացման գրասենյակներում փոփոխություններ են լինելու. Ատոմ Ջանջուղազյան

10:58 03.11.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է  Հայաստանում ստեղծված տարատեսակ հիմնադրամներին, ՊՈԱԿ-ներին, ծրագրի իրականացման գրասենյակներին: Ջանջուղազյանը խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսվում այդ մասով 2019 թվականի բյուջեի նախագծում. «Արդյունքում, մենք ունենք ցրված պատասխանատվություն մի կողմից […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը խոսել է կառավարման ապարատի ոչ համարժեքության մասին

10:53 03.11.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կառավարման ապարատի փոփոխություններին. «Մշտապես քննադատության թիրախ է եղել կառավարման ապարատի ոչ համարժեքությունը:  Գնահատականները եղել են այնպես, որ կառավարման ապարատը ուրճացած է և ոչ արդյունավետ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը Ըստ ՀՀ […]

̰
Պետական մարմինների առանձին բյուջեներին ամրագրված արտաբյուջետային հաշիվները կդադարեն գոյություն ունենալ. Ատոմ Ջանջուղազյան

10:42 03.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: «Մենք ունենք կանխատեսումներ գալիք տարվա մակրոցուցանիշների համար և դրանից բխում են այն բյուջետային ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ գալիք […]

̰
Խորհրդարանում համատեղ նիստ է

10:20 03.11.2018

Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք միջոցների ծավալը:  Նախարարության գործառույթների […]

̰
Բիլ Գեյթսի բարեգործական ընկերությունը հրաժարվել է համագործակցել սաուդյան հիմնադրամի հետ

00:52 03.11.2018

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը հրաժարվել է համագործակցել սաուդյան բարեգործական ընկերության հետ, որի հետ կապ ունի թագաժառանգ Մուհամմեդ բեն Ալմանը: Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը: Համագործակցության դադարեցման պատճառը սաուդցի լրագրողի սպանության աղմկահարույց պատմությունն է: «Ջամալ Խաշըգջիի առևանգումն ու սպանությունը չափազանց անհանգստացնող է»,- հայտարարել է Գեյթսի բարեգործական հիմնադրամը: Ավելի վաղ, միլիարդատերը ծրագրել […]

̰
Մարդիկ, որոնք սեր են փնտրում, անխելք են. Թիլ Լինդեման

00:45 03.11.2018

Գերմանական Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանը Ռուսաստան կատարած համերգային շրջագայության ընթացքում կիսվել է սիրո մասին իր մտքերով ու գաղափարներով, հայտնում է Газета-ն: Երգիչն ասել է, որ սիրո հարցում հիասթափություն է ապրել: «Մարդիկ, որոնք սեր են փնտրում, անխելք են: Սերն ինքը կգտնի յուրաքանչյուրին՝ անկախ նրանից ուզո՞ւմ է նա, թե՞ ոչ: Բայց ամենագեղեցիկ ստեղծագործությունները նվիրված են անպատասխան […]

̰
ԵՄ-ն անհիմն է համարել ՌԴ-ի՝ Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները

00:16 03.11.2018

Եվրոպական միությունում անհիմն են համարել ՌԴ-ի՝ Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է RT-ն: «ՌԴ-ի կառավարության որոշումը` ֆինանսական միջոցառումներ իրականացնել ուկրաինական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ, համարվում է չհիմնավորված»,- ասված է հաղորդագրության մեջ: ԵՄ-ն նաև հորդորել է քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ի պատասխան, […]

̰
Ճիշտը բաց համամասնական ցուցակներն են. Վազգեն Մանուկյան

23:56 02.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսել է ներքաղաքական իրադարձությունների մասին: «Մեր կուսակցական շահից ելնելով՝ մեզ ձեռնտու կլիներ, որ լիներ այն օրենքը, որը չանցավ, սակայն Հայաստանի մասին մտածելով, մենք կարծում ենք, որ ճիշտը բաց համամասնականն է: Համամասնական դու մեկ հայտնի մարդ դնում ես առաջին տեղում, նրան մարդիկ ձայն են տալիս, իսկ […]

̰
Նրանց մեջ բավականին գրագետ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ կան. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀԿ-ի մասին

23:31 02.11.2018

«Հիմա հասարակական կազմակերպություններ չկան, նրանք բոլորն իշխանությանն են ծառայում, ընդդիմադիր կուսակցություններն են փլուզվել և պետք է նորից կառուցվեն: ՀՀԿ-ն կարող է լինել արդյունավետ ընդդիմություն: Նրանց մեջ բավականին գրագետ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ կան»,- նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ Հանրային խորհուրդն այժմ նորից է ձևավորվելու. «Նոր Հանրային խորհուրդն, […]

̰
Առաջին Գերագույն խորհուրդը միշտ կարոտով ենք հիշել. Վազգեն Մանուկյան

23:08 02.11.2018

«Առաջին Գերագույն խորհուրդը միշտ կարոտով ենք հիշել, այնտեղ հասարակությունը լայնորեն էր ներկայացված՝ ռամկավարներ, դաշնակցություն, կոմունիստներ, ՀՀՇ,ԱԺՄ: Այդտեղ գաղափարների պայքար կար, իսկ դրանից հետո իշխանությունը խորհրդարանում մոնոպոլ կշիռ ուներ: Հավանաբար, դեկտեմբերին էլ Նիկոլ Փաշինյանի ուժը մեծամասնություն կլինի: Հեղափոխական ուժը դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Նիկոլ Փաշինյանի համար էլ է պրոբլեմ ցուցակները լցնելը, չկա մի հզոր կուսակցություն, որն […]

̰
Թիվ 19 պոլիկլինիկայում ուսումնասիրություն կկատարվի

22:21 02.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ` «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում ուսումնասիրություն կկատարվի: «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետին ուղղված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի մի խումբ անդամների 24.10.2018թ. հ.Կ-3484 դիմում-բողոքը՝ «Ս.Սարգսյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /այուհետ՝ Հավատարմագրային կառավարիչ/ հավատարմագրային կառավարման հանձնված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում Հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների […]

̰
Ոստիկանները յուրացման դեպք են բացահայտել Մեծամորում

21:00 02.11.2018

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակվարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով հարուցվել […]

̰
Հայաստանի իշխանություններն ընտրություններին նախապատրաստվելու քիչ ժամանակ են թողել. Գրեմինգեր

20:42 02.11.2018

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել` դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Իրականում, ես կարծում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցում»,- ասել […]

̰
«Ուրալյան ավիաուղիներ»-ը վերականգնում է Վոլգոգրադից Երևան թռիչքները

20:40 02.11.2018

Վոլգոգրադի օդանավակայանը եռամյա դադարից հետո դեկտեմբերին կվերականգնի չվերթները երեք ուղղություններով` դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը: Ինքնաթիռները Վոլգոգրադից Դուշանբե ու Տաշքենդ թռիչքներ իրականացրել են 2015թ., իսկ դեպի Երևան չվերթներ են իրականացվել 2014-2015 թթ., որից հետո դրանք դադարեցվել են: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին

20:25 02.11.2018

Այսօր Աժ-ում երկու հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարց է ուղղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: «Այս ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես ժառանգություն ստացել է Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց: […]

̰
«Ռազմագերիների» մասին թվերը ծիծաղ են առաջացնում. Արծրուն Հովհաննիսյան

20:22 02.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանում պահվող ադրբեջանական հարյուրավոր «ռազմագերիների» մասին հայտարարություններին: «Ճիշտ է, Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, […]

̰
Սթիվեն Հոքինգի նկարը կարող է հայտնվել 50 ֆունտ սթերլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա. BBC

20:17 02.11.2018

Մեծ Բրիտանիայի նշանավոր գիտնականներից մեկի նկարը կարող է զարդարել 50 ֆունտ սթերլինգ անվանական արժեքով նոր թղթադրամը, հայտնում է BBC-ն: «Մեր թղթադրամները հնարավորություն են ընձեռում ցույց տալ Միացյալ Թագավորության հասարակության բազմազանությունը և նշանավոր քաղաքացիների ներդրումը»,- ասել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեկնածուների թվում է բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը ևս հավակնում է […]

̰
Վարչապետի մեկնաբանությունը վերաբերում է մարտահրավերներին և ոչ թե մտադրություններին. Զոհրաբ Մնացականյանը՝ Արմեն Աշոտյանին

20:11 02.11.2018

Այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ԱԳՆ պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց՝ մեջբերելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: «Վարչապետի պաշտոնակատարը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել: Ուզում եմ Դուք, որպես ԱԳ ղեկավար, պարզաբանեք, թե ինչ նկատի […]

̰
Գերմանիան ու Ֆրանսիան քննադատել են ՌԴ կողմից ԵԱՀԿ առաքելության ԱԹՍ-ի ոչնչացման փաստը

19:57 02.11.2018

Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրել են ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ուղղությամբ հարձակում գործելու մեջ: Այս մասին հայտնում է DW-ն: Հաղորդվում է, որ ԱԹՍ-ն կործանվել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանային հատվածում: «Վերջին շաբաթների ընթացքում սարքը հաճախակի ֆիքսում էր, թե ինչպես են փոխադրամիջոցները տեղաշարժվում ռուս-ուկրաինական սահմանային հատվածում: Կապի ընդհատումից առաջ սարքը ֆիքսել էր հակաօդային պաշտպանության հրթիռային […]

̰
Էմիլ Տարասյանը` նախագահի աշխատակազմի ղեկավար

19:55 02.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

̰
Ի՞նչ տարբերակներով է հնարավոր դիտել «Շանթ» ՀԸ հաղորդումները

19:47 02.11.2018

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]

̰
Այդ հայտարարությունը հերյուրանք է. Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Սիլվա Համբարձումյանին

19:43 02.11.2018

Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին: Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ […]

̰
Խոր ցավով տեղեկացա Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին. Բակո Սահակյան

19:34 02.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։ Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ […]

̰
Դավիթ Տոնոյանի լիբանանյան հանդիպումները շարունակվում են

19:26 02.11.2018

UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]

̰
BACK_TO_TOP