15:02 05.11.2018
Եթե ցանկանում էին խորհրդարանում տեղ զբաղեցնել, ապա «Լույս» դաշինքի մասնատումն ամենավատ ընտրությունն էր այս փուլում: Այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում: Քոչարյանի խոսքերով՝ մինչև երեկ ինքը կարծում էր, որ խորհրդարան մտնող ուժերից է լինելու նաև «Լույս»-ը, բայց հիմա այն կարծիքին է, որ դաշինքի արդեն նախկին անդամ կուսակցություններն օրենսդիրում կարող են […]
14:58 05.11.2018
Գոնե մենք գիտենք, թե ով ում է ուզում ներառել՝ կան և՛ թաղային հեղինակություններ, և՛ լծակներ ունեցողներ: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ընտրահամակարգին, մասնավորապես, նախորդ ընտրությունների սցենարի կրկնությանը: «Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ քաղաքացի կարող է պնդել, որ չի կարող կրկնվել այդ սցենարը: Իհարկե, […]
14:45 05.11.2018
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի: Այս մասին տեղեկացնում է ՊՈԱԿ-ի կայքէջը: «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող […]
14:36 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներկայացնի այնպիսի թիմ, որը կարող է նաև իշխանություններին զսպաշապիկ լինել, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեղափոխական սկզբունքներից չշեղվի: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք գտնում ենք, որ այդ դերակատարը կարող ենք դառնալ մենք՝ առանց որևէ այլ քաղաքական ուժի որևիցե բացասական բան ասելու: Մեր […]
14:33 05.11.2018
«Եկել է մի ժամանակ, որ մենք կանգնած ենք մարտահրավերի առջև: Արդյո՞ք մենք սկսում ենք ձևավորել նոր մշակույթ մեր քաղաքական կյանքի մեջ, թե՞ կրկնում ենք հինը»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Վերջին երկու օրերին, հետևելով լրատվական դաշտին, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ավելացել […]
14:26 05.11.2018
«Ցավալի է, բայց հայաստանյան քաղաքական դաշտում Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ, ինչը վատ է իրենց համար հետագայում: Վատ կլինի ՔՊ-ի համար, եթե դա կրի մասսայական բնույթ, որովհետև, եթե ՔՊ-ին այդ մարդը պետք չէր մայիսին, երբ հաղթեցին, ապա հիմա ինչի՞ է պետք: Եթե իրենց պետք է կադր գործադիրում աշխատելու համար, կադրին […]
14:15 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ Հայաստանում “Такая маленькая, а уже Наташа” ֆորմատը սկսկում է դոմինանտ դառնալ: Քոչարյանը սրան անդրադառնալուն զուգահեռ ասել է, որ կհամբուրեր այն երիտասարդի ճակատը, որը դուրս եկավ ՔՊ-ից: «20 տարեկան երեխա, ինքը դուրս եկավ նրա համար, որ չանցավ ԸՕ-ն: Այսինքն՝ էդ մարդն ուներ գաղափարներ, ուներ սկզբունքներ […]
14:12 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, Քոքոբելյանը ասել է, որ այդ մասին հայտնի կդառնա երեքշաբթի օրը: «Կան քննարկումներ անհատների հետ, որոնք դաշտում են եղել, նկատի ունեմ՝ ազատական, դեմոկրատական դաշտում, և հայտնի են որպես ժողովրդավար, […]
14:08 05.11.2018
Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]
13:36 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ գնահատական է տալիս փաստին, ըստ որի՝ կուսակցություններից հոսք կա դեպի ՔՊ, արդյո՞ք այլ քաղաքական ուժերից մարդիկ ընդունելով՝ ՔՊ-ին ևս բնորոշ չի դառնա «հանրապետականացման» երևույթը. «Եթե տենդենցը շարունակվի, կբերի «հանրապետականացման», մեկ-երկու դեպքը՝ չեմ կարծում: Օրինակ՝ Սանասարյան Դավիթն արդեն «Ժառանգությունից» դուրս էր եկել, ի […]
13:26 05.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից, թե խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար որքան ակտիվ կպայքարեն քաղաքական ուժերը և արդյո՞ք շատ ուժեր պայքարի մաս կկազմեն: «Կախված է նրանից, թե ինչքանով խոհեմ կլինեն հատկապես հին քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին ուժերո՞վ կգնան, թե՞ դաշինքներով: Դաշինքներով թեև 7 տոկոս է դառնում, բայց գոնե ինչ-որ շանս ստեղծվում է, որովհետև, ենթադրենք՝ Դեմոկրատական […]
13:16 05.11.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանրային պաշտպանի բացակայության պատճառով հետաձգվեց HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած, երկու անձի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետի գործի քննությունը: Նշենք, որ ավելի մեղադրյալ Դանիել Դանիելյանի շահերը պաշտպանելու համար որպես հանրային պաշտպան էր նշանակվել Ռուզաննա Սիրեկանյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին՝ ժամը 16.00-ին: SHANTYNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, […]
13:10 05.11.2018
2018 թվականի նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԱՊՀ գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սպորտի […]
12:54 05.11.2018
Համացանցում հայտնվել է Չինաստանում արված տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է ոստիկանը հանցագործից փրկում պատանդառված կնոջը: Korrespondent.net-ը հաղորդում է, որ չարագործը սպառնացել է սպանել պատանդառված կնոջը, ապա՝ ինքնասպան լինել: Հատուկ գործողության ընթացքում ոստիկանը ձևացրել է, թե իր ձեռքերը կապված են, սակայն, հայտնվելով չարագործի կողքին, հարձակվել է նրա վրա և վերջինիս զինաթափ արել: Ոստիկանության հատուկ նշանակության […]
12:53 05.11.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հարցրել են, թե խորհրդարանում հայտվելու հարցում ի՞նչ շանսեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը. «Նոր օրենսգրքով ՝ ինչ-որ առումով կարող է շանս ունենալ: Էսպես ես շանսեր շատ քիչ եմ տեսնում, թեև կարծում եմ, որ «Սասնա ծռեր»-ն իրենք իրենցով ավելի քան ծայրահեղ ուժ են: Թե հասարակության որ հատվածը նրանց հետևից […]
12:52 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, «Հրազդան» ԲԿ-ից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց մոտ «ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք հորիզոնական հաստ աղու վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է […]
12:45 05.11.2018
Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Նշվում է, որ Ջեքսոնը հանդես է եկել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության կոչով: Երգչուհին խոստովանել է, որ իրեն ևս` որպես թույլ սեռի ներկայացուցչի, վախեցրել են, և ինքը ստիպված է եղել ապրել վախի մթնոլորտում: […]
12:42 05.11.2018
Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Կորեայի դեսպան Ու Յուն Գինը հայտնել է, որ Կորեայի Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը հավանաբար Ռուսաստան կայցելի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է Լife.ru-ն: «Ռուսաստանը խնդրել է, որ այցը տեղի ունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը և ակնկալում է, որ դա տեղի կունենա: Հյուսիսային Կորեան, կարծես, քննարկում է բանակցությունների անցկացման վայրն ու ժամանակը, ինչպես […]
12:35 05.11.2018
«Իհարկե, դեռ քարոզարշավը կա, բայց կարող եմ ասել, որ անցողիկ շեմը հաղթահարող երեք քաղաքական ուժ կա հիմա՝ «Իմ քայլ»-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե տպավորություն կա, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն տեղ չի զբաղեցնի, Քոչարյանը հետևյալ կերպ է արձագանքել. «Իսկ ինչո՞վ է այդ տպավորությունը: ՀՀԿ-ն 20 տարի […]
12:33 05.11.2018
SHANTNEWS. am-ն արդեն հայտնել է, որ քաղտեխնոլորգ Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում տեղ զբաղեցնող 3 ուժերն են լինելու ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժն է ընդդիմության դերում լինելու՝ ՀՀԿ-ն թե՞ ԲՀԿ-ն, քաղտեխնոլորգը պատասխանել է. «Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կլինի: Ես չեմ կարող ասել միակ: Էնպես չի, որ ԲՀԿ-ն հիմա կոալիցիա է, հետո էլի կոալիցիա է […]
12:10 05.11.2018
Այսօրվանից սկսվող շաբաթը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից նշվելու է որպես Մեդիագրագիտության շաբաթ։ Այս մասին ԿԳ նախարարի պաշտոնակատարն այսօր ազդարարեց ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ։ «Մանավանդ մեր էս ժամանակահատվածում մեդիագրագիտությունը շատ կարևոր է, անչափ կարևոր է՝ նախ տարբերելու համար հավաստի աղբյուրները, գրագետ լուրերը և հավաստի լուրերը տարբերելու համար, վերլուծական նյութը քարոզչական նյութից տարբերելու համար, բազմաթիվ հմտություններ, […]
12:06 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված […]
11:58 05.11.2018
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել ջրի հետ մեծ արագությամբ ուժեղ բախման հետևանքով: Այդ մասին վկայում են սև արկղի վերծանումները, հայտնում է Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանտո Տաջախոնոն: Այս մասին գրում է Detik News-ը: Նրա խոսքով՝ ջրի հետ շփման ժամանակ շարժիչը պտտվում էր մեծ արագությամբ: Նա նաև նշել է, որ սև արկղը պարունակում է […]
11:54 05.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության […]
11:30 05.11.2018
Եգիպտոսում քննարկում են օրինագիծը, որով կարգելվի հասարակական վայրերում հիջաբ կրելը, որը ծածկում է ամբողջ գլուխը` բաց թողնելով միայն աչքերի հատվածը: Այս մասին գրում է Egypt Independent-ը: Օրենքը խախտողների համար նախատեսվում է 1000 եգիպտական ֆունտի չափով (56 դոլար) տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում գումարը կրկնակի կմեծանա: Օրինագծի հեղինակի խոսքով՝ փաստաթղթի հիմքում անվտանգության պահպանման խնդիրներն են: Բացի այդ, […]
11:16 05.11.2018
Այսօր ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ, այդքանով […]
22:47 04.11.2018
Apple ընկերության կապիտալիզացիան անկում է ապրել և հիմա 1 տրիլիոն դոլարից ցածր է, գրում է Reuters-ը: Ընկերության նախատոնական վաճառքի ծավալները հավանաբար չեն արդարացնի հույսերը: Ոչ այնքան լավատեսական կանխատեսումները բերել են Apple-ի ակտիվների 7 տոկոսի անկման՝ ընկերությանը մոտավորապես 70 միլիարդ դոլարի վնաս հասցնելով: Չնայած այս անհաջողությանը՝ Apple-ն ակնկալում է 89-93 միլիարդ դոլար եկամուտ ստանալ մինչև դեկտեմբեր: […]
21:58 04.11.2018
Գերմանական համալսարաններից մեկի գիտնականներն իրենց ամերիկացի գործընկերների հետ հայտնաբերել են, որ շոկոլադի, թեյի, գինու բաղադրության մեջ մտնող հիդրաքինոնները ցինկի հետ համադրության մեջ կանխում են թթվայնության գործընթացը և դանդաղեցնում ծերացումը, հայտնում է Phys.org-ը: Գիտնականների խոսքով՝ ցինկն ակտիվացնում է հիդրոքինոնի խմբերը՝ ստեղծելով սուպերօքսիդից բնական պաշտպանություն: Միայն հիդրոքինոնը կարող է քայքայել սուպերօքսիդը: Ցինկը և հիդրոքինոնը միասին ստեղծում են հուսալի […]
21:42 04.11.2018
«Ներդրումային քաղաքականության վերաբերյալ. հալվա, հալվա ասելով՝ քաղցր չի դառնա քո բերանը: Այդ ներդրումային քաղաքականությունը, որպեսզի իրականանա, այդ մարդը, որը որ պետք է գա էստեղ, բիզնես ծավալի, պետք է իմանա՝ ինչ ծրագրեր ունեք դուք, ինչպիսի հնարավորություններ եք տալիս և որ ուղղությունն եք համարում զարգացող և որը ապահովվելու է պետության կողմից արտահանման խնդիրներն ու մնացած բոլոր հարցերը»,- […]