TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Արսեն Թորոսյանը դատապարտել է Արագածոտնում բժշկին ծեծի ենթարկելու փաստը

15:47 02.11.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ ծեծի էին ենթարկել բժշկին: Նա դատապարտել է նմանօրինակ գործողություններն ու իրավապահներին կոչ է արել օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանատվության ենթարկել դեպքի մեղավորներին: «Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս, երբ այն կիրառվում է բուժաշխատողի […]

̰
Թուրքիան դարձյալ նախապայմաններ է դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

15:44 02.11.2018

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։ Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց […]

̰
Ավարտվել է Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը

15:36 02.11.2018

Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հիմնանորոգումն արվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը […]

̰
Նորընտիր ԱԺ առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը՝ դեկտեմբերի 31-ին

15:30 02.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: «Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է նա:  

̰
Աղետի գոտում մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք․ պաշտոնյա

15:24 02.11.2018

Քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 2019 թվականի կարևորագույն աշխատանքներից մեկը լինելու է աղետի գոտու վերականգնումը։ Հաջորդ տարվա բյուջեն ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում քննարկելու ընթացքում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։ Նրա խոսքերով՝ այժմ կա քաղաքական կամք, և մնում է վերջին ջանքերը գործադրել խնդիրը վերջնականապես լուծելու համար։ «Մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք»,- հայտարարեց Էլոյանը։ Սրանից […]

̰
Այցելուն թանգարանում լուսանկարվելիս վնասել է Դալիի և Գոյայի կտավները

15:23 02.11.2018

Եկատերինբուրգի Արվեստի միջազգային կենտրոնում մի քանի կտավներ են վնասվել, գրում է ТАСС-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը Սալվադոր Դալիի և Ֆրանցիսկո Գոյայի կտավների դիմաց կանգնած լուսանկարվում: Այդ ընթացքում կոնստրուկցիան, որը վրա կախված էին կտավները, գետնին է ընկել: Տեղի ունեցածի հետևանքով վնասվել է Դալիի կտավը և Գոյայի կտավի շրջանակն ու ապակին: Կտավներն ուղարկվել են […]

̰
Սիլվա Համբարձումյանը շրջում է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ

15:08 02.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները նկատել են, որ Համբարձումյանին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները: Գործարարը պարզաբանել է, որ պետությունն է իր անվտանգությունն ապահովում: «Ի՞նչ իմանանք՝ վտանգը որտեղից կլինի: Կարող ա […]

̰
ՏԿԶ նախարարությունում այսօր հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

15:05 02.11.2018

2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողություններն ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ» թեմայով: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ ուսումնավարժության ընթացքում իրականացվել է նախարարության անձնակազմի տարհանում, իսկ քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրված ներմուծականներով իրականացվել […]

̰
Կարմիր խաչը օգնություն կտրամադրի Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների բնակիչներին

14:52 02.11.2018

Նոյեմբերի 5-ից՝ Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։ […]

̰
Դավիթ Տոնոյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահներին

14:44 02.11.2018

UNIFIL բազայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորել է Հայկական զորախմբի հրամանատար մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Այնուհետև բազայում զինվորական արարողակարգով նախարարին ողջունել է բազայի հրամանատարի տեղակալ Իմրան Ռհիզան։ Շարանցումից հետո նախարար Տոնոյանի հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։  Հանդիպման վերջում նախարարը գրանցում է կատարել հյուրերի մատյանում, միասին փոխանակել են խորհրդանշաններ։ Ավարտին […]

̰
Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը. Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

14:38 02.11.2018

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Նախարարի պաշտոնակատարի ուղերձում, մասնավորապես, ասված է.  «Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կյանքից հեռացել է մի մարզիկ, […]

̰
Սիլվա Համբարձումյանը շարունակում է պնդել, որ Արամ Հարությունյանին կաշառք է տվել

14:34 02.11.2018

Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում էր հյուրընկալվել գործարար Սիլվա Համբարձումյանը, որը պնդում է, որ կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: «2015 թվականից է այս գործը ընթանում, երկու անգամ կասեցվել է: Ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ հաշվեհամարին, իսկ այնտեղից էլ գումարը ստացել են Հարությունյանի հարազատներն ու ընկերները»,- ասել է Համբարձումյանը: Գործարար […]

̰
ԱՄՆ-ն 8 երկրի թույլ կտա նավթ գնել Իրանից՝ առանց պատժամիջոցների

14:17 02.11.2018

Իրանի և նրա հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելիս Միացյալ Նահանգները աչք կփակի 8 երկրների վրա։ Այս երկրները չեն պատժվի Իրանից նավթ գնելու համար, միաժամանակ, Նահանգները կխնդրի այս երկրներին նվազեցնել մյուս ոլորտների առևտուրը Իրանի հետ։ Այս մասին անանուն աղբյուրի միջոցով հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg գործակալությանը։ Հայաստանը կա այդ ցուցակում, թե ոչ, հայտնի չէ։ […]

̰
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համագործակցության 18 փաստաթուղթ են ստորագրել

14:09 02.11.2018

ԱՊՀ երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանց թվում Է միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության ստեղծման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը: Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկական մեքենաշինության, տեղեկատվության փոխանակման, թափոնների վերամշակման, հումանիտար հարցերի, մտավոր սեփականության և շրջակա միջավայրի […]

̰
Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց. մարզիչը՝ շախմատի աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոնի մասին

14:00 02.11.2018

«Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց, նա վերելքում էր: Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր մրցաշար էր, և կարծում եմ՝ մեր մասնակիցները հանգիստ անցկացրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի մարզիչ Արման Փաշիկյանը: Չեմպիոն, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ շատ լարված պայքար […]

̰
Կադաստրի կոմիտեն 5 տարուց անցնելու է լիովին առցանց, ավտոմատ, անթուղթ համակարգի

13:51 02.11.2018

2019 թվականին Կադաստրի պետական կոմիտեն շարունակելու է նախկինում մշակված արդիականացման, բարեփոխման նախագծերը՝ ավելի մեծ թափ հաղորդելով դրանց։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ փոփոխություններ ու վերակազմակերպումներ նույնպես լինելու են՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և թափանցիկությունն ապահովելու համար։ «Կառավարության ծրագրով նախատեսվում է, որ […]

̰
Առաջին անգամ օդալուսանկարահանվելու է ՀՀ ողջ տարածքը․ Կադաստրի կոմիտեի նախագահ

13:49 02.11.2018

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ողջ տարածքն օդալուսանկարահանվելու է, որը տարբեր գերատեսչություններում տարբեր տեսակի խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Նրա խոսքերով՝ ամբողջացվելու են նաև տարբեր մասնագիտացած կադաստրային կառույցների քարտեզագրական տվյալները, ինչը ժամանակի խնայողություն […]

̰
Փոքր բիզնեսի նկատմամբ վարչարարություն չենք իրականացնելու. Դավիթ Անանյան

13:47 02.11.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործարարների հետ լարվածություն կա, նշեց, որ վարչապետն այդ հայտարարության համար իր հիմքերն է ունեցել: Նա նշեց, որ գործարարների դեպքում լարվածություն կարող է լինել նրանց հետ, որոնք այս կամ այն քրգործի շրջանակներում հրավիրվել են որոշակի բացատրություններ տալու կամ իրենց վարքագիծը քրեաիրավական […]

̰
ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել G20-ի ժամանակ

13:38 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում, հայտնում է Bloomberg-ը: Գագաթնաժողովը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բուենոս Այրեսում: Աղբյուրի համաձայն՝ Թրամփը հանձնարարել է նախարարների կաբինետին մշակել համաձայնագրի նախնական պայմանները: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր ամերիկա-չինական առևտրային հարցերի շուրջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ […]

̰
Մխիթար Հայրապետյանը տեսակապ է հաստատել Դելիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:30 02.11.2018

ՀՀ Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը տեսակապ է հաստատել Հնդկաստանի Դելի քաղաքի 26 հայ ընտանիք ունեցող համայնքի հետ , տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Սփյուռքի նախարարության կողմից անտեսված համայնքներ այլևս չեն լինելու: Եվ բնավ էլ նշանակություն չունի՝ այդ համայնքները մեծ են, թե փոքր, նոր են կազմավորվել, թե հարյուրամյակների պատմություն ունեն: Սա […]

̰
Ինչպիսի՞ն է պետությունների ղեկավարների անվտանգությունը

13:27 02.11.2018

Աշխարհում ամենից շատ ապահովվում է պետության ղեկավարների անվտանգությունը, քանի որ նրանք կառավարում են մի ամբողջ երկիր, պետք է ունենան իսկապես հուսալի թիկնազոր: Ղեկավարները լինում են տարբեր, ոմանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության աշխատակիցների առկայությանն ու քանակին, իսկ կան ղեկավարներ, ովքեր առհասարակ չեն կարևորում դրա առկայությունը: Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպիսի թիկնազոր ունեն աշխարհի տարբեր երկրների […]

̰
Լուսնից բերված հողակտորն աճուրդի է դրվել

13:26 02.11.2018

Առաջիկայում կայանալիք Sotheby’s աճուրդում ամենասպասված դրվագը կլինի Լուսնից բերված հողակտորի վաճառքը: Այն բերվել է 1970 թվականին «Լուսին 16» առաքելության ժամանակ: Այդ հողակտորը Լուսնից բերելուց հետո փոխանցել են Սերգեյ Կորոլևի այրուն՝ Նինա Կորոլևային: 1993թ. Sotheby’s աճուրդում վաճառվել է 442500 դոլարով: Գնորդը ցանկացել է անանուն մնալ: Աճուրդում, բացի Լուսնից բերված հողակտորից, լինելու են նաև այլ արժեքավոր իրեր, […]

̰
Մահացել է օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը

13:14 02.11.2018

Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Մահվան պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշենք, որ Յուրի Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում: Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի […]

̰
Դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

13:10 02.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ  Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր կալանավորել նրան։ ՀՔԾ-ն ավելի վաղ […]

̰
̰
Ուզում ենք Հայաստանում փոփոխությունների ալիք բարձրացնել. Հայաստանում մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

12:56 02.11.2018

Երևանում այսօր մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին: Համագումարին ողջույնի ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում ասված է․ «Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: […]

̰
Նոյեմբերի 1-2-ը գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք

12:54 02.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի և կաշառակերության 5-ական, անձի առևանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, […]

̰
Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է տասնապատկել գինեգործության ծավալը․ նախարարի պաշտոնակատար

12:51 02.11.2018

«Մեր հարևան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ մենք այդտեղ առնվազն տասնապատկելու հնարավորություն ունենք»,- Հայաստանում գինեգործության ծավալների մասին Ազգային ժողովում երկու հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ Ներդրումների դաշտ հանդիսացող այլ ոլորտների կողքին գինեգործությունը ներկայացնելիս Խաչատրյանը հայտարարեց, որ այստեղ չհասկացվածության հարց կա, քանի […]

̰
Արամ Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց. Սիլվա Համբարձումյան

12:44 02.11.2018

Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է. «Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, […]

̰
ՊԵԿ-ում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին

12:34 02.11.2018

Պետեկամուտների կոմիտեում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք այլևս ունակ չեն նոր արժեք ստեղծել ու այլևս անկարող են իրենց փորձը փոխանցել։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Անանյանը նշեց, որ իրենց արդեն հայտարարել են 6 վարչություններում կառուցվածքային փոփոխությունների մասին, […]

̰
BACK_TO_TOP