12:32 02.11.2018
Օրերս Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարարական […]
12:16 02.11.2018
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել […]
12:10 02.11.2018
Պետեկամուտների կոմիտեում որոշել են փոփոխություններ մտցնել իրենց կառույցի և գործարար համայնքի միջև․ այսուհետ «հարկատու» բառի փոխարեն կիրառելու են «հարկ վճարող» արտահայտությունը, քանի որ այն ավելի բարեհունչ է, և այլ հարաբերություններ է ենթադրում։ Այս մասին Ազգային ժողովի 2 խմբակցությունների նիստի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ հարկատու բառը որոշակի պարտադրանքի […]
12:08 02.11.2018
Հայաստանում շրջանառության աճ կա, բայց այն բավարար չէ։ Կառավարությունում էլ կոնսենսուս կա շրջանառության հարկի շեմի վերաբերյալ։ Ազգային ժողովի հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահը, սակայն չբացահայտեց՝ որն է պայմանավորվածությունը։ Փոխարենը, գաղտնիքի կարգով ասաց, որ ինքը նույնպես առաջարկ է արել, որը մերժվել է։ «Իբրև գաղտնիք ասեմ, որ քննարկումների ընթացքում կոնկրետ ես էլ առաջարկել եմ, որ […]
12:04 02.11.2018
«Ես չէի ասի, որ բյուջեն իներցիոն բյուջե է, համենայնդեպս՝ հարկային եկամուտների մասով, որովհետև բավական մեծ ցուցանիշ է դրված, և այդ ցուցանիշը մենք աշխատելու ենք ապահովել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ընթացքում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Սրանով, ըստ էության, կոմիտեի նախագահը հակասության մեջ մտավ կառավարության ներկայացուցիչների ու նաև […]
11:54 02.11.2018
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է […]
11:39 02.11.2018
Հայաստանում իշխանափոխությունից հետո հարկային համակարգը մտավ սուպերմարկետներ ու վերացրեց ԱՁ-ների միջոցով մսի առևտուրը, հարկերն ավելացան, մսի գինը բարձրացավ։ Պետությունը որևէ գործողություն արե՞ց սովորական քաղաքացիների ծախսերը փոխհատուցելու համար։ ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հարցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Այդտեղ որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ պետությունը մտածե՞ց, […]
11:18 02.11.2018
Հայաստանում գործող հարկային համակարգը բազմաբարդ է, քանի որ ժամանակի ընթացքում հարկային բեռի նվազման արտոնություններ են տրվել մի խմբի, հետո բացառություններ են արվել այդ արտոնությունների մեջ, հետո էլ բացառություններ են արվել բացառությունների մեջ։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ առողջապահության ոլորտի արտոնություններին ու […]
11:13 02.11.2018
«Ստվերային տնտեսության գնահատականի վերաբերյալ․ եթե պաշտոնապես հանկարծ մենք ունենանք դրա չափը և կարողանանք գնահատել, տեղը իմանանք, դա կդադարի ստվեր լինել։ Մենք կգնանք, կսկսենք դրա ուղղությամբ գործողություն անել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցը վերաբերում էր նրան, […]
11:01 02.11.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պատրաստվում է մի փոքր արձակուրդ վերցնել: «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2184270688559981
10:55 02.11.2018
2019 թվականի բյուջեի մասին նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման համակարգին համապատասխան, ինչը թույլ կտա գնահատել յուրաքանչյուր ծրագրի համար ներկայացված միջոցների արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Սա, ըստ պաշտոնյայի, ընդունման ձև է նաև այլ երկրներում, քանի որ սրանով հնարավոր է դառնում գնահատել՝ միջոցառումը կատարվե՞լ է, […]
10:36 02.11.2018
Հարկային քաղաքականության տեսանկյունից այժմ աշխատանք է տարվում եկամուտների բաշխումն ավելի հավասար պայմաններով ապահովելու համար։ Ազգային ժողովի 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։ «Մեր մոտ չափազանց փոքր է մասը բնակչության, որն ունի մեծ հարստություն, և ինչպես կանխատեսելի էր, աղքատության մեր ունեցած պայմաններում, մեծ է այն խումբը բնակչության, […]
10:27 02.11.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2019 թվականի բյուջեն: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթը սկսեց հարկային թեմայից ու նշեց, որ ժամանակին գործող Հարկային օրենսգիրքն ընդունվել էր ներդրումների համար կայուն և կանխատեսելի հարկային քաղաքականություն ապահովելու համար, բայց չի կարելի համարել, որ այն ծառայել է իր նպատակին: «Շահութաբերությունն ավելի […]
00:55 02.11.2018
Փիթսբուրգի սինագոգում ծխականների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա Ռոբերտ Բաուերսը, գործի շրջանակներում ընթացող դատավարության ամբողջ ընթացքում միայն լռել է: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հասկանում է իր դեմ առաջադրված՝ 44 կետից կազմված մեղադրանքներն ու գիտակցում է, որ իրեն մահապատիժ է սպառնում, սակայն, […]
00:44 02.11.2018
Համացանցի հիմնադիրը համարվող բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին հայտարարել է, որ այնպիսի խոշոր ՏՏ կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, վտանգավոր են, հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ նման կազմակերպությունները չափից դուրս մեծ ազդեցություն ունեն ու մարդկության գրեթե կեսի վերաբերյալ տեղեկատվություն ունեն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Google-ը և Facebook-ը, […]
00:40 02.11.2018
Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրի աղի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել ցրված սկլերոզի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ ցրված սկլերոզի դեպքում վնասվում է մարդու նյարդային համակարգը, ինչն էլ կարող է 5-10 տարով կրճատել մարդու կյանքի տևողությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդության վերջնական բուժման հստակ ճանապարհ առայժմ հայտնի չէ: Միայն վերջին ուսումնասիրությունները որոշակի հույսեր […]
00:30 02.11.2018
Ուղեղի կողմից մկաններին տրվող հրահանգները կատարվում են երկու սկզբունքով. ուղեղի մի հատվածի բջիջները հրահանգ են տալիս, մյուսները՝ նպաստում հրահանգի կատարմանը: Հովարդ Հյուզի և Ալենի ինստիտուտների գիտնականները համատեղ ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու համար, թե կոնկրետ որ բջիջներն են պատասխանատու շարժումների համար, հայտնում է Nature պարբերականը: Գիտնականներն ընտրել են ուղեղի հստակ հատված ու սկսել հետազոտել նեյրոնների աշխատանքը: […]
00:13 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Մանբիջ և Իդլիբ քաղաքների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին: «Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական Մանբիջ և […]
23:50 01.11.2018
Նոյեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշում են բուսակերության ու բուսակերների օրը: Այս մարդիկ իրենց սննդակարգից և ոչ միայն սննդակարգից, բացառել են կենդանական ծագման ցանկացած արտադրանք. միս, կաթ, ձուկ, ձու, մեղր: Առանձնապես կարևոր է հիշել, որ կենդանական ծագման արտադրանք ասելով նկատի ունենք նաև կենդանու մորթուց, կաշվից պատրաստված հագուստ: Այս հիշարժան օրվա առիթով BBC-ն 5 հետաքրքիր փաստ է […]
23:26 01.11.2018
Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև բանկերը հայտարարում են, որ իջեցրել են տոկոսագումարները, բայց կանխիկացման ու սպասարկման գումարներ են ներառում, որի հետևանքով վարկ վերցնողի վերադարձրած գումարը աճում ու հասնում է նախկին տոկոսադրույքների մակարդակին։ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է խնդրից, խոսել […]
22:58 01.11.2018
Հայաստանի և Վրաստանի վարչապետները միասին պայմանավորվածության են եկել մի ծրագրի շուրջ, որով նախատեսում են երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա շատ ամբիցիոզ ծրագիր է, բայց իրենք մտադիր են հասնել դրան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017 թ․-ին Հայաստանի ու […]
21:00 01.11.2018
Տարեսկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատակիցներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Այդ մասին հայտարարել է Press Emblem Campaign կազմակերպությունը և կոչ արել համաշխարհային հանրությանն անկախ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրող ու ԶԼՄ-ների […]
20:50 01.11.2018
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 2-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդվում է, որ սա կատարվում է՝ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով: Ըստ այդմ՝ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին […]
20:18 01.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի 28-ամյա բնակչին: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ բաժնից հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի`1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի […]
20:09 01.11.2018
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում շունը պատահաբար կրակել է տիրոջ վրա: Այս մասին հայտնում է KRQE-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 74-ամյա Սոնի Հիլիգանն իր 3 շների հետ միասին որսի էր գնացել: Աղբյուրը հայտնում է, որ շները գտնվել են բեռնատարի հետնամասում, երբ հանկարծ կենդանիներից մեկը պատահաբար սեղմել ու կրակել է Հիլիգանի հրացանից: Գնդակն անցել […]
19:50 01.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նահապետյանի ֆեյսբուքյան էջից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր […]
19:40 01.11.2018
Apple ընկերությունը պաշտոնապես հնացած է համարել iPhone 5 մոդելը. այսուհետ այն չի վերանորոգվի: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում: Ընկերության հնացած սարքավորումների ցուցակը, որոնք այլևս պաշտոնապես ծառայություններ չեն ստանալու, չեն սպասարկվելու, անընդհատ լրացվում է: iPhone 5 մոդելը ներկայացվել էր 2012թ.: Ընդհանուր առմամբ վաճառվել էր բջջային հեռախոսի ավելի քան 50 միլիոն մոդել:
19:27 01.11.2018
Հելոուինի ժամանակ ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչը 5-ամյա տղային հյուրասիրել է թմրանյութով մարմելադ: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը: Ըստ տեղեկությունների՝ 5-ամյա Բրեյլեն Կարլուլը նվեր ստացած քաղցրավենիքը ուտելուց հետո իրեն վատ է զգացել: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցրավենիքի բաղադրության մեջ կա նաև մետամֆետամին: Երեխային հոսպիտալացրել են, իսկ քաղցրավենիքն ուղարկվել է փորձաքննության: Նշենք, որ Հելոուինի […]