00:40 02.11.2018
Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրի աղի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել ցրված սկլերոզի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ ցրված սկլերոզի դեպքում վնասվում է մարդու նյարդային համակարգը, ինչն էլ կարող է 5-10 տարով կրճատել մարդու կյանքի տևողությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդության վերջնական բուժման հստակ ճանապարհ առայժմ հայտնի չէ: Միայն վերջին ուսումնասիրությունները որոշակի հույսեր են արթնացնում, որ հիվանդության դեմ պայքարելու տարբերակներ, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել:
Գիտնականները նշել են, որ աղի չարաշահման հետևանքով ակտիվանում է Wnt ազդանշանային համակարգը, որն էլ խոչընդոտում է T-բջիջների բնականոն աշխատանքին, որոնք պատասխանատու են ցիտոկինների հավասարակշռված բաշխվածության համար: Դրանց անհավասարակշռության դեպքում հաճախ բորբոքային ռեակցիաներ են առաջանում, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը:
18:47 02.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըՈստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...
18:41 02.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...
18:36 02.07.2025
60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանությունԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր: Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական […] ...
18:30 02.07.2025
Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ […] ...
18:24 02.07.2025
ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտություններըԻրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի […] ...
18:17 02.07.2025
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾՔրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող սրբազաններից մեկի առողջական վիճակը վատթարացել է: «Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...