11:39 01.11.2018
Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն […]
11:38 01.11.2018
ՀՀ կադաստրի կոմիտեից հայտնում են, որ ամբողջ հանրապետությունում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 40 հազար գործարք։ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում: Երևանում […]
11:36 01.11.2018
Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով սահմանափակելու նախագծին: Նախագծով, ըստ կառավարության, առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի […]
11:31 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագծերը, […]
10:43 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայում բռնադատվածի կամ նրա ժառանգի վկայականը տրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, որն ունի միջգերատեսչական բնույթ, այժմ օրենքում փոփոխություն է կատարվում, որով համապատասխան վկայականն այսուհետ կտրամադրի արդարադատության նախարարը, սակայն վերջինս այդ […]
10:37 01.11.2018
Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի […]
10:31 01.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաև վարչապետի միակ առաջադրված թեկնածուն է: Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց` խորհրդարանում այսօր վարչապետի ընտրություն է, այսինքն` խորհրդարանը պետք է չընտրի վարչապետ, որից հետո օրենքի ուժով այն կլուծարվի: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ պետք է նախապատրաստվի ԱԺ-ում կայանալիք ընտրություններին, ուստի մեկ-երկու հարցի քննարկումից […]
00:47 01.11.2018
Միջազգային Artcurial աճուրդում վաճառքի կհանվի Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածը, որը 1983 թվականի վերանորոգումից հետո հանվել է: Նշվում է, որ սանդուղքը 4 մետր է և ունի 25 աստիճան: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 27-ին: Աստիճանի կտորը գնահատվում է 60 հազար եվրո: Սանդուղքն ապամոնտաժվել է 1983 թվականին և փոխարենը տեղադրվել է վերելակ: Այն ապամոնտաժելուց հետո բաժանել են 2-9 […]
00:35 01.11.2018
«Դատավորների նշանակումների մասին դժգոհություններն ինչ-որ տեղ արդարացված են և արդարացված չեն: Մենք որևէ այլ դատավոր չենք նշանակել, քան նրանք, որոնք առկա են ցուցակում: Դեռ սրանից հետո 1 տարվա ընթացքում էլ մենք նշանակում ենք, այսպես կոչված, «օժիտ ստացած» ցուցակներից և օրենքով սահմանված հերթականությամբ թեկնածուներին: Մեզ համար գլխացավանք են դարձել Դատական օրեսնգրքից մի շարք հոդվածներ: Ժամանակին հապճեպ […]
00:23 01.11.2018
Ուելսի արքայազն Չարլզը 3 տարի հետո հնարավոր է գահ բարձրանա, քանի որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը արդեն պլանավորել է կառավարումը փոխանցել որդուն: Այս մասին տեղեկացնում է Է Daily Mirror թերթը: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ծրագրում է գործերից հեռանալ 95 տարեկանում: Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Նորին Մեծությունը «մտադիր է գահաժառանգին արքայազն-ռեգենտ դարձնել»: […]
00:12 01.11.2018
«Մենք հետազոտություն ենք անցկացրել, թե ինչպես կարելի է բեռնաթափել դատարանները: Դատարանները ծանրաբեռնված են այնպիսի գործերով, որոնք արդարադատական ինստիտուտին չպետք է հասնեին, այլ վարչական վարույթներով պետք է ավարտվեին: Վարչական դատարանի ծանրաբեռնվածության 70%-ից ավելին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված գործերն են: Մեկ գործի միջին արժեքը կազմում է 5 հազար դրամ, տարեկան քննված գործերի արժեքն է մոտ […]
23:48 31.10.2018
«Ես երկար տարիներ է, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ եմ, ես մասնակցում եմ նիստերին: Եթե մեր երկրին վերաբերող հարցեր են քննարկվում, հանձնաժողովի անդամը, ըստ կանոնադրության, պետք է որոշակի պարզաբանումներ տա, բայց նաև, ըստ նույն կանոնադրության, հանձնաժողովի անդամն իր երկրին վերաբերող հարցի առնչությամբ քվեարկությանը չի մասնակցում»,- ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի […]
23:35 31.10.2018
Բարսելոնի լողափերից մեկում ուղևորափոխադրող լաստանավը բախվել է ամբարձիչ կռունկին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է La Vanguardia պարբերականը: Լաստանավը ուղևորափոխադրումներ էր իրականացնում: Այն բախվել է կռունկի հենասյուներից մեկին, որից հետո կռունկն ընկել է ու հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, իսկ հրշեջները մի քանի ժամում կարողացել են հանգցնել կրակը: Կռունկը վնասել է ափին տեղադրված բաքերը, […]
23:22 31.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Եթե վարչապետ չի ընտրվում, Ազգային ժողովն արձակվում է: Իրականում խորհրդարանը կարող է իր առաջնային մանդատով դերակատարություն իրականացնել, եթե ունի խորհրդարանական մեծամասնություն: Մեծամասնությունը պետք է կարողանա վերցնել քաղաքական պատասխանատվություն՝ ընտրելու գործադիր մարմին, որը հաշվետու կլինի խորհրդարանին և գործունեություն կիրականացնի: Մեզ […]
23:00 31.10.2018
«Դատական օրենսգիրքը սահմանել է, որ եթե զանգ եղավ, դատավորը պետք է այդ մասին տեղեկացնի Բարձրագույն դատական խորհրդին, եթե զանգ եղավ դատավորի կողմից, պաշտոնյան պետք է տեղեկացնի Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ-ն, ստանալով տեղեկատվությունը, համապատասխան քայլեր է ձեռնարկում: Մեզ այս ընթացքում հնարավոր եղավ պարզել միայն մի դեպքի հետ կապված, երբ դատավորի կողմից զանգի և խափանման միջոցի հետ […]
22:35 31.10.2018
«Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ էլեկտրոնային արդարադատության մասին գրեթե ոչինչ չի արվել: 2008 թ․-ին ընդամենը ներդրվել է մաշված ծրագրով գործերի բաշխման համակարգը, որտեղ էլ սուբյեկտիվ գործոններ են աշխատել, դրա հետ միասին էլեկտրոնային արդարադատության ոչ մի տարր չի ներդրվել: Այսօր կատարված ծախսերի 23 %-ը փոստային ծախսերն են: Մենք, եթե փոստատար աղավնիներ ձեռք բերեինք, ավելի էժան […]
22:12 31.10.2018
«Աերոպորտ Արխանգելսկ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանն ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցիացիայի (ԱՁՂՄԱ) ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք Aex.ru-կայքից: ԱՁՂՄԱ-ն Ռուսաստանում միակ ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որը ներկայացնում և կոնսոլիդացնում է ավիացիոն բիզնեսի ղեկավարների շահերը Ռուսաստանում և արտասահմանում։ Ասոցիացիայի անդամները Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա պետությունների ավիացիոն ձեռնարկությունների ղեկավարներ են:
21:00 31.10.2018
ԱՄՆ-ում կայացել է տղամարդկանց ամենամյա բարձրակրունկներով մրցավազքը Այս մասին գրում է ТСН-ն: Մրցավազքի մասնակիցները հաղթահարել են 317 մետր տարածությունը: Միջոցառումը, որն այս տարի անցկացվում էր 30-րդ անգամ, տևել է մի քանի րոպե: Մրցավազքին նախորդել է տղամարդկանց դեֆիլեն կոստյումներով: Յուրաքանչյուր տղամարդ ներկայացել է կանացի վառ գույների հանդերձանքով, զգեստներից շատերը խորը լանջաբացվածքով են եղել: «Վազորդների» կոշիկները տարբեր ոճերի […]
20:54 31.10.2018
Պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան»-ի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար […]
20:30 31.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես բացահայտված է մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, […]
20:08 31.10.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
19:55 31.10.2018
Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը: Սկսելով նիստի աշխատանքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից շնորհավորել է հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված Արամ Ալեքսեյի Սարգսյանին, ինչին հաջորդել է վերջինիս երդման արարողությունը: ԱԺ նախագահը նաև ներկայացրել է ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության դիմումը՝ կազմի փոփոխության մասին, […]
19:44 31.10.2018
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով՝ համակարգի 7 ծառայողի հերթական կոչում շնորհվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Ոստիկանության պետը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ […]
19:38 31.10.2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 1-ին ռազմականացված ջոկատի հաշվապահը, 2015-2016 թվականների ընթացքում իրեն ավել է վճարել ընդհանուր 2․094․718 դրամ։ Հաշվապահը գումարն ամբողջությամբ վերականգնել է, որի […]
19:25 31.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային […]
19:14 31.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրին կառավարությունում, շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են […]
19:00 31.10.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ […]
18:59 31.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, տեղեկացնում են […]
18:45 31.10.2018
Աշխարհի բոլոր երկրներում գործարարության զբաղվելու համաթվի այս տարվա հաշվարկով Հայաստանը փոքր-ինչ բարելավել է իր արդյունքը բացարձակ թվով, սակայն հետ է մնացել Հարավային Կովկասի իր հարևաններից։ 2019 թվականի Doing business զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը։ Ադրբեջանն առաջին անգամ առաջ է անցել Հայաստանից՝ զբաղեցնելով 25-րդ տեղը, իսկ Վրաստանը առաջատարների մեջ է՝ 6-րդ տեղում։ Հայաստանի մյուս հարևաններից […]