Կառավարությունը հավանություն տվեց Երևանում նոր էլեկտրակայան կառուցելու նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Կառավարությունը հավանություն տվեց Երևանում նոր էլեկտրակայան կառուցելու նախագծին

10:37 01.11.2018

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի 26 ամիս, աշխատանքներում կներգրավվի 1000-1200 մարդ, կստեղծվի բարձր վարձատրությամբ 200-230 աշխատատեղ, այդ աշխատակիցներից 50-70-ը կայանի շինարարության ընթացքում կմեկնեն Գերմանիա` որակավորում անցնելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել: Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը կնքվել է 2017 թ.` իրենց կառավարության ձևավորումից առաջ, և Հայաստանի Հանրապետությունն արդեն որոշակի պարտավորություններ ստանձնել էր: Փաշինյանի խոսքով` համաձայնագրի հետ կապված առաջին հարցը, որ քննարկվել էր, այն է, թե արդյո՞ք ՀՀ-ն կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, և այս հարցի պատասխանը դրական էր, միակ տարընթերցումն այն էր, թե` որտե՞ղ պիտի կառուցվի: Խնդիր է եղել նաև գնի հետ կապված:

«Կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է: Բանակցությունների արդյունքում այն նվազեց: Մենք հասել ենք մի սակագնի, որը պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն` նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, հակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա: Նախկինում մի քանի ներդրումային ծրագրի, այդ թվում`այս ծրագրի հետ կապված խնդիր ունեինք, և քաղաքական առումով կարևոր էր, որ միջազգային ներդրումային միջավայրում սխալ գնահատական չստանան, տպավորություն չստեղծվի, թե ներդրումային բոլոր ճանապարհները փակում ենք, այս իմաստով ևս այս համաձայնագիրը դրական նշանակություն կունենա: Այն աշխատատեղերի քանակի առումով էլ է կարևոր»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ Կենտրոնական բանկը մտահոգություն ուներ համաձայնագրի կետերից մեկի վերաբերյալ, այն բանակցությունների արդյունքում հանվել է, իսկ ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ` ինչո՞ւ ոչ մրցութային կարգով, այլ բանակցությունների եղանակով, բայց քանի որ արդեն գոյություն ունեին ստանձնված պարտավորություններ, որոշեցին, որ բանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ժամկետների առումով էլ կաշկանդվածություն կար, դրանցում չտեղավորվելը նշանակում էր խզել կամ չխզել այս համաձայնագիրը: Նա տեղեկացրեց, որ դեռ 5-6 օր ժամանակ ունեն` ընտրելու, վերջին մանրուքները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու համար, ասաց` հետո, երբ իրեն տեղյակ կպահեն, որ հարցը քննարկված է, ինքը հանձնարարական կտա, և դրանից ելնելով` էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

BACK_TO_TOP