TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+11.09 oC
Admin

Admin

Վենետիկում աճուրդի են դրել Բրոդսկու հարևանությամբ գտնվող գերեզմանատեղերը

09:00 06.10.2018

Վենետիկի իշխանությունները աճուրդ են կազմակերպելու գերեզմանատներում երկարաժամկետ տեղ գնելու համար: Այս մասին հաղորդում է  Վենետիկի քաղաքապետարանը: Աճուրդի են դնելու Սան-Միկելե կղզու վրա գտնվող 16 գերեզմանատեղ, որտեղ թաղված են նաև Իոսիվ Բրոդսկին, կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին և թատերական գործիչ Սերգեյ Դյագիլևը: Աճուրդի մեկնարկային գինը սոհմանվել է 2մլն եվրոն: Պատմական գերեզմանատանը թույլատրում են վարձակալել տարածք մինչև 99 տարով: […]

̰
Պակիստանի աղքատ բնակչի հաշվեհամարին պատահաբար 18 մլն դոլար է փոխանցվել

08:25 06.10.2018

Պակիստանի բնակիչներից մեկն ապրում է ամենաաղքատ թաղամասում և իր ապրուստը վաստակում է պաղպաղակ վաճառելով: Օրերս նա պատահաբար պարզել է, որ բանկային հաշիվ ունի, որի վրա 18 մլն դոլար կա: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Ըստ պարբերականի հոդվածի՝ վաճառողի անունը Մուհամադ Աբդուլ Քադիր է, ում Պակիստանի դաշնային հետախուզական ծառայությունը հարցաքննության է կանչել՝ պարզելու, թե որտեղից […]

̰
Մեքսիկայում դպրոցի հարակից տարածքում կրակոցներ են հնչել․ կա 5 զոհ

01:02 06.10.2018

Մեքսիկայի Գուայամաս քաղաքի դպրոցից ոչ հեռու կրակոցներ են, որի պատճառով զոհվել է 5 ոստիկան, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Excelsior -ը: Նշվում է , որ սկզբում զինված մարդիկ հարձակվել են ու կրակ են բացել ոստիկանական մեքենաների վրա՝ սպանելով երեք ոստիկանի, որից հետո փախուստի են դիմել: Լրատվականը փոխանցում է, որ կրակոցները հնչել են դպրոցից […]

̰
Իտալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Կոզա Նոստրա»-ի ամենավտանգավոր անդամներից մեկին

00:59 06.10.2018

Իտալիայում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ամենափնտրվող հանցագործներից մեկին, ով համարվում է «Կոզա Նոստրա» մաֆիոզային կազմակերպության անդամենրից մեկը, տեղեկացնում է եվրոպական ոստիկանության գործակալության կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածը համարվում է խմբավորման գլխավոր անդամներից մեկի որդին: Նրա անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ իրավապահ մարմինները նրան փնտրել են 2016թ․-ից: Նա մեղադրվում է 2006-ին կատարված եռակի սպանությանն […]

̰
Թրամփը շփոթվել է կոշիկին կպած թղթի պատճառով

00:41 06.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նկատել օդանավասանդուղքի վրա բարձրանալիս իր ձախ ոտքի կոշիկին կպած թղթի կտորը, որը, ենթադրաբար, զուգարանի թուղթ է, գրում է Huffington Post-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ նախագահը պատրաստվում էր թռչել Մինեսոտա նահանգ: Տեսանյութը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: WATCH: President Trump boards Air Force One with what appears to be toilet paper stuck […]

̰
Թաիլանդում փակել են Լեոնարդո Դի Կապրիոյի ֆիլմից հայտնի լողափը

00:38 06.10.2018

Լենարդո Դի Կապրիոյի «Լողափ» ֆիլմից հայտնի թաիլանդական լողափը փակել են անհայտ ժամկետով: Ղեկավարությունը կարծում է, որ լողափի էկոհամակարգը հանգստի կարիք ունի՝ մեծ թվով զբոսաշրջիկների այցելությունից հետո լողափի բնական վերականգնման համար ժամանակ է պետք։ Պհի-Պհի-Լե կղզում գտնվող հայտնի «Բուխտու Մայա Բեյ» լողափն այս ամռանը 4 ամսով փակել էին: Այդ ժամանակ իշխանությունները փորձլ են փրկել կորալային խութերը: […]

̰
Իսրայելի վարչապետին 12-րդ անգամ հարցաքննել են

00:32 06.10.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն 12 անգամ հարցաքննության է գնացել կաշառք վերցնելու և վստահության չարաշահման համար: Այս մասին հայտնում է  kan.org իսրայելական լրատվականը: Նշվում է, որ վարչապետը կասկածվում է «Եդիոտ-Ախրոնոտ»-ի հետ գործարք կնքելու և թանկարժեք նվերներ ստանալու մեջ: Ոստիկանությունն առաջարկել է դատախազությանը մեղադրանք առաջադրել Նեթանյահուին: Հայտնի է, որ իրավապահ մարմինները պատրաստվում են նոր տեղեկություններ ներկայացնել՝ հետաքննությանն […]

̰
Ինդոնեզիայում ցունամիից հետո հազարավոր մարդիկ են անհետ կորել

00:22 06.10.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո ենթադրվում է, որ ավելի քան հազար մարդ է անհետ կորել: Այս մասին փոխանցում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Իսկ ավելի վաղ լրատվականը տեղեկացրել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1558-ի, տուժել է ավելի քան 2.5 հազար մարդ, 113 հոգի անհետ կորել է: «Մեր […]

̰ ̰
Ռոբին Ուիլյամսի իրերը 6 միլիոն դոլարով վաճառվել են աճուրդում

23:59 05.10.2018

Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառել են մահացած Ռոբին Ուիլյամսի իրերը, տեղեկացնում է Sotheby’s-ի տունը: Դերասանի և նրա կնոջ իրերի հավաքածուն վաճառվել է 6 միլիոն դոլարով: Ամենաթանկը վաճառվել է Ոսկե գլոբուսը, որը դերասանն ստացել էր 1988-ին «Բարի լույս» ֆիլմում խաղացած դերի համար, այն վաճառել են 27․5 հազար դոլարով: Վաճառել են նաև 4․8 հազար դոլարով «Կապիտան կեռ» (Капитан […]

̰ ̰
Թաթարստանում 18 ուսանող թունավորվել է օծանելիքից

22:09 05.10.2018

Արսկ քաղաքի մանկավարժական քոլեջում 18 ուսանող թունավորվել է օծանելիքից, նրանցից 16-ը հոսպիտալացվել են, տեղեկացնում է kp.ru-ն: Նշվում է, որ դասամիջոցին աղջիկներից մեկը ցանկացել է գլուխ գովալ Չինաստանից ձեռք բերված օծանելիքի կապակցությամբ: Նրա ընկերուհիներից մի քանիսը խնդրել են ցանել օծանելիքից, սակայն որոշ ժամանակ անց նրանց ինքնազգացողությունը վատացել է: Մարդիկ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: «Տեղի է […]

̰
ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը

21:58 05.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 2126/12) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը, քննելով գանգատը Կոմիտեի կազմով, ճանաչել է այն անընդունելի: Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) նախատեսված իր` դատարան դիմելու իրավունքը, քանի որ ինքը զրկվել է առաջին […]

̰
Կան սցենարներ՝ հուշագրով ընտրություններն անցկացնել գարնանը կամ դեկտեմբերին՝ առանց հուշագրի. Մելքումյան

21:14 05.10.2018

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետի հետ Ազգային ժողովի քաղաքական ուժերի քննարկումների ժամանակ առաջարկվել է մի քանի սցենար, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Քննարկվեցին բոլոր տիպի սցենարները։ Սցենար համար մեկ․ պայմանական եմ ասում, ստորագրվի հուշագիր առ այն, որ առաջադրումներ չեն լինելու, […]

̰
Արցախի պետնախարարնն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

21:00 05.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Այս մասին հաղորդում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհաղթահարվեն, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է կանադահայ և ֆրանսահայ բարերարների

20:51 05.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին և «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: […]

̰
Սթիվեն Սիգալը ընդհատել է հարցազրույցը սեռական ոտնձգությունների մասին հարցից հետո

20:49 05.10.2018

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը BBC հեռուստաալիքի Newsnight Thursday հաղորդման ընթացքում ընդհատել է հարցազրույցը՝ սեռական ոտնձգությունների մասին հնչած հարցից հետ: Այս մասին հայտնում Digital Spy պարբերականը: Նշվում է, որ հաղորդավարուհի Քրիստի Ուորքը փորձել է խոսել և հարցեր տալ դերասանին #MeToo շարժման մասին: Հաղորդավարուհին փորձել է հետաքրքրվել դերասանից, թե վերջինս ինչպես է կարողանում հաղթահարել իր հասցեին հնչող մեղադրանքները: […]

̰
Հոկտեմբերի 4-5-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք

20:40 05.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության և հարկերից խուսափելու 3-ական, խուլիգանության 2, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի […]

̰
Մելանյա Թրամփը շրջագայության է մեկնել Աֆրիկա

20:30 05.10.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Աֆրիկայում միայնակ շրջագայությունը շարունակվում է: ԱՄՆ առաջին տիկինը հասցրել է լինել Գանայում, Մալավիում, Քենիայում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Մելանյա Թրամփը խոստովանել է, որ  աֆրիկյան շրջագայությունը հրաշալի փորձառություն է իր համար: Շրջագայության ընթացքում նա եղել է կրթական հաստատություններում, բարեգործական հիմնադրամներում, հանդիպել հարյուրավոր երեխաների, որոնց տարբեր նվերներ է նվիրել, մասնավորապես՝ […]

̰
Toyota-ն ավելի քան 2․4 մլն հիբրիդային մեքենա է հետ կանչում

20:09 05.10.2018

Ճապոնական Toyota ընկերությունը հետ է կանչում մոտ 2,4 միլիոն ավտոմեքենա, որոնք ունեն հիբրիդային շարժիչ, հաղորդում է ընկերությունը: Պատճառը շարժիչի հետ կապված խնդիրներն են, որոնք ծագել են ողջ աշխարհում: Հետ կանչվող մոդելների մեջ կարող է լինել նաև հայտնի Prius մոդելը: Վերադարձման է ենթակա Ճապոնիայում՝ 1․25 միլիոն, ԱՄՆ- ում՝ 830 հազար, Եվրոպայում՝ 290 հազար ավտոմեքենա: Հիբրիդային շարժիչը, որով զինված […]

̰
Սատուրնի օղակները կարող են անհետանալ

20:00 05.10.2018

Գիտությունների զարգացման ամերիկյան կազմակերպության գիտնականները հայտարարել են, որ խոշորագույն մոլորակներից մեկի՝ Սատուրնի շուրջ պտտվող օղակները կարող են անհետանալ: Այս մասին հայտնում է Science գիտական պարբերականը: Սատուրնը շրջապատող օղակները սառույցից ու տիեզերական փոշուց կազմված զանգվածներ են: Դրանցում կան նաև ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի մասնիկներ: Նշվում է, որ ժամանակի ընթացքում օղակները կազմող մասնիկները մաշվում ու տարրալուծվում […]

̰
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների

19:54 05.10.2018

Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և գագաթնաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ […]

̰
Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաև ՔԿՀ-ներում

19:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես են եկել ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրել են նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչել են Շառլ Ազնավուրի կատարումները: Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթնաժողովի կազմակերպման մասին

19:35 05.10.2018

Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթնաժողովի կազմակերպման հարցը մշակման փուլում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը, տեղեկացնում է RT-ն: «Նման նախաձեռնություն գոյություն ունի, որպեսզի բարձր մակարդակով և այլ մակարդակով շփումներ տեղի ունենան նաև Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Այսպիսի շփումներ անցկացվել են Ստամբուլում՝ երկրների ղեկավարների արտաքին քաղաքական խորհրդականների միջև: Այժմ հարցը մշակման փուլում […]

̰
ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

19:20 05.10.2018

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել, Aysor.am-ին հայտնել են կուսակցությունից։ Նիստը վարելու է կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թե ինչ հարցեր են քննարկվելու ԳՄ նիստում, կուսակցությունից հայտնել են, որ օրակարգը որոշվելու է տեղում։

̰
Քանի՞ համաներում է եղել անկախ Հայաստանում

19:14 05.10.2018

Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված համաներումով ազատ է արձակվել 648 դատապարտյալ: Անկախ Հայաստանի 27-ամյա պատմության ընթացքում համաներում է հայտարարվել 9 անգամ: Առաջին համաներումը հայտարարվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ. այն […]

̰
Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

19:08 05.10.2018

Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Այսպիսով, Տուկումանը դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունող 21-րդ նահանգը: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը կետ ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ահա, թե ինչու  նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով վավերացվում դատապարտման հարցում հավատարմությունը՝ 20-րդ դարի […]

̰
Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

19:05 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին, տեղեկացնում է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

19:01 05.10.2018

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ նաև խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացվել, սակայն միջնորդությունը մերժվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք […]

̰
Ինչո՞ւ է ՀՀ ԶՈւ անձնակազմը ցածր տեղ գրավում Տանկային բիաթլոններում

19:00 05.10.2018

Հայաստանի զինված ուժերի զինծառայողները Տանկային բիաթլոնին ու Ռուսաստանում անցկացվող նմանատիպ այլ մրցույթներին մասնակցում է ոչ թե հաղթելու, այլ մարտական պատրաստությունը ստուգելու համար, հասկանալու համար՝ կա՞ն այլ մեթոդներ ուսուցման։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հայկական բանակի զինծառայողները բարձր տեղեր […]

̰
BACK_TO_TOP