TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC
Admin

Admin

Զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը

16:18 05.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային […]

̰ ̰
Կոնգոյի 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

16:01 05.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ […]

̰
Օտարերկրացիները փորձել են Երևանով 3,5 կգ կոկաին տեղափոխել Թուրքիա. ՊԵԿ

16:00 05.10.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, սեպտեմբերի 30-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Դուբայից Երևան ժամանած Գվատեմալայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ գվատեմալուհի Էրնանդես Ագիլար Օնդինա Լիսետի նկատմամբ իրականացրած մաքսային հսկողության արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են 4 մետաղական տարա՝ մոտ 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող […]

̰
ՀՀ ԶՈւ-ի համար նոր կոշիկներ են փորձարկվում

15:56 05.10.2018

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձմեռային կոշիկների նկարներ է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «Փորձարկում ենք այսպիսի կոշիկներ մեր զորքի համար»:

̰
ԵԽ-ն աջակցում է Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին. Նատալյա Վուտովա

15:55 05.10.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ Ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն […]

̰
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխմարզպետը

15:48 05.10.2018

Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: «Հարգելի՛ բարեկամներ Տեղեկացնում եմ, որ այսօր կառավարության որոշմամբ նշանակվել եմ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհակալ եմ կառավարությանը՝ այս պատասխանատու գործում ինձ վստահելու համար: Վստահ եղեք՝ ամեն ինչ անելու եմ մարզպետարանի ընթացիկ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և մարզի առջև ծառացած խնդիրները […]

̰
Ավագանու ընտրությունները թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ հակագրոհի անցան. Լևոն Շիրինյան

15:48 05.10.2018

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյո՞ք արդարացված է մտահոգությունը, թե արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն լինի ընտրությանը, եթե վարչապետի հայտարարածի պես` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: «Այս ընտրությունների գործընթացը էժանացրին դեռ Սերժ Սարգսյանի օրոք, այն վերածվել է խաղամոլի մրցույթի, ոչ մի ձևով հիմնավորված չէ, գաղափարական ուղենիշներ, չափորոշիչներ շատ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արտո Թունջբոյաջյանին

15:45 05.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին և նրա գործընկերներին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի […]

̰
Մերձմոսկվայում կործանիչ է վթարի ենթարկվել

15:40 05.10.2018

Կործանիչ «ՄիԳ 29»-ը վթարի է ենթարկվել Մերձմոսկվայում, տեղեկացնում է ТАСС-ը: «Կործանիչ «ՄիԳ 29»-ը վթարի է ենթարկվել, իսկ օդաչուները կատապուլտ են արել»,- նշել է աղբյուրը: Ըստ նախնական տվյալների՝ կործանիչը ընկել է ոչ բնակելի օբյեկտների վրա: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան: Գրոմովի անվան հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչը նշել է, որ կործանիչը ընկել է ինստիտուտից 50 կմ հեռավորության վրա: […]

̰
Գիշերային ակումբում պայուսակ են գողացել, որում եղել է խոշոր գումար

15:32 05.10.2018

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող ակումբներից մեկում կատարված գողության բոլոր հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018 թվականի օգոստոսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ գիշերային ակումբում բազմոցի վրայից հափշտակել են իր […]

̰
ԲՀԿ քաղաքական մարմինն արտահերթ ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի. Միքայել Մելքումյան

15:09 05.10.2018

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների մի քանի սցենար կա, սակայն դրանց վերաբերյալ ԲՀԿ քաղաքական թիմը դեռ որևէ որոշում չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Մելքումյանին լրագրողները հիշեցրել են կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, իրենք խնդիր չեն տեսնում։ ԱԺ փոխնախագահը դրան […]

̰
Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում. վարչապետի գլխավոր խորհրդական

14:58 05.10.2018

Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:  Ըստ վարչապետի գլխավոր խորհրդականի՝ ընտրությունների վաղաժամ անցկացումը կարագացնի երկրի տնտեսական զարգացումը: Թե որքան ներդրող է հետաքրքրվել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցով, վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողացել հստակ թիվ նշել: […]

̰
ԱԺ-ն ցրելու Փաշինյանի մարտավարությունը սխալ է. Ժիրայր Սեֆիլյան

14:52 05.10.2018

«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:  Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]

̰
Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

14:40 05.10.2018

Ուսումնասիրելով նախորդ շրջանի փորձը` կարողացել ենք ստեղծել տանկային ստորաբաժանումների շահագործման, սպասարկման համակարգ: Ունենք արդեն տանկային զորամիավորումներ, այսինքն՝ տանկային բրիգադ, որը չի զիջում խորհրդային շրջանի տանկային բրիգադներին: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը: Հիմա, ըստ զինվորականի, խնդիր է դրված հասնել արդյունավետության բարձրացման, քանի որ ռեսուրսները սահմանափակ են: Ներկայումս […]

̰
Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պայմանագիրը

14:36 05.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցելության շրջանակում այսօր ստորագրվել է Հնդկաստանին ռուսական արտադրության նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ խոսքը համակարգի 4 գնդային համակազմի մասին է, ինչի համար Հնդկաստանը վճարելու է 4 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս համակարգի գնման վերաբերյալ […]

̰
Ինտերպոլի նախագահն անհետացել է

14:35 05.10.2018

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննությունը Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման գործով: Հիշեցնենք, որ վերջինս սեպրեմբերի 29-ին մեկնել էր Չինաստան: Այս մասին հայտնում է Europe1 պարբերականը: Նշվում է, որ Ֆրանսիայից Չինաստան մեկնելուց հետո չի հաջողվում Ինտերպոլի նախագահի հետ կապ հաստատել: Նրա անհետացման մասին ոստիկանությանը հայտնել է նրա կինը: Մեն Հունվեյը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նախագահ […]

̰
Չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինեն խորհրդարանական ընտրություններ. Գալուստ Սահակյան

14:30 05.10.2018

«Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի»,- այս տեսակետն այսօր հայտնեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի Հանրապետության կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին։ Սահակյանը նշեց, որ դրանք մեկ տարվա մեջ՝ մայիսին պետք է լինեն, քանի որ աշխարհում նման կարգ է […]

̰
Ֆրանսիական «Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին

14:24 05.10.2018

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը նվիրված է լինելու սիրված ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին: Այս մասին, ինչպես հաղորդում է Le Figaro-ն, հայտնել են «Սեզար» կինոակադեմիայից: Կինոմրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարին: Պարբերականը նշում է, որ Ազնավուրը, ում «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա» են անվանում, նաև հայտնի դերասան էր: Նա նկարահանվել է 60 ֆիլմերում: Նշենք, որ 1997թ. Շառլ Ազնավուրը պատվավոր «Սեզար» […]

̰
Ժողովուրդը, բնականաբար, և՛ այսօր լավ չի ապրելու, և՛ վաղը. Գալուստ Սահակյան

14:18 05.10.2018

Ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Նա չպետք է ընկնի քաղաքական ուժերի հետևից ու սկսի աղմկոտ անընդհատ խոսքեր ասել, ժողովուրդը պետք է հանգիստ ապրի։ Այս մասին այսօր իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը իշխանություն լինելու ընթացքում չի ապահովել դա, Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շա՜տ մեծ […]

̰
ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվեի միջոցով. Վարուժան Ավետիսյան

14:09 05.10.2018

«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում. Ծառուկյան

13:58 05.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Իմ ուզածը ի՞նչ ա, ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ փող, ձեր ցավը տանեմ: Ով եկավ` ստուգեց, ով եկավ, ինչ արեց, ասենք, թե էսօր էս երկրում մարդ պիտի հեղինակություն ունենա, անուն ունենա, գործ ունենա, ձեռք չի տալիս, պետք է բոլորը կատարող լինեն»,- […]

̰
Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման. Շարմազանով

13:52 05.10.2018

Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային: «Իսկ երկրորդ տարբերակը, որ եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ինքն ունի, ըստ Սահմանադրության, դա բացառապես իր իրավունքն է, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք»,- […]

̰
Ո՞նց կարող է կուսակցության ղեկավարը տեղյակ չլինել քվեարկությունից. Միքայել Մելքումյան

13:50 05.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» հապճեպ փոփոխություններ անելու մեջ որևէ խորքային նպատակ պետք չէ փնտրել։ Դա ընդամենը եղել է գործունեությունը նորմալ կանոնակարգելու գործընթաց։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ «Տարբեր օրինագծեր են ընդունվել միաձայն. ամեն օրինագծի մեջ ինչ-որ բան փնտրե՞նք»,- նշեց Մելքումյանը։ Նրան հիշեցրին, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի […]

̰
Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները. նրանց թվում է նաև եզդուհի Նադյա Մուրադը

13:44 05.10.2018

Օսլոյում հայտարարվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակի են արժանացել Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից Դենիս Մուկվերգը և եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ սեքսուալ ոտնձգությունների, բռնության դեմ պայքարի և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Այս մասին հայտնել է Նոբելյան մրցանակի կոմիտեն: Այս տարի մրցանակին հավակնում էր շուրջ 329 թեկնածու, որոնցից 112-ը եղել են հասարակական և միջազգային կազմակերպություններ: […]

̰
Օլիգարխիկ ուժերը հինգերորդ շարասյուն են, որ կեղեքել ու թալանել են երկիրը. Գարեգին Չուգասզյանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

13:39 05.10.2018

«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների […]

̰
Արմատների նկատմամբ նրա հավատարմությունը մեզ զգացնել տվեց այն նվիրումը, որ կա Ֆրանսիայում ապրող օտարերկրացու մեջ. Մակրոնը՝ Ազնավուրի մասին

13:36 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես եկավ հրաժեշտի խոսքով՝ իր սերն ու հարգանքն արտահայտելով շանսոնյեի հանդեպ: Մակրոնի խոսքերով՝ տարիքը երբեք Շառլ Ազնավուրին չէր խոչընդոտում երգելու և ժպտալու համար: «Գրեթե մեկ դար նա էր, որ մեզ տվեց կյանք, մեր զգացմունքներին ուժ տվեց, տասնամյակներով մեր կյանքն ավելի քաղցր, մեր ուրախությունն ավելի […]

̰
Ազնավուրն այն մարդն է, ով ապրել է պատմական հայրենիքի և իր ժողովրդի հոգսերով ու երազանքներով. Փաշինյանի հրաժեշտի խոսքը Ֆրանսիայում

13:23 05.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայ ժողովրդի սերն ու նվիրումն արտահայտեց սիրված երգչին: Վարչապետը նշեց` 8 տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել են կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, և այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի […]

̰
Քանի դեռ ընտրությունների մասին իրավական փաստաթուղթ չկա, ամբողջը հռետորաբանություն է. Միքայել Մելքումյան

13:15 05.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր մեկնաբանել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն խոսքերը, որ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել դեկտեմբերին, ապա իրենք էլ են կողմ։ Մելքումյանը բացատրեց, որ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ «Էսօր որևէ գրավոր փաստաթուղթ… ասել ենք՝ բանակցությունները շարունակվում են։ Կլինեն շփումներ։ Միանշանակ որևէ քաղաքական ուժ […]

̰
Հայկական ինժեներական միտքը փոխելու է նաև համաշխարհային առողջապահությունը. Արսեն Թորոսյան

13:08 05.10.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է «ԴիջիԹեք 2018» և համոզմունք հայտնել, որ հայկական ինժեներական միտքը փոխելու է նաև համաշխարհային առողջապահությունը: «Փորձարկեցի արհեստական ձեռքը, որը շարժվում է նախաբազկի նյարդերից մաշկի միջոցով գրանցվող իմպուլսների միջոցով։ Նաև չափեցինք զարկերակային ճնշումս, որի ցուցանիշները ավտոմատ ուղարկվում են բժշկական կենտրոնի էլեկտրոնային համակարգ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։

̰
BACK_TO_TOP