19:50 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է տնակ, հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեը բռնկվել է Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:03-ին: Ամբողջությամբ այրվել […]
19:43 06.10.2018
Երգչուհի Թինա Թըրները պատմել է, որ 2017թ. երիկամի փոխպատվաստման է ենթարկվել, տեղեկացնում է Associated Press -ը՝ վկայակոչելով նրա ինքնակենսագրական My Love Story գրքին: Դոնոր է դարձել երգչուհու ամուսինը՝ Էրվին Բախը: Վիրահատությունը կատարվել է 2017-ի ապրիլին և համեմատաբար հաջող է անցել, սակայն երգչուհին մինչ օրս պայքարում է բարդությունների դեմ:
19:31 06.10.2018
Ֆրանսիական ոստիկանությունը իր պահպանության տակ է վերցրել Ինտերպոլի անհետացած ղեկավար Մեն Հունվեյի ընտանիքի անդամներին, հայտնում է Europe 1 ռադիոկայանը: Հաղորդվում է, որ Հունվեյի կնոջ հասցեին սպառնալիքներ են հնչել, ինչից հետո որոշում է կայացվել նրա անվտանգությունն ապահովել: «Մեն Հունվեյի ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով ընտանիքը վերցվել է պահպանության ներքո»,- հայտնել են ռադիոկայանից: Հոկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել Հունվեյի անհետացման […]
19:20 06.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իր աշխատանքները Երևանում սկսում է հաշված ժամեր անց։ Ֆրանսախոս երկրների ղեկավարներն ու պատվիրակներն այստեղ քննարկելու են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ու քաղաքական թեմաներ։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մինչև այս ժամն էլ աշխատանքային եռուզեռ է՝ համաժողովների շրջանակներում անցկացվող միջոցառումներին պատրաստվելու համար, իսկ տրանսպորտի համար սա ծանրաբեռնվածություն է, որի գագաթնակետը գագաթնաժողովի օրերն են լինելու։ […]
19:09 06.10.2018
Ինտերպոլը պաշտոնական հարցում է ուղարկել Չինաստանի իշխանություններին կառույցի ղեկավարի գտնվելու վերաբերյալ: Այս մասին ասված է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքի հայտարարության մեջ, հայտնում է russian.rt.com-ը: «Ինտերպոլը պաշտոնական խողովակներով պարզաբանում է խնդրել Չինաստանից՝ նախագահ Մեն Հունվեի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: Կառույցից հայտնել են, որ Պեկինից պաշտոնական պատասխանի են սպասում նրա վիճակի մասին: Ավելի վաղ տեղեկացրել […]
18:58 06.10.2018
Ինդենեզիայում ավելի քան 152 հազ մարդ կարող է գտնվել երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակների տակ: Այս մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարության լրատվության բաժնի ղեկավարը: «Կարծում ենք, որ Սուլավեսի կղզում նվազագույնը 152 հազար բնակիչ տների, շինությունների փլուզումից հետո ողջ-ողջ թաղվել է փլատակների տակ»,- պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Bernama գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
18:49 06.10.2018
Նյու Յորքում բացել են հատուկ պենտհաուս Instagram-բլոգերների համար, տեղեկացնում է Business Insider-ը: Պենտհաուսը կարելի է օգտագործել միայն լուսանկարվելու համար: Տան ամսական վարձակալությունն արժե 15 հազար դոլար: Բնակարանն ունի բարձր փայտե առաստաղներ և մուտք դեպի տանիք: Բլոգերներին նաև հրապուրում են վարդագույն բազմոցը և անթերի սպիտակ պատերը: Գաղափարի հեղինակը՝ 35-ամյա 5 ամյա Վիկի Սեգարը նշել է, որ բլոգերները հաճախ […]
18:40 06.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է մտադիր անցկացնել իր ծննդյան օրը ՌԴ նախագահը, տեղեկացնում էRIA Novosti-ին: Պեսկովի խոսքով՝ Պուտինն իր ծննդյան տոնը կնշի մտերիմների և ընկերների շրջապատում: «Նախագահը իր ծննդյան օրը կանցկացնի մտերիմների և ընկերների հետ»,- ասել է Պեսկովը: Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը կդառնա 66 տարեկան:
18:32 06.10.2018
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Բեյրութում «Թումո» կենտրոնի բացմանը շաբաթներ են մնացել: Կենտրոնի էջում նաև տեսանյութ է հրապարակված` կից հետևյալ գրությամբ. «Թումո Բեյրութի շենքի պատուհանից բացվող տեսարանը: Կենտրոնի բացմանը մնացին հաշված շաբաթներ: Հետևեք Թումո Բեյրութի նորություններին TUMO Beirut էջում»:
18:18 06.10.2018
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ամուսնացել է հարավկորեացի թարգմանչուհի 49-ամյա Կիմ Սո Ենի հետ: Այս մասին տեղեկացնում է Westdeutsche Allgemeine Zeitung պարբերականը: Նրանց հարսանեկան արարողությունը փակ է եղել լրատվամիջոցների համար, բայց հայտնի է, որ այն տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցում: Հյուրերի թվում եղել են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ հետ, նախկին ԱԳ նախարար […]
18:10 06.10.2018
15 մարդ զոհվել է, ևս 17 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Հնդկաստանում տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է PTI-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը: «15 զոհերի մարմինները հայտնաբերվել են դեպքի վայրում: 17 վիրավորներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանության հաղորդմամբ՝ միկրոավտոբուսը Ռամբան շրջանից ուղևորվում […]
17:58 06.10.2018
Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն […]
17:50 06.10.2018
Ինդոնեզական Սուլավեսի կղզում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 1650-ին:: 563 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Detik-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին: «Ներկա պահին 1648 մարդու մարմին է հուղարկավորվել, միևնույն ժամանակ, 563 մարդ անհետ կորել է»,- ասել է աղբյուրը: Նա նշել է, որ զոհված ոչ բոլոր քաղաքացիների ինքնությունն է հաջողվել […]
17:43 06.10.2018
Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին) գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Շառլ Ազնավուրի երկրպագուները սիրելի երգչին հրաժեշտ են տվել նրա Emmenez-moi երգով: Հուղարկավորությանը ներկա են եղել երգչի հարազատները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ […]
17:38 06.10.2018
Ամերիկյան The New York Times-ը քննադատական հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ հասցեին: Հոդվածի հեղինակն անընդունելու ու սխալ է համարել այն, որ Մելանյա Թրամփը դեպի Քենիա կատարած շրջագայության ընթացքում սպիտակ գլխարկ է կրել, որը, ըստ հոդվածագրի, խորհրդանշում է եվրոպական գաղութատիրությունը: Հոդվածագիրը գրել է, որ Մելանյա Թրամփն ընտրել է մի հագուստ, որը առնչություն ունի […]
17:10 06.10.2018
Մոնֆոր-լ’Ամորիում հավաքվել են ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները՝ վերջին հրաժեշտը տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրելի երգչին: «Նա իր հետ տանում է մեր կյանքի մի մասը»,- ասում են նրանք: Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել` կատարելով նրա Emmenez-moi երգը, ապա ծափահարել են: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա […]
17:05 06.10.2018
Հայաստանում և Արցախում բարդ վիրահատություններ կատարած ամերիկացի բժիշկների խումբն ավարտել է ծրագիրն ու այսօր ամփոփել աշխատանքի արդյունքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ արդեն 4 տարի է՝ Հայաստան է այցելում ամերիկացի բժիշկների խումբը, որը հիմնականում Տավուշի մարզում, մասնավորապես Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում է բարդ վիրահատություններ, տեղի բժիշկներին ծանոթացնում նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև այդ հիվանդանոցներին նվիրում իրենց հետ […]
16:54 06.10.2018
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ քաղաքի ավագանու առաջիկա նիստում առաջարկելու է Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: «Հուսով եմ, որ համաքաղաքացիներիս մեծամասնությունը հավանության կարժանացնի այս գաղափարը»,- գրել է նա:
16:47 06.10.2018
Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: ՀՀ կառավարության աշխատակազմը նախապատրաստական աշխատանքները ներկայացնող տեսանյութ է հրապարակել: Այս գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են 84 երկրների 105 պատվիրակություններ՝ մոտ 3500 մարդ:
16:40 06.10.2018
«Ես միշտ կարծում եմ, որ իշխանությունը պետք է լինի մեծահոգի և լայնախոհ, սակայն այս հետհեղափոխական իրավիճակում իշխանությունը ունի ռիսկեր, քանի որ այս իշխանությունը դեռ խորհրդարանում չի ամրապնդել իր դիրքերը: Այս պահին չկա համաձայնության կառավարություն. 3 ամենախոշոր խմբակցությունները, ըստ էության, կաբինետում մարդ չունեն և պարտավոր չեն որևէ հարցով քվեարկել կառավարության ծրագրերին, հետևաբար այս կառավարությունը ո՞նց է […]
16:26 06.10.2018
«Այդ 82 տոկոսը, ի վերջո, ավագանո՞ւ ձայներն էին, թե՞ այն հարցը, որը դրեց վարչապետն այն մասին, որ խնդիրը ոչ թե Հայկոյին ընտրելն է, այլ լուծարման կամ չլուծարման հարցը լուծելը: Ես դա վարչապետին էլ եմ ասել: Եթե այդպես էր, ուրեմն հանրաքվե էր տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք եղել: Իսկ եթե իսկապես հանրաքվե է, ուրեմն […]
16:11 06.10.2018
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը մեկ տարվա ընթացքում աշխատել է 11 մլն դոլար՝ առանց որևէ աշխատանք կատարելու, առանց շրջագայություններ կազմակերպելու և առանց համերգների: Լրագրողները պարզել են, որ այս տարվա ընթացքում երգչուհու ամենօրյա եկամուտը կազմել է 31 հազար դոլար: Նշենք, որ հիմա Ադելը որոշ ժամանակ կարիերայում դադար է վերցրել և իր ամբողջ ժամանակը նվիրել 6-ամյա որդուն՝ Անջելոյին […]
16:05 06.10.2018
«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]
15:57 06.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով […]
15:42 06.10.2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ պատրաստ է Հայաստանի տնտեսության զարգացման ուղիներ փնտրելու հարցում կարծիքներ լսել: «Աժ արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի տնտեսական ծրագիրը առավել իրատեսական ու մրցունակ դարձնելու համար` անհրաժեշտ եմ համարում հանդիպել իրենց ամենօրյա աշխատանքում օրենսդրական ու գործնական խնդիրներ ունեցող բիզնես շրջանակների հետ։ […]
15:35 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը նշել է, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Վալերիյ Օսիպյանը խոսել է ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշել է, որ […]
15:24 06.10.2018
ԱՄՆ-ը 63,7 մլրդ դոլար արժողությամբ սպառազինության կմատակարարի օտարերկյա պետություններին: Պետդեպարտամենտն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը: Արդեն հաստատվել է ավելի քան 70 պայմանագիր: Դրանց մեծ մասը եվրոպական երկրների հետ է կնքվել: Եվրոպական երկրների հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 37,34 մլրդ դոլար: Մերձավոր Արևելքի պետությունների հետ 22,12 մլրդ դոլարի, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ […]
15:17 06.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 16.20-ին, 1950 թ, ծնված Սուրեն Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3.40-ից 4.55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը արտասահմանյան արտադրության մոխրագույն ավտոմեքենայով Աբովյանի քաղաքային մարզադաշտի հյուսիս-արեւելյան տարածքից գողացել է շուրջ 400 պլաստմասե նստարաններ: Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, գողություն […]
15:03 06.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որով նախազգուշացնում է` Հայաստանում երեխաների շրջանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել […]