TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվն ավելացել է

20:03 06.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 9, տուժել` 300 մարդ, ևս 30-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK-ն: Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ՝ երկրում վնասվել են նաև ճանապարհներ: Ինչպես հաղորդվում է, […]

̰
Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի միության նոր նախաձեռնությունները

20:00 06.09.2018

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի […]

̰
Հիմնական կոռուպցիոն ռիսկերը գնումների գործընթացում են. Դավիթ Սանասարյան

19:59 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում արձագանքեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հերքմանը, թե իրենք պետբյուջեից ապահովագրություն են ստացել: «Նախ՝ պետք է ճշտել «մենք»-ը ովքեր են, ես նշել էի` նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մենք ունենք փաստաթուղթ, այն հրապարակել ենք, անունների մասը ջնջել ենք, որովհետև […]

̰
ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները

19:48 06.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն (Լյովա) Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի […]

̰
Նախկին սպա Արամ Աղայանը վաղաժամկետ ազատ է արձակվել

19:41 06.09.2018

2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Արամ Աղայանն ազատության մեջ է: Դատարանը Արամին վաղաժամկետ ազատեց պատժի հետագա կրումից»,- գրել է նա: Ինչպես տեղեկացնում է hetq.am-ը, համաձայն դատավճռի` 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, […]

̰
Գրիգորի Լեպսը ցուցադրել է 35 մլն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն

19:39 06.09.2018

Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը ցուցադրել է իր՝ 25-35 միլիոն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն, տեղեկացնում է woman.ru-ն: Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի պետական պատմական համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդես, որի ընթացքում Գրիգորի Լեպսը տրամադրել է իր անձնական հավաքածուից 200 սրբապատկեր, հաղորդում է ТАСС-ը: Լեպսը պատմել է արտասովոր նմուշների մասին: Այն տանը, որտեղ պահվում է երգչի հավաքածուն, հատուկ ջերմային ռեժիմ […]

̰
Իտալիա ժամանած շուրջ 5 տասնյակ փախստական է անհետացել

19:38 06.09.2018

Օգոստոսին Իտալիայի առափնյա փրկարարական ծառայության Diciotti նավով փրկված մոտ 50 փախստականի չի հաջողվում հայտնաբերել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին: «Նրանք (փախստականները-խմբ.) այնքան մեծ կարիք ունեին պաշտպանության, սննդի ու կեցության, որ որոշել են փախչել ու անհետանալ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է իտալացի պաշտոնյան: […]

̰
Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները` ըստ Forbes-ի

19:30 06.09.2018

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին տեղը զբաղեցնում են Գուցերիևները: «Սաֆմար» խմբի համանախագահների՝ Միխայիլ Գուցերիևի և Սայիթ-Սալամ Գուցերիևի, «Ֆերտենիվեստա»-ի գլխավոր տնօրեն Սայիդ Գյուցերիևի, «Մ. Վիդեո»-ի  գլխավոր տնօրեն Բիլան Ուժախովի կարողությունը գնահատվում է 5.97 միլիարդ դոլար: Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոտենբերգների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 4.85 միլիարդ դոլար: Երրորդ տեղում IPG Photonics-ի գլխավոր տնօրեն, […]

̰
Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում նոր սերնդի լուսացույցներ կտեղադրվեն

19:17 06.09.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: […]

̰
Արմավիրում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

19:09 06.09.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, […]

̰
Վարչապետը գյուղատնտեսության փոխնախարար է նշանակել

19:04 06.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Արտակ Քամալյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

18:58 06.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության […]

̰
Կրեմլը արձագանքել է Բրիտանիայի նոր մեղադրանքներին

18:55 06.09.2018

Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  РИА Новости-ին: «Ռուսաստանը չի ունեցել և չունի  ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, […]

̰
Վարչապետի հետ մեզ նպատակներն են միավորել. Դավիթ Սանասարյան

18:48 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անհիմն է համարում լուրերը, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ լուրերին, Սանասարյանը նշեց. «Վարչապետի հետ մեզ պաշտոնը չի միավորել, նպատակներն են միավորել: Մեր նպատակներն անդրդվելի են: Մեր հարաբերությունները ոչ միայն չեն լարվել, այլև դրական են: Մենք միայն ու միայն […]

̰
Ասանժի համակիրներից մեկի անհետանալուց հետո «հայտնաբերվել է» նրա հեռախոսը

18:40 06.09.2018

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնաբերել է կիբերանվտանգության մասնագետ, Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համակիրներից Արյեն Կամպխյոյսի հեռախոսի գտնվելու վայրը։ Նիդեռլանդների քաղաքացու հեռախոսը կարճ ժամանակով միացվել ու անջատվել է անհայտ մարդկանց կողմից Նորվեգիայում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հեռախոսը օգոստոսի 30-ին 20 րոպեով միացվել է Նորվեգիայում, դրանից հանվել են դրա մեջ եղած սիմ-քարտերը, տեղադրվել է նոր, գերմանական սիմ-քարտ։ Այլ […]

̰
Քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել

18:31 06.09.2018

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել օրեր առաջ: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը, որին փոխանցել է Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը: «Դատապարտյալ Կարեն Վալերիի Օգանեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, […]

̰
Սաուդյան Արաբիայում կրոնական թեմայով կատակների համար բանտ կնստեցնեն

18:25 06.09.2018

Սաուդյան Արաբիայում կրոնի վերաբերյալ կատակների համար որոշել են բանտ նստեցնել: Այս մասին տեղեկացրել է թագավորության գլխավոր դատախազությունն իր Twitter-ում: «Սոցցանցերում հասարակական կարգի խախտման, թիրախավորված ծաղրին միտված միջոցառումները կհամարվեն կիբերհանցագործություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Եթե մարդը մեղավոր ճանաչվի նման հանցագործության մեջ, ապա նրան 5 տարի ազատազրկում և մեծ ֆինանսական տուգանք կսպասվի:   #النيابة_العامة إنتاج أو إرسال […]

̰
Լիտվայի դեսպանը Walmart-ին կոչ է արել վաճառքից հետ կանչել ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները

18:20 06.09.2018

ԱՄՆ-ում Լիտվայի դեսպանը դիմել է Walmart խանութների ցանցին՝ կոչ անելով վաճառքից հանել խորհրդային խորհրդանիշներով հագուստը՝ դրա առկայությունը ու քարոզչությունն անընդունելի որակելով: Այս մասին հայտնում է Известия-ն: «Անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների հետ կապված խորհրդանիշների ցուցադրման ու գովազդման որոշումը չի կարող որակվել որպես սովորական բիզնես-գործունեություն»,- ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ չի կարծում, թե առևտրի ցանցի […]

̰
Կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է. Արծրուն Հովհաննիսյան

18:18 06.09.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է: «Ստորաբաժանումը նույնիսկ տասնհինգօրյա մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում և դրսևորել գերազանց պատրաստություն: Այժմ հղկում են ունակությունները՝ խաղաղապահ առաքելությունում ընդգրկվելու համար»,- գրել է նա:  

̰
Ռուսաստանում պատրաստելու են ամենամեծ «ջրլող» ինքնաթիռը

18:12 06.09.2018

Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները մտադիր են վերականգնել «Ա-40» Ալբատրոս ինքնաթիռների արտադրությունը։ Այս ինքնաթիռները խոշորագույնն են իրենց դասի մեջ։ Սրանք երկկենցաղ են՝ կարող են թռչել ու վայրէջք կատարել ջրի մակերեսից։ Այս ինքնաթիռն իր բեռներով կարող է մինչև 90 տոննա զանգված ունենալ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այսպիսի ինքնաթիռների համար։ Ալբատրոս ինքնաթիռների նախագծումն ու կառուցումը սկսվել է ԽՍՀՄ տարիներին, […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենը դիմել է, որ հանդիպի ինձ հետ. Դավիթ Սանասարյան

18:05 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի աղբահանության իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության անգործությունից քաղաքացիների դժգոհություններին: Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ արդեն Facebook-ում էլ գրել են, որ հանդիպել են «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ, քննարկում է կազմակերպվել, հրավիրել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՃՈ Երևան քաղաքի վարչության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության […]

̰
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով գործարկվել է թեժ գիծ

17:58 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր […]

̰
Բաքուն հայերից «ազատագրելու» առթիվ զորահանդես է անցկացվելու Ադրբեջանում

17:55 06.09.2018

Սեպտեմբերի 15-ին Բաքվում զորահանդես է անցկացվելու, որ նվիրված է «դաշնակներից ու Բաքվի ժողովրդական կոմիսարների բոլշևիկա-էսէռական ուժերից» Բաքուն «ազատագրելու» հարյուրամյակին։ Դրա համար այնտեղ արդեն սկսել են փորձեր անել հեծելազորով։ Նախատեսվում է, որ զորահանդեսին հիմնականում մասնակցելու են Ադրբեջանի սահմանապահ ուժերի հեծելազորային ստորաբաժանումներ՝ ձիերի վրա նստած զինծառայողներ։ Զինծառայողները կրելու են 100 տարի առաջ թուրքական բանակի ու «ադրբեջանական» ուժերի […]

̰
Նախագահն ընդունել է Թեքեյան կենտրոնի և ՌԱԿ ներկայացուցիչներին

17:51 06.09.2018

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և Սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երևանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ: Զրուցակիցները մտքեր են […]

̰
Մեկնարկել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

17:46 06.09.2018

Կանադայի Տորոնտո քաղաքում այսօրվանից մեկնարկել է Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF):  Փառատոնի կազմակերպիչները վստահեցրել են, որ ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսը կդիտի աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ, փոխանցում է The Hollywood Reporter-ը: Փառատոնի ընթացքին հետևողները առավել մեծ ուշադրություն են դարձնում «Գալա-ծրագրին» և «Հատուկ ծրագրին», որոնցում ներկայացված ֆիլմերը սովորաբար […]

̰
Քառակի աճել է Պաշտպանի թեժ գծով խորհրդատվություն ստացողների թիվը

17:42 06.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին երեք ամիսներին թեժ գծի միջոցով ստացել է 4 անգամ ավելի հեռախոսազանգ նախորդ տարվա նույն եռամսյակի hամեմատ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես, եթե 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսներին 160 անձ է դիմել խորհրդատվության համար, ապա 2018 թվականին նույն ժամանակահատվածում՝ 665: Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես […]

̰
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիրը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է պահանջում

17:40 06.09.2018

Վերջերս բանտից վաղաժամ ազատված ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը պահանջում է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր REAL կուսակցության ղեկավարը, սակայն, չի հիշատակում նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։ Մամեդովը հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որպեսզի խորհրդարանը հավաքվի մարդկանցից, որոնք կապված են հանրության հետ, հասկանում են նրա հոգսերը, ոչ թե մի օլիգարխի «գրպանային» […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը շուտով պատրաստ կլինի

17:32 06.09.2018

Ինչպես հայտնի է, դեռ օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չէին  հաղորդում ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ […]

̰
Ժողովո՞ւրդն է ասում, մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ կգնանք օլիգարխների կքառատենք. Հայկ Կոնջորյան

17:20 06.09.2018

«Մենք քննարկում ենք Հայաստանի ժողովրդավարության, քաղաքական համակարգի ամենավճռորոշ և ամենակարևոր թեմաներից մեկը և այստեղ պետք է կարևոր ու ելակետային հարց տանք: Ի վերջո, ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանաջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ, որտեղի՞ց է գալիս գլխավոր մեղավորությունը: Ժողովո՞ւրդն է ասում՝ մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ կգնանք քաղաքական գործիչներին, օլիգարխներին կքառատենք, թե, ի վերջո, […]

̰
Աղթամարում անցկացվելիք պատարագին մասնակցելու է Թուրքիայի զբոսաշրջության նախարարը

17:08 06.09.2018

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերականգնումից երեք տարի անց կրկին պատարագ է մատուցվելու սեպտեմբերի 9-ին։ Այս անգամ պատարագին մասնակցելու ցանկություն է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Հիշեցնենք, որ թուրքական կողմն այս եկեղեցին վերականգնել էր զբոսաշրջային նպատակով։ Հենց նորոգումից հետո այնտեղ անցկացվեց պատարագ, այն դեպքում, երբ թուրքական կողմը թույլ չէր տվել […]

̰
BACK_TO_TOP