TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել

15:25 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հանդիպումը կայացել է Թեհրանում: Վլադիմիր Պուտինն այստեղ է` Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին մասնակցելու համար: Բանակցությունները դռնփակ են: Հանդիպման մեկնարկից […]

̰
Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու

15:21 07.09.2018

Սեպտեմբերի 8-ին  լրանում է Վրաստանի նախագահի ընտրությունների մասնակիցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ ներկայացնելու ժամկետը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Ներկա պահին գրանցվել է  39 թեկնածու, որոնցից 20-ն առաջադրվել են նախաձեռնող խմբերի, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը պետք է լինի ընտրությունների օրվանից 40 օր առաջ: Հայտնի է, որ պետք է հավաքվի առնվազն 23 հազար 923 ստորագրություն […]

̰
Բնապահպանության նախարարությունը Սյունիքում 8․2 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնելու

15:07 07.09.2018

Բնապահպանության նախարարությունը Սյունիքի մարզի Շիկահող տարածաշրջանում 8․2 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնելու: Այս մասին այսօր հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է նախարարությունը ծրագրում պայքարել անտառահատումների դեմ: Նախարարը նշել է՝ առաջին հերթին իրենք պատրաստվում են վերահսկողությունը խստացնել՝ մասնավորապես տեսախցիկներ տեղադրելով և անտառամերձ ճանապարհներին հսկողություն իրականացնելով: Սակայն զուգահեռաբար փորձելու են […]

̰
Apple-ը ոստիկանության հարցումների համար առցանց պորտալ կստեղծի

14:59 07.09.2018

Apple ընկերությունը կստեղծի առցանց պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները հնարավորություն կունենան տեղադրելու մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության փոխնախագահ Քեթրին Ադամսին: Ադամսի խոսքերով՝ պորտալը մտադիր են թողարկել այս տարվա վերջին, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իրավապահ մարմիններն Apple-ին հարցումներն ուղարկում էին էլեկտրոնային փոստի միջոցով: Միայն նախորդ […]

̰
Կարաոկեների, հեստապարի ակումբների, սաունաների սահմանափակումների հարցը կրկին քննարկվել է ԱԺ-ում

14:50 07.09.2018

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվել է կարաոկեների, գիշերային ու հեստապարի (մերկապար) ակումբների, սաունաների սահմանափակման հարցը։ Օրենքի նախագծով այս հիմնարկները կարող են գործել միայն հատուկ թույլտվությամբ, և կարգի խախտման դեպքում պատիժը խստացվում է։ «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել հենց այս ժամանցի վայրերի գործունեությունը սահմանափակելու նորմերը, նախագիծը […]

̰
Կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով. Էդուարդ Շարմազանով

14:46 07.09.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում խոսելով ընտրակաշառքի քրեականացման մասին, նշեց, որ օրենքում հստակ ձևակերպումներ չկան, բացի այդ, կա իրազեկման խնդիր: Շարմազանովի խոսքով` եթե մարդը տեղյակ է, որ օրենքը խախտելու դեպքում պետք է դատապարտվի, դա այլ բան է: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը, թե ամեն օր նոր բացահայտումներ են լինում, որոնք իրեն […]

̰
ԲԴԽ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել. ԲԴԽ պարզաբանումը

14:45 07.09.2018

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի նյութում հնչող կարծիքները, որ դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Տարածած պարզաբանման մեջ ասված է. «Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա […]

̰
Եթե առաջադրեն, պատրաստ եմ վերընտրվել․ Մալիշիկայի գյուղապետը հրաժարական է տվել

14:39 07.09.2018

Մալիշկայի գյուղապետ, hանրապետական Մհեր Մովսիսյանն այսօր  հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկությունը ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավարը։ Նա հայտնեց, որ բնակչության մի մասը պահանջել է իր հրաժարականը, և որպեսզի բախումներ ու թշնամանք չլինի, հրաժարական է տվել։ Գյուղապետին հարցրեցինք, երբ գյուղապետի նոր ընտրություն լինի, պատրաստվո՞ւմ է վերընտրվել։ Նա ասաց, որ համայնքի բնակիչները կորոշեն։ Ճշտող հարցին՝ […]

̰
Գյումրիի ծայրամասային, բայց բնակելի Բուլվարային թաղամասի անանցանելի փողոցները

14:26 07.09.2018

Գյումրիի Բուլվարային թաղամասն աչքի է ընկնում ոչ միայն նրանով, որ քաղաքի բարձրահարկ՝ 9-հարկանի շենքերը միայն այստեղ են պահպանվել, այլև իր մեկուսի դիրքով: Քաղաքի կենտրոնը ծայրամասին կապող նորմալ ճանապարհ չունի: Փողոցների փոսերն էլ ավելի են մեծացրել այդ հատվածով հաճախակի անցնող Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան: Սա, ի դեպ, պատճառաբանություններից մեկն է, որ  թաղամասում փողոցաշինական ծրագրեր կյանքի […]

̰
Գործող կառավարությունը հայեցակարգ չունի. Էդուարդ Շարմազանով

14:24 07.09.2018

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դա երեկ փաստել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շարմազանովը հիշեցրեց` իրենք ընդդիմություն են և սրտացավությունից ելնելով են խոսում: «Երբ Լավրովն ասում է, որ ներքաղաքական իրավիճակը եռում […]

̰
Դեռ ոչ մի կոռուպցիոն դեպք չի բացահայտվել, միայն խոսում են. Էդուարդ Շարմազանով

14:23 07.09.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը: Նա ընդգծել է` կա անմեղության կանխավարկած: «Ով պետական բյուջեից թեկուզ մի լումա մսխել է, պետք խստագույնս դատապարտվի: Հանցագործությունն ինձ համար չունի կուսակցական պատկանելություն: Ես պատասխանատու եմ ինձ համար, ութ տարի երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկն եմ, որևէ մեկը չի […]

̰
ԱՄՆ-ում քաղաքապետին և նրա կնոջը մահացած են հայտնաբերել

14:20 07.09.2018

ԱՄՆ Լեգեթ ( Հյուսիսային Կարոլինա) քաղաքի ոստիկանները 2 դիակ են հայտնաբերել տանը, որում մտադիր էին խուզարկություն կատարել, քանի որ հաղորդում էր ստացվել 2 մարդու անհետացման մասին, տեղեկացնում է Wral.com-ը: Ընտանիքի անդամները խնդրել էին, որ մահացածների անունները չհրապարակվեն, սակայն ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ մահացածները քաղաքապետ Գերի Սկելթոնն ու նրա կինը՝ Ջեկի Դոն Սկելթոնն են: Մահվան պատճառները […]

̰
Շարմազանովը հանդես է գալու համասեռամոլության քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ

14:20 07.09.2018

Խորհրդարանը պետք է ունենա իր օրակարգը, ոչ միայն դակիչ մարմին լինի կառավարության բերած օրենքների համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նախկինում, երբ մենք կառավարությանն օժանդակում էինք, սա այլ հարց էր, որովհետև մենք քաղաքական թիմ էինք, մենք այդ օրենսդրական նախաձեռնությունները քննարկում էինք մեր կուսակցությունում: Հիմա ես այն կարծիքին չեմ, […]

̰
Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները. ո՞ւմ է հեգնում Աշոտ Ահարոնյանը

14:06 07.09.2018

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վիճակագրական թվեր ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լավ լուր հասարակության և մտահոգիչ թվեր՝ ՀՀ ոստիկանության վերջին շրջանի աշխատանքներով «մտահոգների» համար։ Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս […]

̰
Բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու. Նիկոլ Փաշինյան

14:03 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք այն ստորև. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա»,- գրել է ՀՀ վարչապետը:

̰
Մահացել է կատակերգու Լիզ Ֆրայզերը

14:01 07.09.2018

89 տարեկանում Մեծ Բրիտանիայում մահացել է կատակերգական ժանրի դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Ֆրայզերը նկարահանվել է 50-70-ականների կատակերգական ֆիլմերում և սերիալներում: Նա հիմնականում մարմնավորում էր անգետ շիկահերների: Ողջ կարիերայի ընթացքում դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:  

̰
Հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

13:54 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]

̰
Աշխատավարձ չստանալու պատճառով 6 ադրբեջանցի ինքնասպանության միաժամանակյա փորձ է արել

13:51 07.09.2018

Բաքվի շինհրապարակներից մեկում աշխատողների 6 հոգանոց խումբն այսօր միաժամանակյա ինքնասպանության փորձ է արել։ Նրանք միասին բարձրացել են վերամբարձ կռունկի վրա՝ այնտեղից ցած նետվելու համար, քանի որ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Ադրբեջանի փրկարարները միջոցներ են ձեռնարկել բանվորների ինքնասպանության փորձը խափանելու համար։ Ի վերջո, հոգեբանական զրույցների ընթացքում շինարարները որոշել են հետ կանգնել ինքնասպանության մտքից։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Տեմերին՝ Բրազիլիայի Անկախության օրվա կապակցությամբ

13:50 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա, […]

̰
Բերդիկ գյուղի դպրոցում 13 օձ է հայտնաբերվել

13:47 07.09.2018

Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին: Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, մարզպետարանը ևս ընթացիկ աշխատանքներ է տանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: «Օգոստոսի 18-ից մինչ սեպտեմբերի 1-2-ը իժ տեսակի 13 օձ ենք հայտնաբերել: Օձերը գտել ենք դպրոցի ներսում: Այդ […]

̰
Պուտինը Սիլուանովին նշանակել է ԱՊՀ գործերով ՌԴ ազգային համակարգող

13:38 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող: Նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ա. Գ. Սիլուանովին նշանակել Է Անկախ պետությունների համագործակցության գործերով Ռուսաստանի Դաշնության ազգային համակարգող»,- ասված է […]

̰
Գագիկ Համբարյանը կոչ է անում Լևոն Բարսեղյանին լուծարել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը

13:18 07.09.2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին. «Հարգելի´ պարոն Բարսեղյան Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից: Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների […]

̰
ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել

13:04 07.09.2018

ՀՀ ոստիկանությունը ՌԴ տարածքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի  աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն կարող եմ հաստատել, որ ոստիկանությունը ստացել է նման գրություն»,- նշեց նա: Ավելի վաղ հայտնել […]

̰
Պուտինը, Էրդողանը և Ռոհանին այսօր կհանդիպեն Թեհրանում

13:02 07.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով ՌԴ և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Էրդողանին Իրան այցի ժամանակ ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) և նրա վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Սպասվում է, որ Աստանայի պայմանավորվածությունների […]

̰
Որոշ բառեր ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը. պարզաբանում է վարչապետը

12:42 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված սեպտեմբերի 6-ին իր ուղիղ եթերի հետ: Նա գրել է, որ ուղիղ եթերի մի հատվածը բազմիցս մեջբերվել է, բայց կան փոփոխված բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Վարչապետը  տեղադրել է ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում: «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, […]

̰
Իլոն Մասկի դեմ դատական հայց է ներկայացվել

12:39 07.09.2018

ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացվել Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկի դեմ: Այս մասին հայտնում է cnbc.com-ը և հավելում, որ հայցվոր Էնդրյու Լեֆթը Մասկին մեղադրում է Tesla-ի արժեթղթերի գնի հետ կապված շահարկումների մեջ: Հայցում նաև նշվում է, որ գործարարը ներդրողներին ներկայացրել է կեղծ ու ապակողմնորոշող տեղեկություն: Էնդրյու Լեֆթն իր ներկայացրած հայցում հիշեցնում է Մասկի՝ օգոստոսի 7-ին […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

12:36 07.09.2018

Սեպտեմբերի 14-ին Փարիզում կկայանա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեյսբուքյան էջից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելուց հետո Փաշինյանը, Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, նաև հնարավորություն կունենա հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նախատեսված է նաև […]

̰
Անտառապահների աշխատավարձերն էականորեն բարձրացվել են, որոշ դեպքերում՝ ավելի քան 100%-ով. բնապահպանության նախարար

12:29 07.09.2018

Բնապահպանության նախարարությունում էականորեն փոխվել է կառավարման մոդելը: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ մասնավորապես թույլտվությունների, լիցենզիաների ընթացակարգերը պարզեցվել են: Նախարարն անդրադարձել է նաև անտառապահների աշխատավարձերին` նշելով, որ դրանք որոշ դեպքերում բարձրացվել են ավելի քան 100%-ով, իսկ միջինը` 50%-ով:

̰
Հայ դատն անհանգստացած է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի հավանական նշանակմամբ

12:24 07.09.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակել Իրլի Լիտցենբերգերին, որը դիվանագետ է ու այժմ բարձր պաշտոն ունի ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: «Ոչ մի անգամ այսքան հրատապ […]

̰
Ի՞նչ անել ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս

12:16 07.09.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացականյան Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է` ինչպես վարվել ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս: «1. Կարող եք զանգահարել 011-37-02-36 «Թեժ գիծ» հեռախոսահամարով, 2. Կարող եք ֆեյսբուքով անմիջապես գրել ինձ, 3. Կարող եք գրել «Անձնագրային և վիզաների վարչություն» ֆեյսբուքյան էջին, 4. Կարող եք գրավոր դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ […]

̰
BACK_TO_TOP