TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC
Admin

Admin

Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով քննարկվում է սիրիական Իդլիբի հարցը

15:33 30.07.2018

Սոչիում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում շահագրգիռ կողմերից Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված սիրիական Իդլիբի շրջանի ապառազմականացման, փախստականների վերադարձի ու Սահմանադրության նոր տարբերակի կազմման հետ։ Այս բանաձևով անցկացվող հանդիպումներին ամերիկյան կողմը հրաժարվում է մասնակցել, իսկ ՄԱԿ-ն ու Հորդանանի իշխանությունները դիտորդական պատվիրակություններ են ուղարկում։ Ներկա են նաև […]

̰
Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ. փաստաբան

15:30 30.07.2018

Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ: Այս մասին ասել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին: «Մենք գիտենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կրում է պարտադիր բնույթ: Ստացվում է՝ քաղաքացուն հերիք չէ, որ չեն տալիս ընտրել՝ ապահովագրե՞լ տրասնպորտային միջոցը, թե՞ չապահովագրել, կրում է պարտադիր բնույթ, ուստի այս […]

̰
Մանրամասներ Իոսիֆ Կոբզոնի առողջական վիճակի մասին

15:26 30.07.2018

Երգիչ Իոսիֆ Կոբզոնի մամուլի խոսնակ Վարվարա Վինոգրադովան պատմել է երգչի առողջության մասին, հայտնում է РИА Новости-ն: «Ոչ մի փոփոխություն դեպի վատը»,- ասել է Կոբզոնի մամուլի խոսնակը: Մինչ այդ հայտնել էինք, որ Իոսիֆ Կոբզոնը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կոմայի մեջ: Այնուհետ նրա քույրը հերքել էր երգչի՝ կոմայի մեջ գտնվելու լուրը:      

̰
Կրկին «Հարավկովկասյան երկաթուղիների» մասին. Գևորգ Գորգիսյանը դիմում է նախարարին

15:22 30.07.2018

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ դիմել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին: «Կրկին «Հարավկովկասյան երկաթուղիների» մասին։ Ինձ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են […]

̰
Չինաստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

15:14 30.07.2018

Չինաստանում քաղաքացիական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 4 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է The China Daily-ն: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարը տեղի է ունեցել ուղղաթիռի տեխնիկական խնդրի պատճառով Պեկինի հյուսիսային հատվածում, տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Կողմնակի այլ անձինք չեն տուժել: Այժմ աշխատանքներ են ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

̰
Ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով տուժած 29-ամյա երիտասարդը մահացել է

15:10 30.07.2018

Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]

̰
Ոստիկանությունը հաստատեց Վստրեչի Ապերին ձերբակալելու լուրը

15:07 30.07.2018

ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: «Ձեռնարկվում […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Իսպանիայում բնակչության զանգվածային տարհանում է սկսվել

15:00 30.07.2018

Իսպանիայի Անդալուզիա ինքնավար մարզի Մանիլվա բնակավայրում բնակչության զանգվածային տարհանում է սկսվել, հաղորդում է շրջանի արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։ Նշվում է, որ նման միջոցառումներ ձեռնարկվել են անվտանգության նպատակով։ Ժամանակավորապես փակվել է ավտոմայրուղիներից մեկի մի հատվածը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի հրդեհի պատճառով արտակարգ ծառայություն շուրջ 150 զանգ է ստացվել։ Տվյալ պահին իրավիճակը կայունանում է:

̰
Գազի արտահոսք օրեր առաջ Արտաշիսյան փողոցում պայթյուն գրանցված ապակիների արտադրամասում

14:52 30.07.2018

Այսօր՝ ժամը 12.00-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասի նկուղում գազի արտահոսք կա: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության, գազի ծառայության աշխատակիցները: Իրականացվում են ուսումնասիրություններ գազի արտահոսքի առկայությունը պարզելու համար: Հիշեցնենք, որ արտադրամասում հուլիսի 25-ին նաև պայթյուն էր գրանցվել: 3 հոգի տուժել էր:

̰
ԱՊՊԱ ոլորտում չարաշահումներ են տեղի ունենում. վարորդների իրավունքների պաշտպան

14:45 30.07.2018

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը համոզված է՝ ԱՊՊԱ ոլորտում չարաշահումներ են տեղի ունենում: Պաշտպանի խոսքերով՝ ավտոապահովագրող ընկերությունները զանգվածայնորեն օգտագործում են վարորդների անձնական տվյալները: «Police.am կայքի տվյալներից են օգտվում, այն դեպքում, երբ անձն այդ թույլտվությունը չի տվել: Ենթադրենք դրանով որոշում են, որ մեքենան 3 ամիս առաջ որպես տաքսի է ծառայել: Այդ հարցը բարձրացրեցինք: Ներկայումս ինչ խորամանկություն […]

̰
Մուգաբեից հետո Զիմբաբվեում առաջին անգամ նախագահական ընտրություններ են անցկացվում

14:37 30.07.2018

Reuters-ը հաղորդում է, որ երկուշաբթի Զիմբաբվեում երկրի բնակիչները քվեարկել են նախագահական առաջին ընտրություններում, որոնք անցկացվել են նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի հեռացումից հետո: Նրանք հույս ունեն, որ երկիրը կվերականգնի իր տնտեսությունը: Ընտրությունները մեկնարկել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07.00-ին և կավարտվեն երեկոյան 19.00-ին: Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի ձայների կեսից ավելին:  Գործող […]

̰
Ապահովագրական ընկերությունները համատարած կիրառում են հետադարձ պահանջի իրավունքը. փաստաբան

14:33 30.07.2018

Ապահովագրական ընկերությունները համատարած կիրառում են հետադարձ պահանջի իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է փաստաբան Գայանե Պապոյանը: Փաստաբանի խոսքերով՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ, օրինակ, վարորդը որոշ հանգամանքների բերումով վթարի մասին ուշացումով է տեղեկացրել ավտոապահովագրող ընկերությանը, և նրա նկատմամբ կիրառվել է հետադարձ պահանջի իրավունք. հետ է գանձվել վթարի համար տրված փոխհատուցումը: «Պայմանագրով սահմանվում […]

̰
Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

14:27 30.07.2018

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Վ. Բակունցը […]

̰
Ֆրանսիացի դահուկորդի մասունքները հայտնաբերվել են 64 տարի անց

14:25 30.07.2018

Ֆրանսիացի դահուկորդ, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության աշխատակիցը Հենրի Լե Մասնեն 35 տարեկանում մահացել է 1954թ. մարտի 26-ին Իտալիայի և Շվեյցարիայի սահմանագծում: Նրա մասունքները հենց այդտեղ էլ հայտնաբերվել են: CNN-ը հաղորդում է, որ իտալական ոստիկանությունը հայտնաբերել է ֆրանսիացի դահուկորդի մնացորդներն ավելի քան կես դար անց այն բանից հետո, երբ նա անհետ կորած էր համարվում Ալպերում: 2005 թվականին ոստիկանությունը […]

̰
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

14:23 30.07.2018

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:

̰
Tesla-ն սերֆինգի համար նախատեսված տախտակներ է արտադրել

14:20 30.07.2018

Իլոն Մասկի ընկերությունը սահմանափակ քանակությամբ և մի քանի հազար դոլար արժողությամբ սերֆինգի տախտակներ է թողարկել, հաղորդում է korrespondent.net-ը: Նշվում է, որ արտադրվել է 200 տախտակ. յուրաքանչյուրի արժեքն է 1500 դոլար:   Տախտակները պատված են ածխածնի մանրաթելերով. դրանք պատրաստված են մի քանի գույնով  և նրանց վրա առկա է Tesla նշանը: Նշվում է, որ ապրանքն անմիջապես սպառվել է, […]

̰
Արցախի ԱԺ նախագահի մամուլի խոսնակն արձագանքել է սոցցանցերով հնչող դիմումներին

14:14 30.07.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահի իրավասությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում հաճախ են դիմում Արցախի Ազգային ժողովի նախագահին: «Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաճախ են դիմում Արցախի Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ նա կա՛մ պետք է մանդատից զրկի, կա՛մ սահմանափակումներ կիրառի պատգամավորների […]

̰
Ֆրանսիայում անծանոթ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

14:07 30.07.2018

Մարդիկ, որոնց ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, դուրս են եկել ավտոմեքենայից և կրակել անցորդների ուղղությամբ, հաղորդում է Le Parisien թերթը: Նշվում է, որ դեպքի հետևանքով 7 տուժած հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Բոն քաղաքի Սեն Ժակ թաղամասում՝ ժամը 04:20-ի սահմանում: Դեպքի քննությամբ զբաղվում է տեղի […]

̰
2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ընտանեկան բռնությունների աճ

13:51 30.07.2018

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ […]

̰
Երրորդ օրն է՝ Ադրբեջանում չեն կարողանում մարել անտառային հրդեհը

13:44 30.07.2018

Ադրբեջանի Սիյազանի շրջանում երեք օր առաջ սկսված անտառային հրդեհը անցել է Ալթըաղաջի ազգային պարկ, որտեղ լեռնային տարածքի ու քամու առկայության պայմաններում ադրբեջանական իշխանությունները չեն կարողանում մարել կրակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրդեհի մարմանը խանգարում է ոչ միայն լեռնային տեղանքը, որ թույլ չի տալիս հրշեջ տեխնիկա տեղափոխել կրակի օջախներ, այլև տաք եղանակն ու քամին։

̰
Տաջիկստանում մեքենան մխրճվել է զբոսաշրջիկների խմբի մեջ. կան զոհեր

13:36 30.07.2018

Տաջիկստանում մեքենան մխրճվել է զբոսաշրջիկների խմբի մեջ, կա 4 զոհ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ զբոսաշրջիկներից 3-ը տեղում են մահացել, իսկ չորորդը՝ հիվանդանոցում: Նրանք եղել են ԱՄՆ-ի, Հոլանդիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, ևս 3 մարդ հոսպիտալացվել է: Իրավապահ մարմինները հաղորդել են, որ մեքենայով հարձակում կատարած կասկածյալներին գտել են Տորբուլոկ […]

̰
Երեխաները խաղացել են կրակայրիչով, նրանցից մեկն այրվել է. մանրամասներ Ներքին Չարբախում բռնկված հրդեհից

13:29 30.07.2018

Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]

̰
Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայկական ազգային կինոկենտրոնին

13:21 30.07.2018

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ կայացվել է հայկական կինոյի համար կարևոր մի փոփոխություն: «2005 թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան […]

̰
Վստրեչի Ապերին ձերբակալելու մասին ՀՔԾ-ին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել

13:17 30.07.2018

Քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին Դուբայի օդանավակայանում ձերբակալելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն ՀՔԾ-ին չի հաղորդվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին, թե կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել էր […]

̰
Հուլիսի 31-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի

13:14 30.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, […]

̰
Ամերիկացի 27-ամյա ֆուտբոլիստը կխաղա «Շիրակ»-ում

13:07 30.07.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը  տեղեկացնում է, որ մեկամյա պայմանագիր է կնքել ամերիկացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաբլո Կրուզի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ամերիկյան «Ատլանտա Սիլվերբեքս» և «Կալիֆորնիա ՖՍ» թիմերում։   Ինչպես հայտնի է, «Շիրակ»-ը ևս նախապատրաստվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանին։

̰
Սփյուռքի նախարարը ԱՄՆ-ում սկսել է իր աշխատանքային հանդիպումները

12:59 30.07.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեկնարկել է իր աշխատանքային այցը ԱՄՆ: Ըստ  Մխիթարյանի՝ այցը բավական հագեցած ծրագիր ունի: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Օրակարգում […]

̰
Գերմանիայում գնացքի ուղևորներին տարհանել են անհայտ ծագման նյութի պատճառով

12:49 30.07.2018

Բավարիայում՝ Աշաֆենբուրգ քաղաքում, արագընթաց գնացքի ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ գնացքներից մեկում հայտնաբերել են Պետրի կոչվող լաբորատոր տարաներ՝ լցված անհայտ նյութով: Այս մասին, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է Focus Online-ը: Նշվում է, որ գնացքը բավարական Վյուրցբուրգ քաղաքից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ: «Գնացքի շարժվելուց որոշ ժամանակ անց ուղևորներից մեկը հայտնաբերել է կասկածելի տարա և այդ մասին տեղեկացրել  […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ն առաջիկայում կտեղեկացնի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

12:45 30.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով իրենց ուղղվող մի հարցի: «Սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր նամակների և հարցադրումների, տեղեկացնում եմ, որ մոտ օրերս կտեղեկացնենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի և մյուս մանրամասների մասին»,- նշել է նա: https://www.facebook.com/khazhakyan/posts/1323374927796298

̰
Կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ է դարձել

12:41 30.07.2018

Պորտուգալիայում կայացել է ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին փուլը՝ «Շավիշ»-ը մրցել է «Արոկա»-ի հետ: «Շավիշ»-ում խաղում է նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ, հայտնում է «Արմենպրես»-ը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ «Շավիշ»-ն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել գավաթի խաղարկության երկրորդ փուլ: […]

̰
BACK_TO_TOP