19:41 30.07.2018
Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, և բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, […]
19:35 30.07.2018
Բնության համաշխարհային հիմնադրամն այսօր նոր տեսագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նկատված կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: «Լեո/Նեո-ի նկարահանումները շարունակվում են: Կարծես թե նա իրեն բավական լավ է զգում»,- գրված է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև տեսագրություն է հրապարակված:
19:32 30.07.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող […]
19:24 30.07.2018
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա. Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործության՝ Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործի վերաբերյալ: Փաստաբանի հայտարարությունը տարածել է «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ն: «Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի […]
19:18 30.07.2018
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, հաղորդում են տարածքային զարգացման և կառավարման նախարարության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ Տարածքային […]
19:04 30.07.2018
Տաջիկստանում վնասազերծել են անձանց, որոնք մեքենայով մխրճվել են արևմտյան երկրներից այդ երկիր ժամանած զբոսաշրջիկների խմբի մեջ, այնուհետ դանակով հարձակվել զբոսաշրջիկների վրա: Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասազերծման գործողությունների ընթացքում երեք անձ սպանվել է: «Որոնվող 3 հանցագործները հայտնաբերվել ու վնասազերծվել են Դանգարինյան շրջանի Օսմոնդարա գյուղի մոտակայքում»,- ասված է հայտարարության […]
18:57 30.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Վարորդը` 21-ամյա Գևորգ Ղարիբյանը, տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
18:41 30.07.2018
Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]
18:30 30.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]
18:26 30.07.2018
Դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել, որի համաձայն՝ Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջել, տեղեկացնում է Interfax-ը: Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարության մեջ չի հստակեցրել գումարի չափը՝ նշելով, որ այն մի քանի միլիոն ռուբլի է: Փաստաբանն ասել է, որ դատական հայցը կապված է Ջիգարխանյանի աշխատասենյակում հայտնաբերված տեսախցիկի տվյալների հետ: Ավելի վաղ […]
18:19 30.07.2018
Իրանի իշխանությունները բացառել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում է Fars-ը: Իրանի իշխանություններն իրենց այս դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իրենց բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ: «ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որևիցե փոխգործակցության և բանակցության համար: Վաշինգտոնը ցույց տվեց, […]
18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:12 30.07.2018
Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]
18:09 30.07.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վլադիմիրսկի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։ «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի՝ Գոռ Հովակիմյանի քույրը պնդում […]
18:07 30.07.2018
Ֆրանսիայում գտնվող 187 տարվա վաղեմության, 1672 քառակուսի մետր տարածքով առանձնատունը, որը 1904-ին ձեռք է բերել Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, վաճառքի է հանվել, տեղեկացնում է life.ru-ն: Այժմ առանձնատունը պատկանում է կոնյակի Grand Marnier լիկյորի ստեղծողին, հենց նա էլ աճուրդի է հանել այն: Տունն ունի 14 ննջասենյակ, հանդիսությունների սրահ, շքեղ լողավազան, գետակ և ձիարշավարան, որը նախատեսված է 30 ձիու […]
17:46 30.07.2018
Walt Disney և 21th Century Fox ընկերությունների բաժնետերերը հայտարարել են կարևորագույն քայլի՝ ֆիլմարտադրության երկու հսկաների միավորման մասին: Ինչպես տեղեկացնում է 21th Century Fox-ի կայքը, խոսքը Fox-ի՝ Disney-ի կազմի մեջ ներառվելու մասին է: «Դարի գործարք»-ն արժեցել է 71.3 միլիարդ դոլար, ավելի վաղ խոսվում էր 66 միլիարդ դոլարի մասին: Այդ կազմակերպության բաժնետերերը հնարավորություն կունենան կա՛մ 38-ական միլիոն դոլար ստանալ, […]
17:34 30.07.2018
«Նույնիսկ ամենակատարյալ Սահմանադրության պարագայում էլ ոչ ոք երաշխիք չունի, որ ինչ-որ խմբի կողմից տեղի չի ունենա իշխանության զավթում»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Այդուհանդերձ, ըստ նրա, քաղաքական ուժերի խնդիրն է գործող Սահմանադրությունում ամրագրել մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք կտարանջատեն իշխանություններին ու օրենքի հիմքով թույլ չեն տա իշխանության […]
17:25 30.07.2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանի հետ: Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ: «Այսօր ընդունեցի ֆրանսահայ Արա Խաչադուրյանին։ Ծագումով լիբանանցի պարոն Խաչադուրյանը ՀԲԸՄ աջակցությամբ իրականացնում է «Խաղաղության վազք» ծրագիրը, որի շրջանակներում Մարսելից վազքով հասել է Հայաստան։ Ա․ Խաչադուրյանն ինձ ներկայացրեց իր ձեռնարկման արժեքաբանական և փիլիսոփայական կողմը, այն […]
17:18 30.07.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել թմրանյութերի առուվաճառքով զբաղվող հանցագործներից առգրավված թանկարժեք մեքենաները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես նշվում է՝ մեքենաները Lamborghini, Mercedes Benz և Harley Davidson մակնիշի են: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 5.4 մլն դոլար: Ի դեպ, մեքենաների ոչնչացման գործողությունները տեսագրվել ու ցուցադրվել են ուղիղ եթերում: Աղբյուրը հայտնում է, որ […]
17:12 30.07.2018
Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։ Լուսանկարը հետաքրքիր է նրանով, որ երեխայից բացի՝ միանգամից ուշադրություն են գրավում գորգի հայկական զարդանախշերը, որի վրա կանգնած է Սերենայի ու Ալեքսիսի դուստրը: Օհանյանը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։ «Հայկական է (Գորգը դստերս՝ Օլիմպիայի համար գնել […]
17:11 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը զորավարժության վերաբերյալ նոր պարզաբանումներ է ներկայացրել. «Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային […]
16:57 30.07.2018
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, […]
16:44 30.07.2018
Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]
16:42 30.07.2018
Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, պետք է առաջին հերթին գնալ օրենսդրական ու սահմանադրական լուրջ բարեփոխումների: Ըստ նրա՝ թեև երկրում իշխանափոխություն է կատարվել, ու նոր իշխանությունները աշխատում են չգործել նախորդ իշխանությունների սխալները, սակայն կառավարման համակարգը, ըստ էության, մնացել է նույնը ու նոր իշխանությունները փաստորեն կառավարում են հին իշխանություններից […]
16:21 30.07.2018
Բաթման նահանգի անունը լատինատառ գրվում է այնպես, ինչպես կոմիքսների հերոս Բեթմենի անունը՝ Batman: Այս կապակցությամբ թուրքական այդ նահանգի բնակիչներն առցանց ստորագրահավաք են սկսել իրենց նահանգի սահմանները փոփոխելու և դրանց Բեթմենի լոգոյի տեսք տալու համար։ Այս նահանգի ու կոմիքսների հերոսի «հարաբերությունները» առաջին անգամ չէ, որ գրավում են հանրային ուշադրությունը։ 2008 թվականին նահանգի իշխանությունները դատական գործ են […]
16:07 30.07.2018
Լեհաստանը պետք է զբաղվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ի կողմից երկրին հասցված վնասների ու կորուստների հաշվարկմամբ: Այս մասին Rzecpospolita պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության պատգամավոր Արկադիուշ Մուլարչիկը: «Կարծում եմ, որ խորհրդարանական հաջորդ համագումարի ընթացքում պետք է ներկայացվի ԽՍՀՄ կողմից հասցված վնասների մասին զեկույց»,- ասել է իշխող կուսակցության պատգամավորը: […]
16:01 30.07.2018
Հրդեհը սկսվել է Ադրբեջանական Հանրապետության Ղուբայի շրջանում, որը երկրի հյուսիսային շրջանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կրակի մեջ են հայտնվել լեռնային տարածքներ։ Ընդ որում՝ սա ադրբեջանական տարածքում սկսված երկրորդ ծավալուն անտառային հրդեհն է այս օրերին։ Լեռնային տարածքը, իշխանությունների հավաստմամբ, դժվարացնում է հրշեջ և հատուկ տեխնիկայի տեղաշարժը և փոշիացնում հրդեհաշիջման ջանքերը։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմա էլ ընթացքի մեջ […]
16:00 30.07.2018
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Լոռիում տեղի ունեցած ապօրինի ծառահատման վերաբերյալ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին, ժամը 19։00-ին Փամբակ գյուղի սկզբնամասի միջպետական ավտոճանապարհի արևելյան հատվածում հայտնաբերվել է առանց հաշվառման համարանիշերի «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ավտոմեքենայի բեռնաթափքում եղել է շուրջ 3 […]
15:53 30.07.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը: 2018թ. մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց-Վրացյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում ենթադրյալ […]
15:40 30.07.2018
ՀՀ ԱԻն տեղեկացնում է, որ այսօր կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ […]