TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC
Admin

Admin

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը

18:20 28.07.2018

4-րդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: Այսօր Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով մասնակիցներին՝ նրանց հաջողություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Այս տարի «Միջազգային բանակային խաղեր»-ն անցկացվում են 7 պետությունների՝ այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որն առաջին անգամ […]

̰
Կոբզոնը կոմայի մեջ չի ընկել. երգչի քույրը հերքում է ԶԼՄ-ների տարածած լուրերը

18:11 28.07.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի՝ մշակույթի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնի քույրը՝ Գելենան, հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: «Փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Նա պլանային բուժումների մեջ է: Ինչ կոմա, ինչ եք ասում»,- ասել է նա: Գելենան հավելել է, որ այժմ արտիստը սուրճ է վայելում իր […]

̰
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել երկրում ԱԱՀ-ի բարձրացման մասին օրենքի նախագծին

17:58 28.07.2018

ՌԴ Դաշնային խորհուրդը հուլիսի 28-ին գումարված լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել ավելացված արժեքի հարկը 18 տոկոսից 20 տոկոսի հասցնելու մասին օրենքի նածագծին: Դրանով նախատեսվում են նաև սոցիալական վճարների նոր սակագներ,  հայտնում է ռուսական ТАСС  գործակալությունը։ Փոփոխություններ չեն լինի ԱԱՀ-ի մասով տրվող որոշ արտոնությունների մասով: Խոսքը սոցիալական նշանակության ապրանքների՝ պարենամթերքի, մանկական, մշակութային, կրթական ու բժշկական […]

̰
ՍԴՀԿ-ն ողջունում է Հայաստանի կառավարության կողմից օրինականության վերականգնմանը միտված գործընթացը

17:55 28.07.2018

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության  վերականգնմանը,  օրենքի առջև բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը։ «Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Ո՞ր առավելությունների համար են նորակոչիկներն ընտրում «Ես եմ» ծրագիրը. այսօր նրանք ստորագրեցին պայմանագրերը

17:53 28.07.2018

Ծնողների մեծ մասը չի ցանկանում, որ իրենց որդին բանակում 2 տարվա փոխարեն «Ես եմ» ծրագրով ծառայի երեք տարի, բայց հիմնականում ընդունում են իրենց որդիների որոշումը։ Այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանից ծառայության են մեկնում այս ծրագրով զորակոչվածները, և նրանք էլ ասացին այս մասին։ Զորակոչիկները կամավոր են ընտրում ծառայության այս տարբերակը՝ երկուսի փոխարեն ծառայել երեք տարի, կատարել […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

17:43 28.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին: «2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես […]

̰
Սերգեյ Լավրովն իր բելառուս գործընկերոջ հետ քննարկել է Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված վիճակը

17:29 28.07.2018

ՌԴ և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:  «Կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Իր հերթին, Բելառուսի ԱԳՆ-ն […]

̰
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի

17:25 28.07.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննության ազգային ինստիտուտին: Նշվում է՝ հունիսի 3-ին ժայթքած հրաբխի արտանետած լավան, փոշին ու մոխիրը ծածկել էին Ֆուեգոյի մերձակայքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր: Մարդկանց մի մասը չէր հասցրել դուրս գալ տներից, ինչի հետևանքով թաղվել էր հրաբխային մոխրի տակ: […]

̰
Տապալվեց Հայաստանի սահմանադրական կարգը, երբ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվեց. Իրինա Քոչարյան

17:10 28.07.2018

Երեկ շուրջ 7 ժամ տևած քննարկումներից հետո դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, PrimeNews.am-ի հետ զրույցում դա հակասահմանադրական է համարել։ «Երեկ, կրկնում եմ, հենց երեկ, երբ դատարանը հայտարարեց իր հակասահմանադրական որոշումը և Ռոբերտ Քոչարյանին ձերբակալման որոշում կայացրեց, Հայաստանում տապալվեց սահմանադրական կարգը։ Քանի որ հանուն իշխող […]

̰
Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում

16:57 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում, որտեղ անդրադարձել է նաև Մարտի մեկի իրադարձություններին: «Արտասահմանից վերադառնալուց հետո մենք լսել ենք Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, նա մեզ պատմել է այդ օրերի անցուդարձերը: Ճիշտ է, շատ դժվար է հիշել, բայց քանի որ […]

̰
Իտալիայի նախագահը դստեր հետ երկօրյա պետական այցով կժամանի Հայաստան

16:43 28.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու, նրան ապօրինի մեղադրողները պատժվելու են. Վիկտոր Սողոմոնյան

16:31 28.07.2018

Ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար: Այս մասին լրագրողները հարցրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ հիշեցնելով նրա խոսքերը, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ու կալանավորումը անձնական հավեհարդարի համար է: «Ես առիթ ունեցել եմ ասելու՝ մենք չենք քննարկում 100-200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Մենք շատ լավ հիշում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի և չի ունեցել, որովհետև որևէ հանցանք չի կատարել. Վիկտոր Սողոմոնյան

16:30 28.07.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկին գործով դատապարտելու մասով կա նաև հասարակական պահանջ, երկրորդ նախագահին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հետևյալ պատասխանն է տվել. «Այդ ո՞վ է որոշել հասարակական պահանջը, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՝ մի քանի շիզոֆրենիկ … Իրե՞նց մասին է խոսքը, այդ հասարակության, […]

̰
Կառլես Պուչդեմոնը վերադարձել է Բելգիա

16:19 28.07.2018

Կատալոնիայի նախկին ղեկավար և տարածաշրջանի անկախության համար պայքարող շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Բելգիա է վերադարձել Գերմանիայում երկրից չբացակայելու մասին ստորագրությունից ազատվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Բելգիայում Պուչդեմոնը քաղաքական ապաստան է գտել 2017-ի հոկտեմբերին Կատալոնիայի անկախությունը հռչակելու անհաջող փորձից հետո: «Ես Բելգիայում կշարունակեմ իմ քաղաքական գործունեությունը՝ ուղղված Կատալոնիայի անկախացման հարցում ժողովրդի մանդատի իրացմանը և […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասին Երևանի հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ. արձագանք Մոսկվայից

16:17 28.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայից բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը: «Հայաստանի ԱԳՆ-ն քաջատեղյակ է այն կարգին, համաձայն որի՝ հենց այս երկիրը պետք է ընթացք տա իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացին»,- նշել է աղբյուրը: Դիվանագետը հիշեցրել է ՀԱՊԿ […]

̰
Արդարացա՞ն սպասելիքները, և ինչո՞ւ դիմեցին «Ես եմ» ծրագրին. պատմում են գյումրեցի նորակոչիկները

16:08 28.07.2018

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրով դիմած նորակոչիկները ծառայության են մեկնում այսօր։ Նրանց մի մասն արդեն «զեմլյակի» կամ համաքաղաքացու սկզբունքով մտերմացել է յուրայինների հետ։ Գյումրեցի մի խումբ տղաներ ծանոթացել են զինկոմիսարիատում ու ծառայության են մեկնելու միասին՝ նույն վայրում առաջիկա երեք տարին անցկացնելու։ ShantNews.am-ին տղաները պատմում են, թե ինչպես ու ինչի համար են ընտրել ծառայության այս տարբերակը։

̰
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի

16:07 28.07.2018

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Աշոտ Արսենյանն իրեն վարկաբեկելու մասին հայտարարություն է տարածել

15:59 28.07.2018

Հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը՝ ասելով, որ  վերջին շրջանում ուղղորված արշավ է սկսվել իր դեմ: Արսենյանը  մարդկանց անուններ է նշել: ԱԺ պատգամավորի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ և իմ […]

̰
Որքանո՞վ է հեշտ լինելու փաստաբանների համար Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը

15:45 28.07.2018

Ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբաններին, թե նրանց պատկերացմամբ, ինչքանով է իրենց համար հեշտ լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: «Եթե հետագա գործընթացները լինեն այնպես, ինչպես առաջին նիստի ժամանակ, ապա՝ ոչ: Ամեն դեպքում, ես այդքան վատատես չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, վերաքննիչ կամ այլ դատարաններում հույս ունեմ, որ այլ արդյունք  պետք է ստանամ»,- ասել է Արամ Օրբելյանը: […]

̰
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ. Արցախի ՊԲ

15:15 28.07.2018

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության բանակը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել […]

̰
«Ես եմ» ծրագրին դիմող նորակոչիկների թվի նվազում-ավելացում չկա. ՊՆ-ն պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին

15:12 28.07.2018

Կենտրոնական հավաքակայանից այսօր ծառայության են մեկնում պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները։ Նրանք կծառայեն երեք տարի ու ընթացքում կկարողանան ամսվա մեջ մեկ շաբաթ անցկացնել տանը։ Նորակոչիկների մի մասն այս ծրագիրն ընտրել է պարբերաբար տուն այցելելու համար, մյուս մասը նախատեսում է տուն գնել ծառայության ավարտին տրվող գումարով։ Կան նաև այնպիսիները, որոնք ընկերներով են դիմել ծրագրին՝ […]

̰
Անցած օրերին Սիրիա են վերադարձել ավելի քան 260 փախստականներ

15:03 28.07.2018

Անցած օրերի ընթացքում ավելի քան 260 փախստականներ են վերադարձել Սիրիայի տարածք: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Անցած օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 265 փախստականներ: Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետը հատել է 83 մարդ, «Մասնաա» անցակետը՝ 148 փախստական, իսկ Հորդանանի «Նասիբ» անցակետը՝ 34 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ 265 վերադարձածներից 75-ը կանայք են, […]

̰
Կանխվել են հնարավոր մի շարք ծանր հանցագործություններ. Արծրուն Հովհաննիսյան

14:54 28.07.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` […]

̰
Երուսաղեմում Տաճարի լեռան վրա անկարգությունների 24 մասնակից է ձերբակալվել

14:50 28.07.2018

Իսրայելցի ոստիկանները ձերբակալել են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա տեղի արաբների կողմից սկսված անկարգությունների ենթադրյալ 24 մասնակցի, հայտնում են  իրավապահ մարմինները: Ավարտելով գործողությունը, որը, ըստ լրատվամիջոցների, անցկացվում էր նաև մզկիթներից մեկում, ոստիկանությունը կարողացել է վերականգնել անվտանգությունն ու տարածքի հասանելիությունը հավատացյալների համար։

̰
Ինձ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ. «Սևան» ազգային պարկի տնօրենը հերքում է մամուլի հրապարակումը

14:35 28.07.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ինքը թունավորվել է Սևանի ջուրը խմելուց հետո: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքնազգացողությունը լավ է: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցէ վերջին մի քանի տարվա […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց

14:29 28.07.2018

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող […]

̰
Ռոբերտ Քոչարյանը 2008-ին պատասխանատու էր ՀՀ անվտանգության ապահովման համար. փաստաբան

14:27 28.07.2018

«ՀՀ նախագահը մարտի մեկի դրությամբ ուներ լիազորություններ և իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կա սահմանադրական կարգին սպառանացող վտանգ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև միջազգային փաստաթղթերում որևէ բացասական անդրադարձ չի եղել գորոծողությունների մասով: Փաստաբանը հիշեցրել է, որ 2012 թվականին ընդունվել է արտակարդ դրության ռեժիմի մասին օրենքը, որը […]

̰
Հայաստանում փորձում են ստեղծել 3D պրինտեր, որը հյուսվածքներ ու օրգաններ կտպի

14:22 28.07.2018

NEWS.am Medicine-ը տեղեկացնում է, որ Հայաստանում մի խումբ երիտասարդներ փորձում են ստեղծել 3D պրինտեր, որը հյուսվածքներ ու օրգաններ կտպի: Նման պրինտերով տպված հյուսվածքները կարելի է օգտագործել գիտական հետազոտությունների մեջ, իսկ ոչ այնքան հեռավոր ապագայում, նաև փոխպատվաստման համար։ Հենց նման պրինտերի մշակմամբ են զբաղվում Էմանուել Ղանդիլյանը, Համլետ Խաչատրյանը ու նրանց ընկերները։ Այդ մշակումը նրանք անվանել են […]

̰
Վիկտոր Սողոմոնյանը՝ մարտի 1-ի գործում Լևոն Տեր-Պետրոսյանին ներգրավելու մասին

14:01 28.07.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոնոմյանին, թե չկա՞ արդյոք անհրաժշետություն, որ գործում ներգրավվի նաև 2008 թվականի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ես, ընդհանրապես, երբ խոսեցի հաշվեհարդարի մասին,  ես նաև նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ քոչարյանի վրա, կեղծ մեղադրանքներով […]

̰
Հունաստանի վարչապետը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային հրդեհների համար

13:55 28.07.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային հրդեհների համար, որոնց հետևանքով 87 մարդ է զոհվել։ Այս մասին նա ասել է կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, գրում է է Ekathimerini-ն։ «Մահացածները չեն կարող խոսել, բայց նվազագույնը, որ մենք կարող ենք անել ի հիշատակ նրանց, ճշմարտության նկատմամբ հարգանք ցուցաբերելն է։ Ես նախարարների կաբինետի առջև ցանկանում են […]

̰
BACK_TO_TOP