17:17 24.05.2020
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 21,6 հազարով, այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները: Նախօրեին կորոնավիրուսով վարակվել էր 23,8 հազար պացիենտ: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 1,6 մլն մարդ, կորոնավիրուսից մահացել է 97 հազար մարդ:
17:10 24.05.2020
Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին: Երկրաշարժի ցնցումները զգացվել են մասնավորապես Դոգոնբեդան քաղաքում: Տեղեկություններ չկան զոհերի և ավերածությունների մասին:
17:05 24.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արաբկիրում շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում: Կրպակների ապամոնտաժմանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Արամ Դանիելյանը տեղեկացնում է, որ Արաբկիրում ապամոնտաժվում է մոտ երեսուն կրպակ Կոմիտասի պողոտայում։ 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած կրպակները մաքրվում են տնտեսվարողի ուժերով։ Հաջորդիվ պուրակը կբարեկարգվի»,- տեղեկացրել է Կարապետյանը:
16:37 24.05.2020
Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]
16:25 24.05.2020
Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել […]
16:15 24.05.2020
«Երիտասարդ գեղջկուհու», «թյուրբանով տիկնոջ», խորհրդային տարիների «կոմսոմոլուհու» կերպարները կարելի է ստանալ շարֆով, որը ինքնամեկուսացման պայմաններում կարող է դառնալ կնոջը «փրկող» աքսեսուար՝ ավանդական կեպիների և գլխաշորերի հետ տեղ գտնելով զգեստապահարանում: Ցանկացած կին կարող է ինքնուրույն փորձարկումներ անել՝ շարֆերի և գլխաշորերի օգտագործման սեփական տարբերակը մտածելով: Դա կարող է բարեհաջող կերպով «թաքցնել» մազարմատները, որոնք գուցե մնացել են չներկված: […]
15:44 24.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի: «Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը: «Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ […]
15:28 24.05.2020
Հին-դասական ու նորաոճ չարագործների մենամարտում հաղթել են նորերը։ Կինոյի պատմության մեջ ամենահայտնի չարագործի տիտղոսը բաժին է հասել Թանոսին՝ «Մարվելի» ֆիլմի հերոսին։ Ջոշ Բրոլինի մարմնավորած կերպարը բացարձակ առաջատար է The Villain Index-ում։ Հաջորդիվ, տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․ Դարթ Վեյդեր (Star Wars: Episode IV – A New Hope), Ջոկեր (The Dark Knight), Լորդ Վոլան դե Մորտ […]
15:11 24.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: «Այց բազալտե քարի հանքավայր Արամուսում և ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- ֆեյսբուքյան իր էջում […]
15:04 24.05.2020
Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- ասվում է քաղաքապետարանի […]
14:14 24.05.2020
Ամերիկացի դերասան, Twilight («Մթնշաղ») ֆիլմի հերոս Թեյլոր Լոթները վաճառքի է հանել անձնական իրերը։ Երկրպագուները արդեն անհամբեր են, թե ինչ են գնելու նրա իրերից, մանավանդ, որ գները մատչելի են։ Այս մասին հայտնում է Metro կայքը։ Դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է գարնանային մաքրություն անել զգեստապահարանում։ Հին, օգտագործված, նոր հագուստի և իրերի վաճառքից ստացված […]
13:54 24.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում երևում է թե ինչպես է կեռաս հավաքում դուստրերի համար: «Կիրակի առավոտ. աղջիկներիս համար կեռաս հավաքելիս»,- գրել է վարչապետը: View this post on Instagram Կիրակի առավոտ. աղջիկներիս համար կեռաս հավաքելիս։) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on May 24, 2020 at 1:35am […]
13:46 24.05.2020
The New York Times-ը կիրակնօրյա իր համարի առաջին էջին հոդվածների, լուսանկարների կամ գրաֆիկայի փոխարեն հրապարակել է ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների հարյուրավոր անունները: Խմբագրությունում նշել են, որ հրապարակումը նվիրված է նրան, որ երկրում COVID-19-ի զոհերի թիվը մոտ ապագայում կարող է հասնել 100 հազարի: Նյութի վերնագրում նշված է, որ ԱՄՆ-ում զոհերի թիվը մոտենում է 100 հազարի. «Անհաշվելի կորուստ»:
13:34 24.05.2020
Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մայիսի 23-ին հանդիպել է Արթուր Թովմասյանի հետ։ «Նախ՝ շնորհավորել եմ նրան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել եմ նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորել ենք Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ […]
13:25 24.05.2020
ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:11 24.05.2020
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
12:46 24.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն: Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է […]
12:35 24.05.2020
Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020 թվականի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: «Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին Ռուսական Կայսրության կազմալուծման հետևանքով: Առաջին անկախ ադրբեջանական […]
12:20 24.05.2020
Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր կբացվեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները: «Սուրբ Յարութեան տաճարի Իրավատեր երեք համայնքների Հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ եւ յոյն պատրիարքներն ու Սուրբ Երկրի կուստոսը, մայիսի 23-ին, ստորագրեցին յայտարարութիւն, ծանուցելով, որ կիրակի, մայիսի 24-ին, պիտի բացուի տաճարի դուռը: Յայտարարութեան մէջ նշւում է, որ համավարակի պատճառով յատուկ […]
12:00 24.05.2020
Հարավկորեական SunnyFive ստարտափը նախագծել ու պատրաստել է պատուհան, որը լիարժեք փոխարինում է արևին․ դրա արձակած լույսը ունի նույն սպեկտրը, ինչ որ արևային լույսը։ Նախագծի հովանավորը Samsung ընկերությունն է, հայտնում է The Verge կայքը։ Այն նախագծվել է այնպես, որ հնարավոր լինի տեղադրել նույնիսկ նկուղում, և միևնույն է, կապահովի այնպիսի լուսավորություն, որ կթվա, թե լուսամուտից ներս է […]
11:27 24.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման կայան է տեղադրվել: «Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել, և հիմա զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով»,- գրել է վարչապետը՝ […]
11:17 24.05.2020
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
10:59 24.05.2020
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի: Կորոնավիրուսի […]
10:45 24.05.2020
Միացյալ Նահանգների իշխանության վերին էշելոնում դիտարկվում է աշխարհում համավարակների հակազդման հատուկ մարմնի ստեղծում։ Նախնական տվյալներով՝ այն ստեղծվելու է ոչ թե առողջապահության համակարգի ներսում, այլ պետքարտուղարության կազմում։ Այս մասին հայտնի է դարձել Politico կայքին։ Այս հարցի վերաբերյալ քննարկումները ընթանում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում։ Ընդ որում՝ առաջին իսկ քննարկումների ընթացքում արդեն հակազդեցություն կա ԱՄՆ միջազգային զարգացման […]
10:35 24.05.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար […]