TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Մանրամասներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների և աշխատակիցների առողջական վիճակի մասին

16:02 25.05.2020

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ […]

̰
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է համընդհանուր զինադադարը

16:00 25.05.2020

Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։ Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 406 դեպք

15:41 25.05.2020

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան […]

̰
Նախագահը հետմահու պարգևատրել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին

15:38 25.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Եղիազայանին պարգևատրելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանին հետմահու պարգևատրել Երախտագիտության […]

̰
Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել Ջրվեժ խոշորացված համայնքի բնակավայրերում

15:35 25.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդականների ուղեկցությամբ մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից: Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ այս բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված 2019 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական և 2020թ. ՀՀ […]

̰
Հանկարծամահ է եղել Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը

15:30 25.05.2020

Հանկարծամահ է եղել Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը: Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ. փետրվարի 13-ին: Նա համայնքը ղեկավարում էր 1999-ից: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմը ցավակցում են  Գոգոլ Նիկոլյանի հարազատներին, մտերիմներին և աշխատակիցներին:

̰
Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները. Շիրակի մարզպետ

15:23 25.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ քամիների օր է տարածաշրջանում… Ժամը 17-ից սպասվում է թուլացում. Ցավոք մեր մարզի մի շարք համայնքներ լուրջ վնասներ են կրել այսօր ևս… Գյումրիում ցույց է տալիս առավելագույնը մինչև 20մ/վ, սակայն իմ սիրված զբաղմունքից մնացած փորձը հուշում է, որ այսօր մինչև 30մ/վ և անգամ մի փոքր ավելի […]

̰
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են

15:17 25.05.2020

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։ «Արմենպրես»–ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին […]

̰
Վճռաբեկ դատարանը 2008 թ. նախագահական ընտրություններին վերաբերող 9 քրգործ է կարճել

15:15 25.05.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները: Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

15:03 25.05.2020

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ […]

̰
Սյունիքում կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

15:01 25.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին և գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 25.05.2020

̰
ԱԻՆ-ում վերջին մեկ շաբաթում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

14:07 25.05.2020

Մայիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, չորս փլուզման, 11 ուժեղ քամու դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 98 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Արձանագրվել է թունավորման ութ դեպք. տուժել է ութ քաղաքացի: […]

̰
Սիցիլիայում անհայտ նավը  400 փախստական է տեղափոխել

14:01 25.05.2020

Անհայտ նավը մայիսի 24-ին Սիցիլիա է իջեցրել 400 փախստական և թաքնվել: Այդ մասին հաղորդել է Ansa գործակալությունը՝ հղում տալով ոստիկանության տվյալներին: Նշվում է, որ ափը հսկող անվտանգության աշխատակիցները չեն կարողացել հետևել նավին, որը փախստականներին թողել է Պալմա դի Մոնտեկյարո քաղաքի լողափին: Հայտնվելով ափին` փախստականները անցնող վարորդներին խնդրել են իրենց հասցնել մոտակա բնակավայր: Ոստիկանությունն ու զինվորականները […]

̰
Հրազդանում նոր կոյուղատար համակարգ է անցկացվել

13:47 25.05.2020

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Միկրոշրջան թաղամասում կարգավորվել է  շուրջ 10 տարի ճանապարհի բանուկ հատվածում հոսող կոյուղաջրերի խնդիրը. անցկացվել է նոր կոյուղատար համակարգ: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

̰
Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ զեկույց կներկայացնի

13:46 25.05.2020

Վրաստանում արտակարգ դրության ավարտից հետո երկրի խորհրդարանը վերադառնում է աշխատանքի սովորական ռեժիմի: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Մայիսի 27-ին վարչապետ Գիորգի Գախարիան երկրի օրենսդիր մարմնի առջև հանդես կգա զեկույցով: Կառավարության ղեկավարը սեփական նախաձեռնությամբ խորհրդարանին կներկայացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացրած երկու ամսվա աշխատանքի ամփոփ հաշվետվությունը: Չնայած հայտարարած բոյկոտին՝ նիստին մասնակցելու են ընդդիմադիր «Ազգային շարժում» և […]

̰
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը COVID-19-ի պայմաններում իր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

13:41 25.05.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ COVID-19 գլոբալ համաճարակի պայմաններում Ֆրանսիայում 2020թ. մայիսի 11-ից հայտարարված աստիճանական ապամեկուսացման ժամանակահատվածում առողջապահական, սանիտարական անվտանգության նկատառումներով և համավարակի տարածումը հյուպատոսական ընդունելության ընթացքում հնարավորինս կանխելու նպատակով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունն իրականացնում է հետևյալ կարգով։ «Ներկայիս համավարակը հաշվի առնելով՝ հյուպատոսական հետևյալ ծառայությունները. – անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում, – […]

̰
«Պետությունը՝ ընդդեմ Նեթանյահուի». Իսրայելի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

13:36 25.05.2020

Բենիամին Նեթանյահուն դարձել է Իսրայելի գործող առաջին վարչապետը, որը դատարանի առջև է կանգնել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով: Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊԲ հերթացուցակում գտնվողները նախատեսված ժամկետից շուտ կապահովվեն բնակարաններով. Արայիկ Հարությունյան

13:35 25.05.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել եմ երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր: Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ […]

̰
45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՔԿԱ գրանցման մարմնին սուտ տեղեկություն հաղորդելու համար

13:30 25.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն: Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես […]

̰
ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է. ՊԵԿ

13:23 25.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ […]

̰
Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցությունների ընտրական բոնուսը. ԱԺ-ում քննարկել են ԸՕ փոփոխությունները

13:16 25.05.2020

Այսօր կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում 6 հարց էր ընդգրկված: Դրանցից մեկով երկրորդ ընթերցմամբ հավանություն է տրվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է […]

̰
Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը կհիմնանորոգվի

13:15 25.05.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ կհիմնանորոգվի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզը։ «Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը: Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ […]

̰
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

13:04 25.05.2020

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի շրջանավարտներ Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք […]

̰
Հորիզոն 13.00

13:00 25.05.2020

̰
Ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որ մերժվի քրգործի հարուցումը. Էդմոն Մարուքյանը՝ ՀՔԾ որոշման մասին

12:57 25.05.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը: «ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն […]

̰
Կրակոցներ Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում. Armtimes.com

12:49 25.05.2020

Երեկ՝ մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ ահա Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված: Հժ-ի թղթակիցը հայտնում է, որ գնդակը դրսից խոցել է 2-րդ […]

̰
Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

12:38 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախարարությունում հովանավորչության մասին ամենատարբեր խոսակցություններին: Նախարարը այդ զրույցներին վերջ տալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն ավելի ուշ տեքստային տարբերակով հրապարակել է իր էջում: «Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, […]

̰
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորում եմ հրաժարվել պաշտոնից. նախարար

12:35 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին: «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու […]

̰
Հունաստանում հասարակական սննդի կենտրոնները վերսկսում են աշխատանքը

12:24 25.05.2020

Մայիսի 25-ից Հունաստանում ռեստորանները, սրճարանները, բարերը վերսկսում են աշխատանքը, որոնք փակված էին համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանակում: Նշվում է, որ մայիսի 25-ից թույլատրվում են ուղևորություններ դեպի բոլոր հունական կղզիներ, հանվում է զբոսանավերի արգելքը: Բացի այդ, երկրում կբացվեն առանձին մարզական օբյեկտներ, ներառյալ տարածաշրջանային լողավազանները: Հունաստանում զբոսաշրջային սեզոնը նախատեսվում է բացել հունիսի 15-ին:

̰
BACK_TO_TOP