12:11 25.05.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահականի հայտարարության համաձայն՝ զրուցակիցները խոսել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, վերահաստատել 2 երկրների համագործակցության ու համերաշխության շարունակականությունը։ Նշվում է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների։ […]
12:04 25.05.2020
ՀՀ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի»:
11:57 25.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։ Ուրախությամբ եմ հիշում այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև […]
11:56 25.05.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստ։ «Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր», – […]
11:42 25.05.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»: Հիշեցնենք, երեկ Կապանում բողոքի ակցիա էր: Պատճառն այն էր, […]
11:37 25.05.2020
Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն արդեն բուժվել են: Այս կերպ Չեռնոգորիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ հաղթահարել է կորոնավիրուսային պանդեմիան: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջովանովիչը: Նա նշել է, որ Հանրային առողջության ինստիտուտը 20 օր շարունակ չի արձանագրել հիվանդացության նոր դեպք: «Զրո հիվանդ … Պետական իշխանությունը և ամբողջ հանրությունն […]
11:36 25.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմակով լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Դիմակ կրենք այսօր, որ մեր վաղվա՝ բաց դեմքերի ու պայծառ ժպիտների օրը շուտ գա: Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»:
11:25 25.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումն ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել: […]
23:47 24.05.2020
Քեմբրիջի համալսարանի և Անտարկտիդայում բրիտանական արշավախմբի ջանքերով ստեղծվել է Անտարկտիդայի «բուսական» քարտեզը։ Այն ցուցադրում է սառցապատ մայրցամաքի այն հատվածները, որտեղ ձյունը կանաչել է ջրիմուռներից։ Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Այդ ջրիմուռները միկրոսկոպիկ չափերի են, սակայն դրանց բազմամիլիոնանոց գաղութային կուտակումները վառ կանաչ գույն են ներկում Ատլանտյան թերակղզու ձյունապատ ափերը։ Դա մայրցամաքի ամենատաք հատվածն է։ Բայց […]
23:00 24.05.2020
Ճարպակալման դեմ պայքարի կենտրոնի իսպանացի գիտնականները հայտարարել են, որ կան որոշակի մթերքներ, որոնք կարող են օրգանիզմի վաղ ծերացման հանգեցնել: Հետազոտությանը մասնակցել է 886 մարդ: Գիտնականները պարզել են, որ օրգանիզմի բջիջների ծերացմանը հանգեցնում է հացաբուլկեղենի, գազավորված ըմպելիքների, եգիպտացորենի քաղցր փաթիլների, տարբեր աղանդերի, կիսաֆաբրիկատների, նախուտեստների օգտագործումը:
21:58 24.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք factor.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Ազատություն մեր եղբայրներին»,- վանկարկում են ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվածները: Հիշեցնենք, որ Ոստիկանության շենքի դիմաց […]
21:44 24.05.2020
Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում BMW մակնիշի […]
21:38 24.05.2020
Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու […]
21:18 24.05.2020
Մայիսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Վրաստանի դեսպանատան մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա և վնասել։ Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ […]
21:08 24.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը:
20:51 24.05.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է Արարատը՝ հզոր ամպրոպի ֆոնին: «Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին։ Լուսանկարը՝ Համո Վերդյանի»,- գրել է Սուրենյանը:
20:33 24.05.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։ «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք […]
20:17 24.05.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել շան հետ: «Իմ մոտ 50 կիլոգրամանոց ընտանեկան ընկերոջ հետ»,- լուսանկարը մակագրել է Թևան Պողոսյանը:
19:55 24.05.2020
Դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա նվազեցնել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ կայացրել են հետևյալ որոշումները. «Որոշում համար առաջին. պարետատունն այդ որոշումը կձևակերպի. առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ՝ անկախ գտնվելու վայրից: Հաջորդը՝ ավտոմեքենաները դիտարկում […]
19:16 24.05.2020
Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը: «Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային […]
19:15 24.05.2020
Իրանում կորոնավիրուսից 107-ամյա կին է բուժվել, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին: «Շազենդ քաղաքից 107-ամյա կինը, որը հոսպիտալացվել էր այաթլլա Խոնսարիի հիվանդանոց, հաղթել է կորոնավիրուսը»,- հայտնել են քաղաքի բժշկական գիտությունների համալսարանից: Հաղորդվում է, որ պացիենտը տարիքի պատճառով դեռևս գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա վիճակը նորմալ է:
19:00 24.05.2020
Չինաստանի բնակիչ Չաոն իր նախկին ընկերոջը մեկ տոննա սոխ է ուղարկել: Տղան ընկերուհուն դավաճանել է այլ աղջիկների հետ: Չաոն այդկերպ ցանկացել է վրեժ լուծել նախկին սիրելիից, գրում է Daily Mail-ը: Տղան աղջկանից հեռացել էր մեկ տարվա հարաբերությունից հետո: Աղջիկը շատ է տխրել ու լաց եղել: Երբ Չաոն իմացել է, որ նախկին ընկերն իրեն հիանալի է […]
18:46 24.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գիտեք, որ վերջին օրերին, կորոնավիրուսի հետ կապված, նոր դեպքերի բռնկումներ ունենք, և շատերիդ է հետաքրքիր, թե ինչու, ինչ է տեղի ունեցել: Հիմա պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը: Եվ ունեցանք վերջնական եզրակացություն, թե ինչու են մեր թվերը սկսել աճել, ես […]
18:45 24.05.2020
Թուրքիան պատրաստ է չարտերային թռիչքներ կազմակերպել ռուսաստանցի և գերմանացի զբոսաշրջիկների համար, մինչև ՌԴ-ի և Գերմանիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Ընդ որում՝ թուրքական կողմը պատրաստ է ստանձնել զբոսաշրջիկների անվտանգությունը՝ «սկսած նրանց՝ տնից դուրս գալուց մինչև տուն վերադառնալը», ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, […]
18:37 24.05.2020
«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է: Այս մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից: Այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնն էր: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» […]
18:34 24.05.2020
Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
18:14 24.05.2020
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից: «61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Ցավում ենք»,- ասված է գրառման մեջ: Դերասանուհին ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական […]
18:04 24.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարաել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը: «Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում: