22:54 29.07.2025
Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել […]
22:17 29.07.2025
ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ: Այն նախաձեռնեցին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, սա հետևեց Ֆրանսիայի հայտարարությանը, թե պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը: Ի՞նչ տեղաշարժեր են տեղի ունենում Պաղեստինի շուրջ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը […]
22:24 28.07.2025
Մինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
22:28 15.07.2025
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:00 12.07.2025
Աբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 08.07.2025
Վերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական […]
21:00 07.07.2025
ՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:18 01.07.2025
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
10:15 27.05.2025
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ […]
23:08 20.05.2025
Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […]
22:18 20.05.2025
ԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
22:26 17.05.2025
Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […]
22:17 13.05.2025
Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […]
22:21 10.05.2025
Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
13:40 26.04.2025
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […]
22:23 22.04.2025
Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:27 19.04.2025
Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […]
22:17 15.04.2025
Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
23:54 12.04.2025
Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:29 12.04.2025
Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […]
22:34 01.04.2025
Ադրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […]
23:44 25.03.2025
Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:39 15.03.2025
Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:19 11.03.2025
Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 01.03.2025
Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […]
23:06 19.02.2025
Մյունխենյան անվտանգության համաժողովը դարձավ ամենաքննարկվածը: Սաուդյան Արաբիայում էլ մեկնարկեցին ռուս – ամերիկյան բանակցությունները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են նախանշվում: Ինչպե՞ս դրանք կազդեն մեր տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդչադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»:
21:00 15.02.2025
Այս շաբաթը շատ ակտիվ էր արտաքին քաղաքական ոլորտում։ Թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի մակարդակով։ Այս և Հայաստանին առնչվող շաբաթվա կարևոր թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
09:37 15.02.2025
Այս շաբաթ Հնդկաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ռազմական ոլորտին: Ընդանրապես ինչպե՞ս են բնորոշվում դրանք: Այս ու այլ հարցերի անդրադարձել է APRI Armenia-ի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
21:00 08.02.2025
Բաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: