20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
21:00 01.02.2025
Այս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 18.01.2025
Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:51 14.01.2025
Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:05 24.12.2024
Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:40 21.12.2024
Այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:16 17.12.2024
Հայտնի դարձավ, որ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները: Արդեն իսկ տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարները կոչ են արել հայ համայնքին շարունակել նորմալ կյանքով ապրել: Սիրիայի և ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
23:45 10.12.2024
Սիրիայում իրավիճակը լարված է մնում: Սիրիական ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում: Սիրիան նոր հարձակումների է ենթարկվում այս անգամ Իսրայելի կողմից: Սիրիայում տիրող իրավիճակն ու հնարավոր ազդեցությունները քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ:
21:32 07.12.2024
2019 թվականի հրդեհից 5 տարի անց պաշտոնապես բացվում է վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ արարողությանը մասնակցելու համար Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հրավերով Փարիզում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ: Լրատվամիջոցները գրում են՝ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և բազմաթիվ այլ […]
23:12 03.12.2024
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
11:30 27.11.2024
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:
22:40 19.11.2024
Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունների շարքը հայաստանյան լրահոսի առաջին տեղերում է: Այն քննարկում են հասարակական գրեթե բոլոր շերտերը: Ինչպիսի՞ նոր զարգացումներ այն կբերի ներքաղաքական օրակարգում: Այս և այլ հարցերի անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:08 16.11.2024
Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»:
12:05 13.11.2024
ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ու Բաքվում ընթացող կլիմայական հարցերի համաժողովն այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներն են: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:
21:44 08.11.2024
Ի՞նչ կլինի Թրամփի ընտրությունից հետո: Այս հարցն ամենից հաճախ էր տրվում դեռ ընտրություններից առաջ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որում ակտիվորեն ներգրավված էր Թրամփը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում:
11:24 06.11.2024
Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:
20:09 02.11.2024
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:
21:28 29.10.2024
Վրաստանում «Վրացական երազանքը» խոսում է հաղթանակի մասին, բայց ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս սցենարը անկանխատեսելի չէր՝ նկատի առնելով նախընտրական շրջանի իրողությունները: Այդ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կունենան ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը «Հեռանկարում»:
22:49 08.10.2024
Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը:
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
17:00 28.09.2024
44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […]
21:47 26.09.2024
Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: Հայերեն տեքստի փողակերպում ձայնի կարող եք կատարել Armenain text to speach կայքի […]
11:22 24.09.2024
Ճիշտ 15 տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվեց Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը: Նպատակը հստակ էր՝ կադրեր պատրաստել Արտաքին գործերի նախարարության համակարգի համար: Տարիների ընթացքում ձևավորվեց մի միջավայր, որը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրերը և կարևոր ներդրում ունենալ Հայաստանի դիվանագիտական ոլորտում: Ինչո՞վ է առանձնահատուկ դպրոցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը՝ […]
21:16 20.09.2024
Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
16:40 18.09.2024
Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […]
19:08 07.09.2024
Այս շաբաթ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից հայտարարեցին, թե խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է։ Օրեր առաջ ստորագրվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը։ Այս և այլ թեմաների անդրադարձել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:02 03.09.2024
Արցախի ու արցախցիների հարցը տարբեր համատեքստերում գրեթե ամենօրյա լրահոսում է: Այդ մասին խոսելու առիթ նաև սեպտեմբերի 2-ն էր. 1991թ-ի այդ օրն էր, որ Արցախն անկախություն հռչակեց: Ներկա պայմանները, սակայն, ստիպել են հարցերն այլ կերպ քննարկել: Ինչպե՞ս, ի՞նչ առաջնահերթություններ են դրված: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատասխանել է «Հեռանկարի» հարցերին: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:48 31.08.2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունները և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները գերակայող էին անգամ ամառային այս շրջանում: Ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նախորդող օրերին էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվեցին ամենատարբեր մակարդակներում: Բայց արդյո՞ք նկատելի են շոշափելի արդյունքներ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:43 30.08.2024
Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ: