TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Անկախանալու որոշում. ստիպված քա՞յլ, թե՞ գիտակցաբար կատարված ընտրություն

13:16 24.08.2024

34 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեր պետությունը ստացավ իր ծննդյան վկայականը, որը մեկ տարի անց փոխարինվեց անձնագրով: Հասարակական ու պետական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Ազատ Արշակյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանը 1990-ին ընդդիմախոս էին: Նրանք բանավիճել են անկախացման շրջանում մեր թույլ տված սխալների […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը, Պուտինի այցը Բաքու.  Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

21:43 19.08.2024

Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արցախում Ադրբեջանը վերացնում է բնակավայրերը. Հայկուհի Մուրադյանի հարցազրույցը

20:13 17.08.2024

Այս շաբաթ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Այն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Պաշտպանի գրասենյակը նաև արբանյակային լուսանկարներ էր հրապարակել: Բայց սա միակ դեպքը չէ: Այդ մասին առավել մանրամասն անդրադարձել է  Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան  Հայկուհի […]

̰
Իրան-Իսրայել դիմակայությունը՝ մարտահրավեր Հայաստանի համար. Վահրամ Պետրոսյանի հարցազրույցը

21:37 16.08.2024

Իրան-Իսրայել վերջին զարգացումները նոր լարվածությունների և նոր հաշվարկների տեղիք տվեցին: Ի վերջո ի՞նչ սցենարներ են հնարավոր: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

̰
Ինչո՞վ են առանձնանում ՀՀ-ի շուրջ զարգացումները. Լևոն Զուրաբյանի հարցազրույցը

19:25 13.08.2024

Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Այդ մասին նախ հայտարարություն էր արել Բաքուն, ապա, հաստատեց Երևանը: Անկախ դրանից, չնայած ամառային այս ժամանակահատվածին, արտաքին քաղաքական առումով պասիվ չեն Հայաստանի շուրջ զարգացումները: Ինչո՞վ են դրանք արտահայտվում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն […]

̰
Ի՞նչ սպասել Երևանի ու Անկարայի վերսկսված բանակցություններից. Հեռանկար-բանավեճ

20:50 10.08.2024

Անցած շաբաթ հայ-թուրքական սահմանին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Թեև կայացրած կոնկրետ որևե որոշման մասին հանդիպման ավարտից հետո չի հայտարարվել, երկխոսության վերսկսումը այս ձևաչափով ինքնին շատ բան է նշանակում: Ի՞նչ արժե սպասել Երևանի ու Անկարայի միջև վերսկսված բանակցություններից: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել […]

̰
Ի՞նչ սպասել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից

22:15 29.07.2024

Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ այս ձևաչափում արդեն 5-րդ հանդիպումն է: Այս ընթացքում Թուրքիայից էլ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում են հայկական թեմաներին: Այս ու այլ հարցերի անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Բաքուն դժգոհ է Օլիմպիական խաղերի բացման արարողության ֆրանսիացիների լուսաբանումից

21:39 29.07.2024

Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:

̰
Հարիսի ու Թրամփի պատկերացրած Ամերիկան. ինչո՞վ են տարբերվում պատկերացումները

22:44 27.07.2024

Ջո Բայդենը բացատրեց նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշումը: Քամալա Հարիսն էլ ամրապնդում է իր դիրքերը: Բայց վերլուծաբանները դեռ դժվարանում են կանխատեսումներ անել: Ինչպիսի՞ առանձահատկություններ ունի ամերիկյան քաղաքականությունը: Այս ու այլ հարցերի պատասխանել է «ԱՊՐԻ-ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

̰
Ի՞նչն է «անհանգստացրել»  ադրբեջանցիներին Ռուբեն Գալչյանի գրքում

22:15 27.07.2024

Հայկական թեմաներով ստահոդ տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե ամենօրյա լրահոսում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է եղել, իսկ առիթը՝ այն գիրքը, որում քարտեզագետը հիմնավորում, փաստականորեն ապացուցում է ադրբեջանական կեղծիքները։ Այդ կեղծիքներին եւ այլ հարցերին անդրադարձել է Ռուբեն Գալչյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին նոր խոստումներ է տալիս հայերին

13:55 24.07.2024

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը կրկին հայամետ հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Արցախյան խնդրի արդար լուծմանը հասնելու համար: Սոցհարցումները ցույց են տվել, որ նրան կողմ է արտահայտվել հարցվածների մինչև 17 տոկոսը, ինչը աննախադեպ է անկախ թեկնածուի համար: Եվ նրա մասնակցությունը կարող է վճռորոշ դառնալ նախագահական […]

̰
Ի՞նչ հարց է փորձում լուծել Ադրբեջանը՝ սուտ տեղեկություններ տարածելով

21:40 23.07.2024

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հերթական հայտարարությունների ֆոնին Հայաստանը դարձյալ հաստատեց, որ պատրաստ է հետաքննության մեխանիզմ ստեղծել: Միաժամանակ Ադրբեջանի կողմից շարունակում են պահանջներ հնչեցվել Հայաստանի հասցեին: Այս և այլ հարցերը քննարկվել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. ամփոփում է Աղասի Ենոքյանը

21:55 20.07.2024

Այս շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն էր: Բայց դրա տապալման մեջ Երևանն ու Բաքուն իրար մեղադրեցին: Գործնականում ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: Այս և այլ հարցերի անդրադարձել է  միջազգայնագետ Աղասի Ենոքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս նախընտրական կրակոցը կփոխի ամերիկյան քաղաքականությունը

21:05 16.07.2024

Շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ կապված միջադեպը մեծ քննարկումների տեղիք տվեց թե՛ Միացյալ նահագներում, թե՛ դրանից դուրս: Ինչպե՞ս այս ամենը կազդի ԱՄՆ քաղաքականության վրա եւ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Այս ու այլ թեմաներ քաղաքագետ Գոռ Պետրոսյանի մեկնաբանությամբ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:    

̰
Հայաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին. ծուղա՞կ, թե փրկօղակ

19:11 13.07.2024

Վաշինգտոնում ավարտել է աշխատանքը ՆԱՏO-ի գագաթնաժողովը: Դրան մասնակցել է նաև Հայաստանը՝ որպես դաշինքի գործընկեր: Մեր երկիրը շարունակում է զարգացնել համագործակցությունը ՆԱՏO-ի հետ՝ ՀԱՊԿ-ում իր դերի նվազեցմանը զուգահեռ: Դա լա՞վ է, թե վատ: Այս թեման քննարկել են անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և դիվանագետ, Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

̰
Միրզոյան- Բլինքեն-Բայրամով. ո՞րն է եռակողմ հանդիպման գլխավոր արդյունքը

18:47 13.07.2024

Այս շաբաթը Վաշինգոնում տեղի ունեցավ Միրզոյան- Բլինքեն- Բայրամով հանդիպումը: Դրանից հետո տարածված հաղորդագրությունը շատ համեստ էր: Ի վերջո, ինչո՞վ առանձնացավ այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Զսպող ո՞ւժ, թե հրահրող. ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը

15:40 06.07.2024

Ռուսաստանը հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս արտահայտությունը բուռն արձագանք առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Մոսկվայից անգամ վիրավորանքներով պատասխանեցին: Փաստն այժմ այն է, որ Արցախը հիմա Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո է՝ առանց հայերի: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Արցախի ու ոչ միայն Արցախի հարցում: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել […]

̰
Սահմանազատում, ՆԱՏՕ-ի հետ կապեր, աշխարհաքաղաքական խնդիրներ. Հայկ Մամիջանյանի հարցազրույցը

19:19 04.07.2024

Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ի՞նչ ուղերձներ կային O’Բրայենի հայտարարություններում. Հարություն Մկրտչյանի մեկնաբանությունը

20:19 29.06.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի»  տաղավարում  քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս են զարգանում ՀՀ-ԵՄ հարաբերությունները. մեկնաբանում է Արման Եղոյանը

23:06 25.06.2024

Հատկապես վերջին ամիսները աչքի ընկան Եվրամիության հետ հարաբերություններում նոր մակարդակով: Իսկ վերջին օրերին քաղաքական մի շարք ուժեր առաջարկեցին ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնել Հայաստանում: Ընդհանրապես ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկություններին անդրադարձել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արման Եղոյանը:

̰
Ինչո՞ւ ՀՀ-ն ճանաչեց Պաղեստինի պետությունը. Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը

13:23 24.06.2024

Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նոր գործարք կնքեցին, Հայաստանում առաջ քաշվեց ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը: Շաբաթվա գլխավոր օրակարգի մանրամասներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է անհրաժեշտ կերպափոխել անվտանգության համակարգը. Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

22:38 18.06.2024

Վերջին տասնօրյակում առավել շատ խոսվեց Հայաստանի ռազմատեխնիկական ու պաշտպանական բնագավառում համագործակցությունների մասին: Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանագիր ստորագրեցին: Ինչ ազդեցություն կունենա այդ ամենը Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս և այլ հարցեր քննարկվել են ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:

̰
Ջեյմս Օ՚ Բրայենի այցի գլխավոր ուղերձները. ամփոփում է Արեգ Քոչինյանը

21:51 11.06.2024

Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցը Հայաստան: Ի՞նչ է ենթադրում հայ – ամերիկյան ռազմավարական երկխոսությունը: Այս և այլ թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկարի» տաղավարում:   Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ի՞նչ է համապարփակ անվտանգության հայեցակարգը. մեկնաբանում է Մարեկ Քոհվը

20:53 06.06.2024

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ընթացող գործընթացները և ընդհանրապես անվտանգության հետ կապված հարցերը այսօր գերակա են մեր գրեթե բոլոր քննարկումներում: Այդ մասին արտահայտվում են ոչ միայն տեղացի, այլև միջազգային մասնագետները: Ճիշտ այս օրերին Երևանում անցկացվում է նաև Համապարփակ անվտանգության և դիմակայունության միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտապետությունը» մտակենտրոնը: Կոնֆերանսին մասնակցում է նաև էստոնիայի պաշտպանության […]

̰
Ի՞նչ հետք թողեց Չիլինգարովն ու ինչպե՞ս հրաժեշտ տվեցին նրան

20:59 04.06.2024

Այսօր Մոսկվայում հրաժեշտ տվեցին գիտնական ու քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովին: Նրա ու նրա գործունեության մասին Մոսկվայից պատմել է մեր թղթակից Վահե Ավանեսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան

12:20 22.05.2024

Այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Փարիզում էինք, 2008թ. նոյեմբերն էր. հայ-ֆրանսիական համագործակցության ու բարեկամության մասին ռեպորտաժն առավել հետաքրքիր պատրաստելու համար իմ գործընկեր օպերատորի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք Փարիզի փողոցներում մի քանի հարցում անել՝ հետաքրքրվելով, թե սովորական ֆրանսիացիներն ինչ գիտեն հայերիս ու հայ-ֆրանսիական առնչությունների մասին: Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր. սուրճի վերջին կումն անելուց հետո դուրս […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

23:24 18.05.2024

Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։

̰
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP