09:23 05.04.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին, այս մասին նա խոսել է Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ:
09:11 05.04.2018
Լոնդոնը հայտարարել է, որ Ռուսաստանում գտել է այն վայրը, որտեղ արտադրվել է նյարդապարալիտիկ այդ նյութը: Այդ մասին գրել է The Times պարբերականը՝ հղում անելով բրիտանական հատուկ ծառայություններին:
15:45 04.04.2018
Սիրիայի հարցով եռյակը՝ Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը, մամուլի ասուլիս են հրավիրել Թուրքիայում, ուր ամփոփում են Սիրիայի հարցով քննարկման արդյունքները:
13:22 04.04.2018
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունենում Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովում: Համաժողովն անցկացվում է Մոսկվայում: Այն կշարունակվի նաև վաղը: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:
10:56 04.04.2018
Արձանի բացման համար նախատեսված միջոցառմանը կմասնակցեն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
09:42 04.04.2018
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովն անցկացվում է Մոսկվայում:
09:11 04.04.2018
Երեկոյան սկսված տեղումները բարձրադիր գոտիներում եղել են հիմնականում ձյան տեսքով և խնդիրներ ստեղծել երթևեկության համար:
14:38 03.04.2018
Իսպանիայում բեռնատարի վթարի հետևանքով կրկեսի մի փիղը սատկել է, մի քանիսը վնասվածքներ են ստացել ու փախել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կենդանիներին տեղափոխող մեքենան շրջվել է:
09:23 03.04.2018
Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունաստանին փախստականների ծրագրերի աջակցման համար 180 մլն եվրո հերթական ֆինանսավորումը հատկացնելու մասին:
09:01 03.04.2018
Այդ մասին ասել է անձամբ ԱՄՆ նախագահը: Դեռևս մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկկողմ հանդիպում անցկանել Վաշինգտոնում:
16:07 30.03.2018
ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, ինչպես նաև կհայտարարի պատասխան միջոցների մասին, հաղորդում է ТАСС-ը:
«Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործիե հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասինե,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
11:35 30.03.2018
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարական թույլտվության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
09:28 30.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ սպառազինությունների նոր մրցավազքում Միացյալ նահանգները կհաղթի
08:46 30.03.2018
Ձերբակալվել է այն ընկերության տնօրենը, որին պատկանում էր նաև «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը:
10:16 29.03.2018
Նոր մանրամասներ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով: «Նովիչոկ» տեսակի թույնը հայտնաբերվել է Սկրիպալի տան դռան վրա: Սկոթլանդ Յարդը հայտնել է, որ թույնի ամենամեծ կոնցենտրացիան առայժմ հայտնաբերվել է Սկրիպալների՝ Սոլսբերիում գտնվող տան մուտքի դռներին:
20:14 28.03.2018
Փախստականների աջակցման Եվրոպայի խորհրդի ծրագիրը ընդլայնվում է: Խոսքը վերաբերում է այն ծրագրին, որի համաձայն՝ պետք է փախստականների ունեցած մասնագիտական որակավորումները ճանաչելի լինեն արտերկրում:
19:58 28.03.2018
ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
19:24 28.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: