18:39 28.03.2018
Այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի մասնակցությամբ մեկնարկել է նոր ծրագիր:
18:07 28.03.2018
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն է հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
12:51 27.03.2018
Տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինն իր առաջին արտերկրյա այցն է կատարել Չինաստան: Գնացքը, որը մեջ ենթադրաբար եղել է Հյուսիսային Կորեայի նախագահը, այսօր դուրս է եկել Պեկինի կայարանից:
10:06 27.03.2018
Ձերբակալվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուներից մեկը՝ մասնավոր անվտանգության ընկերության ներկայացուցիչը: Նա ձերբակալվել է հրդեհի ազդանշանային համակարգը անջատելու համար: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
09:35 27.03.2018
Ռուսաստանում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները արդարադատություն են պահանջում Կեմերովոյում բռնկված հրդեհի հետաքննության հարցում: Ցույցերն սկսվել են այսօր առավոտյան: Բանն այն է, որ լուրջ կասկածներ կան, որ անվտանգության աշխատակիցները պարզապես խոչընդոտել են բազմաթիվ մարդկանց դուրս գալուն, փակել են դռները, որի հետևանքով ծխախեղդ են եղել տանյակ մարդիկ:
09:22 27.03.2018
Միացյալ Նահանգները և եվրոպական 19 երկրներ արտաքսում են ռուս դիվանագետներին: Հիմնավորումը ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն է, որի մեջ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին:
09:07 27.03.2018
Ռուսաստանը սգում է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի մահը: Իրավապահների տվյալներով՝ զոհերից 25 հոգու ինքնությունը պարզվել է: Նրանից 13-ը երեխաներ են:
08:58 23.03.2018
Միացյալ Նահանգներում հետաքննություն են սկսել Ֆլորիդայում «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրության հարցով:
08:36 23.03.2018
Ռուս կրկնակի գործակալի թունավորման պատճառով Եվրամիությունը հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին:
17:36 22.03.2018
Կալիֆոռնիայի ոստիկանությունը հետապնդելիս է եղել մգեցված ապակիներով մեքենա վարող մի կասկածյալի: Նրան հետևել են մինչև շինություններից մեկի հետնաբակ, որտեղ նկատել են, որ կասկածյալը ինչ-որ գործիքներ է հանում և կոտրում ապակին:
10:15 22.03.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկություն ունի, որ Եվրամիության անդամ-երկրները ևս մեղադրեն Մոսկվային ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:
10:00 22.03.2018
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել, սակայն դեռ հետաքննության հսկողության տակ է: Մինչ այդ նրա հարցաքննությունը տևել է մոտ մեկ օր:
19:28 21.03.2018
Կոսովոյի խորհրդարանում արցունքաբեր գազ են բաց թողել: Այն բաց են թողել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները: Դա տեղի է ունեցել հարևան Մոնտենեգրոյի հետ սահմանին վերաբերող պայմանագրի վավերացման ժամանակ: Նրանք փորձելեն այդ կերպ կանխել վավերացումը:
09:27 21.03.2018
ԱԺ-ում սպասվում է ՍԴ նախագահի ընտրությունը: Առաջադրված է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
09:23 21.03.2018
Ընդդիմադիր «Ելքե խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:
12:42 20.03.2018
Charlie Hebdo ֆրանսիական հայտնի երգիծաթերթը ծաղրակնար է հրապարակել Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեմայով: Հերթական համարում պատկերված է Պուտինը՝ Քսենյա Սոբչակի տեսքով տիկնիկը ձեռքին, իսկ տիկնիկն ասում է. «Ես Քսենյա Սոբչկան եմ՝ նախագահական ընտրությունների հակապուտինյան թեկնածուն»: Իսկ նրա թիկունքում պատկերված է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին՝ կապված վիճակում:
10:20 20.03.2018
Միացյալ նահանգներում ինքնաշարժ մեքենայով առաջին վթարն է տեղի ունեցել, որը ճակատագրական է եղել փողոցն անցնող հետիոտնի համար:
09:30 20.03.2018
«Նովիչոկ» կոչվող թունավոր նյութի ստեղծման հեղինակ Լեոնիդ Ռինկը հայտարարել է, որ թույնը ճամպրուկով տանելու վարկածն ուղղակի անհեթեթություն է: Խոսքն այն մասին է, որ բրիտանական հատուկ ծառայություններին հղում անելով, Թելեգրաֆ թերթը գրել էր, թե ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառ դարձած նյարդապարալիտիկ թույնը դուստրն իր ճամպրուկով է բերել, և դրանով թունավորված են եղել հոր համար նախատեսված նվերները:
09:16 20.03.2018
ԱՄՆ Սպիտակ տունն այդպես էլ չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դոնալդ Թրամփի խոսնակ Հոգան Հիդլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը չի շնորհավորել, քանի որ Պուտինի վերընտրությունը ԱՄՆ-ի համար անակնկալ չի եղել, իսկ հեռախոսազանգ նախատեսված չի եղել:
14:47 16.03.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ոչինչ իրենց չի հայտնում Սերգեյ Սկրիպալի դստեր մասին, որը Ռուսաստանի քաղաքացի է: «Ամբողջությամբ անտեսվում է մեր հարցումը, իսկ ինչու չսպասել, թե երբ կլավանա տուժածը՝ նրա դուստրը, որն, ի դեպ, Ռուսաստանի քաղաքացի է: Նրա մասին մեզ ոչինչ չի հաղորդվում, չնայած պարտավոր էին ասել»,- ասել է Լավրովը: […]