10:43 14.04.2018
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը թվիթերյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ռազմանավից Սիրիայի ուղղությամբ հրթիռի արձակման պահը: Նա նշել է, որ թիրախը եղել է քիմիական զենքի արտադրման գործարանը: Դա այն երեք թիրախներից մեկն է, որին հարված են հասցրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
09:43 14.04.2018
Խոշորագույն ավիաուղիները փոխել են իրենց երթուղիները` շրջանցելով Սիրիայի օդային տարածքը: Պատճառը Սիրիայի տարածքում հնարավոր հրթիռային հարվածներն են: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
08:05 14.04.2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:
19:42 13.04.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։
17:20 12.04.2018
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութով: Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ճիշտ եզրահանգման են եկել:
09:58 12.04.2018
Թրամփի՝ հրթիռներ արձակելու մասին երեկվա սպառնալիքից հետո, Սպիտակ տունը նոր հայտարարություն է արել, որում նշվում է, որ Սիրիայի խնդրի լուծման բոլոր տարբերակները դեռևս մնում են սեղանին: Սա վերաբերում է առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով լուծումներին:
12:52 11.04.2018
Դատապարտելով 26 տարի առաջ Մարաղայում կատարվածը՝ մարտակերտցիները եկեղեցուց ջահերթով քայլել են դեպի հուշահամալիր: Մարտակերտում կազմակերպված ջահերթին մասնակցել են նաև Նոր Մարաղայի դպրոցականները: Սերունդ, որ հասակ է առնում ջարդերից մազապուրծ մարաղեցիների ընտանիքներում:
10:55 11.04.2018
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իրենից բացի, պատկերված են նաև Մարոկկոյի թագավոր Հասան VI-ը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը:
17:11 10.04.2018
20 տարվա որոնումից հետո Դաղստանում ապրող Խադիջա Հայբուալևան գտել է դստերը՝ Խալիմա Իսագուլովային:
14:18 10.04.2018
Շաբաթ օրը Trump Tower-ում ողբերգական հետևանքներ ունեցած հրդեհի ժամանակ հակահրդեհային համակարգը չի գործել: Այդ մասին CNN-ին հայտնել է Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցը:
11:30 10.04.2018
Լոնդոնում թունավորված ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյա Սկրիպալին, դուրս են գրել հիվանդանոցից: Ըստ BBC-ի՝ նրան դուրս են գրել երեկ, սակայն տեղեկատվությունը գաղտնի էր պահվում: Նրա հայրը՝ Սերգեյ Սկրիպալը, առայժմ մնում է հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նա դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և այժմ ապաքինվում է:
11:02 10.04.2018
Թաիլանդում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 6 մարդ, 44-ը վիրավոր է: Ավտոբուսը աշխատանքային միգրանտների էր տեղափոխում Մյանմայից: Ավտոբուսը մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհից ու գլորվել 5 մետր խորությամբ ձորը: 28 տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Նախնական վարկածով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ այն, որ վարորդը քնել է ղեկին:
10:08 10.04.2018
Ռուսաստանը պատրաստվում է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Ռազմական օդուժի փորձնական թռիչքներն անցկացվում են Ալաբինոյի զորավարժարանում: Թռիչքներին շուրջ 70 օդանավ և ուղղաթիռ է մասնակցում՝ այդ թվում «Սպիտակ կարապ» անվամբ հայտնի Տու-160 օդանավերը, Սու-35 կործանիչները:
12:20 06.04.2018
Մինսկում սկսվել է ԱՊՀ ԱԳ նախարարների գագաթնաժողովը: Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել տարբեր թեմաներ:
11:40 06.04.2018
ՄԱԿ -ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք ԱՄՆ-ի բարեկամը չի դառնա: Նա այդ մասին հայըարարել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող Դյուկի համալսարանում: «Մեր երկրում քաղաքական բանավեճեր են սկսվել, թե արդյոք Ռուսաստանը մեր բարեկամը կդառնա: Բայց դա իրականում ճիշտ հարց չէ, քանի որ Ռուսաստանը երբեք մեր բարեկամը չի դառնա: Բայց դա չի նշանակում, […]
11:29 06.04.2018
Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատարապարտել է 24 տարվա ազատազրկման:
09:03 06.04.2018
Մեքսիկայի սահմանին հսկողությունը ուժեղացնելու մասին ԱՄՆ նախագահի հանձնարարությունից և կոշտ հայտարարություններից հետո Մեքսիկայի նախագահը պատասխան հայտարարություն է արել:
08:26 06.04.2018
Լոնդոնը կրակի հետ է խաղում՝ Ռուսաստանին մեղադրելով Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան անվտանգության խորհրդում հրավիրված քննարկմանը:
16:48 05.04.2018
«Россия 1» հեռուստաալիքի «60 минут» հաղորդման եթերում հրապարակվել է մի հեռախոսազրույց, որը ենթադրաբար տեղի է ունեցել 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյայի և լրտեսի եղբոր աղջկա՝ Վիկտորյա Սկրիպալի միջև այն բանից հետո, երբ Յուլյան թունավորումից հետո գիտակցության է եկել: