15:14 26.11.2021
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի, ՌԴ -ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ակնկալիքների մասին է խոսել: «Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ուղղված է նրան, որ ամփոփվեն նոյեմբերի 9-ի կրակի դադարեցումից հետո անցած մեկ տարվա ընթացքում արվածի արդյունքները, տեսնել, թե ինչ է արվել, և ինչ կարելի է անել, որպեսզի առաջ մղվի խաղաղ գործընթացը, ընդհանուր առմամբ ինչպես առաջ մղել […]
13:56 26.11.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են: Երկու կողմի մամուլի ծառայությունները լուսանկարներ և տեսանյութեր են տարածել: Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
17:08 12.11.2021
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսուհետ կկրի այն տիտղոսը, որը մինչ այդ կրել է միայն Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունը: Այսուհետ Ծինփինին կանվանեն Չինական վերածննդի առաջնորդ: Ավելի վաղ Չինաստանի Կոմկուսը ընդունել է «Պատմական բանաձև», որում թվարկված են այն բոլոր նվաճումները, որ կուսակցությունն ունեցել է Սի Ծինփինի օրոք: Սա Չինաստանի պատմության մեջ երբևէ ընդունված նման 3-րդ […]
12:46 22.09.2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում: Դրանից հետո Վիկտորյա Նուլանդը թվիթերյան իր էջում գրառում է արել. «Մենք ակնկալում ենք առաջընթաց, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով, այն քայլերում, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության […]
18:57 15.09.2021
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: Ending a good visit to 🇦🇲after two days of intensive meetings. A visit to Yeraskh gave a good impression of how close 🇦🇲and 🇦🇿military positions often are. It is important to reduce tensions […]
15:53 08.09.2021
Փարիզում այսօր մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Այն կլինի երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսը։ Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղադրյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։ Առանցքային […]
19:07 02.09.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում: Նա նշել է, թե Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև: «Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ […]
09:47 01.09.2021
Եվրամիությունը մտադիր է ստեղծել սեփական պաշտպանական ուժերը: Այսօր Սլովենիայում կայանալիք գագաթաժողովում, որտեղ հավաքվում են անդամ- երկրների պաշտպանության նախարարները, քննարկվելու է Եվրամիության պաշտպանական ստորաբաժանումների ստեղծման հարցը: Նրանք մասնավորապես քննարկելու են միության ռազմական դոկտրինան, որը հայտնի է «Ռազմավարական կողմնացույց» անունով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հիբիդային սպառնալիքներին: Քննարկման առանցքում կլինի նաև Աֆղանստանը, մասնավորապես նրանից ստացված դասերը: Եվ հենց […]
16:00 26.08.2021
Աֆղանստանի նախկին ղեկավար Համիդ Քարզայն ու հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլա- Աբդուլլան տնային կալանքի մեջ են: Նման տեղեկություն է տարածել ամերիկյան CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ թալիբները նախկին նախագահին զրկել են թիկնազորից և տրանսպորտային միջոցներից և խուզարկել խորհրդի նախագահի տունը: Խոսքն այն երկու գործիչների մասին է, որոնք բանակցություններ էին անցկացնում թալիբների հետ` պետական […]
15:43 26.08.2021
Չինաստանը կոչ է արել ԱՀԿ-ին կորոնավիրուսի ծագումնաբանությունը հետաքննելու շրջանակում ստուգումներ անցկացնել ամերիկյան մի քանի լաբորատորիաներում: Այդ մասին գրել է Global times թերթը: Դրանց թվում են Ֆորդ- Դետրիկի և Հյուսիսային Կարոլինայի համասարանական համակարգի լաբորատորիաները: Համապատասխան դիմումը ԱՀԿ -ին է ուղարկել Ժնևում ՄԱԿ -ի կառույցում ներկայացուցիչ Չեյ Սյուն: Սա դիվանագիտական ճանապարհով փոխանցված Չինաստանի առաջին դիմումն է այս […]
19:46 25.08.2021
Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանը անվանել է եվրոպական իրականության մասը: Ալեքսանդր Շալենբերգը այդ մասին ասել է Վիեննայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր […]
19:12 25.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք: «Մենք չպետք է աչք փակենք այն վտանգի առաջ, որ դաշնակիցների դուրս գալուց հետո Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք, որից պետք է խուսափել»,- ասել է Անգելա Մերկելը Գերմանիայի Բունդեսթագում: Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը […]
17:47 21.08.2021
Բուրիաթիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել ու բռնել այսօր առավոտյան Նովայա Բրյան գյուղում տեղակայված հոգեբուժարանից փախած դատապարտյալներին: Նրանք եղել են 7 -ը, որոնք հարկադիր բուժում էին անցնում Բուրիաթիայի հոգեկան առողջության դիսպանսերում: Սկզբում հնարավոր էր եղել հայտնաբերել 3-ին, ժամեր անց՝ մյուս 4-ին: Նրանք փախուստի էին դիմել հաստատությունում տեղի ունեցած անկարգության ժամանակ, որի ընթացքում թեթև վնասվածք էր […]
17:20 21.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր իրավահաջորդ է հայտարարել Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի վարչապետ, կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Արմին Լաշետին: Նա այդ մասին խոսել է Բեռլինում իր ղեկավարած միության նախընտրական հավաքի ժամանակ: Մերկելի խոսքով՝ սա առաջին ընտրությունն է 1994 -ից ի վեր, երբ գործող կանցլերը չի պայքարում վերըտրվելու համար: Նա Լաշետին համարել է Գերմանիայի ապագա կանցլեր, բարձր […]
21:14 15.07.2021
ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2022-ի ֆինանսավորման օրինագծով նախատեսել է 950 000 դոլար տրամադրել Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի կառուցմանը ու զարգացմանը: Համապատասխան կետը ներառված է համապատասխան փաստաթղթում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այդ ֆինանսավորման շնորհիվ դաշնային կառավարությունը կդառնա նահանգի, տեղական ինքնակառավարման […]
21:22 16.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ: Հայտարարության տեքստը հրապարակել են Կրեմլի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները: «Այսօր մենք հաստատում ենք հավատարմությունը սկզբունքին, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է հայտարարությունում: Միաժամանակ նշված […]
20:22 16.06.2021
Մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո ավարտվել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր պուտինի հանդիպումը: Դրանից մոտ 90 րոպե նախագահները քննարկում անցկացրել են նեղ կազմով, ապա առանց ընդմիջման շարունակել ընդլայնված կազմով: Դրանից հետո նախագահները առանձին առանձին մամուլի ասուլիս են տալիս: Առաջինը լրագրողների հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կառուցողական է […]
20:00 16.06.2021
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը: Այդ մասին Պարմելենն ասել էր երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում այժմ պահպանվող հրադադարը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ: Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի […]
15:13 16.06.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ժնևում առաջինը La Grange վիլլա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այնուհետ՝ 10 րոպե անց, ժամանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրանց դիմավորել է հյուրընկալող կողմը՝ Շվեյցարիայի նախագահ Գի Պերմելենը: Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո նախատեսված է նախագահների հանդիպումը նախ նեղ կազմով, որին ներկա կլինեն նաև երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը […]
17:46 11.06.2021
Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իրավիճակն են այսօր քննարկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում […]
17:46 04.06.2021
Եվրամիությունում հավանություն են տվել Բելառուսի օդային տարածքով եվրոպական ընկերությունների թռիչքների արգելքին: Համապատասխան արգելքին հավանություն են տվել Եվրամիության անդամ-երկրների պատվիրակները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ այդմ՝ ոչ միայն եվրոպական ավիաընկերությունները թռիչքներ չեն իրականացնի Բելառուսի տարածքով, այլև բելառուսական օդանավերը ևս չեն կարող թռչել Եվրամիության տարածքով կամ վայրէջք կատարել միության օդանավակայաններում: Այդ կարգը ուժի մեջ կմտնի […]
16:15 02.06.2021
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է զորավարժությունների քողի տակ Ուկրաինային զենք մատակարարելու մեջ: Մասնավորապես, ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Sea Breeze-2021 զորավարժության անվան տակ զենքը մատակարարվում է Դոնբասի մերձակայքում գտնվող ուկրաինական զինուժին ու ազգայնական կազմավորումներին: Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանը կհետևի այդ զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը և արձագանքել՝ ելնելով Ռուսաստանի ազգային անվտանգության շահերից: […]
10:14 14.05.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է հայ- ադրբեջանական սահմանը խախտելու ադրբեջանական զինուժի գործողություններին: Ֆեյսբուքում հայերեն, իսկ թվիթերում անգլերեն գրառմամբ նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել է Մակրոնը: […]
18:44 30.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նախկին շրջանակներում կվերականգնվի Իրանի միջուկային համաձայնագիրը: Նա այդ մասին խոսել է երկրի ԱԱ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա նա կապել է Կասպյան տարածաշրջանի իր պլանների հետ: Պուտինի խոսքերով՝ այդ կերպ Ռուսաստանը կկարողանա լիարժեք հարաբերություններ հաստատել «կասպյան հնգյակի հետ» և կյանքի կոչել իր բոլոր պլանները՝ ներառյալ էներգետիկայի […]
18:17 28.04.2021
Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրենի՝ գիտամեթոդական աշխատանքի և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը: Նա հիշեցրել է, որ այժմ կարևոր հարց է, թե նոր շտամների դեպքում որքանո՞վ է անհրաժեշտ լինելու փոփոխել պատվաստանյութի կազմը: Նրա խոսքերով՝ իրենք […]
15:53 28.04.2021
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գործող նախագահին է հանձնել Ղազախստանի ժողովրդական ասամբլեայի նախագահի իր լիազորությունները: Օրենսդրության համաձայն՝ Նազարբաևը, որպես Ղազախստանի առաջին նախագահ, իրավունք ուներ ժողովրդական ասամբլեայի նախագահ մնալ ցմահ: Սակայն այսօր, ելույթ ունենալով ասամբլեայի 19 -րդ նստաշրջանում, իր լիազորությունները փոխանցել է երկրի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ասամբլեան խորհրդատվական մարմին է, որը միավորում է երկրում ապրող […]
18:50 16.04.2021
«Կրոնշտադտ» ընկերությունը Դուբնա քաղաքում սկսել է «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության առաջին գործարանի շինարարությունը: Այդ մասին հայտնում է Коммерсантъ թերթը: Ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետներում: Այն շահագործման կհանձնվի արդեն 2021թ նոյեմբերին: Նախագծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի, գործարանը մշտական աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու: Ռուսաստանն […]
18:36 16.04.2021
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին վաճառել Bayraktar հարվածային ԱԹՍ-ներ: Türkiye թերթը գրել է, որ այդ մասին հայտարարել են Անկարայի դիվանագիտական աղբյուրները՝ ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության, որտեղ նա ասել էր, որ Ռուսաստանը խորհուրդ է տալիս Թուրքիային չխրախուսել Ուկրաինայի միլիտարիստական տրամադրությունները: «Մենք նստում և զրուցում ենք: Եթե համաձայնության գանք պայմանների շուրջ, ապա իրականացնում ենք վաճառքը: […]
16:37 31.03.2021
Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված […]