20:00 28.01.2023
Ի՞նչի է փորձում հասնել Ադրբեջանը Արցախի շրջափակման իր գործողություններով: Ի՞նչ ցույց տվեցին Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ -ում, այլ երկրների խորհրդարաններում տեղի ունեցած քննարկումները: Ինչպե՞ս կարող են օգտագործվել առկա հանգամանքները դիվանագիտական հարթությունում: Արցախին առնչվող հարցերի լայն շրջանակի է անդրադարձել ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:
22:21 14.01.2023
Արցախը շրջափակված, իսկ Լաչինի միջանցքը փակ է ավելի քան մեկ ամիս: Որո՞նք են կողմերի խաղաքարտերը, ինչպե՞ս պիտի գործեն ՀՀ-ն ու Արցախը: Այս հարցերին է անդրադարձել փորձագետ Արմինե Մարգարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջական՝ տեսանյութում:
21:00 07.01.2023
Լաչինի միջացքի արգելափակման հարցում Թուրքիան ու Ադրբեջանը միասին են գործում: Ավելին՝ դա ռազմավարական այն մեծ պլանի մաս է կազմում, որը Թուրքիան ունի մեր տարածաշրջանում: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
18:10 04.01.2023
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում հրաժեշտ են տալիս Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16 -րդին: Նրան հրաժեշտ տալու են գալիս հազարավոր մարդիկ: Միայն առաջին օրը նրան հրաժեշտ տալու է եկել մոտ 25 հզ մարդ: Ըստ կարգի՝ հրաժեշտի համար 3 օր է նախատեսված: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին: 95 -ամյա Բենեդիկտոս 16 -րդը մահացավ դեկտեմբերի 31-ին: Մինչ […]
22:05 30.12.2022
Մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել ու գործել հանուն Հայաստանի և Արցախի: Այս գաղափարը առաջնահերթ է համարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա այդ մասին խոսել է «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները տեսանյութում:
22:45 29.12.2022
Ազգային ինքնությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերների այս ժամանակահատվածում ի՞նչ միջոցներ են կիրառվում ադրբեջանական կեղծիքների դեմ պայքարի և հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու առումով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է պատմական նշանակություն ունեցող այն գրականությանն ու այլ միջոցներին, որոնք կոչված են լրացնելու հենց մշակութային այդ ճանաչողության բացը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:25 17.12.2022
Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները պատճառ դարձան, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ևս մեկ հրատապ պահանջ ներկայացվի: Ընդհանրապես որոնք են այս հարցում իրավական գործիքների կիրառության հնարավորությունները և ի՞նչ սպասել: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցազրույցը «Հորիզոնին»:
21:05 10.12.2022
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ավելի քան 40 տարի տարի հետո՝ ճիշտ նույն օրը՝ 1991թ -ի դեկտեմբերի 10 -ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվեն՝ որպես իր ինքնորոշման իրավունքը իրացնելու հերթական քայլ, իսկ տարիներ հետո այդ նույնը օրը ընդունվեց Արցախի Սահմանադրությունը: Արցախի ու այնտեղ ապրողների իրավունքների պաշտպանության հարցում առաջացող խնդիրների մասին է խոսել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ […]
15:00 08.12.2022
Ի՞նչ է պատկերացնում հայկական կողմը Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային մեխանիզմներ ասելով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասնել է հայկական կողմի պատկերացումները այս հարցում: Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:
12:00 08.12.2022
Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ մինչև տարեվերջ ունենալու խաղաղության պայմանագիր՝ իհարկե նկատի առնելով նաև սահմանափակումները: Այդ մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22։00-ի թողարկմանը:
09:00 08.12.2022
Ինչի՞ շուրջ են բանակցում Հայաստանն ու Սդրբեջանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:
22:05 30.11.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն էլ հայտնել է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ […]
22:55 13.11.2022
Garçon une Tass de café. մատուցող մեկ գավաթ սուրճ: Օդի մեջ լսվող այս բառերից սովորաբար սկսվում է փարիզյան սրճարանի բացվող առավոտը: Քաղաք, ուր սուրճ խմելը պարզապես արվեստ է: Փարիզում հազիվ տեսնեք սուրճի թղթե բաժակները ձեռքին փողոցում շտապող կամ վազքի մեջ վերջին կումն անող որևէ մեկին: Այստեղ սուրճ խմել՝ նշանակում է ամեն ումպի հետ վայելել վայրկյանը՝ […]
21:46 24.09.2022
Ադրբեջանն այս փուլում հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով: Այս միտքը, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի, եղել է ՄԱԿ -ում Հայաստանի ուղերձի գլխավոր առանցքում: Այդ մասին քաղաքագետը ասել է «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից հարցը բարձրացնելուն, ապա դա առաջին քայլն է, և Հայաստանը պետք է շարունակի աշխատանքը խորհրդի մշտական ու ոչ […]
21:15 17.09.2022
Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ից, ոչ այլ ինչ էր, քան ագրեսիա, լայնամասշտաբ պատերազմ: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի հիմքերը դրվել էին դեռևս 2021 թ-ի մայիսին: Հայաստանը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ակնկալում է ստանալ հենց այդ որակումը, որ տեղի ունեցածը ագրեսիա է: […]
18:54 22.07.2022
Ստամբուլում ստորագրվել է ցորենի անվտանգ արտահանման մասին համաձայնագիրը: Ռուսաստանն ու Ուկրաինան երկկողմ փաստաթուղթ չեն ստորագրել: Նրանցից յուրաքանչյուրն այն ստորագրել է Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ: Այս փաստաթուղթը թույլ կտա ուկրաինական նավահանգիստներից համաշխարհային շուկաներ արտահանել 25 մլն տոննա ցորեն: «Նախաձեռնությունը, որը հենց նոր ստորագրեցինք, ճանապարհ է բացում Ուկրաինայի Սևծովյան նավահանգիստներից պարենի կոմերցիոն արտահանման համար: Ցորենի արտահանման մոնիթորինգը […]
20:35 20.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու: Այսօր խորհրդարանում պահպանողականները վերջնական քվեարկությամբ ընտրել են վարչապետի երկու թեկնածուներին: Առավել քվեներ է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նրա օգտին 137 ձայն է տրվել, երկրորդը՝ 113 ձայնով, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է: Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների լիդերի և նոր վարչապետի […]
20:12 20.07.2022
Եվրոպական միությունում մասնավորապես կազմվելու է արտակարգ ծրագիր, որով պետք է մեկ ամսվա ընթացքում կրճատվի գազի սպառումը և անդամ երկրներին զգուշացվի այն մասին, որ եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումը, Եվրոպայում, առանց գազի սպառման էական կրճատումների, ձմռան ամիսներին կարող է ճգնաժամ լինել: Եվրոպական երկրներն այսօր փորձում են առավելագույն ծավալով լցնել գազապահեստարանները: «Գազպրոմ»-ն արդեն դադարեցրել է եվրոպական որոշ երկրների […]
13:43 23.02.2022
Մեծ Բրիտանիան փորձում է կանխել ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում: Մասնավորապես Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե այդ եզրափակիչը պետք է տեղափոխել այլ երկիր: UEFA-ում հայտնել են, որ դիտարկում են այդ հարցը, և ըստ BBC-ի՝ հնարավոր է, որ տեղափոխման որոշում կայացվի: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է […]
18:21 16.02.2022
Եվրամիությունում հայտնել են, որ պատրաստ են ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցմանը: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը: Միության կառույցները գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական դադարեցման մի շարք սցենարներ են քննարկել։ Ֆոն դեր Լայենը […]
14:13 16.02.2022
Շվեդիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին չի անդամակցի, սակայն Ստոքհոլմը կավելացնի մարտագլխիկների թիվը և կխորացնի միջազգային համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Նման տեքստով հռչակագիր է տարածել Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու միակ հնարավորությունը դիվանագիտական երկխոսությունն է: Դրանով հանդերձ Շվեդիան հայտնել է, որ եթե հանկարծ ԵՄ կամ սկանդինավյան որևէ երկիր հարձակման ենթարկվի, […]
19:12 11.02.2022
Այսուհետև Իտալիայում և Իսպանիայում տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից: Իտալիայի առողջապահության նախարարի ներկայացրած նոր օրենքի համաձայն՝ դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում: Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան […]
14:50 11.02.2022
Մոտ տասը տարի անց Ֆրանսիան դարձյալ վերադառնում է միջուկային էներգետիկային: Երկրի նախագահը խոստացել է մինչև 6-14 ատոմային նոր ռեակտոր կառուցել, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2035-ին: Միաժամանակ մտադրություն կա գործողների շահագործման ժամկետը 40-ից դարձնել 50 տարի: Հայտնի է, որ 2011-ին Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում վթարից հետո Եվրոպայում էլ մեկը մյուսի հետևից ատոմակայաններ փակվեցին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել […]
18:38 10.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: «Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանք են կամ կապված են […]
08:22 28.01.2022
Մեծ պատմության մեր փոքրիկ պատառը … 1992-ի գարնանային այդ օրը սովորականի նման առավոտյան դասի գնացինք: Բայց դպրոց մտնելուն պես մեզ՝ մի 10-15 հոգուս, ովքեր դպրոցական փոքրիկ երգչախմբի անդամներն էին, մի տեղ հավաքեցին ու ասացին.«Երեխե՛ք, տեղ ենք գնում»: Դեռ նախորդ օրը եկած անձրևից գետինը ցեխոտ էր, օրը՝ ամպամած: Ոտքով քայլեցինք մի քանի հարյուր մետր. հասկացանք՝ զինկոմիսարիատ […]
14:44 23.12.2021
Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել: Հնարավոր է միայն ներսից քանդել: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մեծ ասուլիսի ընթացքում: Ուկրաինայի մասին Անդրադառնալով Ուկրաինային՝ նա ասել է, որ տպավորություն է, որ այնտեղ ռազմական օպերացիա են նախապատրաստում: «Եվ մեզ չեն զգուշացնում՝ մի միջամտեք: Բայց մենք պետք է արձագանքենք»,- ասել է Պուտինը: Ըստ նրա՝ այժմ […]
14:30 17.12.2021
Ճապոնական Օսակա քաղաքում՝ առևտրային կենտրոններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 27 մարդ է մահացել: 28 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Այդ մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան շենքի 4-րդ հարկում: Առայժմ հայտնի չեն տեղի ունեցածի պատճառներն ու այլ մանրամասներ:
18:24 03.12.2021
Համավարակի պատճառով 1,5 տարվա դադարից հետո Ֆիջի եկած զբոսաշրջիկներին տեղացիները յուրահատուկ ընդունելություն են ցույց տվել: Հենց օդանավակայանում երգել են, պարել ու նվագել: Ֆիջիում ապրում է 1 միլիոնից քիչ մարդ, նրանց 90 տոկոսը պատվաստված է: Այստեղ տուրիզմը կազմում է տնտեսության 40 տոկոսը: Իսկ սահմանների փակ լինելու պատճառով բնակչության մոտ 10 տոկոսը անգործ էր մնացել: Երկիր մտնողները […]
17:38 26.11.2021
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
17:30 26.11.2021
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ ՌԴ նախագահը երկկողմ ձևաչափում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին ու տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը, և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները, ակտիվ աշխատում է կրակի դադարեցման […]