TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ապրիլի 1-ին Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

12:15 31.03.2021

Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ […]

̰
Արքայազն Հարրին կզրկվի զինվորական պատվավոր կոչումներից. Հարրին ու Մեգանը վերջնականապես հեռանում են թագավորական ընտանիքից

20:45 19.02.2021

Բրիտանական թագավորական զույգը՝ արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգանը, չեն վերադառնա թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը: Եղիսաբեթ երկրորդ թագուհին հայտնել է, որ Հարրին կզրկվի նաև զինվորական պատվավոր կոչումներից: Բուքինգհեմյան պալատի այս հայտարարությունը հետևել է Հարրիի և Մեգանի այն հարցազրույցի մասին լուրին, որտեղ նրանք պատմում են թագավորական ընտանիքի հետ կապերը […]

̰
ՌԴ-ն արտաքսել է ԵՄ երեք դիվանագետի

19:30 05.02.2021

Ռուսաստանը արտաքսել է Եվրամիության երեք երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի ու Շվեդիայի երեք դիվանագետի: Նրանք «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օգտին տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու պատճառով: Նրանցից մեկը Մոսկվայում Գերմանիայի դեսպանն է, մյուս երկուսը՝ Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի և Լեհաստանի հյուպատոսությունների աշխատակիցները: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել համապատասխան դեսպանատներ:

̰
Բայդենի իմպիչմենտի պահանջ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

14:54 22.01.2021

Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամներից հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը ԱՄՆ նորընտիր նախագահի իմպիչմենտի համար հոդվածներ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Նա այդ մասին հայտնել է իր կայքում: Մարջորի Գրինը այդ մասին հայտարարել, էր դեռ մի քանի օր առաջ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի նրա երդմնակալության հենց հաջորդ օրը՝ հունվարի 21-ին: Ըստ […]

̰
Մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության տրամադրումը. Էնթոնի Բլինքեն

12:10 22.01.2021

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման ֆոնին ԱՄՆ վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն՝ ի պատասխան ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսի գրավոր հարցերին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: «Ես աջակցում եմ անվտանգության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական աճի խթանման հարցում […]

̰ ̰
ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության օրակարգում է

17:30 14.01.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այսօր հանդես գալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում՝ Էն Լինդեն հիշատակել է Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Բելառուսը: «Հակամարտությունների առաջացրած մարդկային տառապանքները և սպառնալիքները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը պարզապես անընդունելի են: Ուստի հակամարտությունների կարգավորումը […]

̰
Իմփիչմենթ Բայդենին. նորընտիր կոնգրեսականը մտադիր է առաջարկ ներկայացնել Կոնգրես

14:09 14.01.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամներից հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ մտադիր է բարձրացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հարցը: Այդ մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ այդ հարցը կբարձրացնի նրա երդմնակալության հենց հաջորդ օրը՝ հունվարի 21-ին: Գրինն ասել է, թե ԱՄՆ-ն չի կարող ունենալ նախագահ, որը կարող է […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը

18:40 13.01.2021

ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը: Համապատասխան առաջարկը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականները: Առաջարկը սատարում են նաև որոշ հանրապետականներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է խռովություններ հրահրելու մեջ՝ նկատի առնելով Կապիտոլիումի գրոհի դեպքը:

̰
Իրանը հրթիռային ստորգետնյա բազա է բացել

19:35 08.01.2021

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի ափերին հրթիռային ստորգետնյա բազա է բացել: Այդ մասին հայտնել է կորպուսին հարող տեղեկատվական պորտալներից մեկը: Կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ այդ համալիրում տեղակայված են բարձր ճշգրտության, կործանիչ շատ մեծ ուժով հրթիռներ, որոնց հեռահարությունը հարյուրավոր կմ է: Դրանք, ըստ նրա, կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը: Այս […]

̰
ԱՄՆ-ում լայնածավալ կիբերհարձակման մեջ Ռուսաստանն է կասկածվում. զեկույց

16:35 06.01.2021

Նախորդ տարվա մարտին ԱՄՆ-ի պետական հաստատությունների նկատմամբ լայնամասշտաբ կիբերհարձակման մեջ Ռուսաստանն է կասկածվում: Նման եզրահանգում է ներկայացված ԱՄՆ հետախուզական երեք մարմինների համատեղ արված հայտարարության մեջ: Ըստ դրա՝ «Սանբըրսթ» անունը ստացած կիբերհարձակումն իրականացվել է հետախուզական տվյալներ ստանալու նպատակով: Դրա հետևանքով վնաս է հասցվել ամերիկյան մոտ պետական 10 կառույցների՝ տարածվելով մոտ 18 000 մարդու վրա: Ավելի վաղ […]

̰
Սիրիացի 900 վարձկան է վերադարձել Սիրիա. SOHR

21:26 02.12.2020

Սիրիացի թրքամետ վարձկանների 900 հոգանոց մի խումբ Ադրբեջանից Սիրիա է վերադարձել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը՝ SOHR-ը՝ վկայակոչելով իր վստահելի աղբյուրները: Աղբյուրի տվյալներով՝ նոր ժամանած սիրիացի վարձկանների՝ վարձկանների խումբը վերադարձել է Սիրիա, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային […]

̰
Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում. Human Rights Watch

20:20 02.12.2020

Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին է ահազանգել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ կազմակերպության զեկույցի՝ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ադրբեջանական ուժերի կողմից ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է, որ […]

̰
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Արցախի ճանաչման հարցով բանաձևի քննարկումը

19:48 25.11.2020

Սենատում մեկնարկել է Արցախի ճանաչման հարցով բանաձևի նախագծի քննարկումը: Քննարկումից հետո այն  կդրվի քվեարկության: Նախագիծը ներկայացրել են Սենատի 5  անդամներ: Մինչ քննարկման մեկնարկը դրա համահեղինակներից «Կենտրոնամետների միություն» խմբի ղեկավար Էրվե Մարսեյը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի այդ բանաձևը։ Նրա խոսքերով` Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում են բանաձևի նախագիծը։

̰
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2000 մարդ. Կոնաշենկով

18:09 25.11.2020

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձել է 15 հազար մարդ: «Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: […]

̰
ՌԴ-ն Արցախում հումանիտար 5 կենտրոն է ստեղծում

20:56 19.11.2020

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կարգադրությամբ Արցախում հումանիտար 5 նոր կենտրոն կստեղծվի: Դրանք են՝ հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, այդ թվում՝ «Խաղաղապահի լրատու» թերթ ու հեռուստառադիոընկերություն, տրանսպորտային ապահովման, բժշկական սպասարկման, առևտրակենցաղային սպասարկման կենտրոնները: Այս մասին տեղեկացնում է Ria.ru–ն: Դրանք կստեղծվեն միջգերատեսչական կենտրոնի հենքի վրա, որի աշխատանքները կմեկնարկեն ուրբաթ օրվանից: Այն ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
17 կուսակցությունները հայտարարություն են տարածել

17:15 10.11.2020

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատելով իրավիճակը՝ կտրուկ անհամաձայնություն է հայտնել ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ այս պահին խիստ անհրաժեշտ են հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Կուսակցությունների խորհուրդը նաև վաղը՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաք է հրավիրել Երևանում:

̰
ԱՄՆ-ը դիտարկում է սկանդինավյան խաղաղապահներ տարածաշրջան ուղարկելու տարբերակը. Օ՛Բրայեն

22:32 30.10.2020

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է հակամարտության գոտում խաղաղապահներ ներգրավելու գաղափարի մասին: Ըստ նրա՝ խաղաղապահների ներգրավման դեպքում դրանք չեն կարող լինել ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ Թուրքիայից: «Լուծումը բազմազգ խաղաղապահ ուժերի կամ դիտորդների ներգրավումն է: Իհարկե, որևէ խաղաղապահ առաքելություն չպետք է ներառի […]

̰
Հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակները ողողել են SpaceX-ը՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

13:16 28.10.2020

Էլեկտրոնային հարյուրավոր նամակներ են ուղարկվել SpaceX ընկերությանը՝ խնդրելով գործ չունենալ Թուրքիայի հետ և չաջակցել արբանյակ ուղարկելով: Ընկերությունում «Արցախ սթրոնգ» շարժումը ներկայացնող այդ նամակներում տեղեկացվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի մասին: Դրանում նաև կոչ է եղել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այդ նամակներում նաև նշված է, որ շատ ընկերություններ դադարեցրել են իրենց […]

̰
Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինատեսակներ է օգտագործում. Human Rights Watch

12:05 23.10.2020

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ կիրառում է արգելված կասետային զինատեսակներ: Այս մասին գրված է կազմակերպության զեկույցում: 2020 թվականի հոկտեմբերի ընթացքում HRW-ի փորձագետները Լեռնային Ղարաբաղում վավերագրել են կասետային զինատեսակների օգտագործման 4 դեպք: Ավելին՝ կազմակերպության սպառազինությունների հետ կապված հարցերով պատասխանատու Ստեֆան Գուսը հայտնել է, որ կասետային […]

̰
Պոմպեոն կոչ է արել արտաքին դերակատարներին «յուղ չլցնել» Արցախում հակամարտության վրա

20:42 21.10.2020

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թեմային  հերթական անգամ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա կոչ է արել երրորդ երկրներին «յուղ չլցնել» հակամարտության վրա: «Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական առումով: Ճգնաժամից դուրս գալու մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը հնարավոր ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել […]

̰
Եվրախորհրդարանի երկու պատգամավորներ նիստի են ներկայացել Հայաստանի դրոշով

18:30 07.10.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին ելույթ ունենալիս իր մոտ ունեցել է Հայաստանի դրոշը: Նա հիշատակել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ժողովրդավարություն են ընտրել, իսկ բռնապետների ուժի ավելացումը (նկատի ունի Ադրբեջանն ու Թուրքիան) կարող է մեծ խնդիրներ առաջացնել: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կմոբիլիզացնի հայ ժողովրդին, որոնք մազապուրծ են եղել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից: Խորհրդային միության […]

̰
Կոչ եմ անում ճանաչել ու հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ջորդի Սոլե

18:11 07.10.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն էլ կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա այդ մասին ասել է Եվրախորհրդարանում այսօր Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ: «Ես կոչ եմ անում ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ: Տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը […]

̰
Սա ամենածավալուն առճակատումն է 1993-1994թթ-ից ի վեր. Ջոզեպ Բորել

17:38 07.10.2020

Ռազմական առճակատումն արդեն իսկ մտահոգություն է առաջացնում: Այս մասին ասել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հարցով Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ: «Դա ամենածավալուն առճակատումն է 1993-1994թթ-ից ի վեր: Հակամարտությունը չի կարող ունենալ ո՛չ ռազմական լուծում, ո՛չ արտաքին միջամտություն: Մենք շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում ռազմական գործողությունների վերաբերյալ, […]

̰
Մադրիդում կարող է երկրորդ լոքդաունը հայտարարվել

19:16 25.09.2020

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաունը մտցնել Մադրիդում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան: Նա իսպանական բոլոր քաղաքներին՝ այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 100 000 բնակչի հաշվով հասնի 500-ի: Նա նաև կոչ է արել փակել ամբողջ մայրաքաղաքը` COVID-19-ով վարակման դեպքերի մի քանի շաբաթ շարունակվող կտրուկ […]

̰
Չինաստանում այրվում էր Huawei-ի մասնաշենքերից մեկը

19:03 25.09.2020

Չինաստանում այսօր հրդեհ է բռնկվել Huawei ընկերությանը պատկանող շենքերից մեկում: Դեռևս հստակ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: Տուժածներ չկան, քանի որ հրդեհի պահին շենքը շահագործման հանձնված չի եղել: Շինարարություն է ընթացել: Սկզբում տեղեկություն էր տարածվել, որ հրդեհը բռնկվել է ընկերության հետազոտական կենտրոնում, որտեղ 25 հազար մարդ է աշխատում, սակայն ավելի ուշ հերքվեց այդ […]

̰
Պուտինը Նավալնիին անվանել է «սովորական խառնակիչ». Le Monde 

10:09 23.09.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցում չի բացառել, որ Ալեքսեյ Նավալնին ինքը կարող էր պատահմամբ թույն խմել: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը։ Թերթը հայտնում է, որ Պուտինը Ալեքսեյ Նավալնիի մասին արհամարհանքով է խոսել և նրան անվանել «սովորական ինտերնետային խառնակիչ»: Նրա խոսքով՝ մինչ այս Նավալնին մի քանի անգամ արդեն […]

̰
Պուտինը, Թրամփը և Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակ են ստացել

12:16 18.09.2020

Պուտինը, Թրամփը և Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակ են ստացել: Սա Նոբելյան մրցանակի, այսպես ասած, հակամրցանակն է: Այդ մրցանակը տրվում է Հարվարդի համալսարանում՝ գիտական կասկածելի և անհեթեթ նվաճումների և գաղափարների համար: Ռուսաստանի, ԱՄՆ -ի ու Բելառուսի նախագահներին տրվել է առողջապահության ոլորտի մրցանակը՝ ցույց տալու, թե ինչպես կարող են քաղաքական գործիչներն ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի ու […]

̰
77 հոգու սպանդ իրականացրած Բրեյվիկը վաղաժամ ազատման հայտ է ներկայացրել. Verdens Gang

21:06 16.09.2020

Նորվեգիայում 77 հոգու սպանած Անդերս Բրեյվիկը վաղաժամ ազատման հայտ է ներկայացրել: Այդ մասին նորվեգական  Verdens Gang-ին հայտնել է նրա փաստաբանը: Վերջինս նշել է, որ Բրեյվիկը նման խնդրանք ներկայացնելու իրավունք ունի: Ավելին՝ Բրեյվիկը մտադիր է նաև դատի տալ պետությանը իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար: Բրեյվիկը բանտում է արդեն 8 տարի: Հիշեցնենք, որ Բրեյվիկի անունը հայտնի դարձավ […]

̰ ̰
BACK_TO_TOP